Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Սեպբեմբերի 9-ին Apple-ը հավանաբար կներկայացնի նոր iPhone-ը

Սեպբեմբերի 9-ին Apple-ը հավանաբար կներկայացնի նոր iPhone-ը


Ս.թ. սեպտեմբերի 9-ին կայանալու է Apple-ի ամենամյա պրեզենտացիան, որի ընթացքում Apple-ը կցուցադրի նոր iPhone-ը կամ նոր սարքեր ու ծառայություններ: Այդ իրադարձության մասին կարելի է իմանալ հենց Siri վիրտուալ օգնականից: Անհրաժեշտ է ընդամենը նրան ասել՝ «Hey Siri, give us a hint»:
Նոր ռեկորդ՝ մեկ օրվա մեջ Ֆեյսբուքից օգտվել է մեկ միլիարդ մարդ

Նոր ռեկորդ՝ մեկ օրվա մեջ Ֆեյսբուքից օգտվել է մեկ միլիարդ մարդ


Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը շարունակում է աճել ու զարգանալ: Երեկ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնեց, որ պատմության մեջ առաջին անգամ Ֆեյսբուք սոցիալական ցանց մեկ օրվա մեջ այցելել է մեկ միլիարդ մարդ: Փաստորեն երկուշաբթի օրը Երկիր մոլորակի յուրաքանչյուր 7-րդ բնակիչն այցելել է Ֆեյսբուք:
Google-ը խաղասերների համար թողարկել է նոր ծառայություն

Google-ը խաղասերների համար թողարկել է նոր ծառայություն


Google ընկերությունը խաղասերների համար թողարկել է YouTube Gaming կոչվող ծառայություն, որտեղ նրանք օգտատերերը կարող են գտնել խաղերին վերաբերող զանազան վիդեոներ, ինչպես նաև տեղադրել սեփական տեսանյութերը: YouTube Gaming ծառայությունում խաղասերները կարող են գտնել ուղիղ եթերով հեռարձակվող խաղերի անցնելու ձևերը, թրեյլերները, ռեվյուները և խաղերին վերաբերող այլ հետաքրքիր տվյալներ:



Google-ը թողարկել է նաև այս ծառայության Android և iOS տարբերակները: YouTube Gaming ծառայությունը փաստորեն հանդիսանում է արդեն գոյություն ունեցող Twitch ծառայության կրկնօրինակն ու մրցակիցը:

Instagram-ում արդեն հնարավոր է տեղադրել ոչ քառակուսի լուսանկարներ ու վիդեոներ

Instagram-ում արդեն հնարավոր է տեղադրել ոչ քառակուսի լուսանկարներ ու վիդեոներ



Ինստագրամ ծառայությունում կատարվել է մեծ փոփոխություն: Նախկինում այս ծառայությունում տեղադրվող լուսանկարներն ու վիդեոները պարտադիր պետք է լինեին քառակուսի: Այսինքն վերբեռնելու ընթացքում տրամադրվում էր գործիք, որի միջոցով օգտատերերը կտրում էին քառակուսի հատված: Այժմ հնարավոր է տեղադրել լուսանկարներ 4:3 կամ 16:9 հարաբերությամբ:



Նոր ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է լուսանկարը կամ վիդեոն ընտրելուց հետո սեղմել ներքևի ձախ անկյունում գտնվող նշանի վրա:



Եթե Ձեզ մոտ դեռ չկան այն փոփոխությունները, ապա թարմացրեք հավելվածները:

Այս հավելվածի շնորհիվ GTA V խաղի գրաֆիկան դառնալու է չափազանց իրական (Տեսանյութ)

Այս հավելվածի շնորհիվ GTA V խաղի գրաֆիկան դառնալու է չափազանց իրական (Տեսանյութ)


GTA V խաղն ունի բավականին բարձր գրաֆիկա, սակայն Մարտին Բերգմանը ստեղծել է մի ռեժիմ (mod), որի շնորհիվ խաղի գրաֆիկան դառնում է ավելի իրական ու դիտարժան: Այս նոր ռեժիմը կոչվում է Toddyhancer և դեռ գտնվում է մշակման փուլում, սակայն համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է այն ազդում խաղի գրաֆիկայի վրա:


Ի դեպ, հավանականություն կա, որ այս նոր ռեժիմը կդանդաղեցնի խաղը: Toddyhancer ռեժիմի թողարկման ամսաթիվն առայժմ հայտնի չի:

«Սպամի արքա» օգտատերը 3 տարի կզրկվի ազատությունից՝ Ֆեյսբուքով ավելի քան 27 միլիոն սպամ ուղարկելու համար

«Սպամի արքա» օգտատերը 3 տարի կզրկվի ազատությունից՝ Ֆեյսբուքով ավելի քան 27 միլիոն սպամ ուղարկելու համար


«Սպամի արքա» կեղծանուն ունեցող Սենֆորդ Ուոլեսըը դեռ 90-ական թվականներին սպամ էր ուղարկում ֆաքսի միջոցով, իսկ ինտերնետի մասսայականացումից հետո ուղարկում էր սպամ պարունակող էլէկտրոնային նամակներ: 2009թ. հոկտեմբերին ԱՄՆ-ի դատարանը տուգանեց այս մարդուն 4 միլիոն դոլարով՝ Ֆեյսբուքին 711 միլիոն դոլարի նյութական վնաս պատճառելու համար: Բացի այդ, նա այլևս իրավունք չուներ օգտվել Ֆեյսբուքից: 2008թ. Սենֆորդը պարտվեց MySpace-ի դատը և ազատ արձագվեց 100 միլիոն դոլար գրավով: Սակայն այժմ բախտը երես է թեքել այս մարդուց: Իրավապահ մարմիններից կողմից երկու տարի հետապնդումից հետո Սենֆորդ Ուոլեսին սպառնում է 3 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք: 2008-2009թթ. նա կոտրել է 500 հազար օգտատերերի Ֆեյսբուքի պրոֆիլներ և դրանց միջոցով տարածել ավելի քան 27 միլիոն սպամ պարունակող հաղորդագրություն: Նա դրանից մեծ եկամուտ է ունեցել: Նա կոտրում էր պրոֆիլը և այդ պրոֆիլի տիրոջ ընկերների պատերին տեղադրում հաղորդագրությունները, որոնք բնականաբար մեծ ուշադրության են արժանացել Ֆեյսբուքի օգտատերերի կողմից: Սենֆորդը դա արել է ոչ միայն հաճույքի համար: Նա գովազդատուների կողմից ստացել է բականանին մեծ գումար:
 Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղղարկեց Վահան Կիրակոսյանը
Facebook-ը պատրաստվում է թողարկել վիրտուալ օգնականի, որը մրցելու է Google Now, Siri, Cortana համակարգերի հետ

Facebook-ը պատրաստվում է թողարկել վիրտուալ օգնականի, որը մրցելու է Google Now, Siri, Cortana համակարգերի հետ


Facebook ընկերությունը պատրաստվում է թողարկել իր սեփական վիրտուալ օգնականին, որը նախատեսված է ընդլայնել Facebook Messenger ծառայությունը: Տվյալ պահին այս նախագիծն ունի պայմանական M անունը: Վիրտուալ օգնականը օգտատերերին կօգնի կատարել գնումներ, պլանավորել իրադարձություններ, շրջագայություններ և հանդիպումներ, գտնել հասարակական վայրեր և այլն: Վիրտուալ օգտնականը հիմնված է արհեստական ինտելեկտի վրա, որը սովորելու և ղեկավարվելու է մարդկանց կողմից: Առայժմ M նախագիծը գտնվում է փորձարկման փուլում և հայտնի չի, թե երբ այն վերջնական պատրաստ կլինի:
Windows 95-ը դարձավ 20 տարեկան

Windows 95-ը դարձավ 20 տարեկան


Դժվար է պատկերացնել, որ Windows 95 օպերացիոն համակարգն արդեն 20 տարեկան է: Այս օպերացիոն համակարգի մեկնարկը սկսվել է 300 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գովազդային ակցիայով: Մեկնարկից հետո 5 շաբաթվա ընթացքում վաճառվել է 7 միլիոն օրինակ: Այս օպերացիոն համակարգի պաշտոնական տեխնիկական աջակցումը Microsoft-ի կողմից դադարեցվել է 2001թ. դեկտեմբերի 31-ին:



Windows 95-ը վաճառվում էր 13 սկավառակներով և պահանջում էր ընդամենը 4Մբ օպերատիվ հիշողություն ու 50-55 Մբ ներքին հիշողություն կոշտ սկավառակի վրա: 



Հենց Windows 95-ում հայտնվեց Start կոճակը, Taskbar-ը, երկար ֆայլերի անունները և սարքավորումների ավտոմատ հայտնաբերման ու կարգավորման Plug and Play համակարգը:

Microsoft-ը գողացել է Android 6-ի առանցքային ֆունկցիաների մեկը և այն ներդրել Android-ի Bing հավելվածում

Microsoft-ը գողացել է Android 6-ի առանցքային ֆունկցիաների մեկը և այն ներդրել Android-ի Bing հավելվածում



Google ընկերությունը պատրասվում է Android 6.0 օպերացիոն համակարգում ներդնել մի ֆունկցիա, որի շնորհիվ հնարավոր կլինի ցանկացած միջավայրում կամ հավելվածում Home կոճակը մի քանի վայրկյան սեղմած պահել և տեսնել տվյալ պահին էկրանին հայտնված ինֆորմացիային վերաբերող լրացուցիչ տվյալներ:



Այսպիսով Microsoft ընկերությունը որոշել է գողանալ այդ գաղափարը և այն ներդնել Android հավելվածի համար նախատեսված Bing հավելվածում: Այսինքն տեղադրելով և Անդրոիդի կարգավորումներում ակտիվացնելով նկարում ցուցադրված ֆունկցիան, կարող եք ցանկացած հավելվածի մեջ սեղմած պահել Home կոճակը և տեսնել լրացուցիչ տվյալներ:



Օրինակի համար ես Facebook հավելվածում կանգ առա Չեմպիոնների Լիգային և Valencia ֆուտբոլային ակումբին վերաբերող նորության վրա և մի քանի վայրկյան սեղմած պահեցի Home կոճակը: Արդյունքում բացվեց հետևյալ էկրանը: Մյուս օրինակում բացել եմ Youtube-ը և թրեյլեր դիտելու ընթացքում սեղմած պահել եմ Home կոճակը:


Google Photos ծառայությունն այժմ ցուցադրվում է մեկ կամ մի քանի տարի առաջ նույն օրը արված լուսանկարները

Google Photos ծառայությունն այժմ ցուցադրվում է մեկ կամ մի քանի տարի առաջ նույն օրը արված լուսանկարները


Google ընկերությունը թարմացրել է Google Photos ծառայությունը և անտեղ ավելացրել է նոր ֆունկցիա: Այժմ այդ ծառայության հավելվածը բացելու դեպքում ցուցադրվում են այն լուսանկարները, որոնք արվել են ուղիղ մի կամ մի քանի տարի առաջ նույն օրը: Այդ լուսանկարները ցուցադրվում են «Assistant» Այս ֆունկցիան արդեն հասանելի է Google Photos-ի վեբ տարբերակում և iOS համակարգերի համար: Շուտով այս նորույթը հասանելի կլինի նաև Android հեռախոսների վրա:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գարիկ Թեփանոսյանը
Հայտնի է Android 6.0-ի անունը: Այն կոչվելու է Marshmallow

Հայտնի է Android 6.0-ի անունը: Այն կոչվելու է Marshmallow


Ավանդույթի համաձայն Android-ի տարբերակների անունների առաջին տառերը այբենական հերթականությամբ են դասավորված, իսկ անունները իրենցից ներկայացնում են քաղցրավենիքների անուններ: Բացառություն չի նաև Android 6.0 օպերացիոն համակարգը, որի անվանումը սկսվելու էր M տառով: Այսպիսով հայտնի է դարձել, որ M տառի հետևում թաքնված է Marshmallow բառը: Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Google-ի գլխավոր մասնաշենքի դիմաց տեղադրվել է Android-ի ռոբոտի արձանը, որը ձեռքերով բռնում է Marshmallow (զեֆիր):



Հիշեցնեմ, որ տվյալ պահին Android 6.0 Marshmallow Developer’s Preview օպերացիոն համակարգը հասանելի է Nexus 5, 6, 9 և Nexus Player սարքերի վրա, իսկ ծրագրավորողներն արդեն կարող են Android 6.0-ով աշխատող հավելվածներ տեղադրել Play Store-ում: Android 6.0-ի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Samsung-ը ներկայացրեց Galaxy Edge 6+ սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրեց Galaxy Edge 6+ սմարթֆոնը



Samsung Galaxy Unpacked 2015 իրադարձության ժամանակ Samsung-ը ներկայացրեց Galaxy S6 edge+ սմարթֆոնը: Այս մոդելը դիզայնով նման է Galaxy S6 Edge-ին: Այն ունի մետաղյա կորպուս և հետևի ու առջևի կողմերում ապակյա շերտ: Samsung Galaxy S6 edge+ սմարթֆոնն ունի 5.7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 2560×1440 պիկսելների թողունակությամբ: Սմարթֆոնի էկրանը ճկված է աջ և ձախ կողմերից և այդ մասերի վրա ցուցադրվում է առանձին ինֆորմացիա: Պիկսելների խտությունը կազմում է 518 ppi: 



Սարքն ունի 8 միջուկանի 64 բիթանոց Exynos պրոցեսոր, որի 4 միջուկը աշխատում են 1,5 Գհց հաճախականությամբ, իսկ մնացած 4-ը՝ 2.1 Գհց: Սարքի վրա տեղադրված է 4Գբ օպերատիվ հիշողություն, իսկ ներքին հիշողությունը մոդելից կախված կարող է լինել 32 կամ 64 Գբ: Սմարթֆոնը չունի հիշողու Սարքի հետևի կողմում տեղադրված է 16 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 5 մպ: 



Սարքն ունի  WiFi 802.11 a/b/g/n/ac, MIMO(2×2), Bluetooth 4.2 LE, ANT+ և NFC մոդուլները, ինպես նաև մատնահետքերի սկաները, ակսելերոմետր, հիրոսկոպ, բարոմետր և այլ սենսորներ:



Galaxy Edge 6+ սմարթֆոնի վրա տեղադրված է 3000 մԱ/ժ մարտկոց, որը լիցքավորվում է շատ արագ: Սարքն աշխատում է Android 5.1 (Lollipop) օպերացիոն համակարգով:
Samsung-ը ներկայացրեց Galaxy Note 5-ը

Samsung-ը ներկայացրեց Galaxy Note 5-ը


Samsung Galaxy Unpacked 2015 իրադարձության ժամանակ Samsung-ը ներկայացրեց Galaxy Note 5 սմարթֆոնը: Այս մոդելը դիզայնով հիմնականում նման է Galaxy S6-ին: Այն ունի մետաղյա կորպուս և հետևի ու առջևի կողմերում ապակյա շերտ: Samsung Galaxy Note 5 սմարթֆոնն ունի 5.7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 2560×1440 պիկսելների թողունակությամբ: Պիկսելների խտությունը կազմում է 518 ppi: 


Սարքն ունի 8 միջուկանի 64 բիթանոց Exynos պրոցեսոր, որի 4 միջուկը աշխատում են 1,5 Գհց հաճախականությամբ, իսկ մնացած 4-ը՝ 2.1 Գհց: Սարքի վրա տեղադրված է 4Գբ օպերատիվ հիշողություն, իսկ ներքին հիշողությունը մոդելից կախված կարող է լինել 32 կամ 64 Գբ: Սարքի հետևի կողմում տեղադրված է 16 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 5 մպ: Սարքն ունի Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.2 LE, NFC և ANT+ մոդուլները, ինպես նաև մատնահետքերի սկաները, ակսելերոմետր, հիրոսկոպ, բարոմետր և այլ սենսորներ:


Galaxy Note 5 սմարթֆոնի վրա տեղադրված է 3000 մԱ/ժ մարտկոց, որը լիցքավորվում է շատ արագ՝ Fast Charging տեխնոլոգիայով: Սարքն աշխատում է Android 5.1 (Lollipop) օպերացիոն համակարգով:

Գաղտնաբառերի կառավարման LastPass հավելվածը դարձել է անվճար Android և iOS համակարգերի համար

Գաղտնաբառերի կառավարման LastPass հավելվածը դարձել է անվճար Android և iOS համակարգերի համար


LastPass-ը գաղտնաբառերի պահպանման և սինխրոնիզացիայի ամենահարմար և ամենատարածված ծառայությունն է: Համակարգիչների համար նախատեսված LastPass ծրագիրը միշտ անվճար է եղել, իսկ ահա բջջային հավելվածները նախկինում վճարովի էին: Այժմ դրանք նույնպես դարձել են անվճար, սակայն իրականում կա մեկ սահմանափակում: LastPass-ի բջջային տարբերակը կարող է գաղտնաբառերը սինխրոնիզացնել հեռախոսների կամ պլանշետների միջև: Այսինքն հնարավոր չի սինխրոնիզացնել համակարգիչների վրա պահպանված գաղտնաբառերը: 



Սակայն կարծում եմ, որ սա մեծ խնդիր չի, քանի որ LastPass-ը տեղադրելուց հետո ավտոմատ ակտիվանում է Premium տարբերակը, որը տևում է 14 օր: Այսինքն ծրագիրը բացելուց հետո համակարգչի վրա պահպանված գաղտնաբառերը ավտոմատ սինխրոնիզացվում են բջջային հեռախոսի վրա: Փորձնական 14 օրերը լրանալուց հետո կարող եք ձեռքով ավելացնել համակարգչում պահպանված գաղտնաբառերը:


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հարություն Մեհրաբյանը
Ցուցադրվել է համակարգչի միջոցով չափազանց իրական մաշկ ստեղծելու տեխնոլոգիա

Ցուցադրվել է համակարգչի միջոցով չափազանց իրական մաշկ ստեղծելու տեխնոլոգիա


Siggraph 2015 ցուցահանդեսի ժամանակ «SC Institute for Creative Technologies»-ի և «Imperial College London»-ի ներկայացուցիչները ցուցադրել են համակարգչային գրաֆիկայով մաշկի ստեղծման նոր մեթոդ: Այս նոր մաշկերը ոչ միայն ավելի իրականի տեսք ունեն, այլ նաև դրա միկրո դեֆորմացիայի և շարժման շնորհիվ կարող են ճշգրիտ ցուցադրել մարդու էմոցիաները: Այս նոր մեթոդի ձայնագրման գործընթացը շատ նման է Motion Capture տեխնոլոգիային: Դերասանի դեմքին ամրացնում են հատուկ սարք, սակայն, ի տարբերություն Motion Capture, շարժումները անում է ոչ թե դերասանը, այլ սարքը:


Այն շարժում և սկանավորում է դեմքին մաշկը: Դրանից հետո ծրագիրը մաշկը միացնում է համակարգչով ստեղծված մարդու դեմքի վրա:


Առայժմ այս տեխնոլոգիան պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր դերասան սկանավորվի առանձին, սակայն մեթոդի հեղինակները նախատեսում են ստեղծել տվյալների բազա, որը սեռից և մարդու տարիքից կախված կարող է վերարտադրել մաշկի շարժումները:

Samsung-ը ներկայացրեց առաջին 16 Տեռաբայթանոց SSD կրիչը

Samsung-ը ներկայացրեց առաջին 16 Տեռաբայթանոց SSD կրիչը



Samsung ընկերությունը Flash Memory Summit ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է աշխարհի առաջին 16 Տեռաբայթանոց SSD կրիչը: Ծավալի այդ չափը ոչ միայն ռեկորդային է SSD կրիչների համար, այլ նաև HDD կոշտ սկավառակների: Այս նոր կրիչը կոչվում է PM1633a և դրա իրական ծավալը 15.36 Տբ: Այն հաջողվել է տեղավորել 2.5 դյույմանոց ֆորմայի մեջ: Այսպիսի մեծ ծավալ ստացվել է 32 Գբ-անոց 480 չիպեր իրար միացնելով: 


Samsung-ը նաև ցուցադրել է սերվեր, որի վրա տեղադրված են 48 հատ PM1633a կրիչներ՝ 768 Տբ ընդհանուր հիշողությամբ: Զուգահեռաբար ցուցադրվել են նաև SSD PM1725 գերարագ SSD կրիչները, որոնք հասանելի կլինեն 3.2 Տբ և 6.4 Տբ ծավալներով:
Ինչպես է ժամանանակի ընթացքում փոխվել համակարգչային հայտնի խաղերի դիզայնը

Ինչպես է ժամանանակի ընթացքում փոխվել համակարգչային հայտնի խաղերի դիզայնը


Ժամանակակից համակարգչային խաղերն այնպիսի գրաֆիկա ունեն, որ դժվարությամբ ենք տարբերում իրականությունը վիրտուալից: Սակայն ոչ այդքան վաղ անցյալում նույն խաղերն ունեին բոլորովին այլ տեսք: Եկեք տեսնենք, թե ինչպես են փոխվել հայտնի խաղերը տարիների ընթացքում:

Shogun: Total War (2000
Total War: Rome II (2013)

Before

After

Grand Theft Auto III (2003)
Grand Theft Auto V (2013)

Before

After

Fallout (1997)
Fallout 4 (2015)

Before

After


Tomb Raider (1996)
Tomb Raider (2013)

Before

After


The Elder Scrolls: Arena (1994)
The Elder Scrolls V: Skyrim (2011)

Before

After


Doom (1993)
Doom (2016)

Before

After


Civilization (1991)
Civilization: Beyond Earth (2014)

Before

After


The Need for Speed (1994)
Need for Speed: Most Wanted (2012)

Before

After


FIFA International Soccer (1993)
FIFA 16 (2015)

Before

After


Metal Gear (1987)
Metal Gear Solid V: The Phantom Pain

Before

After