Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


Ավարտին մոտեցով ևս մեկ տարի, որի ընթացքում ունեցանք և՛ ձախողումներ, և՛ հաջողություններ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բլոգի բոլոր այցելուներին, որ տարիներ շարունակ հավատարմորեն հետևում են իմ գրառումներին: Ճիշտ է, վերջերս գրառումների թիվը նվազել է, բայց դա ունի իր հիմնավոր պատճառները 😊 Չնայած անցնող տարվա ընթացքում անդրադարձել եմ ՏՏ աշխարհին վերաբերող գրեթե բոլոր կարևոր իրադարձություններին, այնուամենայնիվ կփորձեմ 2017 թվականի ընթացքում լինել ավելի ակտիվ: 

!!! ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ !!!
Հայկական Arloopa ստարտափը մեկնարկել է VR ակնոցների վաճառքը: Ինչ է VR ակնոցը և ինչպես օգտվել դրանից

Հայկական Arloopa ստարտափը մեկնարկել է VR ակնոցների վաճառքը: Ինչ է VR ակնոցը և ինչպես օգտվել դրանից


Հայկական Arloopa ստարտափը, որը հայտնի է VR և AR խաղերի ու հավելվածների մշակմամբ, մեկնարկել է սեփական ապրանքանիշով VR ակնոցների վաճառքը: Այս ակնոցներով կարող եք դիտել 360 աստիճան տեսանյութեր, խաղալ VR խաղեր և օգտվել VR հավելվածներից: Arloopa VR ակնոցները կարող եք պատվիրել Menu.am-ից, ինչպես նաև գնել Electronic Planets և Kargin Optics խանութներից:



Ակնոցների հետ տրամադրվում է նաև հատուկ Bluetooth հեռակառավարման վահանակ, որով կարող եք կառավարել սմարթֆոնները: Այս վահանակն ունի մի քանի ռեժիմ (սելֆի, երաժշտություն, մկնիկ, խաղեր և այլն): Վահանակից օգտվելուց առաջ խորհուրդ կտամ ծանոթանալ ստեղների գործառույթներին և ռեժիմները փոխելու մեթոդներին: 


VR ակնոցներից օգտվելու համար անհրաժեշտ է սմարթֆոնի վրա միացնել VR ռեժիմով աշխատող հավելված և այն տեղադրել VR սաղավարտի մեջ: Arloopa VR սաղավարտի մեջ հնարավոր է տեղադրել 3.5-ից 6 դույմ անկյունագծով սմարթֆոններ:



Ինչ է VR-ը և ինչպես օգտվել ակնոցներից

VR ակնոցներից օգտվելու համար պետք է նախևառաջ ստուգել, թե արդյոք Ձեր սմարթֆոնն ունի Gyroscope սենսորը: Ստուգելու համար կարող եք օրինակ բացել Youtube-ի iOS կամ Android հավելվածը, որոնել 360 video արտահայտությունը և բացել առաջարկվող տեսանյութերից որևէ մեկը: Եթե Ձեր սմարթֆոնի վրա հայտնվում է VR ակնոցի նշանը, ապա Ձեր հեռախոսն ունի այդ սենսորը: Կարող եք սեղմել այդ նշանի վրա և տեսանյութը կբացվի VR ռեժիմում: Ձեզ մնում է այն տեղադրել սաղավարտի մեջ և վայելել 360 աստիճանով իրականությունը:
Gyroscope-ի առկայությունը ստուգելու համար կարող եք նաև բացել Ֆեյսբուքում տեղադրված որևէ 360 տեսանյութ: Այդ տեսանյութի դիտման ընթացքում շարժեք սմարթֆոնը հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով: Gyroscope-ի առկայության դեպքում տեսախցիկի անկյունը կփոխվի և կկարողանաք դիտել բոլոր կողմերը: Օրինակ կարող եք փորձել այս տեսանյութի վրա: 


VR ակնոցներով խաղերում կամ տեսանյութերում կարող եք 360 աստիճան պտտվել և տեսնել բոլոր անկյունները: Որոշ VR խաղեր պահանջում են նաև հեռակառավարման վահանակի առկայություն: Օրինակ դրա միջոցով կարող եք որոշ խաղերում կրակել: 


Ինչ է իրենից ներկայացնում AR-ը

AR հապավումը բացվում է որպես Augmented Reality, իսկ VR-ը՝ Virtual Reality: Առաջինը նշանակում է լրացված իրականություն, իսկ երկրորդը՝ վիրտուալ իրականություն: АR-ի դեպքում օգտագործվում է նաև սմարթֆոնի տեսախցիկը: Օրինակ հենց Arloopa ընկերության կողմից նախկինում ստեղծվել են մի շարք հայտնի AR հավելվածներ (Coca-cola, կենդանի դինոզավր և այլն):


Որոշ խաղերում ներդրված են և AR, և VR տեխնոլոգիաները: Arloopa ակնոցների վրա կա հատուկ կափարիչ, որը բացելով կարող եք տեսնել սմարթֆոնի տեսախցիկը: Սա նախատեսված է VR/AR խաղերի համար:


Ի՞նչ VR խաղեր կամ հավելվածներ կան

1) Arloopa ընկերությունը ստեղծել է մի շարք VR խաղեր, որոնք միասին ունեն ավելի քան 1 միլիոն ներբեռնում: Դրանք գտնելու համար Google Play-ում կամ App Store-ում որոնք Arloopa բառը: 

2) Հայկական 360Stories ստարտափն ունի մի քանի հավելվածներ, որոնցում կարող եք միացնել VR ռեժիմը և վիրտուալ ռեժիմում տեսնել դիտարժան ու հասարակական վայրերը:

3) VR խաղերը կամ հավելվածները կարող եք գտնել Google Play-ում կամ App Store-ում որոնելով VR բառը:

4)Youtube-ում 360 տեսանյութեր գտնելու համար որոնեք 360 video բառակապակցությունը:

5) Ֆեյսբուքում նույնպես կան նմանատիպ վիդեոներ: Պարզապես որոնեք 360 video բառակապակցությունը և որոնման արդյունքներում բացեք Videos բաժինը:


Ucom Mediaroom-ով կարող եք դիտել հեռուստատեսային ալիքներն անմիջապես սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից

Ucom Mediaroom-ով կարող եք դիտել հեռուստատեսային ալիքներն անմիջապես սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից



Ucom ընկերությունը թողարկել է Mediaroom հավելվածը, որի միջոցով օգտատերերը կարող են ցանկացած վայրում դիտել հեռուստատեսային ալիքներն անմիջապես սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից:  Այս առաջարկից կարող են օգտվել Ucom հեռուստատեսության ծառայությունից օգտվող բոլոր բաժանորդները՝ ընտրելով փաթեթներից որևէ մեկը և վճարելով համապատասխան ամսավճարը


Ծառայությունից օգտվելու համար պետք է կատարեք հետևյալ քայլերը՝

1.Ակտիվացրեք ծառայությունը՝ այցելելով Ucom-ի ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոն:

2.Ձեր հեռուստացույցի Menu-ի Extras ենթաբաժնում կակտիվանա Mobile TV ենթաբաժինը, որտեղ էլ գեներացվում են Mediaroom-ի ակտիվացմանկոդերը:

3.Բեռնեք Ucom Mediaroom հավելվածը Ձեր շարժական սարքում App store-ից կամ Play Store-ից:

4.Մուտք գործեք հավելված, սեղմեք «Սկսել» կոճակը և հայտնված պատուհանում մուտքագրեք հեռուստացույցի Mobile TV ենթաբաժնում գեներացված կոդը:

5.Սեղմեք «Միանալ» կոճակը և հաստատեք միացումը:



Mediaroom հավելվածը թույլ է տալիս նաև կառավարել տանն առկա բոլոր հեռուստատեսային սարքերը և վիրտուալ հեռակառավարման վահանակի միջոցով գործողություններ իրականացնել անմիջապես շարժական սարքի էկրանից:
Facebook Messenger-ում հայտնվել է առավելագույնը 50 օգտատերերից բաղկացած խմբակային վիդեոզանգերի գործառույթ

Facebook Messenger-ում հայտնվել է առավելագույնը 50 օգտատերերից բաղկացած խմբակային վիդեոզանգերի գործառույթ


Facebook սոցիալական ցանցն իր Messenger հավելվածում մեկնարկել է խմբակային վիդեոզանգերի գործառույթը, որն արդեն հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերում, ինչպես նաև Մեսենջերի վեբ տարբերակում: Եթե վիդեոզանգի մասնակիցները թիվը չի գերազանցում 6-ը, ապա էկրանին ցուցադրվում են բոլորի վիդեոհոսքերը: Իսկ եթե մասնակիցները թիվը 6-ից մեծ է, ապա մեծ չափսով ցուցադրվում է միայն խոսացողի վիդեոհոսքը: 



Ֆեյսբուք Մեսենջերի խմբակային վիդեոզանգերին կարող են միաժամանակ մասնակցել առավելագույնը 50 օգտատեր, որը բավականին մեծ ցուցանիշ է: Օրինակ Google Hangouts-ում և Skype-ում առավելագույնը թիվը 10 է:



Խմբակային վիդեոզանգերի ընթացքում օգտատերերը կարող են օգտվել Մեսենջերի այլ ֆունկցիաներից՝ ուղարկել հաղորդագրություններ, ստիկերներ և անիմացիոն պատկերներ: iOS համակարգի օգտատերերը կարող են վիդեոզանգերի ընթացքում կիրառել վիրտուալ-դիմակներ (ինչպես Snapchat-ում): Շուտով դիմակների այս հնարավորությունը կհայտնվի նաև Անդրոիդի օգտատերերի համար:
360STORIES ստարտափի շնորհիվ կարող եք վիրտուալ շրջել ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքներում

360STORIES ստարտափի շնորհիվ կարող եք վիրտուալ շրջել ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքներում


Բլոգում նախկինում անդրադարձել եմ 360STORIES հայկական ստարտափին, որը թույլ է տալիս օգտատերերին վիրտուալ շրջել Հայաստանի գեղատեսիլ ու հասարակական վայրերով և կիսվել իրենց պատմություններով: Կայքի հեղինակները որոշել են չբավարարվել միայն Հայաստանով և ավելացնել այլ երկրների տեսարժան վայրեր: Այժմ այս նախագծում ներառվել են նաև Րիո դե ժանեիրո, Ամստերդամ, Բարսելոնա և Պրահա քաղաքները:



Թարմացվել են նաև այս նախագծի Android և iOS հավելվածները, որոնցով կարող եք միացնել Cardboard ռեժիմը և ցանկացած VR ակնոցով շրջել այդ վայրերում: Հավելվածներում կա նաև TOUR գործառույթը, որը թույլ է տալիս ստեղծել այսպես կոչված փլեյլիսթ և հերթով շրջել ցուցակում ավելացված վայրերով: Նշեմ, որ յուրաքանչյուր քաղաքի համար պետք է ներբեռնեք առանձին հավելված:


Վերջապես թողարկվեց Super Mario Run խաղը iOS համակարգերի համար

Վերջապես թողարկվեց Super Mario Run խաղը iOS համակարգերի համար



Ամիսներ առաջ iPhone 7-ի ցուցադրության ժամանակ ներկայացվեց նաև Super Mario Run խաղը, որը նախատեսվում էր թողարկել ամանորի նախաշեմին: Այսպիսով այս խաղն արդեն հասանելի է App Store-ում iPad և iPhone սարքերի համար: Սա Nintendo-ի հայտնի Mario խաղային հերոսին նվիրված առաջին պաշտոնական խաղն է iOS-ի համար: Այս խաղում հերոսը միշտ շարժվում է առաջ և խաղացողները պետք է օգնեն նրան հաղթահարել խոչընդոտները և հավաքել կոպեկները: Խաղը հարմարեցված է մի ձեռքով խաղալու համար:


Super Mario Run խաղում հավաքված կոպեկներով խաղացողները կարող են ստեղծել իրենց վիրտուալ թագավորությունը և ակտիվացնել բոնուսային աշխարհներ կամ հերոսներ: Խաղում կա նաև այլ մարդկանց հետ մրցելու հնարավորություն: Խաղի սկզբնական լեվելներն անվճար են, սակայն ամբողջական տարբերակի համար պետք է վճարել 9,99 դոլար:



Գլուխկոտրուկ: Խորանարդներով աշտարակ

Գլուխկոտրուկ: Խորանարդներով աշտարակ



Խորանարդի կողը 2 դեցիմետր է: Եթե այդ խորանարդը բաժանենք 1 սանտիմետր կող ունեցող խորանարդների և դրանք իրար վրա դնելով ստեղծենք աշտարակ, ապա ինչքա՞ն կլինի այդ աշտարակի բարձրությունը:

ա) 80 սմ
բ)  800 սմ
գ)  8000 սմ
դ)  80000սմ
Նոր մեխանիզմի շնորհիվ Google Play-ից ներբեռնվող թարմացումների ծավալը կտրուկ նվազել է

Նոր մեխանիզմի շնորհիվ Google Play-ից ներբեռնվող թարմացումների ծավալը կտրուկ նվազել է


Android օպերացիոն համակարում տեղադրված հավելվածներն այժմ ավելի արագ կթարմացվեն, քանի որ Google-ը փոխել է Google Play-ի թարմացումների մեխանիզմը: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Google-ը սկսեց օգտագործել bsdiff մեխանիզմը, որի շնորհիվ ներբեռնվող թարմացման ծավալը կազմում էր թարմացվող ծրագրի APK-ի մոտ 47%-ը: Այսպիսով նոր մեխանիզմի դեպքում ծավալը կազմում է մոտ 65%, իսկ որոշ դեպքերում 90%: Ներքևի աղյուսակում կարող եք տեսնել մի քանի հայտնի հավելվածների օրիգինալ ծավալներն ու դրանց թարմացումների ծավալները (հին և նոր մեխանիզմներով):


Թարմացումների նոր մեխանիզմը կոչվում է File-by-File Patch և աշխատում է հետևյալ կերպ. Google Play-ից ներբեռնվում է թարմացումը և ապաարխիվացվում (decompress) են տեղադրված հավելվածն ու թարմացումը: Այնուհետև համեմատվում են այդ երկու արխիվները և կիրառվում համապատասխան փոփոխությունները: Վերջում նորից արխիվացվում է վերջնական ֆայլը և այն համեմատվում Google Play-ի ֆայլի հետ:

Այս նոր մեթոդն անխոսք խնայում է ինտերնետ տրաֆիկն ու թարմացման ներբեռնման ժամանակը, սակայն պահանջում է ավելի շատ ապարատային ռեսուրսներ արխիվացման և ապաարխիվացման համար: Օրինակ 2015թ. և բարձր սմարթֆոնների վրա այդ գործընթացը 1 մեգաբայթի համար կարող է տևել մոտ մեկ վայրկյան: Նշեմ նաև, որ թարմացումների այս նոր մեխանիզմը աշխատում է այն դեպքում, երբ Google Play-ում միացրել եք ավտոմատ թարմացումները: Այսինքն սարքը կատարում է թարմացումները այն ժամանակ, երբ սմարթֆոնը չեք օգտագործում:
YouTube-ն ամփոփել է 2016 թվականը YouTube Rewind տեսահալովակում

YouTube-ն ամփոփել է 2016 թվականը YouTube Rewind տեսահալովակում




YouTube-ն ամփոփել է 2016 թվականը և ներկայացրել է YouTube Rewind տեսանյութը, որտեղ տեղ են գտել 2016 թվականին Youtube-ում ամենաշատ հայտնի մարդիկ, իրադարձություններ, երգերն ու տեսահոլովակները: Կարող եք նաև այցելել YouTube Rewind-ի էջը և տեսնել այս տարվա բոլոր հայտնի տեսահոլովակները:
Google Chrome-ի 55-րդ տարբերակը օգտագործում է նախորդ տարբերակից 30%-ով ավելի քիչ օպերատիվ հիշողություն

Google Chrome-ի 55-րդ տարբերակը օգտագործում է նախորդ տարբերակից 30%-ով ավելի քիչ օպերատիվ հիշողություն



Վերջերս ավելի շատ օգտատերեր են սկսել բողոքել Google Chrome-ից, քանի որ ծրագիրը օգտագործում է շատ մեծ ծավալով օպերատիվ հիշողություն: Google-ը որոշել է քայլեր անել այս ուղությամբ և 55-րդ տարբերակում ներդրել է JavaScript Engine V8 մոդուլի թարմացված տարբերակը, որտեղ կատարվել են մի շարք օպտիմիզացիաներ: Այսպիսով Chrome 55-րդ տարբերակը նախորդից 30%-ով ավելի քիչ օպերատիվ հիշողություն է օգտագործում:


Դա կարող եք փորձել ինքներդ: Օրինակ մինչ թարմացնելը բացեք որևէ կայք և Chrome-ի Task Manager-ում տեսեք, թե որքան RAM է օգտագործվում (Shift+Esc):


Այնուհետև տեղադրեք նոր տարբերակը և ստուգեք նույն կայքի օգտագործված RAM-ը: Այն պետք է որ 30%-ով ավելի քիչ լինի: Վերջում հիշեցնեմ, որ Chrome-ի տարբերակը կարող եք ստուգել՝ հասցեի դաշտում հավաքելով chrome://version հրամանը:
Ինչպես փորձարկել նոր Macbook Pro-ների Touch Bar-ի ֆունկցիոնալը հին Macbook-ների վրա

Ինչպես փորձարկել նոր Macbook Pro-ների Touch Bar-ի ֆունկցիոնալը հին Macbook-ների վրա



Նոր Macbook Pro-ների վրա ամենանշանակալի նորությունն անկասկած Touch Bar-ի առկայությունն է: Touch Bar-ը ստեղնաշարի վերևում տեղադրված սենսորային էկրան է, որտեղ ընթացիկ բացված ծրագրից կախված ցուցադրվում են համապատասխան գործողություններին կոճակները:


Ծրագրավորողները ստեղծել են Touché սիմուլյատորը, որը բացվում է սովորական ծրագրերի նման և գրեթե ունի նույն ֆունկցիոնալությունը, ինչ ֆիզիկական Touch Bar-ը: Բնականաբար ծրագրերի մեծ մասի հետ առայժմ այս էմուլյատորը չի աշխատում, սակայն համակարգերի ծրագրերի դեպքում այն աշխատում է:


Օրինակ տեքստային խմբագրիչում ցուցադրվում են տեքստի ֆորմատավորման գործիքները, իսկ ինտերնետ դիտարկչի դեպքում ցուցադրվում են բացված կայքերի փոքր պատկերները:


Բնականաբար Touch ծրագիրը չի կարող դառնալ նոր Macbook-ի վրա առկա ֆիզիկական Touch Bar-ի լիարժեք փոխարինողը, սակայն այս էմուլյատորով կարող ենք մոտավոր պատկերացում կազմել դրա աշխատանքի մասին և որոշել, թե արդյոք իմաստ ունի վճարել լրացուցիչ գումար և գնել Touch Bar-ով Macbook Pro:



Touché ծրագիրն աշխատում է macOS 10.12.1 (Sierra) կամ ավելի բարձր օպերացիոն համակարգերի վրա: Այն կարող եք ներբեռնել այստեղից:
Ինչպես Youtube-ի ցանկացած տեսահոլովակ վայրկյանների ընթացքում դարձնել gif անիմացիա

Ինչպես Youtube-ի ցանկացած տեսահոլովակ վայրկյանների ընթացքում դարձնել gif անիմացիա


Գրեթե բոլոր սոցիալական ցանցերում gif անիմացիաները գնալով ավելի են տարածվում և վիճակագրության համաձայն օգտատերերի մեծ մասը հավանում են նման կարճ և իմաստալից անիմացիաները: Համացանցում գոյություն ունեն gif անիմացիներ ստեղծող բազմաթիվ գործիքներ և այսօր կանդրադառնամ դրանցից մեկին:


Մենք արդեն գիտենք, որ Youtube-ում տեսահոլովակը ներբեռնելու համար հարկավոր է ընդամենը տեսահոլովակի URL հասցեի դիմաց գրել ss տառերը: Այս հնարքը բնականաբար Youtube-ի գործառույթներից չի: ss տառերը գրելով պարզապես բացվում է ssyoutube.com կայքը և այնտեղ ավտոմատ տեղադրվում ընթացիկ տեսահոլովակի հասցեն: 


Պարզվում է, որ Youtube-ի վիդեոները gif դարձնելու համար ևս կա նմանատիպ հնարք: Պետք է ընդամենը տեսահոլովակի հասցեի դիմաց գրել gif բառը բացել այդ կայքը:


Բացված էջում կարող եք ընտրել gif-ի սկզբնական ժամն ու տևողություն, ինչպես նաև կիրառել տարբեր տեքստային ու գունային էֆեկտներ:


Խմբագրման բոլոր գործողությունները վերջացնելուց հետո սեղմում եք ներքևում գտնվող create gif կոճակը և ստանում այդ gif-ը տարբեր ցանցերում տեղադրելու հղումները:
Google-ը ներկայացրել է 2016թ. Google Play-ի լավագույն հավելվածներն ու խաղերը

Google-ը ներկայացրել է 2016թ. Google Play-ի լավագույն հավելվածներն ու խաղերը


Google ընկերությունը սկսել է ամփոփել 2016 թվականը և իր պաշտոնական բլոգում ներկայացրել է 2016 թվականի ընթացքում ամենաթրենդային խաղերի, հավելվածների, ֆիլմերի, երգերի ու գրքերի ցուցակը:

Հավելվածներ
1. Face Changer 2
2. Lumyer - Photo & Selfie Editor
3. Castbox - Podcast Radio Music
4. Emoji Keyboard Pro
5. MSQRD

Խաղեր
1. Pokémon GO
2. Clash Royale
3. Traffic Rider
4. slither.io
5. Dream League Soccer

Երգեր
1. Stressed Out, Twenty One Pilots
2. Sorry, Justin Bieber
3. One Dance (feat. WizKid & Kyla), Drake
4. Don't Let Me Down (feat. Daya), The Chainsmokers
5. Me, Myself & I, G-Eazy

Ֆիլմեր
1. Deadpool
2. Star Wars: The Force Awakens
3. Zootopia
4. Captain America: Civil War
5. Batman v Superman: Dawn Of Justice

Հեռուստաշոուներ
1. Game of Thrones
2. The Walking Dead
3. The Big Bang Theory
4. Mr. Robot
5. The Flash

Գրքեր
1. Deadpool Kills the Marvel Universe by Cullen Bunn
2. Harry Potter and the Cursed Child: Parts One and Two 
3. The Girl on the Train: A Novel by Paula Hawkins
4. The Art of War by Tzu Sun
5. Me Before You: A Novel by Jojo Moyes
Facebook Messenger-ում հայտնվել են «Ակնթարթային խաղեր»

Facebook Messenger-ում հայտնվել են «Ակնթարթային խաղեր»



Facebook սոցիալական ցանցը շարունակում է կատարելագործել և ավելի շատ հնարավորություններ ներդնել իր Messenger հավելվածում: Այս հավելվածը վաղուց արդեն դադարել է պարզապես հաղորդագրությունների փոխանակման ծրագիր լինելուց: Բլոգի նախորդ գրառումներում անդրադարձել եմ այս հավելվածի երեք թաքնված խաղերին (բասկետբոլ, ֆուտբոլ, շախմատ), որոնք հնարավոր է խաղալ անմիջապես զրուցակցի հետ խոսակցության պատուհանում և մրցել նրա հետ:


Facebook-ը որոշել է չսահմանափակվել այդ երեք խաղերով և Messenger-ում ներդրել է այսպես կոչված «Instant games» խաղերը: Դրանք HTML5-ով պատրաստված խաղեր են, որոնք ներբեռնման կարիք չունեն և բացվում են վայրկյանների ընթացքում:



«Instant games» խաղերը հնարավոր է նաև խաղալ անմիջապես Ֆեյսբուքի Ձեր հոսքի (feed) վրա: Այսինքն դրանք երևալու են լուսանկարների, տեսահոլովակների և մնացած այլ գրառումների հետ մի վայրում և առանց էջը փոխելու կամ ինչ-որ բան բացելու կարող եք խաղալ:


Այս խաղերն առայժմ հասանելի են մի քանի երկրներում և դրանց մեջ Հայաստանը չկա: Հուսանք, որ շատ շուտով այս բացթողումը կլրացվի և հայ օգտատերերը ևս կկարողանան խաղալ այս խաղերը:
Yandex-ի քարտեզներով արդեն հնարավոր է վիրտուալ շրջել Երևանի փողոցներով

Yandex-ի քարտեզներով արդեն հնարավոր է վիրտուալ շրջել Երևանի փողոցներով


Yandex ընկերությունը ամիսներ առաջ Երևանում մենկարկեց Yandex Taxi ծառայությունը, որի լիարժեք աշխատանքի համար Yandex-ը սկսեց իր քարտեզներում ավելի լուրջ վերաբերվել Երևանի փողոցներին: Ամիսներ շարունակ Yandex-ի մեքենաները շրջում էին Երևանի փողոցներով և լուսանկարում դրանք հատուկ տեսախցիկներով: Այժմ արդեն այդ նկարահանումների արդյունքը կարող ենք տեսնել Yandex-ի քարտեզների էջում


Դրա համար պետք է սեղմել քարտեզի ներքևում գտնվող հեռադիտակի նշանի վրա: Այնուհետև քարտեզի վրա կցուցադրվեն կապույտ գծեր բոլոր այն վայրերում, որտեղ կարող եք վիրտուալ շրջել:


Երկու անգամ սեղմելով համապատասխան վայրի վրա կբացվի տվյալ փողոցի վիրտուալ պատկերը:  Շրջայցի ռեժիմում կարող եք տեղաշարժվել համակարգչի ստեղնաշարի սլաքների միջոցով, կամ քարտեզի վրա հայտնվող սլաքների վրա սեղմելով:


Կարող եք նաև քարտեզում տեղաշարժել հեռադիտակը և հայտնվել համապատասխան փողոցի վրա:

Համակարգչային վիրուսի շնորհիվ Սան Ֆրանցիսկոյի մետրոյի ուղևորները մեկ օր երթևեկել են անվճար

Համակարգչային վիրուսի շնորհիվ Սան Ֆրանցիսկոյի մետրոյի ուղևորները մեկ օր երթևեկել են անվճար



Սան Ֆրանցիսկոյի մետրոպոլիտենի մոտ 2000 համակարգիչներ մի քանի օր առաջ վարակվել են HDDCryptor վիրուսով, որը կոդավորում է համակարգչի կոշտ սկավառակի վրա գտնվող ինֆորմացիան և համակարգչի էկրանին ցուցադրում է Բիթքոին հասցե, որտեղ պետք է օգտատերը գումար փոխանցի, որպեսզի այդ արգելափակումը հանվի:


Մետրոպոլիտենից չարագործները պահանջել էին 100 բիթքոին (մոտ 73.000 ԱՄՆ դոլար), սակայն մետրոպոլիտենի աշխատողները կարողացել են առանց գումարի ազատվել այդ վիրուսից: Այնուամենայնիվ 5 օգտատերեր հետաքրքրության համար չարագործների բիթքոին հասցեին փոխանցել են մոտ 15 դոլար:


Այս վիրուսի շնորհիվ Սան Ֆրանցիսկոյի մետրոյի ուղևորները կարողացել են մեկ օր երթևեկել անվճար, քանի որ չեն աշխատել տոմսեր տրամադրող համակարգիչները: