Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էմիլ Վարդանյանը
Հայ ծրագրավորողի կողմից ստեղծված Wakie հավելվածով հնարավոր է զանգել և պատահական օգտատիրոջ հետ քննարկել հետաքրքրող թեմաները

Հայ ծրագրավորողի կողմից ստեղծված Wakie հավելվածով հնարավոր է զանգել և պատահական օգտատիրոջ հետ քննարկել հետաքրքրող թեմաները



Բլոգի նախորդ գրառումներում արդեն անդրադարձել եմ հայազգի Հրաչիկ Աջամյանի կողմից ստեղծված Wakie կամ Будист հավելվածին,որն իրենից ներկայացնում է սոցիալական զարթուցիչ: Դրա միջոցով հնարավոր է զանգել և արթնացնել աշխարհի տարբեր վայրերում գտնվող անծանոթ մարդկանց: Այժմ արդեն Wakie նախագիծը թույլ է տալիս կապ հաստատել զրուցակցի հետ և քննարկել ինչ-որ թեմա: Ընկերությունը նաև ստացել է մեկ միլիոն դոլարի ֆինասավորում:


Հավելվածի նոր տարբերակն առաջարկում է ընտրել որևէ թեմա, որից հետո 7 վայրկյանի ընթացքում կապ է հաստատվում այն օգտատիրոջ հետ, ով ընտրված ոլորտում մասնագիտացված է կամ ունի որոշակի տեղեկություններ:

Facebook-ում հայտնվել են ամբողջ էկրանով ցուցադրվող գովազդներ

Facebook-ում հայտնվել են ամբողջ էկրանով ցուցադրվող գովազդներ



Facebook սոցիալական ցանցը գովազդատուների համար թողարկել է Canvas կոչվող նոր հարթակը, որի միջոցով Android և iOS բջջային հեռախոսներով Ֆեյսբուքի գովազդները ցուցադրվելու են ամբողջ էկրանով: Canvas-ի աձանձնահատկություններից մեկն այն է, որ էջը նախօրոք ներբեռնվում է և օգտատիրոջ կողմից գովազդային գրառման վրա սեղմելու դեպքում այն վայրկյանապես բացվում է: Canvas-ի վրա գովազդատուները կարող են տեղադրել տեքստեր, վիդեոներ, լուսանկարների սլայդշոուներ, անիմացիաներ, ապրանքների ալբոմներ և իհարկե հղումներ: Գովազդատուների համար թողարկվել է նաև հատուկ գործիք, որի միջոցով առան որևէ ծրագրավորման լեզվի իմացության հնարավոր է մի քանի պարզ գործողությամբ ստեղծել գովազդային էջեր:


Արդեն մի շարք խոշոր ընկերություններ հասցրել են օգտվել Canvas-ից և եկել են այն եզրակացության, որ այս դեպքում օգտատերերը ավելի երկար են դիտում իրենց գովազդը և այն ավելի արդյունավետ է:
Գիտնականները կարողացել են փոքր ապակու կտորի վրա ձայնագրել 360 Տեռաբայթանոց հավերժական ինֆորմացիա

Գիտնականները կարողացել են փոքր ապակու կտորի վրա ձայնագրել 360 Տեռաբայթանոց հավերժական ինֆորմացիա



Սաութհեմփթոնում գտնվող գիտնականների խումբը շարունակում է աշխատել 360 Տեռաբայթանոց «հավերժական» հիշողության կրիչ ստեղծելու վրա, որի մասին առաջին անգամ հիշատակվել է 2013 թվականին: Տվյալների պահպանման այս նոր Eternal 5D տեխնոլոգիայում օգտագործվում են հատուկ լազերներ, որոնք մեծ թվով ինֆորմացիան ձայնագրում են փոքր կվարցային ապակու վրա: 3 տարի առաջ գիտնականներին արդեն հաջողվել է այս տեխնոլոգիայով ձայնագրել 300 կբ-անոց տեքստային ֆայլ: Սակայն այժմ նրանց հաջողվել է այդ փոքր ապակե կտորների վրա ձայնագրել մարդկության պատմության արժեքավոր գրքերը, որոնցից են Նյուտոնի որոշ աշխատությունները, մարդու իրավունքների ընդհանուր հռչակագիրը և Աստվածաշունչը:



Այս տեխնոլոգիայով ձայնագրվող փոքր սկավառակները առանձնանում են իրենց ռեկորդային մեծ ծավալով և դիմացկանությամբ: Դրանք կարող են կարճ ժամանակում դիմանալ 1000 աստիճան Ցելսիուսի տաքությանը և 190 աստիճանի դեպքում կարող են պահպանել տվյալները 13.8 միլիարդ տարի: Սենյակային ջերմաստիճանի դեպքում տվյալները պահպանվելու են հավիտյան:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Համացանցում հայտնվել է ռետրո ոճով ստեղծված App Store

Համացանցում հայտնվել է ռետրո ոճով ստեղծված App Store



Համացանցում հայտնվել է մի հետաքրքիր կայք, որն իրենից ներկայացնում է ռետրո ոճով ստեղծված App Store կամ Google Play: Այս կայքում կարող եք որոնել և գտնել Android-ի և iOS -ի համար նախատեսված ցանկացած հավելված, որն իհարկե տեղադրված է App Store-ում կամ Google Play-ում: Հավելվածների էջերը նույնպես ստեղծված են ռետրո ոճով և նույնիսկ լուսանկարները ցուցադրվում են դիզայնին համահունչ: 


Հավելվածի վերջնական հղումը սեղմելով բացվոււմ է տվյալ հավելվածի App Store-ի կամ Google Play-ի հղումը: Կայքի վերևի Store Type մենյույից կարող եք ընտրել նաև խանութի տեսակը (Apple App Store, Apple Mac App Store կամ Google Play Market):
Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S7 և S7 edge սմարթֆոնները

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S7 և S7 edge սմարթֆոնները


Samsung Galaxy Unpacked 2016 միջոցառման ժամանակ Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S7 և S7 edge ֆլագմենային սմարթֆոնները: Galaxy S7-ն ունի 5.1 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 2560х1440 կետերի թողունակությամբ, իսկ ահա Galaxy S7 edge-ն ունի 5.5 դյույմանոց Super AMOLED էկրան, որը ճկված է կողքերի մասերում: Կախված վաճառքի շուկայից այս նոր սմարթֆոնները կունենան կամ Qualcomm Snapdragon 820, կամ էլ Samsung Exynos պրոցեսորներ: Սմարթֆոնների օպերատիվ հիշողությունը 4 Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 32Գբ: Որոշ երկրներում հասանելի կլինեն նաև 64Գբ մոդելներ: Այս նոր սմարթֆոններում Samsung-ը վերադարձրել է microSD քարտ տեղադրելու հնարավորությունը: Galaxy S7 և S7 edge սմարթֆոնները պաշտպանված են ջրից և փոշուց: Դրանք կարող են 30 րոպե աշխատել ջրի տակ 1.5 մետր խորության վրա:


Galaxy S7 և S7 edge սմարթֆոնների վրա տեղադրվել է նոր կատարելագործված տեսախցիկ: Հետևի կողմում տեղադրված է 12 մեգապիկսելանոց F/1.7 տեսախցիկ, որն աշխատում է Dual Pixel տեխնոլոգիայով (այն ապահովում է ավելի արագ և ճիշտ ավտոմատ ֆոկուս): Սմարթֆոնների առջևի մասում տեղադրված է 5 մեգապիկսելանոց F/1.7 տեսախցիկ:



Galaxy S7 մոդելի վրա տեղադրված է 3000 մ/Աժ մարտկոց և կշռում է 152 գրամ: Galaxy S7 edge սմարթֆոնն ունի 3600 մ/Աժ մարտկոց և կշռում է 157 գրամ: Երկու սմարթֆոններն էլ ունեն արագ լիցքավորման տեխնոլոգիա, ինչպես նաև անլար լիցքավորման WPC և PMA տեխնոլոգիաներ: Սմարթֆոնների վրա տեխադրված են WiFi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.2 LE, NFC, GPS և այլ նմանատիպ սենսորներ` այդ թվում մատնահետքերի սկաներ: Բնականաբար սմարթֆոնները աշխատում են նոր Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով:


Galaxy S7 և S7 edge սմարթֆոնները վաճառքի կհանվեն ս.թ. մարտի 11-ից, իսկ նախնական պատվերներ հնարավոր կլինի կատարել ս.թ. փետրվարի 23-ից: Առաջին գնորդները նվեր կստանան Gear VR վիրտուալ իրականության սարք: 32 Գբ Galaxy S7 մոդելները ԱՄՆ-ում կարժենան մոտ 699 դոլար, իսկ Galaxy S7 edge-երը՝ 799$:

Երբևէ չփորձեք iPhone-ի ամսաթիվը դնել 1970թ. հունվարի 1

Երբևէ չփորձեք iPhone-ի ամսաթիվը դնել 1970թ. հունվարի 1


Համացանցի օգտատերերը գտել են iPhone-մի պարզ գործողությամբ շարքից դուրս բերելու հնարք: Եթե սմարթֆոնի ամսաթիվը դնեք 1970թ. հունվարի 1 և ռեստարտ անեք սարքը, ապա այն լոգոտիպի ցուցադրման էկրանի վրա սառում է և այլևս չի միանում: Այս խնդիրը կա բոլոր A7 և ավելի նոր պրոցեսորներով աշխատող iPhone-ների վրա` անկախ iOS-ի տարբերակից: Հեռախոսը աշխատունակ վիճակի վերելու համար պետք է հանել մարտկոցը և նորից տեղադրել (որն այդքան էլ հեշտ գործ չէ):

Ուշադրություն.
Հանկարծ չփորձեք այս հնարքը, այլապես iPhone-ի փոխարեն կունենաք անպետք «քարի կտոր» :)
Անհավանական նկարչություն MS Excel-ում (Տեսանյութ)

Անհավանական նկարչություն MS Excel-ում (Տեսանյութ)


Google-ը նախատեսում է փակել Picasa ծառայությունը

Google-ը նախատեսում է փակել Picasa ծառայությունը


Google ընկերություն շարունակում է ստեղծել նոր ծառայություններ ու դրա հետ մեկտեղ ոչնչացնում է նախկինում հայտնի, սակայն տվյալ պահին ոչ այդքան արդիական ծառայությունները: Նմանատիպ ծառայություններից է Picasa-ն: Google-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ս.թ. մայիսի 1-ից այս ծառայությունը կդառնա անհասանելի: Հիշեցնեմ, որ Picasa-ն նախատեսված է լուսանկարները օնլայն հարթակում տեղադրելու և կառավարելու համար: Google-ը ցանկանում է ամբողջովին վերացնել այս ծառայությունը և կենտրոնանալ նոր Google Photos ծառայության զարգացման վրա: Իսկ Picasa ծառայության օգտատերերին Google-ը խորհուրդ է տալիս կատարել հետևյալ հրահանգները

Picasa Web Albums
Եթե Picasa Web Album-ում Դուք ունեք նկարներ կամ վիդեոներ, ապա դրանք տեսնելու և ղեկավարելու համար պետք է օգտվեք Google Photos ծառայությունից: Այսինքն Ձեր ֆայլերը ավտոմատ հասանելի կլինեն Google Photos-ում: Google Photos-ով կարող եք նաև ավելացնել նոր լուսանկարներ:


Եթե այնուամենայնիվ չեք ցանկանում օգտվել google Photos ծառայությունից, ապա Google-ը կստեղծի նոր էջ, որտեղ կարող եք տեսնել, ներբեռնել կամ ջնջել Ձեր լուսանկարները: Սակայն այս նոր էջում չեք կարող ավելացնել կամ խմբագրել ալբոմներն ու լուսանկարները:


Picasa ծրագիր
Սկսած ս.թ. մարտի 15-ից Google-ը կդադարեցնի նաև Picasa ծրագրի տեխնիկական աջակցությունը: Այսինքն կարող եք ներբեռնել հին տարբերակները և աշխատել, բայց նոր թարմացումներ չեն լինի: Բնականաբար այդ հին ծրագրերով չեք կարողանա նկարները տեղադրել օնլայն տիրույթում, քանի որ դրանք աշխատում են Picasa Web Album-ի հետ: Դրա փոխարեն Google-ը առաջարկում է օգտվել այս ծրագրից:

Ծրագրավորողների համար
Picasa API-ից նույնպես կհեռացվեն որոշ ֆունկցիաներ և այն ծրագրավորողները, ովքեր իրենց ծրագրերում նախկինում օգտվել են այդ API-ից, ապա պետք է դա փոխեն:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էմիլ Վարդանյանը
Apple-ը արգելափակում է ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում վերանորոգված iPhone-ները

Apple-ը արգելափակում է ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում վերանորոգված iPhone-ները


Վերջերս iPhone-ի հազարավոր օգտատերեր iOS 9-ի հերթական թարմացումից հետո ստացել են «Error 53» կոդով սխալը, որը արգելափակում է iPhone-ը և այն դարձնում ոչ պիտանի օգտագործման համար: Այդ սխալը հայտնվում է այն iPhone-ների վրա, որոնց Touch ID ներառող Home կոճակները վերանորոգվել են ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում: Ըստ Apple-ի սա տեղի է ունենում զուտ անվտանգության նկատառումներից բխելով: Այսինքն հավանականություն կա, որ ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում կարող են ներդնել հատուկ Touch ID և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա: Հեռախոսի էկրանին այդ սխալը հայտնվելուց հետո Apple-ը խորհուրդ է տալիս դիմել պաշտոնական սերվիս կենտրոններ:


Բազմաթիվ օգտատերեր և լրատվամիջողներ արդեն հասցրել են քննադատել Apple-ի այս քաղաքականությունը և տվյալ պահին կան մի քանի դատական հայցեր ընդդեմ Apple-ի: Փաստորեն սմարթֆոնը գնելուց հետո դուք դեռ չեք դառնում դրա լիիրավ տերը: Այն ցանկացած պահի կարող է արգելափակվել Apple-ի կողմից և դառնալ ոչ պիտանի օգտագործման համար:
Չինացիները $60-ի դիմաց 16Գբ օրիգինալ iPhone-ը դարձնում են 128Գբ (Տեսանյութ)

Չինացիները $60-ի դիմաց 16Գբ օրիգինալ iPhone-ը դարձնում են 128Գբ (Տեսանյութ)



Պարզվում է, որ Չինաստանում հնարավոր է ոչ միայն գնել պատճենավորված iPhone, այլև օրիգինալ 16 Գբ հիշողությամբ iPhone-ը դարձնել 128Գբ: Այդ գործընթացը տևում է ընդամենը կես ժամ, իսկ արժի $60: Նշեմ նաև, որ չինացիները 16Գբ iPhone-ը 32Գբ-ի վերածում են 20$-ով, իսկ 64Գբ-ի՝ 35$:
Windows 95-ն արդեն հնարավոր է բացել անմիջապես ինտերնետ դիտարկչում

Windows 95-ն արդեն հնարավոր է բացել անմիջապես ինտերնետ դիտարկչում


20 տարի առաջ երևի ոչ ոք չէր կարող մտածել, որ համակարգչի վրա տեղադրված օպերացիոն համակարգերը հնարավոր կլինի աշխատացնել անմիջապես ինտերնետ դիտարկչում: Սակայն այժմ սա արդեն իրականություն է և համացանցի ցանկացած օգտատեր կարող է բացել այս հղումը և ինտերնետ դիտարկչի մեջ աշխատել Windows 95-ով: Նշեմ, որ այս նախագիծը ստեղծել է 19-ամյա մի երիտասարդ՝ օգտվելով Emscripten էմուլյատորից: Այն թույլ է տալիս c++ կոդը կոմպիլյացնել Javascript-ի և այն աշխատացնել ինտերնետ դիտարկչում առանց լրացուցիչ հավելվածներ կամ պլագիններ տեղադրելու:



Windows 95-ի վեբ տարբերակը տեսնելու համար կարող եք բացել այս հղումը և սպասել մի քանի րոպե, մինչև բոլոր անհրաժեշտ ֆայլերը ներբեռնվեն: 

Հուշում
Մկնիկը Windows 95-ից «ազատելու» համար պետք է սեղմել Esc կոճակը:
Ինչպես ստանալ լրացուցիչ 2 Գբ ծավալ Google Drive-ում

Ինչպես ստանալ լրացուցիչ 2 Գբ ծավալ Google Drive-ում




Google Drive ամպային ծառայությունը օգտատերերին անվճար տրամադրում է 15Գբ հիշողություն, որն իհարկե հնարավոր է շատացնել գումարի դիմաց: Սակայն վերջերս Google-ը որոշել է օգտատերերին նվիրել ևս 2Գբ ծավալ այն դեպքում, եթե նրանք բացեն և հաստատեն իրենց պրոֆիլի անվտանգության կարգավորումները:
Microsoft Hololens-ի միջոցով սպորտային խաղերի դիտումը ապագայում կարող է լինել այսպիսին (Տեսանյութ)

Microsoft Hololens-ի միջոցով սպորտային խաղերի դիտումը ապագայում կարող է լինել այսպիսին (Տեսանյութ)


Այս ծրագրով կարող եք որոշ տոռենտ կայքերում տեղադրված ֆիլմերն ու վիդեոները դիտել օնլայն

Այս ծրագրով կարող եք որոշ տոռենտ կայքերում տեղադրված ֆիլմերն ու վիդեոները դիտել օնլայն



Torrent տեխնոլոգիայով աշխատող վեբ պորտալները գնալով շատանում են՝ չնայած այն հանգամանքին, որ դրանց հետևից «որսի» են դուրս եկել ֆիլմարտադրողներն ու հեղինակային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մնացած ընկերությունները: Բայց այս հետապնդումը ոչ միայն արդյունք չի տալիս, այլև նպաստում է այդ կայքերի զարգացմանը: Օրինակ վերջերս Ռուսաստանում արգելափակված rutracker կայքը որոշել է այլևս արտադրողներին չտալ անօրինական նյութերը պարունակող տոռենտները ջնջելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ նախկինում արտադրողներիը կարող էին «արտոնյալ» հաշիվ ունենալ rutracker-ում և ցանկացած պահի ջնջել հեղինակային իրավունքները խախտող տոռենտները:


Torrent կայքերում տեղադրվում են նաև մեծ թվով ֆիլմեր, որոնք տեսնելու համար պետք է նախևառաջ ներբեռնել համակարգչի մեջ: Սակայն ստեղծվել է TorrentTime ծրագիրը, որը տեղադրելուց հետո հնարավոր է առանց ներբեռնելու միանգամից դիտել տոռենտ վիդեոներն անմիջապես ինտերնետ դիտարկչի վրա: Այսինքն uTorrent ու նմանատիպ ծրագրերի կարիք այլևս չի լինի ֆիլմեր դիտելու համար: 


Արդեն մի շարք տոռենտ կայքեր ներդրել են այս ծրագրի ֆունկցիոնալը և թույլ են տալիս դիտել տոռենտներն օնլայն ռեժիմում: Նմանատիպ կայքերից է նաև ThePirateBay-ը:


Այս ծրագիրը որոշակի գումարի դիմաց տրամադրում է նաև VPN ծառայություն, որպեսզի Ձեր IP հասցեն չերևա համացանցում:  TorrentTime ծրագրի առավելություններից է նաև վիդեոները Chromecast, Airplay and DLNA տեխնոլոգիաներով հեռարձակելու հնարավորությունը, որի միջոցով կարող եք օրինակ տոռենտ ֆայլը միանգամից հեռարձակել հեռուստացույցի վրա:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդգար Մագթաղյանը
Հայտնի է DOOM խաղի թողարկման ամսաթիվը

Հայտնի է DOOM խաղի թողարկման ամսաթիվը



«Shooter» ժանրի խաղասերներին վերջապես հայտնի դարձավ DOOM խաղի նոր տարբերակի թողարկման ամսաթիվը: Bethesda Softworks-ի YouTube-ի ալիքում տեղադրվել է այս խաղի թրեյլերը, որի մեջ նշվում է նաև խաղի թողարկման ամսաթիվը: Այսպիսով «վերածնված» DOOM-ը թողարկվելու է ս.թ. մայիսի 13-ին և միաժամանակ հասանելի է լինելու PC, PS4 և Xbox պլատֆորմերի վրա:

Windows 10-ն արդեն ավտոմատ ներբեռնվում է օգտատերերի համակարգիչների վրա որպես «Խորհուրդ տրվող թարմացում»

Windows 10-ն արդեն ավտոմատ ներբեռնվում է օգտատերերի համակարգիչների վրա որպես «Խորհուրդ տրվող թարմացում»


Microsoft-ը փոխել է Windows 10-ի ներբեռնման կարգը և այժմ բոլոր այն օգտատերերը, ովքեր իրենց Windows 7,8 կամ 8.1-ի թարմացումների կենտրոնը կարգավորել են այնպես, որ խորհուրդ տրվող թարմացումները ավտոմատ ներբեռնվեն, ապա մնացած թարմացումների հետ միաժամանակ ավտոմատ կներբեռնվի նաև Windows 10-ը:


Եթե ցանկանում եք կանխել Windows 10-ի թարմացումը, ապա պետք է Windows Update-ի կարգավորումներում անջատեք թարմացումների ավտոմատ ներբեռնումը կամ տեղադրումը:

Facebook Messenger-ում կամ չաթում հատուկ հրաման գրելով կարող եք շախմատ խաղալ զրուցակցի հետ

Facebook Messenger-ում կամ չաթում հատուկ հրաման գրելով կարող եք շախմատ խաղալ զրուցակցի հետ


Ֆեյսբուք սոցիալական ցանցի Messenger հավելվածը շարունակում է զարգանալ և ներառել ավելի շատ գործառույթներ: Այսպիսով վերջերս Messenger-ում ավելացել են @fbchess և @dailycute թաքնված հրամաններ: Առաջինի միջոցով կարողեք շախմատ խաղալ, իսկ երկրորդը ուղարկելու խոսակցության մասնակիցները կտեսնեն զվարճալի լուսանկաներ: 



@fbchess հրամանի հետ պետք է ուղարկեք նաև լրացուցիչ հրամաններ: Այսպես օրինակ խաղը սկսելու համար պետք է գրեք @fbchess play: Կարող եք նաև ընտրել Ձեր խաղաքարերի գույնը հետևյալ հրամանով՝ @fbchess play white: Եթե խոսակցության մասնակիցների թիվը երկուսից մեծ է, ապա պետք է նշեք նաև մասնակիցներից մեկի անունը՝ @fbchess play John: 



Քայլեր կատարելու համար պետք է գրեք ստանդարտ շախմատային հրամանները: Օրինակ զինվորին առաջ տանելու համար կարող եք գրել Pe4: @fbchess-ի մնացած հրամաններին կարող եք ծանոթանալ գրելով @fbchess help:
Ֆոտոշոփով մշակված լուսանկարը հաղթող է ճանաչվել Nikon-ի Ֆեյսբուքյան էջում և ծաղրի ենթարկվել օգտատերերի կողմից

Ֆոտոշոփով մշակված լուսանկարը հաղթող է ճանաչվել Nikon-ի Ֆեյսբուքյան էջում և ծաղրի ենթարկվել օգտատերերի կողմից



Վերջերս մի հետաքրքիր դեպք է պատահել Nikon ընկերության հետ, որին ցանկանում եմ անդրադառնալ: Nikon-ի Ֆեյսբուքի էջում հայտարարվել է լուսանկարների մրցույթ և հաղթող է ճանաչվել մի լուսանկար, որն առաջին հայացքից շատ գեղեցիկ է ու յուրօրինակ: Nikon-ի Ֆեյսբուքի էջում գրված է հետևյալ տեքստը՝ «Յու Վեյը Chinatown-ով ընկերների հետ զբոսնելու ընթացքում բարձրացել է աստիճանավոր կոնստրուկցիայի վրա՝ կարծելով, որ այդտեղից բացվում է գեղեցիկ տեսարան: Սակայն նա չէր սպասում, որ երկնքում կհայտնվի ինքնաթիռ: Մենք նույնպես կփորձենք նայել վերև, Յու Վեյ, Ձեր լուսանկարը հաղթել է Nikon պայուսակ: Շնորհավոր»


Օգտատերերից մեկը հարցրել է լուսանկարի հեղինակին, թե ինչքան երկար է նա սպասել ինքնաթիռին, իսկ հեղինակը պատասխանել է, որ ոչ այդքան երկար, քանի որ իր բախտը բերել է:


Սակայն Nikon-ի Ֆեյսբուքի էջի մյուս օգտատերերը միանգամից բացահայտել են, որ այդ լուսանկարը ստացվել է Ֆոտոշոփի միջոցով և ծաղրի ենթարկել Nikon ֆիրմային: Հաղթող լուսանկարին անզեն աչքով ուշադիր նայելու դեպքում Դուք ինքներդ կարող եք տեսնել, որ օդանավի կողքի հատվածներում կա սպիտակ ուղղանկյուն, ինչը նշանակում է, որ լուսանկարիչը նկարել է հետևի ֆոնը և Ֆոտոշոփով այնտեղ տեղադրել ինքնաթիռը: Nikon-ի նման հայտնի ու առաջադեմ ընկերությունը սա կարող էր գոնե ստուգել Photoshop-ի մեջ գույնի մակարդակները փոխելով:


Օգտատերերից շատերը որոշել են նույն լուսանկարի վրա տեղադրել տարբեր առարկաներ և արդյունքում ստացվել են հետևյալ լուսանկարները :)












Վերջում նշեմ, որ Nikon-ը ստիպված ընդունել է իր սխալը և խոստացել, որ ավելի ուշադիր կլինի հետագայում: