Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Հայկական Shadowmatic խաղը ստացել է Apple Design Awards մրցանակը


Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող WWDC 2015 միջոցառման ժամանակ հայկական Shadowmatic խաղը արժանացել է Apple Design Awards մրցանակի: Բլոգի գրառումներից մեկում արդեն անդրադարձել եմ այս խաղին, որը թողարկվել է ս.թ. հունվարին: Խաղում անհրաժեշտ է եղած օբյեկտների ստվերներով ստանալ պահանջվող պատկերները: 



Ամիսներ շարունակ խաղը զվաղեցրել է տարբեր երկրներում ամենաշատ ներբեռնված վճարովի հավելվածների ցուցակի առաջին հորիզանականները:


Հիշեցնեմ, որ խաղը ստեղծվել է հայկական Triada Studio LLC ընկերության կողմից: Դրա ստեղծման համար պահանջվել է մոտ 3 տարի: Անչափ հաճելի է տեսնել, թե ինչպես է հայկական նախագիծը գրավում միջազգային շուկան:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն