Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Գաղտնաբառերի կառավարման LastPass հավելվածը դարձել է անվճար Android և iOS համակարգերի համար


LastPass-ը գաղտնաբառերի պահպանման և սինխրոնիզացիայի ամենահարմար և ամենատարածված ծառայությունն է: Համակարգիչների համար նախատեսված LastPass ծրագիրը միշտ անվճար է եղել, իսկ ահա բջջային հավելվածները նախկինում վճարովի էին: Այժմ դրանք նույնպես դարձել են անվճար, սակայն իրականում կա մեկ սահմանափակում: LastPass-ի բջջային տարբերակը կարող է գաղտնաբառերը սինխրոնիզացնել հեռախոսների կամ պլանշետների միջև: Այսինքն հնարավոր չի սինխրոնիզացնել համակարգիչների վրա պահպանված գաղտնաբառերը: 



Սակայն կարծում եմ, որ սա մեծ խնդիր չի, քանի որ LastPass-ը տեղադրելուց հետո ավտոմատ ակտիվանում է Premium տարբերակը, որը տևում է 14 օր: Այսինքն ծրագիրը բացելուց հետո համակարգչի վրա պահպանված գաղտնաբառերը ավտոմատ սինխրոնիզացվում են բջջային հեռախոսի վրա: Փորձնական 14 օրերը լրանալուց հետո կարող եք ձեռքով ավելացնել համակարգչում պահպանված գաղտնաբառերը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն