Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Samsung-ը ներկայացրեց առաջին 16 Տեռաբայթանոց SSD կրիչը



Samsung ընկերությունը Flash Memory Summit ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է աշխարհի առաջին 16 Տեռաբայթանոց SSD կրիչը: Ծավալի այդ չափը ոչ միայն ռեկորդային է SSD կրիչների համար, այլ նաև HDD կոշտ սկավառակների: Այս նոր կրիչը կոչվում է PM1633a և դրա իրական ծավալը 15.36 Տբ: Այն հաջողվել է տեղավորել 2.5 դյույմանոց ֆորմայի մեջ: Այսպիսի մեծ ծավալ ստացվել է 32 Գբ-անոց 480 չիպեր իրար միացնելով: 


Samsung-ը նաև ցուցադրել է սերվեր, որի վրա տեղադրված են 48 հատ PM1633a կրիչներ՝ 768 Տբ ընդհանուր հիշողությամբ: Զուգահեռաբար ցուցադրվել են նաև SSD PM1725 գերարագ SSD կրիչները, որոնք հասանելի կլինեն 3.2 Տբ և 6.4 Տբ ծավալներով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն