Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես իրական ժամանակում հետևել Android սմարթֆոնի ինտերնետ տրաֆիկին


Երբեմն դեպքեր են լինում, երբ մոռանում ենք անջատել Android սմարթֆոնների 3G/4G ինտերնետը և արդյունքում ահագին տրաֆիկ է ծախսվում ու համապատասխան գումար գանձվում Ձեր հաշվեկշռից: Ընդ որում, բոլորովին պարտադիր չի, որ ինչ-որ վեբ կայք բացեք կամ որևէ հավելվածով ինտերնետ մտնեք, որպեսզի Ձեր բջջային հեռախոսը ինտերնետ տրաֆիկ ծախսի: Կան մի շարք ծրագրեր, որոնք աշխատում են ֆոնային ռեժիմում և նույնիսկ էկրանի վրա չբացված ժամանակ կարող են ինտերնետից տվյալներ ներբեռնել ու տրաֆիկ ծախսել: Այս հավելվածներին հետևելու համար Android-ի կարգավորումներում կա գործիք, որը ցույց է տալիս, թե բբջային կամ Wi-Fi ինտերնետի դեպքում ինչքան տրաֆիկ են ծախսել հավելվածները նշված ժամանակահատվածում: Սակայն այս գործիքն ունի մի քանի թերություններ, որոնք կարելի է շտկել լրացուցիչ հավելվածների շնորհիվ:



Այսօր կանդրադառնանք Internet Speed Meter հավելվածին, որը տեղադրելուց հետո սմարթֆոնի վերևի աջ անկյունում իրական ժամանակում ցուցադրվում է տվյալ պահին ակտիվ ինտերնետ տրաֆիկի քանակը: Այս ֆունկցիան հարմար է հատկապես այն դեպքում, երբ մոռացել եք անջատել բջջային ինտերնետը և պարբերաբար աչքի առաջ կտեսնեք ընթացիկ ինտերնետ տրաֆիկը:


Հավելվածը բացելու դեպքում գեղեցիկ աղյուսակի տեսքով կարող եք տեսնել, թե ամսվա օրերի կտրվածքով որքան ինտերնետ տրաֆիկ եք ծախսել բջջային և Wi-Fi կապերով: 



Internet Speed Meter հավելվածն անվճար հասանելի է Google Play Store-ում: Հավելվածն ունի նաև Pro տարբերակ, որը վճարովի է և պարունակում է մի քանի լրացուցիչ ֆունկցիաներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն