Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
2015թ. ամենատարածված ու ամենահիմար գաղտնաբառերը

2015թ. ամենատարածված ու ամենահիմար գաղտնաբառերը


SplashData ընկերությունը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում ամենաշատ օգտագործված և ենթադրաբար ամենահիմար գաղտնաբառերի ցուցակը: Այդ ցուցակի վերին հորիզոնակում գտնվում են 123456 և password գաղտնաբառերը, որոնք չեն փոխվել անցած տարվա հետ համեմատած: Այս տարվա ցուցակում կան նաև մի շարք նոր գաղտնաբառեր, որոնցից են starwars-ը և princess-ը: Ստորև ներկայացված է 2015թ. ամենատարածված ու ամենահիմար 25 գաղտնաբառերը և դրանց փոփոխությունը նախորդ տարվա համեմատ:

1. 123456 (անփոփոխ)
2. password (անփոփոխ)
3. 12345678 (վերև 1 հորիզ.)
4. qwerty (վերև 1 հորիզ.)
5. 12345 (ներքև 2 հորիզ.)
6. 123456789 (անփոփոխ)
7. football (վերև 3 հորիզ.)
8. 1234 (ներքև 1 հորիզ.)
9. 1234567 (վերև 2 հորիզ.)
10. baseball (ներքև 2 հորիզ.)
11. welcome (նոր)
12. 1234567890 (նոր)
13. abc123 (վերև 1 հորիզ.)
14. 111111 (վերև 1 հորիզ.)
15. 1qaz2wsx (նոր)
16. dragon (ներքև 7 հորիզ.)
17. master (վերև 2 հորիզ.)
18. monkey (ներքև 6 հորիզ.)
19. letmein (ներքև 6 հորիզ.)
20. login (նոր)
21. princess (նոր)
22. qwertyuiop (նոր)
23. solo (նոր)
24. passw0rd (նոր)
25. starwars (նոր)
Վարորդներին անհրաժեշտ լավագույն Android հավելածները

Վարորդներին անհրաժեշտ լավագույն Android հավելածները


Անդրոիդ և iOS օպերացիոն համակարգերի համար գոյություն ունեն մի շարք օգտակար հավելվածներ, որոնք նախատեսված են օգնել վարորդներին և վարելու ընթացքում տալ անհրաժեշտ ինֆորմացիա: Այսօր կանդրադառնանք Android օպերացիոն համակարգի համար նախատեսված նմանատիպ մի քանի հավելվածների:

Google Maps
Google Maps-ի քարտեզի վրա կարող եք նշել վերջնական կետը և այն վայրկյանների ընթացքում կառաջարկի ամենալավ ճանապարհը այնտեղ հասնելու համար: Հնարավորություն կա նաև օգտվել որոնման ֆունկցիայից և որոնել փողոցներ կամ խանութներ, սրճարաններ և այլ հասարակական կառույցներ: Վարելու ընթացքում բնականաբար ցուցադրվում է Ձեր դիրքը: Google Maps-ում կարող եք նաև պահպանել արդեն այցելված վայրերը և հետագայում միանգամից գտնել դրանք: Google Maps-ի լիակատար աշխատանքի համար պահանջվում է ինտերնետ կապ (Wi-Fi կամ 3G/4G):


Վերջերս Google Maps-ում ավելացել է նաև որոշակի մասշտաբների քարտեզներ պահպանելու հնարավորություն, ինչի շնորհիվ հնարավոր է խնայել 3G/4G ինտերնետ տրաֆիկը և ավելորդ գումար չծախսել: Google Maps-ը նաև ինտեգրված է Android-ի Google Now ծառայության մեջ և ավտոմատ կարող է գուշակել թե ուր եք ցանկանում գնալ և առաջարկել ճանապարհը:

Maps.me
Նախկինում Maps.me հավելվածը վճարովի էր և այդքան էլ տարածված չէր, սակայն վերջերս այն դարձավ անվճար: Ի տարբերություն Google Maps-ի, այս ծրագրում հնարավոր է ընտրել քաղաքը և միանգամից ներբեռնել օֆլայն քարտեզներն ու ճանապարհային ուղեցույցները: 


Բնականաբար վարելու ընթացքում ինտերնետի կարիք այլևս չի առաջանում: Հավելվածով հնարավոր է նաև կատարել ինչ-որ տեղամասի որոնում, որը նույնպես ինտերնետ չի պահանջում: Մի խոսքով, եթե ցանկանում եք խնայել ինտերնետ տրաֆիկը և ձեռք բերել անվճար նավիգացիայի ծրագիր, ապա ձեզ անհրաժեշտ է հենց այս ծրագիրը:

Navitel
Նավիտել ծրագիրը նախատեսված է հենց վարորդների համար, այդ պատճառով այն ավելի պրոֆեսիոնալ է և վարորդների համար նախատեսված ավելի շատ գործիքներ ունի: Այստեղ նույնպես հնարավոր է նախօրոք ներբեռնել որևէ երկրի քարտեզը և հետագայում օֆլայն ռեժիմում օգտվել դրանցից: Նավիտելը ցուցադրում է նաև ճանապարհներին տեղադրված տեսախցիկներն ու զգուշացնում դրանց մասին: Նավիտելում կա ձայնային ուղեցույց (նաև հայերեն), որը նախապես զգուշացնում է վարորդներին, թե ինչ ճանապարհով գնան (օր. 200 մետրից թեքվեք աջ): Նավիտել հավելվածը ցուցադրում է մեքենայի ընթացիկ արագությունը, ինչպես նաև նպատակետին հասնելու ժամանակն ու երկարությունը:


Հավելվածը պահպանում և ցուցադրում է նաև մեքենայի առավելագույն ու միջին արագությունները, ինչպես նաև այլ վիճակագրական տվյալներ: Նավիտելում հնարավորություն կա որոնել ըստ հասցեների, ինչպես նաև քարտեզի վրա նշել նպատակակետը: Կարող եք նաև հիշողության մեջ պահպանել արդեն այցելած վայրերը և հետագայում հեշտ գտնել դրանք: Նավիտել ծրագրի միակ թերությունն այն է, որ այն վճարովի է և քարտեզներ ձեռք բերելու համար պետք է վճարել:

Mapcam.info
Այս հավելվածը նախատեսված է ճանապարհներին տեղադրված արագաչափերն ու այլ ճանապարհային նշանները ցուցադրելու համար և ներառում է բազմաթիվ կարգավորումներ, որոնց միջոցով հնարավոր է անջատել կամ միացնել նշված տիպի նշանների նախազգուշացումը: Օրինակ Երևանում երթևեկելու համար կարող եք անջատել խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները և թողնել միայն արագաչափերը: 


Հավելածը բազան պարբերաբար թարմանում է և սխալ զգուշացումները շատ քիչ են պատահում: Հավելվածն աշխատում է նաև ֆոնային ռեժիմում: Այդ դեպքում զգուշացումներն այնուամենայնիվ ցուցադրվում են տվյալ պահին բացված էկրանի վրա: Զգուշացման պատուհանի չափերն ու ձև կարող եք փոխել կարգավորումներում:

Ամփոփում
Վարելու ընթացքում խորհուրդ կտամ միշտ օգտագործել Mapcam.info հավելվածը ֆոնային ռեժիմում, որպեսզի անտեղի չնկարահանվեք արագաչափերի կողմից: Mapcam.info-ի հետ միաժամանակ կարող եք բացել և օգտագործել նավիգացիայի համար նախատեսված հետևյալ ծրագրերից որևէ մեկից՝ հաշվի առնելով դրանց թերություններն ու առավելությունները:

Google Maps
+ պրոֆեսիոնալ ու ճիշտ քարտեզներ
- հիմնականում աշխատում է ինտերնետով

Maps.me
+ աշխատում է օֆլայն
- ոչ այդքան պրոֆեսիոնալ քարեզներ

Navitel
+ պրոֆեսիոնալ քարտեզներ ու վարորդների համար նախատեսված գործիքներ
- վճարովի է
Օրվա կադրը

Օրվա կադրը


WhatsApp ծառայությունն այսօրվանից անվճար է

WhatsApp ծառայությունն այսօրվանից անվճար է


Երևի քչերը գիտեին, որ նախկինում WhatsApp ծառայությունից անվճար կարելի էր օգտվել միայն առաջին տարին: Հետագայում ծառայությունը պահանջում էր տարեկան $0,99: Պարզվում է, որ այսօրվանից սկսած WhatsApp-ը դառնում է ամբողջովին անվճար: Հիշեցնեմ, որ WhatsApp-ը պատկանում է Facebook ընկերությանը, որը ձեռք է բերել այն 19 միլիարդ դոլարով:
Facebook-ում շուտով կհայտնվի կատարելագործված ներքին դիտարկիչ

Facebook-ում շուտով կհայտնվի կատարելագործված ներքին դիտարկիչ


Facebook ընկերությունը շարունակում է զարգացնել իր ծառայությունները և այս անգամ որոշել է լավացնել Ֆեյսբուք բջջային հավելվածում ներդրված ինտերնետ դիտարկիչը: Լուսանկարներում կարող եք տեսնել, թե ինչ տեսք ունի այդ դիտարկիչն այժմ և ինչ տեսք կունենա մոտ ապագայում: Լուսանկարում երևում է, որ Ֆեյսբուքի ներդրված դիտարկչում ավելանալու է հասցեների դաշտ, որտեղ օգտատերը կարող է գրել ցանկացած կայքի հասցե և բացել այն: Նոր դիտարկչի ներքևի մասում ավելանալու է գրառման վիճակագրությունը ցուցադրող վահանակ, որի վրա տեղադրված է նաև գրառումը պահպանելու կոճակը:
Էլեկտրոնային վճարային համակարգերի գումարի փոխանակման հայկական նոր կայք

Էլեկտրոնային վճարային համակարգերի գումարի փոխանակման հայկական նոր կայք


Գործարկվել է նոր հայկական կայք, որի միջոցով կարող եք կատարել էլեկտրոնային փողերի փոխանակում: Տվյալ պահին համակարգի միջոցով կարող եք Webmoney-ի գումարը փոխանակել Idram-ի, կամ հակառակը: Փոխանակման գործընթացը բավականին պարզ է: Պետք է ընտրել գումարի չափսը, գրեք անհրաժեշտ տվյալները (Idram Id, Webmoney ID) և վերջ: Կայքի ներքևում տեղադրված է նաև Webmoney-ի սերտիֆիկատի բանեռը, ինչից կարելի է համոզված լինել, որ այս կայքում խաբեություն չկա: Չի բացառվում, որ մոտ ապագայում նախագծի մեջ կհայտնվեն նոր վճարային համակարգեր:
Վիրտուալ շրջայց Miniatur Wunderland թանգարանում

Վիրտուալ շրջայց Miniatur Wunderland թանգարանում


Գերմանիայում գտնվում է Miniatur Wunderland թանգարան, որտեղ ստեղծված են ԱՄՆ-ի և Եվրոպայի մի քանի քաղաքների փոքր տարբերակները, ինչպես նաև այդ քաղաքներում գտնվող տեսարժան վայրերը: 



Google-ը որոշել է օգտատերերին հնարավորություն տալ վիրտուալ շրջել այս թանգարանում և հատուկ փոքր տեսախցիկով նկարահանել ու ստեղծել է թանգարանի Street View տարբերակը:

Skype Translator ֆունկցիան արդեն հասանելի է Windows-ի բոլոր օգտատերերի համար

Skype Translator ֆունկցիան արդեն հասանելի է Windows-ի բոլոր օգտատերերի համար


Microsoft ընկերությունը վերջապես ավարտեց Skype ծառայության սինխրոն թարգմանության ֆունկցիայի փորձաշրջանը և այժմ այն հասանելի է Windows-ի բոլոր օգտատերերի համար: Այս ֆունկցիան թույլ է տալիս Skype-ով գրելու կամ խոսելու ընթացքում սինխրոն թարգմանել խոսակցությունը: Այս ֆունկցիան ակտիվացնելու համար պետք է Skype-ի չաթի պատուհանում սեղմել գլոբուսի նշանի վրա: Skype Translator ֆունկցիայից օգտվելու համար պետք է տեղադրել Skype-ի վերջին տարբերակը, կամ թարմացնել այն:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Անդրանիկ Մանուկյանը
«Անահիտ» մուլտֆիլմն արդեն կարելի է դիտել օնլայն

«Անահիտ» մուլտֆիլմն արդեն կարելի է դիտել օնլայն


Ուղիղ մեկ տարի մնալով էկրաններին՝ «Անահիտ» մուլտֆիլմը դիտումների քանակով ռեկորդ սահմանեց հայկական մուլտարտադրության ոլորտում. այն կինոթատրոններում դիտեց 80.000-ից ավելի մարդ: Այժմ Youtube-ի Sahakyants վիդեոալիքում 1080p որակով տեղադրվել է այս մուլտֆիլմի ամբողջական տարբերակը և ցանկացած օգտատեր կարող է այն դիտել առցանց ռեժիմում:

Թողարկվել է 360Stories Yerevan, Armenia Անդրոիդ հավելվածը

Թողարկվել է 360Stories Yerevan, Armenia Անդրոիդ հավելվածը



360Stories թիմը Android օպերացիոն համակարգի համար թողարկել է 360Stories Yerevan, Armenia հավելվածը, որի միջոցով կարող եք վիրտուալ շրջայց կատարել Հայաստանի գեղատեսիլ և հասարակական վայրերում, ինչպես նաև գրել պատմություններ ու հիշողություններ այդ վայրերի հետ կապված և դրանք ավելացնել 360Stories համակարգում: Հիշեցնեմ, որ այս ծառայության iOS տարբերակը վաղուց արդեն հասանելի էր App Store-ում: 360Stories-ի բջջային տարբերակներում կա նաև Cardboard ռեժիմ, որի դեպքում վիրտուալ վայրերը կարող եք տեսնել VR սարքերի միջոցով:



Նմանատիպ սարք կարող եք ձեռք բերել հենց 360Stories թիմից կամ օրինակ այստեղից, սակայն հաշվի առեք, որ Ձեր հեռախոսը պետք է ունենա Gyroscope մոդուլ:


Microsoft-ը դադարեցնում է Internet Explorer 11-ից ցածր տարբերակների տեխնիկական աջակցությունը

Microsoft-ը դադարեցնում է Internet Explorer 11-ից ցածր տարբերակների տեխնիկական աջակցությունը


Microsoft ընկերությունը հայտարարեց, որ ս.թ. հունվարի 12-ից դադարեցնում է Internet Explorer ինտերնետ դիտարկչի 10 և ավելի ցածր տարբերակների տեխնիկական աջակցությունը: Հիշեցնեմ, որ տվյալ պահի դրությամբ Internet Explorer-ի վերջին տարբերակը 11-ն է: Հավանաբար այն կլինի նաև ամենավերջինը, որովհետև Microsoft-ը կենտրոնացել է նոր Edge դիտարկչի զարգացման վրա: Այնուհանդերջ Microsoft-ը կշարունակի թողարկել կրիտիկական սխալները վերացնող թարմացումներ IE11-ի համար: