Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Apple-ը ներկայացրեց 12.9 դյույմանոց iPad Pro պլանշետը


Apple ընկերությունը ներկայացրեց iPad պլանշետի մեծ տարբերակը: Ինչպես և սպասվում էր, այս նորույթը ստացել է iPad Pro անվանումը: Այն ունի 12.9 դյույմանոց Retina էկրան՝ 2732×2048 կետերի թողունակությամբ: Այս մեծ էկրանը հատկապես օգտակար է այն դեպքում, երբ օգտագործում ենք iOS 9 համակարգի նոր ֆունկցիաներից մեկը՝ էկրանը կիսելու և միաժամանակ երկու հավելվածներից օգտվելու ֆունկցիան:



Apple iPad Pro պլանշետն ունի 64 բիթանոց A9X պրոցեսոր: Այն երկու անգամ ավելի արագ ու արդյունավետ է աշխատում, քանի նախկին A8X պրոցեսորները: Apple-ի մասնագետները հավաստիացնում են, որ այս պրոցեսորը կարող է մրցակցել անհատական համակարգիչների պրոցեսորների հետ և շատ դեպքերում կարող է գերազանցել դրանց:




Apple iPad Pro պլանշետն հասսանելի կլինի երկու տարբերակով՝ 32 կամ 128 Գբ ներքին հիշողություններով: 64Գբ մոդելի մասին առայժմ տեղեկություններ չկան: iPad Pro-ն ունի 8 Մպ iSight տեսախցիկ հետևի մասում, FaceTime տեսախցիկ առջևի մասում: Պլանշետի Home կոճակի մեջ ներդրված է Touch ID սենսոր: Նշվում է նաև, որ պլանշետն ունի 4 դինամիկ և ունի 6.9մմ հաստություն:



Apple iPad Pro պլանշետը վաճառքի կհանվի ս.թ. նոյեմբերին և 32Գբ հիշողությամբ ու միայն Wi-Fi մոդուլ պարունակող մոդելը կարժենա $799: 128Գբ հիշողությամբ ու միայն Wi-Fi մոդուլ պարունակող մոդելը կարժենա $949: Եվ վերջապես 128 Գբ հիշողությամբ ու Wi-Fi/ LTE մոդուլներով մոդելը կարժենա $1079:



iPad Pro պլանշետի հետ աշխատելու համար կարելի է օգտվել նաև Smart Keyboard պատյան-ստեղնաշարից և Apple Pencil գրիչից: 



Apple Pencil-ի հետ աշխատելու ընթացքում հաշվի են առնվում սեղմման ուժն ու գրիչի թեքվածության անկյունը: Այս ակսեսուարները վաճառվում են iPad Pro-ից առանձին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն