Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես բացել Android հավելվածները Google Chrome-ով



Բլոգում արդեն գրել եմ BlueStacks ծրագրի մասին, որի միջոցով հնարավոր է Windows համակարգում օգտվել Android օպերացիոն համակարգից և բացել Android-ի հավելվածները: Սակայն վերջերս Google-ը ներկայացրեց մի նոր ծրագիր, որը թույլ է տալիս Android-ի apk ֆայլերը ձևափոխել Google Chrome-ի հավելվածների և աշխատացնել դրանք Google Chrome-ում: Եկեք քայլ-առ-քայլ տեսնենք, թե ինչպես օգտվել այս ծրագրից:

1.Բացեք ծրագրի էջը և դա տեղադրեք Chrome-ի վրա:


2.Chrome-ում գրեք chrome://apps և ցուցակից ընտրեք ARC Welder ծրագիրը:


3.Ընտրեք ծրագրի աշխատանքային ֆայլերի թղթապանակը (այս պատուհանը ցուցադրվում է միայն առաջին անգամ):

4.Ընտրեք apk ֆայլը և դրա պարամետրերը (պարամետրերը կարող եք չփոխել):


5. Սեղմեք Launch App կոճակը:

Հետագայում նույն apk ֆայլը բացելու համար կարիք չկա անել նույն գործողությունները: Ձևափոխված հավելվածն արդեն տեղադրված է Google Chrome-ի վրա: Այն տեսնելու և բացելու համար պետք է ընդամենը Google Chrome-ում գրել chrome://apps հասցեն: 


Եթե հետագայում ցանկանում եք ավելացնել նոր Android հավելվածներ, ապա պետք է կատարել երկրորդից մինչև 5-րդ քայլերը:

Google Play-ից apk ֆայլեր ներբեռնելու մասին կարդացեք այստեղ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն