Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Chrome-ի 45-րդ տարբերակն օգտագործում է 10-25% ավելի քիչ օպերատիվ հիշողություն


Google Chrome ինտերնետ դիտարկչի վերջին 45-րդ ստաբիլ տարբերակն օգտագործում է միջինը 10% (առավելագույնը 25%) ավելի քիչ օպերատիվ հիշողություն, քան նախորդ տարբերակներներում: Google ընկերությունը կարողացել է օպտիմիզացնել Chrome-ը ծրագրի մեկնարկում և աշխատանքի ընթացքում: 


Նշեմ նաև, որ Chrome-ի հետագա տարբերակներում բացակայելու է Flash անիմացիաներն ավտոմատ ցուցադրելու հնարավորությունը, որը 15%-ով երկարացնելու է նոթբուքների մարտկոցի աշխատանքը: Flash-ի բլոկավորման ֆունկցիան առայժմ ակտիվ է միայն օգտատերերի մի մասի համար և մոտակա շաբաթների ընթացքում հասանելի կլինի բոլորի համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն