Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Microsoft-ը թողարկել է Android-ի առանձին էմուլյատոր



Վերջերս Microsoft-ը թողարկել է Visual Studio 2015-ը, որի հետ միաժամանակ թողարկվել է Android էմուլյատոր: Չնայած, որ այս նոր էմուլյատորը կոչվում է Visual Studio Emulator for Android, այն հնարավոր է աշխատացնել առանց Visual Studio տեղադրելու: Դրա աշխատանքի համար անհրաժեշտ է ընդամենը Windows 8 կամ ավելի բարձր տարբերակ և Hyper-V հնարավորությամբ պրոցեսոր:


Visual Studio Emulator for Android էմուլյատորը ներառում է սմարթֆոնների և պլանշետների համար նախատեսված Android KitKat օպերացիոն համակարգը, սակայն հնարավոր է առանձին ներբեռնել այլ տարբերակներ և սարքեր: 



Էմուլյատորի GPS սենսորի համար կարելի է ընտրել Bing քարտեզի վրա ցանկացած կետ, կամ ընտրել մի քանի կետեր և արագություն՝ տեղափոխության սիմուլյացիայի համար: Հնարավորություն կա նաև օգտվել էմուլյատորի այլ սենսորներից, տեսախցիկից և  SD քարտի հնարավորությունից: Ընդ որում կարելի է ընտրել  ցանկացած թղթապանակ և այն դարձնել SD քարտ:



Visual Studio Emulator for Android էմուլյատորի միակ թերությունը կարելի է համարել Google Play-ից բացակայությունը, սակայն հնարավոր է էմուլյատորում տեղադրել apk ֆայլեր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն