Windows 95-ը դարձավ 20 տարեկան

Ամսաթիվ

Դժվար է պատկերացնել, որ Windows 95 օպերացիոն համակարգն արդեն 20 տարեկան է: Այս օպերացիոն համակարգի մեկնարկը սկսվել է 300 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գովազդային ակցիայով: Մեկնարկից հետո 5 շաբաթվա ընթացքում վաճառվել է 7 միլիոն օրինակ: Այս օպերացիոն համակարգի պաշտոնական տեխնիկական աջակցումը Microsoft-ի կողմից դադարեցվել է 2001թ. դեկտեմբերի 31-ին:



Windows 95-ը վաճառվում էր 13 սկավառակներով և պահանջում էր ընդամենը 4Մբ օպերատիվ հիշողություն ու 50-55 Մբ ներքին հիշողություն կոշտ սկավառակի վրա: 



Հենց Windows 95-ում հայտնվեց Start կոճակը, Taskbar-ը, երկար ֆայլերի անունները և սարքավորումների ավտոմատ հայտնաբերման ու կարգավորման Plug and Play համակարգը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն