Microsoft-ը գողացել է Android 6-ի առանցքային ֆունկցիաների մեկը և այն ներդրել Android-ի Bing հավելվածում

Ամսաթիվ


Google ընկերությունը պատրասվում է Android 6.0 օպերացիոն համակարգում ներդնել մի ֆունկցիա, որի շնորհիվ հնարավոր կլինի ցանկացած միջավայրում կամ հավելվածում Home կոճակը մի քանի վայրկյան սեղմած պահել և տեսնել տվյալ պահին էկրանին հայտնված ինֆորմացիային վերաբերող լրացուցիչ տվյալներ:



Այսպիսով Microsoft ընկերությունը որոշել է գողանալ այդ գաղափարը և այն ներդնել Android հավելվածի համար նախատեսված Bing հավելվածում: Այսինքն տեղադրելով և Անդրոիդի կարգավորումներում ակտիվացնելով նկարում ցուցադրված ֆունկցիան, կարող եք ցանկացած հավելվածի մեջ սեղմած պահել Home կոճակը և տեսնել լրացուցիչ տվյալներ:



Օրինակի համար ես Facebook հավելվածում կանգ առա Չեմպիոնների Լիգային և Valencia ֆուտբոլային ակումբին վերաբերող նորության վրա և մի քանի վայրկյան սեղմած պահեցի Home կոճակը: Արդյունքում բացվեց հետևյալ էկրանը: Մյուս օրինակում բացել եմ Youtube-ը և թրեյլեր դիտելու ընթացքում սեղմած պահել եմ Home կոճակը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն