Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Պարզ հարց, բարդ պատասխան: Ի՞նչ է պատասխանում Siri-ն, երբ նրան հարցնում ենք 0-ն բաժանած 0-ի մասին


Apple-ի iOS համակարգում առկա Siri ձայնային օգնականը երբեմն կարող է տալ շատ հետաքրքիր ու զվարճալի պատասխաններ: Օրինակ, եթե նրան հարցնեք, թե ինչի է հավասար 0-ն բաժանած 0-ի, ապա կստանաք այնպիսի պատասխան, որ կփոշմանեք նման հարց տալուց :)


Ահա, թե ինչ պատասխան է տալիս Siri-ն այդ հարցին՝ «Պատկերացրու դու ունես 0 թխվածք, և դրանք բաժանում ես 0 ընկերների միջև: Քանի՞ թխվածք կստանա յուրաքանչյուրը: Տեսնու՞մ ես, որ իմաստ չունի: Արդյունքում «Cookie Monster»-ը  տխուր է, որ թխվածք չկա, իսկ դու տխուր ես, որ ընկեր չունես»:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն