Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես տեսնել Youtube-ի փլեյերի նոր դիզայնը



Youtube-ը նորից պլանավորում է փոխել ինտերֆեյսը, սակայն այս անգամ փոխվելու է ոչ թե ամբողջ կայքի դիզայնը, այլ փլեյերի: Նոր տարբերակում ինտերֆեյսը նման է Material դիզայնին՝ կոճակները ավելի մեծ են ու տափակ: Փոփոխություն կա նաև կայգավորումների կոճակը սեղմելուց: Նոր դիզայնում կարգավորումները փոխելիս ցուցադրվում է անիմացիա: Այս նոր դիզայնը փոխելու համար պետք է փոփոխություններ անեք ինտերնետ դիտարկչի Cookie-ներում: Google Chrome-ի վրա դա անելու ամենահեշտ ձևը EditThisCookie հավելվածից օգտվելն է:

1. Տեղադրեք EditThisCookie հավելվածը Chrome-ի վրա:
2. Բացեք Youtube-ը:
3. Սեղմեք EditThisCookie հավելվածի նշանի վրա:


4. Գտեք VISITOR_INFO1_LIVE պարամետրը:
5. Դրա արժեքի փոխարեն գրեք Q06SngRDTGA:
6. Փակեք և նորից բացեք Youtube-ը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն