Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Chevrolet ավտոմեքենաներում կներդրվեն սմարթֆոնների սառեցման համար նախատեսված բնիկներ


Ժամանակակից սմարթֆոնները գնալով հզորանում են, սակայն դրանց մեջ տեղադրվող ծրագրային ապահովումները նույնպես տեղում չեն մնում և պահանջում են ավելի հզոր ռեսուրսներ: Արդյունքում բարձր ջերմաստիճանի դեպքում սմարթֆոնները տաքանում են ծանրաբեռնվածությունից: Chevrolet-ի մասնագետները որոշել են լուծել այս խնդիրը և նոր ավտոմեքենաներում ներդնելու են Active Phone Cooling համակարգը: 


Այն իրենից ներկայացնում է սմարթֆոնի համար նախատեսված փոքրիկ բնիկ, որը միացված է մեքենայի օդորակիչին:



Առաջին հայացքից սա կարող է ավելորդություն թվալ, սակայն պատկերացեք ամառվա շոգին մեքենայում սմարթֆոնով լսում եք երաժշտություն, օգտվում եք նավիգատորից, պատասխանում եք զանգերին և սմարթֆոնը միացված է լիցքավորման սարքին: Այդ դեպքում դժվար գտնվի մի սմարթֆոն, որը պատվով կկարողանա կատարել իր գործը և չտաքանալ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն