Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Instagram-ում արդեն հնարավոր է տեղադրել ոչ քառակուսի լուսանկարներ ու վիդեոներ



Ինստագրամ ծառայությունում կատարվել է մեծ փոփոխություն: Նախկինում այս ծառայությունում տեղադրվող լուսանկարներն ու վիդեոները պարտադիր պետք է լինեին քառակուսի: Այսինքն վերբեռնելու ընթացքում տրամադրվում էր գործիք, որի միջոցով օգտատերերը կտրում էին քառակուսի հատված: Այժմ հնարավոր է տեղադրել լուսանկարներ 4:3 կամ 16:9 հարաբերությամբ:



Նոր ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է լուսանկարը կամ վիդեոն ընտրելուց հետո սեղմել ներքևի ձախ անկյունում գտնվող նշանի վրա:



Եթե Ձեզ մոտ դեռ չկան այն փոփոխությունները, ապա թարմացրեք հավելվածները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն