Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Դավիթ Շահինյանը
Թողարկվել է «Զվարթնոց»-ի թռիչքներին իրական ժամանակում հետևելու հավելված

Թողարկվել է «Զվարթնոց»-ի թռիչքներին իրական ժամանակում հետևելու հավելված



Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ-բրիտանական «Luseen Technologies» ընկերությունը թողարկել է «Զվարթնոց» (Zvartnots) հավելվածը, որը նախատեսված է Անդրոիդ համակարգի համար։ Նշեմ, որ «Luseen Technologies» -ը Քեմբրիջում գործող նորաստեղծ ընկերություն է, որն աշխատանքային թիմ ունի նաև Հայաստանում:

Այս հավելվածը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել «Զվարթնոց» օդանավակայան ժամանող և մեկնող թռիչքներին: Այս հավելվածի միջոցով Դուք կարող եք ստանալ տվյալ չվերթի և նրա կարգավիճակի մասին մանրամասն տեղեկություններ:


Նշեմ նաև, որ հավելվածը հնարավորություն է տալիս թռիչքն ավելացնել նախընտրած թռիչքների ցանկում, ստանալ ծանուցումներ թռիչքի կարգավիճակի փոփոխությունների մասին, ինչպես նաև որոնել և գտնել ամենաէժան ավիատոմսերը ընտրված երթուղու և ամսաթիվի համար: Ցանկության դեպքում դուք կարող եք գնել ընտրված ավիատոմսերը գործընկեր կայքերից:


Այժմ ցանկացած մարդ կարող է միանալ Skype-ի տեքստային խոսակցությանը կամ զանգին

Այժմ ցանկացած մարդ կարող է միանալ Skype-ի տեքստային խոսակցությանը կամ զանգին


Microsoft ընկերությունը վերջերս թողարկեց Skype-ի վեբ տարբերակը, որի շնորհիվ հնարավոր դարձավ առանց Skype ծրագրի տեղադրման օգտվել այդ ծառայությունից: Վերջերս Skype-ում ավելացել է նաև նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս Skype-ի հաշիվ չունեցող օգտատերերին միանալ տեքստային  խոսակցությանը կամ զանգին: Դրա համար պետք է ընդամենը բացել անհրաժեշտ հղումը, որն ուղարկել է խոսակցություն ստեղծողը:

Եթե Դուք չունեք Skype-ի հաշիվ, ապա այդ հղման վրա սեղմելով կբացվի վեբ տարբերակը և կարող եք մուտք գործել գրելով ընդամենը Ձեր անունը: Իսկ եթե ունեք Skype ծրագիրը համակարգչում կամ բջջային հեռախոսի վրա, ապա կարող եք միանալ խոսակցությանը Ձեր Skype ծրագրով ու հաշվով: 


Խոսակցությանը մասնակցելու հղումը ստեղծելու համար պետք է համակարգչի Skype-ի վերջին տարբերակում կամ վեբ տարբերակում սեղմել +New կոճակի վրա, ընտրել նախնական զրուցակիցներին և վերջ:



Վերջում կառաջարկվի պատճենահանել հղումը և ուղարկել այն մարդկանց, ովքեր որ պետք է նույնպես մասնակցեն այդ խոսակցությանը՝ անոնիմ կամ իրենց պրոֆիլներով:

Նոր խաղ հայ ծրագրավորողների կողմից՝ Long Way 3D

Նոր խաղ հայ ծրագրավորողների կողմից՝ Long Way 3D


Panorama Game Development-ը ներկայացնում է իր նոր Long Way 3D խաղը: Long Way խաղում դուք կարող եք՝ թռչել, հավաքել միավորներ, սահմանել նոր ռեկորդներ և իհարկե կիսվել ձեր ընկերների հետ սոցիալական ցանցերում: Խաղը չունի տարիքային սահմանափակում և անվճար հասանելի է Google Play Store-ում: Long Way խաղի միջոցով դարձրեք ձեր ազատ ժամանակը էլ ավելի հետաքրքիր և արկածներով լի:

Ֆեյսբուքի «գոսծիների» մասին

Ֆեյսբուքի «գոսծիների» մասին




Անկեղծ ասած արդեն հոգնել եմ այս թեմային անդրադառնալուն, բայց շատ նամակներ եմ ստանում ու Ֆեյսբուքում բազմաթիվ գրառումներ եմ տեսնում նվիրված Ֆեյսբուքի «գոսծիներին» տեսնելուն: Ուրեմն ժողովուրդ ջան, էս աշխարհում եթե կա էդպիսի մի մարդ, ով կկարողանա Ֆեյսբուքի «գոսծիներին» ցույց տվող ծրագիր կամ հավելված սարքել, ուրեմն էդ մարդը նվազագույնը աշխատում է Ֆեյսբուքում, իսկ առավելագույնը Մարկ Ցուկերբերգն է: Ինտերնետում կան կայքեր, որոնց համար հնարավոր չի ստեղծել հավելվածներ, եթե այդ կայքերը չունեն համապատասխան API կամ ծրագրային ապահովումը: Ֆեյսբուքը մինչ այժմ ոչ մի ծրագրավորողի կամ չծրագրավորողի նման ծրագրային ապահովում չի տվել: Իսկ առանց դրա ո՞նց կարող է այդ հավելվածը հետևել, թե ովքեր են բացել Ձեր պրոֆիլը:


Շատերդ հավանաբար կասեք, որ տեսել եք այդպիսի ծրագիր, կամ տեսել եք, թե ինչպես է ձեր հարևանի տղան տեսել, թե ինչպես է նրա մորքուրի աղջկա ընկերուհին օգտվում այդ ծրագրից: Ես էլ կարող եմ մի ժամում ստեղծել այդպիսի հավելված, որը Ֆեյսբուքում կավելացնի «գոսծի» կոճակ, որի վրա սեղմելով կցուցադրվեն պատահական ընկերներ: Եթե շատ «բարի» լինեմ, կարող եմ նաև այնպես անել, որ այդ ծրագիրը թաքուն գողանա ձեր տվյալներն ու գաղտնաբառը: Իսկ եթե շատ-շատ «բարի» լինեմ, կարող եմ այնպես անել, որ այդ ծրագիրը ձեր անունից լայքի Ֆեյսբուքի անկապ էջեր, օրինակ՝ ZibilNews.am կայքը:


Հուսով եմ այս հարցին այլևս չեմ անդրադառնա ու սրա վերաբերյալ Ֆեյսբուքում ավելի քիչ գրառումներ կհանդիպեմ: Վստահ եղեք, եթե Ֆեյսբուքում պաշտոնապես հայտնվի այդպիսի ֆունկցիա, ապա դրա մասին առաջինը կիմանաք հենց Armblog-ից:

Հ.Գ.
Եթե ինձ չեք հավատում, գոնե Ֆեյսբուքի պաշտոնական տեղեկությանը հավատացեք:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Տաթևիկ Մկոյանը
Ո՞ր սարքերը կստանան Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգի թարմացումը

Ո՞ր սարքերը կստանան Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգի թարմացումը



Android սմարթֆոնների թերություններից մեկն այն է, որ դրանցից միայն որոշներն են ստանում Android օպերացիոն համակարգի նոր տարբերակի թարմացումը: Android 6.0 Marshmallow թարմացումը նախևառաջ ստացել կամ ստանալու են 2013 թվականին և դրանից հետո թողարկված Nexus սմարթֆոնները, ինչպես նաև Android One սմարթֆոնները: Իսկ մնացած Android սարքերի դեպքում այն աստիճանաբար հասանելի կլինի մոտակա ամիսների ընթացքում: Սակայն ոչ բոլոր սարքերն են ստանալու այս թարմացումը: Ներքևի ցուցակում առկա են բոլոր այն մոդելները, որոնք անպայման կստանան այս նոր օպերացիոն համակարգը:

Samsung

Samsung Galaxy S6 edge+
Samsung Galaxy Note5
Samsung Galaxy S6 edge
Samsung Galaxy S6
Samsung Galaxy Note 4
Samsung Galaxy S5
Samsung Galaxy Alpha
Samsung Galaxy A8
Samsung Galaxy A7

Sony

Sony Xperia Z5 Premium
Sony Xperia Z5
Sony Xperia Z5 Compact
Sony Xperia Z3+ / Z4
Sony Xperia C5 Ultra
Sony Xperia C4
Sony Xperia M5
Sony Xperia M4 Aqua
Sony Xperia Z3 / Z3v
Sony Xperia Z3 Compact
Sony Xperia Z3 Tablet Compact
Sony Xperia Z2
Sony Xperia Z2 Tablet
Sony Xperia Z Ultra GPE

LG

LG G4
LG G Flex2
LG G3

HTC

HTC One M9 Plus
HTC One E9 Plus
HTC One M9
HTC One E9
HTC One (M8)
HTC One (E8)

Motorola

Motorola Moto X Pure Edition (3rd gen)
Motorola Moto X Style (3rd gen)
Motorola Moto X Play
Motorola Moto G (3rd gen)
Motorola Moto X Pure edition (2nd gen)
Motorola DROID Turbo
Motorola Moto MAXX
Motorola Moto Turbo

Xiaomi
Xiaomi Mi Note 2
Xiaomi Redmi 2
Xiaomi Redmi 2 Prime
Xiaomi Mi 4i
Xiaomi Mi 4
Xiaomi Mi Note
Xiaomi Mi Note Pro

Huawei
Huawei Ascend P8
Huawei Ascend P8max
Huawei Honor 6 Plus
Huawei Honor 7i
Huawei Honor 7
Huawei Mate S
Huawei MediaPad X2
Huawei Mate 7
Huawei Honor 6
Huawei Mate 7
Huawei Honor 4X
Huawei Honor 4C
Huawei Ascend G7

Asus
Zenfone 2 series
Zenfone 2 Laser
Zenfone 2 Deluxe
Zenfone Selfie
Zenfone Go

OnePlus

OnePlus 2
OnePlus One

ZUK

ZUK Z1
Google-ը մեկնարկում է Youtube Red նոր վճարովի ծառայությունը, որտեղ բացակայելու են գովազդները

Google-ը մեկնարկում է Youtube Red նոր վճարովի ծառայությունը, որտեղ բացակայելու են գովազդները


Ս.թ. հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի օգտատերերի համար Google ընկերությունը կթողարկի Youtube Red նոր ծառայությունը, որը ստեղծվել է Google Play Music ծառայության հիման վրա և այդ ծառայության բոլոր բաժանորդները (ամսական 10$) ավտոմատ կբաժանորդագրվեն Youtube Red-ին:


Youtube Red ծառայությունում չկան գովազդներ: Այն թույլ է տալիս պահպանել վիդեոները օֆլայն դիտելու համար և հնարավորություն է տալիս բջջային հեռախոսի ֆոնային ռեժիմում լսել երաժշտություն Youtube հավելվածով: Youtube Red ծառայության բաժանորդները հնարավորություն կունենան նաև դիտել որոշակի բացառիկ տեսանյութեր: Youtube Red-ին Google Play-ից բաժանորդագրվելու արժեքն է ամսական 10$, իսկ Apple iTunes-ից բաժանորդագրվելու դեպքում՝ 13$: Սակայն օգտատերերը հնարավորություն ունեն Google Play-ից 10$-ով բաժանորդագրվեն այս ծառայությանը և օգտվել դրանից iOS սարքի հավելվածներում կամ Safari դիտարկչում:
Ֆեյսբուքում ավելացել է «public» գրառումների մեջ որոնում կատարելու հնարավորություն

Ֆեյսբուքում ավելացել է «public» գրառումների մեջ որոնում կատարելու հնարավորություն


Ֆեյսբուք սոցիալական ցանցում այսուհետ հնարավոր է որոնել ոչ միայն ընկերների կողմից արված գրառումները, այլև այդ սոցիալական ցանցում կատարված բոլոր public որոնումները: Առայժմ այս ֆունկցիան հասանելի կլինի ԱՄՆ-ում և աստիճանաբար կտարածվի այլ երկրների և լեզուների համար: Facebook-ում որևէ արտահայտություն որոնելու դեպքում արդյունքները կդասավորվեն ըստ դրանց կարևորության ատիճանի:

Սկզբում ցուցադրվում են ստուգված լրատվական աղբյուրների գրառումները, հետո ընկերների գրառումները, իսկ ամենավերջում այլ մարդկանց կողմից արված գրառումները:
Google Chrome-ում ավելացել է թաբերի ձայնը անջատելու ֆունկցիա

Google Chrome-ում ավելացել է թաբերի ձայնը անջատելու ֆունկցիա


Google-ը շարունակում է նոր ֆունկցիաներ ավելացնել Chrome ինտերնետ դիտարկչում և վերջին տարբերակում ավելացրել է թաբերի ձայնը անջատելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Chrome-ի թաբերի վրա հայտնվեց ձայնի նշան, որի միջոցով հեշտությամբ կարող ենք գուշակել, թե որ թաբից է գալիս ձայնը: Այժմ արդեն կարիք չկա բացել ձայնի նշանով թաբը և անջատել ձայնը: Կարող եք պարզապես աջ քլիք անել այդ թաբի վրա և սեղմել Mute tab կոճակը:
iOS 9-ը արդեն հնարավոր է jailbreak անել

iOS 9-ը արդեն հնարավոր է jailbreak անել


Pangu թիմը ինտերնետում տեղադրել է iOS 9 օպերացիոն համակարգի առաջին ջեյլբրեյքը, որով հնարավոր է ջեյլբրեյք անել iOS 9.0, 9.0.1 և 9.0.2 համակարգերը։ Այդ գործընթացը կարելի է կատարել միայն Windows համակարգի միջոցով, ընդ որում պետք է նախօրոք անջատել Find my iPhone և գաղտնաբառ պահանջելու ֆունկցիան։

Զգուշացնեմ, որ սարքը ջեյլբրեյք անելու գործընթացը պահանջում է որոշակի հմտություններ և դրա ընթացքում կարող է տեղի ունենալ ինֆորմացիայի կորուստ։ Այդ պատճառով ջեյլբրեյք արեք միայն այն դեպքում, եթե վստահ եք ձեր ուժերին։
Microsoft-ը ցուցադրեց Hololens տեխնոլոգիայով պատրաստված խաղ

Microsoft-ը ցուցադրեց Hololens տեխնոլոգիայով պատրաստված խաղ



Օրեր առաջ Microsoft-ը ցոցւցադրեց Project XRay խաղը, որը թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել HoloLens տեխնոլոգիայի հնարավորությունների մասին: Այս խաղը թույլ է տալիս ցանկացած սենյակ դարձնել խաղային միջավայր և վիրտուալ պատերազմի դաշտ: Խաղացողը պետք է կրակի սենյակ ներխուժած ռոբոտներին և պաշտպանվի:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էրիկ Տիտանյանը
Անդրոիդի Google Translate հավելվածն արդեն կարող է ներդրվել այլ հավելվածներում և միանգամից թարգմանել տեքստեր

Անդրոիդի Google Translate հավելվածն արդեն կարող է ներդրվել այլ հավելվածներում և միանգամից թարգմանել տեքստեր



Google-ը ներկայացրեց Անդրոիդ համակարգի համար նախատեսված Google Translate հավելվածի թարմացված տարբերակը, որը թույլ է տալիս այլ հավելվածների մեջ նշել տեքստը և միանգամից թարգմանել: Այսինքն այլևս կարիք չկա պատճենահանել տեքստը, բացել Google Translate հավելվածը և տեղադրել տեքստը դրա մեջ:


  

Այս նոր ֆունկցիայի միակ վատ կողմն այն է, որ ծրագրավորողները պետք է ձեռքով իրենց ծրագրերում դնեն այդ ֆունկցիան: Այսինքն թարգմանությունը հասանելի կլինի միայն այն ծրագրերում, որոնցում ներդրված կլինի Google Translate ֆունկցիան: Տվյալ պահին այս նոր ֆունկցիան ներառում են TripAdvisor, WhatsApp և LinkedIn հավելվածները:


iOS 9.0.2 համակարգում հավելվածները ավելի քիչ ծավալ են զբաղեցնում

iOS 9.0.2 համակարգում հավելվածները ավելի քիչ ծավալ են զբաղեցնում


iOS 9.0.2 համակարգում հայտնվել է մի շատ հետաքրքիր ու օգտակար ֆունկցիա, որը կոչվում է App Thinning: Այն թույլ է տալիս App Store-ից ներբեռնել հավելվածի միայն այն մասը, որն անհրաժեշտ է կոնկրետ տվյալ սարքի համար: Նախկինում iPad, iWatch, iPhone և iPod սարքերի համար նախատեսված հավելված ներբեռնելու ժամանակ ներբեռնվում էր ունիվերսալ հավելված:



App Thinning ֆունկցիան թույլ կտա զգալի թեթևացնել հավելվածների ծավալը, որի հետևաքնով ավելի շատ ազատ հիշողություն կմնա սարքի վրա:
Ֆեյսբուքում Dislike կոճակի փոխարեն հայտնվել են Like-ի նոր տեսակներ

Ֆեյսբուքում Dislike կոճակի փոխարեն հայտնվել են Like-ի նոր տեսակներ


Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը շաբաթներ առաջ հայտարարեց, որ շուտով Ֆեյսբուքում կհայնվի Dislike կոճակ, սակայն այն իրականում չի լինի իր անվանը համապատասխան կոճակ: Այսպիսով Facebook-ը փորձարկում է Like կոճակի նոր տեսակներ, որոնց միջոցով հնարավոր է արտահայտել էմոցիաներ:



Տվյալ պահին նոր Like կոճակը ներառում է 7 տարբեր կոճակներ, որոնցից յուրաքանչյուրի քանակը հաշվվում է առանձին: Տվյալ պահին այս նոր կոճակները փորձարկվում են մի քանի երկրներում և շուտով հասանելի կլինեն բոլորի համար:

Far Cry Primal խաղի թրեյլերը

Far Cry Primal խաղի թրեյլերը


Ubisoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Far Cry խաղի հաջորդ տարբերակի թրեյլերը: Խաղի իրադարձությունները տեղի են ունենում մ.թ.ա քարի դարում: Բնականաբար խաղում չկան ժամանակակից զենքեր և տեխնոլոգիաներ:



Այստեղ պետք է քարերով ու փայտերով զենքեր պատրաստել ու դուրս գալ որսի: Խաղը բոլոր պլատֆորմերի համար կթողարկվի 2016թ. առաջին եռամսյակում:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մանուկ Հարությունյանը
Ամենաշատ վաճառված հեռախոսը ոչ iPhone-ն է, ոչ էլ Samsung-ը

Ամենաշատ վաճառված հեռախոսը ոչ iPhone-ն է, ոչ էլ Samsung-ը


Յուրաքանչյուր տարի Apple-ը նոր ռեկորդներ է գրանցում iPhone-ի վաճառքի քանակով: Օրինակ այս տարի առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 13 միլիոն iPhone 6s, որը 30%-ով գերազանցում է նախորդ տարվա iPhone 6-ի ցուցանիշին: Սակայն iPhone-ը, Samsung-ը և մնացած ժամանակակից հեռախոսները վաճառքի ցուցանիշով դեռ շատ հեռու են գտնվում Nokia 1100 հեռախոսից: Այս հեռախոսը թողարկվել է 2003 թվականին և պարունակում է թերևս այն ժամանակվա ցուցանիշներով շատ քիչ ֆունկցիաներ, սակայն իր պարզունակության և երկարատև աշխատելու հաշվին վաճառվել է 250 միլիոն օրինակ: 


Հետաքրքիր է, որ ամենաշատ վաճառված հեռախոսների ցուցակում Top 10-ի մեջ 8 հեռախոսները Nokia են, իսկ մնացած երկուսը Samsung և Motorola: Իսկ Apple-ի ամենաշատ վաճառված հեեռախոսը iPhone 5-ն է, որն այդ ցուցակում ընդամենը 15-րդն է:
Disney-ը պատրաստվում է թողարկել ինտերակտիվ նկարչական ալբոմ

Disney-ը պատրաստվում է թողարկել ինտերակտիվ նկարչական ալբոմ


Disney-ը պատրաստվում է թողարկել հավելված, որը թույլ է տալիս բջջային հեռախոսի տեսախցիկի միջոցով իրական ժամանակում հետևել նկարչական ալբոմում ներկելու գործընթացին և ցուցադրել ներկված պատկերը եռաչափ տարածության մեջ: 



Հետաքրքիրն այն է, որ նկարչական ալբոմում ներկվում են երկչափ մոդելներ, իսկ հեռախոսը պահելով դրանք ցուցադրվում են բոլոր կողմերով: Այս հավելվածն առայժմ գտնվում է պատրաստման փուլում և շուտով հասանելի կլինի օգտատերերի համար:
Ինչպես հայտնել Ձեր կոորդինատները ընդամենը 3 բառով

Ինչպես հայտնել Ձեր կոորդինատները ընդամենը 3 բառով



Վերջերս Google-ը ներկայացրեց կոորդինատների պարզեցված համակարգ, որը թույլ է տալիս փոխանցել Ձեր գտնվելու վայրի կոորդինատները 5-6 սիմվոլների օգնությամբ: Սակայն այս համակարգի դժվարությունն այն է, որ այդ սիմվոլներն իրենցից ներկայացնում են պատահական տառեր և դժվար է մտապահել դրանք: Հատուկ այդ նպատակով ստեղծվել է what3words.com (w3w.co) կայքը, որը թույլ է տալիս փոխանցել քարտեզի 3х3 չափսի կոորդինատները ընդամենը 3 պարզ բառով: Այս ծառայությունից օգտվելու համար պետք է քարտեզի վրա ընտրել տեղամասը և հիշել գեներացված երեք բառերը (եթե տեղամասը չեք կարողանում ընտրել, ապա սեղմեք unlock pin կոճակը):


Այնուհետև այդ բառերը կարող եք փոխանցել Ձեր ընկերոջը և նա w3w.co կայքում հավաքելով այդ երեք բառերը կտեսնի Ձեր գտնվելու վայրը: Կարող եք նաև փոխանցել Ձեր գտնվելու վայրը հետևյալ ձևաչափով՝ w3w.co/բառ1.բառ2.բառ3: Տվյալ պահին այս ծառայությունը հասանելի է մի քանի լեզվով: Օրինակ ռուսերենի դեպքում կգեներացվեն ռուսերեն բառեր, սակայն հաշվի առեք, որ այդ կոորդինատի անգլերեն տարբերակի բառերը չեն հանդիսանում ռուսերեն բառերի թարգմանությունները: Այսինքն յուրաքանչյուր լեզվի համար գեներացվում են տարբեր բառեր: Օրինակ Հանրապետության Հրապարակի հասցեն ռուսերեն տարբերակի դեպքում կլինի w3w.co/цена.суть.стык, իսկ անգլերենի դեպքում՝ w3w.co/raced.outreach.complain


Նշեմ նաև, որ կայքի վերևի աջ անկյունում կարող եք փոխել քարտեզի տեսակը (Еsri Map տեսակի դեպքում Հայաստանի քարտեզը մեծացնելիս որոշ տեղամասեր չեն ցուցադրվում):
Need for Speed No Limit խաղն անվճար հասանելի է iOS և Android սարքերի համար

Need for Speed No Limit խաղն անվճար հասանելի է iOS և Android սարքերի համար


App Store և Google Play հավելվածներում խանութներում արդեն հասանելի է Need for Speed No Limit խաղը:



Այս խաղն անվճար կարող են ներբեռնել բոլոր ցանկացողները, սակայն խաղում լրացուցիչ էլեմենտներ բացելու համար պետք է ներդրված գնումներ կատարել: 



Խաղում հասանելի են Subaru BRZ, BMW M4, McLaren 650s, Porsche 911 և այլ հայտնի մեքենաները, որոնց վրա հնարավոր է կատարել ավելի բազմաթիվ մոդիֆիկացիաներ:


Apple-ը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաթանկ ապրանքանիշը

Apple-ը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է ամենաթանկ ապրանքանիշը


Interbrand ընկերությունը թողարկել է հերթական Best Global Brands հաշվետվությունը, որը պարունակում է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշերի ցուցակը: Այսպիսով երրորդ տարին անընդմեջ այդ ցուցակը գլխավորում է Apple ընկերությունը: Ընդ որում՝ Top 10-ում 7-ը ՏՏ ընկերություններ են: 


Այդ ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Google-ը, իսկ Microsoft-ը 4-րդն է: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ: