Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Այս սարքը GTA V և նմանատիպ խաղերը դարձնում է ավելի իրական ու տպավորիչ

Այս սարքը GTA V և նմանատիպ խաղերը դարձնում է ավելի իրական ու տպավորիչ



Ամերիկյան Force Dynamics ընկերությունը ստեղծել է մի յուրօրինակ խաղային համակարգ, որն ունակ է տարբեր խաղեր (այդ թվում GTA) խաղացողներին տալ նոր ու անմոռանալի էմոցիաներ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա հասարակ խաղային սարք է, սակայն այն իրականում ավելի բարդ համակարգ է, որը խաղի ընթացքում կարող է փոխել բարձրությունն ու թեքման անկյուն: Այս սարքը գրեթե բոլոր ավտոմեքենաների խաղերում այնպիսի տպավորություն է ստեղծում, կարծես խաղացողն իրականում գտնվում է ամենագնացի ղեկին: Ներկայացված տեսահոլովակում սարքը փորձարկվում է GTA V խաղի վրա:
Volvo-ն ցուցադրեց, թե ինչպիսի տեսք կունենան ապագայի ավտոսրահները

Volvo-ն ցուցադրեց, թե ինչպիսի տեսք կունենան ապագայի ավտոսրահները


Volvo ընկերությունը որոշել է համագործակցել Microsoft-ի հետ և օգտվել Hololens տեխնոլոգիայից, որպեսզի ստեղծի ավելի հարմար ու զարգացած ավտոսրահներ: Hololens տեխնոլոգիան հնարավոր է օգտագործել ոչ միայն ավտոսրահներում, այլ նաև ցանկացած վայրում, որտեղ կարելի է վիրտուալ տեսնել մեքենան ու մոտիկից ծանոթանալ դրա հնարավորություններին: Hololens-ը թույլ է տալիս ոչ միայն տեսնել վիրտուալ մեքենան, այլև մաս-մաս հավաքել այն և տեսնել մեքենայի հնարավորութունները շարժման մեջ:
Հայկական Lets Twist խաղը հայտնվել է Apple-ի Editor's Choise բաժնում

Հայկական Lets Twist խաղը հայտնվել է Apple-ի Editor's Choise բաժնում


iOS Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված որակյալ հայկական հավելվածներն ու խաղերը գնալով շատանում են և միջազգային ճանաչում ձեռք բերում: Այս անգամ հերթը Lets Twist խաղինն է: Այն ստեղծվել է ArmNomads Games թիմի կողմից, որը բաղկացած է երեք հոգուց: Խաղում անհրաժեշտ է դասավորել ներքևի գույները համապատասխան գույնով ներկված օբյեկտների տակ և փորձել հավաքել առավելագույն միավորներ: Խաղում կա նաև Online Challenge ռեժիմ, որտեղ կարող եք մրցել այլ օգտատերերի հետ:


Lets Twist խաղն առանձնանում է իր ուրույն գրաֆիկայով և երաժշտությամբ: Այս պահին խաղն ունի դժվարության 4 աստիճան և բաղկացած է 6 գեղեցիկ լեվելներից: Հնարավորություն կա նաև փոխել ընկնող առարկաները:



Lets Twist խաղը հնարավոր է ներբեռնել App Store-ից 0.99$-ով: Մի շարք երկրների App Store-երում այն արդեն զբաղեցում է բարձր հորիզոնականներ: Նշեմ, որ խաղի Android տարբերակը հասանելի կլինի մոտ մեկ շաբաթից:


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արգիշտի Ավետիկյանը
Google-ը թողարկել է YouTube Music անվճար հավելվածը: Ի՞նչպես ներբեռնել և օգտվել Հայաստանում

Google-ը թողարկել է YouTube Music անվճար հավելվածը: Ի՞նչպես ներբեռնել և օգտվել Հայաստանում


Google ընկերությունը վերջապես թողարկեց երկար սպասված YouTube Music հավելվածը, որը նախատեսված է Android և iOS համակարգերի համար: Անվանումից արդեն պարզ է դառնում, որ այն նախատեսված է Youtube-ում երգեր լսելու համար: 



Եթե չեք բաժանորդագրվում YouTube Red վճարովի ծառայությանը, ապա այս հավելված վերածվում է Youtube-ի հիմնական հավելվածին ֆունկցիոնալ և արտաքնապես շատ նման հավելվածի: Իսկ ահա YouTube Red-ի բաժանորդները YouTube Music հավելվածով կարող են լսել իրենց սիրելի երգերը առանց գովազդի, ինչպես նաև ներբեռնել դրանք և լսել օֆլայն ռեժիմում: YouTube Red-ի բաժանորդները կարող են նաև միացնել/անջատել վիդեոն և լսել երգերը ֆոնային ռեժիմում: Սկզբնական շրջանում YouTube Music-ի բոլոր օգտատերերը ստանալու են 14 օրվա անվճար բաժանորդագրություն, որպեսզի փորձեն այս հնարավորությունները:



Youtube Music հավելվածը տվյալ պահին հասանելի է ոչ բոլոր երկրներում և այն ներբեռնելու ու ակտիվացնելու համար պետք է կատարել լրացուցիչ քայլեր: Android-ի դեպքում պետք է կատարել հետևյալ քայլեր՝

1. Ներբեռնեք հետևյալ apk ֆայլը:
2. Տեղադրեք այն հեռախոսի վրա:
3. Բացեք տեղադրված հավելվածը Hola VPN ծրագրով ու երկիրը նշեք ԱՄՆ:

Hola-ից օգտվելու մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այս գրառման մեջ: iOS-ի դեպքում նույնպես կան նմանատիպ քայլեր, սակայն այնտեղ նախևառաջ պետք է jailbreak անեք սարքը:



Նոր խաղ հայերի կողմից՝ Dronify

Նոր խաղ հայերի կողմից՝ Dronify


Վեբ և մոբայլ հավելվածների ծրագրավորմամբ զբաղվող Ալտակոդ ընկերությունը ներկայացրեց իր նոր մոբայլ խաղը՝ Dronify-ը: Այս խաղը ստրատեգիական ժանրի ինտերակտիվ խաղ է: Խաղի առաքելությունն է փրկել մոլորակները թշնամիներից «դրոնների» օգնությամբ՝ բռնելով և ոչնչացնելով դրանք: Խաղացողը պետք է մշակի ռազմավարություն և կարգավորի ու դասավորի դրոնները՝ ընտրելով մասնագիտություն, հատուկ հմտություններ և այլ հետաքրքիր գործիքներ, այնպես, որ դառնա ավելի հզոր և փորձառու՝ աստիճանաբար ուժեղացող թշնամուն դիմակայելու համար: Առայժմ խաղը հասանելի է միայն Google Play-ում, սակայն շուտով կթողարկվի նաև iOS տարբերակը:


Էլեկտրոնային գրախանութ Հայաստանում՝ Upub.am

Էլեկտրոնային գրախանութ Հայաստանում՝ Upub.am



Լավ նորություն բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ հայերեն, ինչպես նաև ստեղծագործում կամ թարգմանում են: Հայաստանում ստեղծվել Upub.am էլեկտորնային գրախանութը, որի գլխավոր նպատակն է խթանել բարձրորակ անվճար և վճարովի էլեկտրոնային գրքերի տարածումը հասարակության շրջանում:



Յուփաբն առաջին հարթակն է, որի միջոցով հայ հեղինակները, թարգմանիչներն ու հրատարակիչները կարող են ինքնուրույն հրատարկել միջազգային պահանջներին համապատասխան էլեկտրոնային գրքեր, դառնալ հանրաճանաչ և ստանալ եկամուտներ: Միջազգային չափանիշներին համապաստասխան էլեկտրոնային գիրք հրատարակելու համար Upub.am-ը հրատարակել է «Էլեկտրոնային գրքերի պատրաստման ուղեցույց» ձեռնարկը, որը կայքի օգտատերերը կարող են ներբեռնել անվճար: Կայքն ընդունում է *.DOCX կամ *.DOC ձևաչափի ֆայլեր, ստուգում դրանց չափանշման որակը և հրատարակում՝ փոխարկելով *.PDF, *.EPUB և *.MOBI ձևաչափի ֆայլերի: Հակառակ դեպքում օգտատերերը կարող են ուղղակիորեն կայքում վերբեռնել *.PDF, *.EPUB և/կամ *.MOBI ձևաչափի ֆայլեր:



Յուփաբը կատարյալ միջոց է վեպեր, պատմվածքներ, չափածո ստեղծագործություններ, իրապատում գործեր, ակնարկներ, մենագրություններ, գիտական հետազոտություններ և այլ տիպի գործեր հրատարակելու համար:
Կայքում արգելվում է սկանավորված և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ գրքերի վերբեռնումը: Որևէ անձի հեղինակային իրավունքը խախտելու ողջ պատասխանատվությունն ընկնում է հրատարակողի ուսերին:

Յուփաբը հայ ընթերցողին հիանալի հնարավորություն է ընձեռնել կազմելու իր էլեկտրոնային գրադարանը: Այս պահին կայքում կարելի է գտնել թե’ դասական և թե’ ժամանակակից գրականության նմուշներ` թողարկված բոլոր հիմնական էլեկտրոնային ֆորմատներով: Էլեկտրոնային գրքերի մեծ մասը բավականին մատչելի է, իսկ շատերն էլ` անվճար:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ռոբերտ Մուրադյանը

Microsoft-ի նոր գործիքը սկանավորում է լուսանկարը և որոշում դեմքի էմոցիաները

Microsoft-ի նոր գործիքը սկանավորում է լուսանկարը և որոշում դեմքի էմոցիաները


Microsoft-ը վերջերս սկսել է ստեղծել օնլայն գործիքներ, որոնք հիմնականում մեծ ճշտությամբ չեն աշխատում, բայց այդուհանդերձ օգտակար են ու զվարճալի: Այս անգամ Microsoft-ի ստեղծած գործիքը կարողանում է սկանավորել լուսանկարը և ասել, թե լուսանկարում պատկերված մարդու դեմքին ինչ էմոցիա կա: Գործիքը կարող է տարբերել կատաղություն, վախ, երջանկություն, հանգստություն, տխրություն, զարմանք և այլ էմոցիաներ: Սկանավորման արդյունքները ցուցադրվում են 0-ից 1 միջակայքում ընկած թվերի տեսքով (օր.՝ 0.2-զարմանք, 0.8 տխրություն):


Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Microsoft-ը ներկացրել էր լուսանկարով մարդու տարիքը որոշող երկու լուսանկարները համեմատող ու նմանություններ գտնող գործիքներ:

iPad Pro: Հայերեն վիդեո-անդրադարձ

iPad Pro: Հայերեն վիդեո-անդրադարձ


Android, թե iOS: Առավելություններն ու թերությունները

Android, թե iOS: Առավելություններն ու թերությունները



Երբեմն համացանցում հայտնվում են քննարկումներ և մարդիկ բաժանվելով երկու մասի սկսում են քննադատել դիմացինի կարծիքը և պաշտպանել իրենց տեսակետը: Օրինակ այդպիսի քննարկումներից են՝ «Ռեալ Մադրիդն է ավելի լավ թիմ, թե Բարսելոնան», «Մերսեդեսն է ավելի լավ մեքենա, թե BMW-ն», «Google Chrome-ն է ավելի լավ ինտերնետ դիտարկիչ, թե Mozilla-ն», Ռուսաստանն է ավելի ուժեք, թե Ամերիկան» և այլն: Անկեղծ ասած նմանատիպ հարցերը քննարկելը և դիմացինին ձեր կարծիքը պարտադրելը այդքան էլ ճիշտ չի, քանի որ նշվածներից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը և այդքան էլ ճիշտ չի տարբեր բնութագրիչներ համեմատել իրար հետ: Օրինակ՝ «Բարսելոնան Ռեալից ավելի լավ թիմ է, քանի որ այնտեղ է խաղում Մեսին» կարծիքը չի կարող ճիշտ համարվել, որովհետև դրան հակառակ Ռեալի երկրպագուները կարող են ասել, որ Ռեալ Մադրիդը ավելի լավ թիմ է, քանի որ հաղթել է Չեմպիոնների Լիգայի 10 գավաթ: Այսինքն այստեղ նժարին են դրվում Ռեալի հաղթած գավաթներն ու Բարսելոնայում Լեոնել Մեսսիի հանդես գալու փաստը: Նմանատիպ քննարկումներում ամենաճիշտ ելքը երկու կողմերի միևնույն բնութագրիչների համեմատելն է և յուրաքանչյուր մարդու համար կհաղթի այն կողմը, որը կունենա այդ մարդու նախասիրությունների համեմատ ավելի շատ դրական կողմեր:


Սակայն այսօր խոսելու եմ ոչ թե ֆուտբոլի, այլ Android և iOS օպերացիոն համակարգերի մասին: Բնականաբար համեմատելու եմ այս երկու օպերացիոն համակարգերի դրական և բացասական կողմերը և վերջնական որոշումը թողնելու եմ ընթերցողների վրա:

Արագություն
Android համակարգը ժամանակի ընթացքում սկսում է դանդաղ աշխատել (Windows-ի նման) և պարբերաբար պետք է մաքրել անպետք ֆայլերը կամ ամբողջութամբ բերել սկզբնական վիճակի: Android-ը դանդաղ է աշխատում նաև այն դեպքում, երբ ինչ-որ հավելվավծներ են տվյալ պահին տեղադրվում կամ թարմացվում: Որոշ խաղերի առումով նույնպես երբեմն կարիք է լինում նախօրոք մաքրել RAM-ը, այնուհետև բացել խաղը, որպեսզի այն ավելի արագ աշխատի:

iOS-ի դեպքում նման խնդիր ես չեմ հանդիպել: Նույնիսկ երկարատև օգտագործելուց հետո iOS-ը աշխատում է այնպես, կարծես թե հենց նոր եք գնել: Ճիշտ է, երբեմն iOS-ն էլ կարող է դանդաղ աշխատել, բայց Android-ի հետ համեմատած iOS-ը արագությամբ հաղթող է ճանաչվում:

Ֆայլային համակարգ
Android համակարգը ավելի բաց համակարգ է և թողնում է կատարել բազմաթիվ փոփոխություններ: Օրինակ կարող եք փոխել արգելափակման էկրանը, ստեղնաշարը, զանգեր ընդունելու էկրանը, տեսնել ֆայլերի թղթապանակները և այլ ֆայլեր: Root անելուց հետո Անդրոիդը դառնում է ամբողջովին բաց համակարգ և կարող եք նույնիսկ փոխել համակարգային ֆայլերը:

iOS համակարգը այս առումով շատ փակ է և միայն բոլորովոին վերջերս է ավելացել կողմնակի ստեղնաշարեր օգտագործելու ֆունկցիան: Իսկ ֆայլերն ու դրանց թղթապանակները տեսնել հնարավոր է միայն Jailbreak անելուց և հատուկ ծրագրեր տեղադրելուց հետո: Jailbreak-ից հետո կարող եք նաև տեսնել և փոխել համակարգային ֆայլերը:

Անվտանգություն
Քանի որ Android համակարգն ավելի բաց համակարգ է, այդ պատճառով այստեղ հավանականությունը ավելի շատ է, որ վիրուսներ և վնասակար հավելվածներ կհայտնվեն:

Հավելվածներ
Android համակարգում հնարավոր է տեղադրել հավելվածներ ոչ միայն պաշտոնական Google Play-ից: Այսինքն կարող եք համացանցից ներբեռնել հավելվածի apk ֆայլն ու տեղադրել: Այսինքն այն հավելվածները, որոնք Google Play-ում վճարովի են կամ արգելափակված, կարող եք այլ կայքերից ներբեռնել և տեղադրել: Բացի այդ, Android-ի համար ստեղծված հավելվածներ ավելի շատ կան, քանի iOS-ի:

iOS-ում հնարավոր է տեղադրել միայն App Store-ից ներբեռնված հավելվածները: Այս սահմանափակումը հնարավոր է հանել միայն սարքը Jailbreak անելուց հետո:

Համակարգի թարմացում
Android համակարգի նոր տարբերակները հասանելի են դառնում միայն որոշակի մոդելի հեռախոսների վրա: Այսինքն, եթե Ձեր հեռախոսի վրա տեղադրված է Android 4.4 Kitkat, ապա հավանականությունը մեծ է, որ այդպես էլ չստանաք Android 5.0 Lollipop կամ ավելի նոր օպերացիոն համակարգերը:

iOS-ում նոր թարմացումները հասանելի են դառնում բոլոր օգտատերերի և սարքերի վրա՝ բացառությամբ շատ հին մոդելների:

Ծրագրավորողների համար
Android համակարգի հավելված հնարավոր է ստեղծել Windows օպերացիոն համակարգում, իսկ iOS հավելված ստեղծելու համար պետք է ունենաք MAC OS X: Google Play-ում հավելվածներ տեղադրելու համար պետք է միանվագ վճարեք 25 ԱՄՆ դոլար, իսկ App Store-ում հավելված տեղադրելու համար պետք է տարեկան վճարեք 99 ԱՄՆ դոլար:

BlueTooth
Անդրոիդով աշխատող ցանկացած հեռախոս կարող է Bluetooth-ի միջոցով ֆայլեր փոխանցել այլ հեռախոսի, իսկ iOS-ով աշխատող հեռախոսները Bluetooth-ով ֆայլեր են փոխանակում միայն iOS-ով աշխատող հեռախոսների հետ:

MicroSD քարտ
iOS-ով աշխատող սարքերը չունեն հիշողության քարտեր տեղադրելու ֆունկցիա, այլ պատչառով երբեմն կարիք է լինում ջնջել հին հավելվածներ, որպեսզի նոր հավելվածի համար ազատ ծավալ առաջանա: Android-ով աշխատող սարքերի ճնշող մեծամասնությունը ունեն հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն:

Տեսախցիկ, պրոցեսոր և այլ մոդուլներ
Այստեղ միանշանակ հաղթող չկա, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ Android սարքեր, որոնք ունեն տարբեր տեսախցիկներ, պրոցեսորներ, մատնահետքերի սկաներներ և այլ մոդուլներ: Այս պարամետրերով պետք է համեմատեք կոնկրետ հեռախոսներ:

Ֆիզիկական Back կոճակ
Android հեռախոսները հիմնականում ունենում են նախորդ էջին կամ քայլին վերադառնալու կոճակը, որը հիմնականում շատ է պետք գալիս: Չնայած, որ iOS 9-ի որոշ միջավայրերում առաջացել է հետ գնալու կոճակ, սակայն այն ամբողջությամբ չի կարող կատարել ֆիզիկական back կոճակի դերը:

Widget-ներ
Անդրոիդում կարող եք էկրանի վրա տեղադրել տարբեր Widget-ներ (օր. ժամացույց, օրացույց, երգերի փլեյլիսթ և այլն): iOS համակարգն այս առումով խիստ է և միայն վերջերս է հայտնվել Notification-ներում Widget-ներ տեղադրելու հնարավորությունը:

Պարզություն
iOS համակարգով աշխատելն ավելի հեշտ է ու պարզ: Այստեղ հավելվածները տեղադրվում են էկրանի վրա և բոլոր գործողությունները կատարվում են Home կոճակի միջոցով: Android-ում հավելվածների հղումները տեղադրվում են հիմնական էկրանի վրա, իսկ իրական հավելվածները՝ այլ էկրանի վրա: Սա երբեմն խառնաշփոթություն է առաջացնում ոչ փորձառու օգտատերերի մոտ:

Գին
Քանի որ Android համակարգով հեռախոսներ արտադրում են մեծ թվով ընկերություններ, այդ պատճառով այս հեռախոսները ավելի էժան են: iOS-ով աշխատող հեռախոս արտադրում է միայն Apple ընկերությունը և կարելի է ասել այստեղ մենաշնորհ է: Իսկ մենաշնորհի դեպքում բոլորս էլ գիտենք, որ գինը ավելի թանկ է լինում:

Բրենդային
Apple-ը այժմ համարվում է ամենաթանկ ապրանքանիշը և iPhone հեռախոսներն ավելի բրենդային են ու յուրահատուկ: Android հեռախոս կարող է ստեղծել նաև Չինական անհայտ ծագմամբ ինչ-որ ընկերություն, այդ պատճառով այստեղ անկասկած հաղթում է iOS-ը:

Ամփոփում
iOS-ը հաղթում հետևյալ բնութագրերով՝
Արագություն
Անվտանգություն
Համակարգի թարմացում
Պարզություն
Բրենդային

Android-ը հաղթում է հետևյալ բնութագրերով՝
Ֆայլային համակարգ
Հավելվածներ
Ծրագրավորողների համար
BlueTooth
MicroSD քարտ
Ֆիզիկական Back կոճակ
Widget-ներ
Գին

Այսպիսով այս երկու համակարգերի մեջ ընտրություն կատարելու համար պետք է որոշեք Ձեզ համար կարևոր բնութագրերը և ըստ դրանց ընտրեք օպերացիոն համակարգը:
Google Maps-ում ավելացել է քարտեզները ներբեռնելու և օֆլայն ռեժիմում աշխատելու հնարավորություն

Google Maps-ում ավելացել է քարտեզները ներբեռնելու և օֆլայն ռեժիմում աշխատելու հնարավորություն


Google Maps-ում վերջապես ավելացել է քարտեզները պահպանելու և հետագայում օֆլայն ռեժիմում օգտվել նավիգացիայի, հասցեների որոնման և տեղամասերի մասին մանրամասն տվյալներից: Այս նոր ֆունկցիայից օգտվելու համար պետք է որոնման դաշտում գրել տեղամասի, փողոցի կամ քաղաքի անունը, այնուհետև սեղմել «Download offline area» կոճակը:


Եթե ընտրված տեղամասը շատ մեծ է, ապա ծրագիրը խորհուրդ է տալիս ընտրել ավելի փոքր տեղամաս:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գևորգ Հայրապետյանը
Համակարգչային խաղերի էվոլյուցիան (տեսանյութ)

Համակարգչային խաղերի էվոլյուցիան (տեսանյութ)


Ինչպես հեշտությամբ ներբեռնել երգեր Android համակարգում

Ինչպես հեշտությամբ ներբեռնել երգեր Android համակարգում


Մի քանի ամիս առաջ Google Play Market-ում հայտնվեց ռուսական Zaycev.net հավելվածը, որը թույլ էր տալիս որոնել և միանգամից ներբեռնել ցանկացած երգ կամ երաժշտություն: Սակայն Google-ը այն արգելափակեց, քանի որ այս ծրագիրը հակասում էր Google Play-ի կանոններին և տարածում էր չլիցենզավորված նյութեր: Բայց ի ուրախություն Android-ի օգտատերերի, այս համակարգը թույլ է տալիս ցանկացած այլ կայքից ներբեռնել և տեղադրել հավելվածներ: Անհրաժեշտ է ընդամենը կարգավորումներում միացնել Unknown Sources պարամետրը և ներբեռնել Zaycev.net հավելվածը:


Zaycev.net հավելվածը թույլ է տալիս փնտրել և ներբեռնել երգեր Vkontakte և Zaycev.net կայքերից: Vkontakte-ից ներբեռնելու համար պետք է գրեք Ձեր օգտանունն ու գաղտնաբառը կամ գրանցեք նոր հաշիվ: 


Այս հավելվածից օգտվելը չափազանց հեշտ է: Երգերը ներբեռնելու համար պետք է ընդամենը սեղմել երգի աջ մասում գտնվող ներբեռնման կոճակի վրա:
YouTube-ում հայտնվել է Google Cardboard-ով տեսանյութեր դիտելու հնարավորություն

YouTube-ում հայտնվել է Google Cardboard-ով տեսանյութեր դիտելու հնարավորություն


YouTube վիդեոհոսթինգը Android օգտատերերի համար նախատեսված YouTube հավելվածումում ավելացրել է Google Cardboard-ի միջոցով տեսանյութերը դիտելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ 360 աստիճան պտտվող տեսանյութեր YouTube-ում հայտնվել են ս.թ. մարտից: Այժմ YouTube-ում կա VR տեսահոլովակների փլեյլիսթ, որոնց մեջ է նաև «Քաղցած խաղեր» ֆիլմի թրեյլերը: YouTube հավելվածում VR ռեժիմին անցնելու համար պետք է սեղմել Cardboard նշանի վրա:
Եթե ունեք Android հեռախոս և ցանկանում եք փորձարկել YouTube-ի այս նոր հնարավորությունը, ապա կարող եք օնլայն առևտրի կայքերից պատվիրել VR սարք և վայելել: Նշեմ նաև, որ այս սարքերով կարող եք խաղալ մի շարք խաղեր և օգտվել այս տեխնոլոգիայով աշխատող այլ հավելվածներից:
Ներկայացվեց Warcraft խաղի հիման վրա ստեղծված համանուն ֆիլմի թրեյլերը

Ներկայացվեց Warcraft խաղի հիման վրա ստեղծված համանուն ֆիլմի թրեյլերը



Նախկինում ֆիլմերի հիման վրա ստեղծում էին համակարգչային խաղեր, իսկ այժմ տեղի է ունենում հակառակ գործըթնացը: Այս անգամ ֆիլմ է նկարահանվում լեգենդար Warcraft խաղի հիման վրա: Նշեմ, որ խաղը նախատեսված է թողարկել 2016թ. ամռանը:
Activision Blizzard-ը գնեց Candy Crush խաղը ստեղծող King ընկերությունը

Activision Blizzard-ը գնեց Candy Crush խաղը ստեղծող King ընկերությունը


Activision Blizzard-ը գնել է King Digital Entertainment ընկերությունը 5,9 միլիարդ դոլարով: Հիշեցնեմ, որ King ընկերությունը հանդիսանում է հանրահայտ Candy Crush Saga խաղի հեղինակը, իսկ Activision Blizzard-ը` Call of Duty և նմանատիպ այլ հանրահայտ խաղերի հեղինակը: Այդ գործարքից հետո Activision Blizzard-ը դառնում է խաղային ցանցի հսկաներից մեկը՝ ամսական ավելի քան կես միլիարդ օգտատերերով: