Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Apple-ը արգելափակում է ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում վերանորոգված iPhone-ները


Վերջերս iPhone-ի հազարավոր օգտատերեր iOS 9-ի հերթական թարմացումից հետո ստացել են «Error 53» կոդով սխալը, որը արգելափակում է iPhone-ը և այն դարձնում ոչ պիտանի օգտագործման համար: Այդ սխալը հայտնվում է այն iPhone-ների վրա, որոնց Touch ID ներառող Home կոճակները վերանորոգվել են ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում: Ըստ Apple-ի սա տեղի է ունենում զուտ անվտանգության նկատառումներից բխելով: Այսինքն հավանականություն կա, որ ոչ պաշտոնական սերվիս կենտրոններում կարող են ներդնել հատուկ Touch ID և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա: Հեռախոսի էկրանին այդ սխալը հայտնվելուց հետո Apple-ը խորհուրդ է տալիս դիմել պաշտոնական սերվիս կենտրոններ:


Բազմաթիվ օգտատերեր և լրատվամիջողներ արդեն հասցրել են քննադատել Apple-ի այս քաղաքականությունը և տվյալ պահին կան մի քանի դատական հայցեր ընդդեմ Apple-ի: Փաստորեն սմարթֆոնը գնելուց հետո դուք դեռ չեք դառնում դրա լիիրավ տերը: Այն ցանկացած պահի կարող է արգելափակվել Apple-ի կողմից և դառնալ ոչ պիտանի օգտագործման համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն