Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Microsoft-ը որոշել է արգելափակել Ask Toolbar-ը և նմանատիպ մնացած հավելածները



Հաճախ ծրագրեր տեղադրելու ընթացքում ավտոմատ տեղադրվում են լրացուցիչ հավելվածներ կամ ինտերնետ դիտարկչի վահանակներ (Toolbar), որոնք ներդրվում են ինտերնետ դիտարկիչների մեջ և դրա ինտերֆեյսից խլում որոշակի արտաքին ծավալ: Այդ հավելվածները նաև դանդաղեցնում են ինտերնետ դիտարկիչների աշխատանքը և հիմնականում չեն օգտագործվում: Այդպիսի հավելված է նաև Ask Toolbar-ը, որն ավտոմատ տեղադրվում է Oracle Java պլագինի տեղադրման ընթացքում: Այս հավելվածը դիտարկչի հիմնական որոնողական համակարգը դարձնում է Ask.com կայքը և հետագայում խանգարում է այն հետ փոխելուն: 



Մի շարք հակավիրուսային ծրագրեր նմանատիպ հավելվածները ճանաչում են որպես վիրուս: Ս.թ. հունիսի 1-ից բոլոր նմանատիպ հավելվածները սկսեն են արգելափակվել նաև Microsoft Windows-ում ներդրված անտիվիրուսի կողմից: Փաստորեն Windows-ը այդպիսի հավելվածներին ճանաչելու է որպես  վիրուս:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.:

  1. վերջապես կազատվենք էդ գլխացավանքներից , մնաց mail-ը իր բրաուզերներով ու անկապ հավելվածներով ՝ վիրուս ճանաչեն ու վերջ

    ReplyDelete
    Replies
    1. Mail.ru-ն, Kometa-ն, Yandex-ը, Torch-ը...

      Delete