Microsoft-ը գնեց Wunderlist ծառայությունը: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում

Ամսաթիվ
Եթե դեռ չեք լսել կամ չեք օգտվել Wunderlist ծառայությունից, ուրեմն շատ մեծ բան եք բաց թողել: Իմ կարծիքով այն հանդիսանում է «To-do» կատեգորիայի ծրագրերի մեջ լավագույներից մեկը: Wunderlist-ում կարող եք գրանցել առաջիկայում տեղի ունեցող դեպքերն ու այն գործողությունները, որոնք պետք է անեք: Այնուհետև համապատասխան օրը կամ ժամին ծրագիրը Ձեզ կհիշացնի դրա մասին ծանուցումների տեսքով: Wunderlist-ում ինձ ամենաշատը դուր է գալիս ջնջել արդեն կատարված գործերը և շաբաթվա կտրվածքով համեմատել, թե որքան արդյունավետ շաբաթ եմ ունեցել:



Wunderlist-ը թույլ է տալիս նաև ստեղծել «To-do» ցուցակներ և դրանցով կիսվել այլ մարդկանց հետ: Ստեղծված գրառումներին կարող եք կցել նաև աուդիո, լուսանկարներ կամ այլ ֆայլեր: Wunderlist-ը բազմապլատֆորմ ծառայություն է և հասանելի է բոլոր հնարավոր սարքերի ու օպերացիոն համակարգերի վրա: Բնականաբար այս ծառայությունն ունի նաև սարքերի միջև տվյալները սինխրոնիզացիայի հնարավորություն:


Այսպիսի օգտակար ու խոստումնալից ծառայությունը բնականաբար չէր կարող վրիպել IT հսկաների աչքերից և այս անգամ բախտը ժպտաց Microsoft-ին, որը վերջերս գնեց Wunderlist ծառայությունն ստեղծող 6Wunderkinder ընկերությունը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն