Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Google-ը սկսել է չցուցադրել ֆլեշ անիմացիաները


Դեռևս մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Google Chrome-ը պատրաստվում է իր ստաբիլ տարբերակներում այնպես անել, որպեսզի կայքերում տեղադրված ֆլեշ անիմացիաներն ավտոմատ կերպով չցուցադրվեն: Այսպիսով Chrome-ի վերջին ստաբիլ 45.0.2454.93 տարբերակն արդեն այդպես է աշխատում: Այդ տարբերակից սկսած ֆլեշ անիմացիայի վրա հայտնվում է սլաք, որը սեղմելուց հետո նոր միայն ցուցադրվում է ֆլեշ անիմացիան:





Այս կերպ Chrome-ը ցանկանում է աստիճանաբար վերջ տալ ֆլեշ անիմացիաները վեբ կայքերում տեղադրելուն և առաջարկում է այն փոխարինել Html5-ով: Սկզբնական շրջանում սրանից կտուժվեն գովազդային ընկերություններն ու նրանց հետ համագործակցող կայքերը, քանի որ կարիք կլինի փոխարինել բոլոր ֆլեշ բանեռները: Օրինակ Shamshyan.com այցելելով այժմ կտեսնեք բազմաթիվ չաշխատող բանեռներ:

Վերջում նշեմ, որ որոշ անիմացիաներ այդուհանդերձ ավտոմատ ցուցադրվում են: Google-ը չի նշում, թե կոնկրետ որ դեպքերում են դրանք ցուցադրվում, բայց որոշակի փորձարկումներից հետո ենթադրում եմ, որ բլոկավորվում են միայն փոքր չափսեր ունեցող անիմացիաները: Օրինակ, եթե վերևի անիմացիան տեղադրեմ մեծ չափսերով, ապա այն ավտոմատ կցուցադրվի: Սակայն չի բացառվում, որ հետագայում Chrome-ը կսկսի չցուցադրել նաև մեծ անիմացիաները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն