«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ



Հարգելի այցելունե՛ր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս նոր տարին բոլորի համար լինի հաջողությունների ու մեծ ձեռքբերումների տարի: Շնորհակալ եմ, որ այսքան ժամանակ բլոգի կողքին եք ու դեռ շարունակելու եք հետևել իմ գրառումներին: Կհանդիպենք 2016 թ.ին:
 Ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի և գույքահարկի հաշվիչ-հավելված Simple Solutions-ի կողմից

Ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի և գույքահարկի հաշվիչ-հավելված Simple Solutions-ի կողմից



Simple Solutions վեբ ծրագրավարոման թիմը մշակել է նոր օգտակար հեռախոսային հավելված հայ վարորդների համար: Հավելվածի նպատակն է օգնել ինքնուրույն հաշվել ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարը (ԱՊՊԱ հաշվիչ) և տրանսպորտային միջոցի գույքահարկը (Գույքահարկի հաշվիչ)։ Մոտ ապագայում նախատեսվում է նաև հավելվածում ներառել Բնապահպանական (CO), ՏՄ Տեխզննման և այլ հաշվիչներ: Հավելվածը հարմար գործիք է նաև ԱՊՊԱ ոլորտում աշխատով գործակալների համար:

Հավելվածն առայժմ հասանելի է միայն Android օպերացիոն համակարգից օգտվողների համար և անվճար հասանելի է Play Market-ում:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A9 սմարթֆոնը

Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A9 սմարթֆոնը



Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A9 սմարթֆոնը: Այս նոր մոդելն ունի 6 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1920х1080 կետերի թողունակությամբ: Սարքն ունի 8 միջուկանի Snapdragon 652 պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն և 32Գբ ներքին հիշողություն: Հնարավորութուն կա նաև տեղադրել մինչև 128Գբ ծավալով micro SD քարտ: Սմարթֆոնի հետևի տեսախցիկը 13 Մպ է, իսկ առջևինը՝ 8Մպ: Սարքն ունի 4G LTE, Wi-Fi a/b/g/n, Bluetooth 4.1, ANT+, NFC մոդուլներ և աշխատում է երկու SIM քարտով:


Galaxy A9 սմարթֆոնն ունի նաև մատնահետքի սկաներ, որը տեղադրված է Home կոճակը մեջ: Սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱ/ժ է: Սարքն աշխատում է Android 5.1.1 (Lollipop) օպերացիոն համակարգով: Առայժմ այս նոր սմարթֆոնի գնի և վաճառքի ամսաթվի մասին տեղեկություն չկա:
Google-ում այս բառը որոնելու դեպքում Ձեր սմարթֆոնը կվերածվի հարթաչափի

Google-ում այս բառը որոնելու դեպքում Ձեր սմարթֆոնը կվերածվի հարթաչափի


Google որոնողական համակարգում որևէ բան փնտրելու դեպքում երբեմն արդյունքները ցուցադրվում են գործիքների կամ ծառայությունների տեսքով: Օրինակ calculator գրելու դեպքում կարող եք միանգամից տեսնել հաշվիչը, կամ weather գրելու դեպքում կտեսնեք եղանակը: Պարզվում է, որ Google-ում կա նաև համապատասխան որոնում, որից հետո ցուցադրվում է հարթաչափի գործիքը: Բնականաբար այս որոնումը աշխատում է միայն մոբայլ սարքերի վրա, քանի որ դրանք ունեն թեքվածության անկյունը չափող հատուկ սենսորներ: Այսպիսով հարթաչափը տեսնելու համար բավական է Google-ի բջջային տարբերակում գրել «bubble level» կամ «spirit level» արտահայտությունները:
Կոկա-Կոլա-ն պատրաստել է նոր ամանորյա հավելված` լի զվարճալի անակնկալներով

Կոկա-Կոլա-ն պատրաստել է նոր ամանորյա հավելված` լի զվարճալի անակնկալներով



Արդեն երկրորդ տարին անընդմեջ Կոկա-Կոլա-ն պատրաստում է ամանորյա Coca-Cola Magic անակնկալներով լի բջջային հավելվածը: Հավելվածը հասանելի է Google Play-ում և App Store-ում:



Coca-Cola Magic հավելվածը տեղադրելուց հետո կարող եք հեռախոսը պահել Կոկա-Կոլա-ի շշի վրա և տեսնել Սանտայի տունը և նրա գործողությունները: Հավելվածի շնորհիվ կարող եք տեսնել, թե ինչպես է Սանտան պատրաստվում Ամանորին և խորհուրդներ տալիս: Հավելվածում կա նաև հետհաշավարկ, որը ցույց է տալիս թե քանի օր մնաց Ամանորին։


Coca-Cola Magic հավելվածում առկա է նաև Magic Game խաղը, որի միջոցով կարող եք օգնել Սանտային բաժանել Ամանորի նվերները: Խաղին մասնակցելու համար հարկավոր է գնել հատուկ պիտակով Կոկա-Կոլա կամ ներբեռնել և գունավոր տպել այս նկարը: Կարող եք նաև խաղի ձեր արդյունքները գրանցել Coca-Cola Magic Armenia էջում և հաղթելու դեպքում ստանալ նվերներ Կոկա-Կոլա-ի կողմից։



Coca-Cola Magic հավելվածը մշակել է ARLOOPA ընկերությունը, իսկ մարկեթինգային արշավն իրականացնում է Aurora Baréalisse ընկերությունը։


Rise of the Tomb Raider խաղի համակարգչային տարբերակը կթողարկվի հունվարին և կներառի «Баба Яга»-ի ռեժիմը

Rise of the Tomb Raider խաղի համակարգչային տարբերակը կթողարկվի հունվարին և կներառի «Баба Яга»-ի ռեժիմը


Սկզբնական շրջանում Rise of the Tomb Raider խաղը պետք է թողարկվեր Microsoft-ի խաղային կոնսելների համար, սակայն հետագայում պարզ դարձավ, որ այն կթողարկվի նաև այլ պլատֆորմերի համար: Այժմ հայտնի է, որ Լառա Քրոֆթի նոր արկածների հերթական խաղը PC համակարգիչների օգտատերերին հասանելի կլինի 2016թ. հունվարին: Միաժամանակ կթողարկվի նաև խաղի Baba Yaga: The Temple of the Witch կոչվող ռեժիմը (DLC): Ներկայացվող թրեյլերում ցուցադրվում է «Баба Яга»-ի խրճիթը:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդվարդ Քեթցյանը

Google-ն ամփոփել է 2015 թվականը «Year In Search» տեսահոլովով

Google-ն ամփոփել է 2015 թվականը «Year In Search» տեսահոլովով



Google ընկերությունը ներկայացրել է իր ամենամյա «Year In Search» տեսահոլովակը, որտեղ ներկայացրել է, թե անցնող տարվա ընթացքում ինչ են ամենաշատը փնտրել երկրի բնակիչները:

Wikipedia-ն ամփոփել է 2015 թվականը #Edit2015 տեսահոլովակում

Wikipedia-ն ամփոփել է 2015 թվականը #Edit2015 տեսահոլովակում

Wikimedia Foundation ընկերությունը իր YouTube-ի կանալում թողարկել է Wikipedia: #Edit2015 անվանումով տեսահոլովակ, որտեղ Wikipedia-ի տվյալների հիման վրա ամփոփում է 2015 թվականը: Անցնող տարվա ընթացքում Wikipedia-ում ամենահայտնի իրադարձությունները եղել են Փարիզում և Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունները, Սիրիայի պատերազմը, Եվրոպական միգրացիոն կրիզիսը, A321 ինքնաթիռի ավիաաղետը և մի շարք նմանատիպ դեպքերը:

Բեթհովենի ծննդյան 245-րդ ամյակին նվիրված ինտերակտիվ Դուդլ

Բեթհովենի ծննդյան 245-րդ ամյակին նվիրված ինտերակտիվ Դուդլ


Google ընկերությունը պատրաստել է հերթական գեղեցիկ ու հետաքրքիր Դուդլը, որը նվիրված է Բեթհովենի ծննդյան 245-րդ ամյակին: Դուդլում անհրաժեշտ է ճիշտ հերթականությամբ դասավորել առաջարկվող սիմֆոնիաների նոտաները: Դուդլը տեսնելու համար այցելեք Google.am կայքը կամ հետևյալ էջը:
Facebook-ում այժմ հնարավոր է պրոֆիլի լուսանկարի վրա ավելացնել Star Wars ֆիլմի թուրը

Facebook-ում այժմ հնարավոր է պրոֆիլի լուսանկարի վրա ավելացնել Star Wars ֆիլմի թուրը



Start Wars ֆիլմի հերթական մասն արդեն ցուցադրվում է կինոէկրաններին և այս փաստից անմասն չեն մնում նաև մի շարք ընկերություններ: Նախորդ գրառումներից մեկում արդեն տեղեկացրել եմ, որ Google-ն իր ծառայություններում ներառել է Start Wars-ին վերաբերող թաքնված հնարքներ: Ֆեյսբուքը նույնպես որոշել է մասնակցել Start Wars-ի խրախճանքին և ստեղծել է գործիք, որի միջոցով օգտատերերը կարող են իրենց պրոֆիլի լուսանկարներում տեղադրել Start Wars-ի հայտնի թուրը: Գործիքի մեջ հնարավոր է նաև նշել այն ժամանակահատվածը, որից հետո Ֆեյսբուքն ավտոմատ կվերադարձնի Ձեր պրոֆիլի լուսանկարը:

Գործիքը կարող եք տեսնել այստեղ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Պարսամյան Ռազմիկը
Youtube-ն ամփոփել է տարին և ներկայացրել է հերթական Youtube Rewind տեսահոլովակը

Youtube-ն ամփոփել է տարին և ներկայացրել է հերթական Youtube Rewind տեսահոլովակը




Google ընկերությունը արդեն սկսել է ամփոփել տարին և ստեղծել է ավանդույթ դարձած Youtube Rewind տեսահոլովակը, որտեղ ներկայացված են անցնող տարվա ընթացքում Youtube-ում ամենահայտնի տեսահոլովակներն ու դրանց հերոսները: Կարող եք նաև այցելել Youtube Rewind-ի էջը և տեսնել այս տարվա Top 10 հոլովակները:
Վիդեոներ մշակելու համար նախատեսված Adobe Premiere ծրագիրն արդեն հասանելի է նաև Android-ի համար

Վիդեոներ մշակելու համար նախատեսված Adobe Premiere ծրագիրն արդեն հասանելի է նաև Android-ի համար


Adobe ընկերությունը թողարկել է Adobe Premiere ծրագրի Android տարբերակը: Այն կոչվում է Adobe Premiere Clip: Հիշեցնեմ, որ այս ծրագրի iOS տարբերակը թողարկվել էր ավելի վաղ: Premiere Clip հավելվածը թույլ է տալիս խմբագրել վիդեոները, ավելացնել տարբեր աուդիո/վիդեո էֆեկտներ, ստեղծել լուսանկարների սլայդեր և այլն: Հավելվածում առկա է նաև Sync to Music ֆունկցիան, որն ավտոմատ տեղադրում է երաժշտությունը տեսանյութի վրա և այն համապատասխանեցնում երաժշտության ռիթմերին: 



Adobe Premiere Clip-ով ստեղծված վիդեոները հնարավոր է պահպանել և բացել Premiere Pro CC ծրագրով, կամ միանգամից տեղադրել YouTube-ում կամ սոցիալական ցանցերում: Այս հավելվածն անվճար հասանելի է Google Play-ում:


Facebook-ում հայտնվել է ուղիղ հեռարձակման հնարավորություն

Facebook-ում հայտնվել է ուղիղ հեռարձակման հնարավորություն


Facebook-ի ղեկավարները շարունակում է ավելացնել նոր ֆունկցիաներ և դրանով փորձել ավելի շատ օգտատերի պահել իրենց կայքում: Այս անգամ հերթը հասավ ուղիղ հեռարձակումներին: Այսուհետ ցանկացած օգտատեր կարող է սեղմել համապատասխան կոճակը և այսպես ասած live stream անել: Բնականաբար ընկերներն ու մնացած օգտատերերը կարող են մեկնաբանել կամ հավանել այդ հեռարձակումը օնլայն ռեժիմում: Այս ֆունկցիան առայժմ հասանելի կլինի միայն ԱՄՆ օգտատերերի համար և փորձարկումներից հետո հասանելի կլինի բոլորի համար: Հիշեցնեմ, որ Twitter-ը նույնպես ունի նմանատիպ ծառայություն, որը կոչվում է Periscope:
Apple-ը բացել է Swift ծրագրավորման լեզվի կոդերը

Apple-ը բացել է Swift ծրագրավորման լեզվի կոդերը


Apple ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր կողմից ստեղծված Swift ծրագրավորման լեզուն այսուհետ կլինի բաց և ցանկացած մարդ կարող է այն տեսնել Swift.org կայքում կամ GitHub-ում: Հիշեցնեմ, որ այս լեզուն ներկայացվել է ս.թ. հունիսին WWDC 2014 համաժողովի ժամանակ: Swift լեզվի կոդերը բացելու հետ միաժամանակ Apple-ը թողարկել է Linux-ի տակ աշխատող Swift-ի հատուկ տարբերակ:
Samsung-ը ներկայացրեց Galaxy A3, A5 և A7 սմարթֆոնների թարմացված մոդելները

Samsung-ը ներկայացրեց Galaxy A3, A5 և A7 սմարթֆոնների թարմացված մոդելները



Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy A սմարթֆոնների թարմացված տարբերակները: Galaxy A7 , A5 և A3  մոդելները ստեղծված են Samsung-ի նոր ֆլագմենային սմարթֆոնների դիզայնով: Դրանց կորպուսները մետաղյա են, իսկ դիմացի մասն ամբողջությամբ պատված է պաշտպանիչ ապակով: Galaxy A(2006) սմարթֆոնների թարմացված տարբերակները տարբերվում են էկրանի կողքի բարակ շրջանակով ու բարելավված տեսախցիկով: Նոր Galaxy A5 և Galaxy A7 մոդելներն այժմ ներառում են Samsung Pay տեխնոլոգիան, որը թույլ է տալիս NFC կամ MST տեխնոլոգիաներով կատարել գնումներ:


Նոր Galaxy A7 и Galaxy A5 սմարթֆոններն ունեն 8 միջուկանի պրոցեսոր: Երկու մոդելներն էլ ունեն Super AMOLED էկրան՝ 1920х1080 կետայնությամբ: Galaxy A7-ի էկրանի անկյունագիծը 5.5 դյույմ է, իսկ A5-ինը՝ 5,2 դյույմ: Galaxy A3-ն ունի 4 միջուկանի պրոցեսոր և 4.7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1280х720 կետայնությամբ:



Galaxy A7-ի վրա տեղադրված է 3Գբ օպերատիվ հիշողություն, A5-ի վրա՝ 2Գբ, իսկ A3-ի վրա՝ 1.5Գբ: Բոլոր երեք մոդելների ներքին հիշողությունը կազմում է 16Գբ: Ցանկության դեպքում այն հնարավոր է շատացնել MicroSD քարտերի հաշվին: Այս նոր մոդելների հետևի տեսախցիկը 13Մպ է, իսկ առջևինը՝ 5Մպ: Galaxy A7 և Galaxy A5-ի դեպքում տեսախցիկն ունի օպտիկական կայունացման համակարգ: 


Galaxy A7-ն ունի 3300 Մա/ժ մարտկոց, իսկ A5-ն ու A3-ը համապատասխանաբար ունեն 2900 և 2300 Մա/ժ մարտկոցներ: Ներկայացված բոլոր մոդելներն աշխատում են Android 5.1 օպերացիոն համակարգով:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գոռ Ավագյանը
Batman vs. Superman ֆիլմի նոր ամբողջական թրեյլերը

Batman vs. Superman ֆիլմի նոր ամբողջական թրեյլերը




Վերջապես ֆիլմերի սիրահարներին ներկայացվեց Batman vs. Superman ֆիլմի ամբողջական թրեյլերը: Նշեմ, որ այս ֆիլմը էկրաններին կհայտնվի 2016 թվականի մարտին:
Idram, Webmoney, QIWI, Яндекс.деньги և այլ վճարային համակարգերի միջև գումարի փոխանակման նոր հայկական կայք

Idram, Webmoney, QIWI, Яндекс.деньги և այլ վճարային համակարգերի միջև գումարի փոխանակման նոր հայկական կայք



Բլոգում մի քանի անգամ անդրադարձել եմ ռուսական Webmoney վճարային համարագից դեպի հայկական Idram համակարգ (կամ հակառակ ուղղությամբ) գումար փոխանցելու տարբեր կայքերի ու մեթոդների, սակայն դրանք ժամանակի ընթացքում սկսել են չաշխատել կամ ընդհանրապես անհետացել են: Այժմ համացանցում հայտնվել է բոլորովին նոր հայկական կայք, որը թույլ է տալիս կատարել վերը նշված գործողությունները մի քանի պարզ քայլով: Ընդամենը անհրաժեշտ է նշել վճարային համակարգերի Id համարներն ու գումարի չափը: Այնուհետև կայքը կպահանջի փոխանցել իր հաշվեհամարի վրա նշված գումարը: Այսինքն մի համակարգից դեպի մյուս համակարգ գումար փոխանցելու համար պետք է այդ գումարը փոխանցեք կայքի հաշվեհամարին, որից հետո այդ կայքը կփոխանցի Ձեր հաշվեհամարին:

Adobe Flash-ը դառնում է Adobe Animate

Adobe Flash-ը դառնում է Adobe Animate


Ֆլեշ տեխնոլոգիայով պատրաստված անիմացիաներն ու խաղերը գնալով զիջում են իրենց տեղը HTML5-ով պատրաստված խաղերին, այդ պատճառով Adobe ընկերությունը որոշել է ռեբրենդինգ անել Adobe Flash ծրագիրը և այն անվանափոխել Adobe Animate: 


Անվանափոխված նոր Adobe Animate CC ծրագիրը կթողարկվի 2016թ. հունվարին: Այս նոր ծրագիրը թույլ կտա անիմացիաները export անել SWF,HTML5, WebGL, 4K video, SVG և այլ ֆոռմատների:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Star Wars-ին նվիրված երկու թաքնված հնարքներ Google-ում

Star Wars-ին նվիրված երկու թաքնված հնարքներ Google-ում


Google-ը միշտ աչքի է ընկել իր ծառայություններում թաքնված հնարքներ կամ այսպես կոչված «Զատկի ձվեր» տեղադրելով: Վերջերս այդպիսի երկու հնարքներ են ավելացվել Google Translate և Google որոնողական համակարգերում: Այսպիսով Google Translate-ում այժմ հնարավոր է գրել ցանկացած արտահայտություն և այն թարգմանել Աուրեբեշ լեզվով: Նշեմ, որ Աուրեբեշը Star Wars ֆիլմում միջտիեզերական լեզու է: Google Translate-ում ցուցադրվում է նաև այս լեզվին համապատասխան տառատեսակը:


Մյուս թաքնված հնարքը տեսնելու համար բացեք Google որոնողական համակարգը և գրեք «a long time ago in a galaxy far far away»: Այդ դեպքում Google-ն ամբողջությամբ ձևափոխվում է և որոնման արդյունքները ցուցադրվում են Star Wars ֆիլմի տեքսերի նման: 


Ընդ որում ցուցադրվում են իրական որոնման արդյունքներ և դրանց վրա սեղմելով բացվում են համապատասխան կայքերը: