Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Google Chrome-ից ջնջվելու է Chrome App Launcher ֆունկցիան

Google Chrome-ից ջնջվելու է Chrome App Launcher ֆունկցիան



Google ընկերությունը շարունակում է ստեղծել նոր ծառայություններ ու դրա հետ մեկտեղ դադարեցնում է համեմատաբար քիչ օգտագործվող կամ հաջողության չհասած ծառայությունները: Այժմ հերթը հասել է Chrome App Launcher ծառայությանը, որը նախատեսված է Chrome-ի ծառայություններն արագ բացելու համար: Այս ֆունկցիան վերանալու է Windows, OS X և Linux համակարգերից, սակայն շարունակելու է աշխատել Chrome OS-ում: Հիշեցնեմ, որ Chrome-ի վրա տեղադրված ծրագրերի ցուցակը կարող եք տեսնել նաև այցելելով chrome://apps/:
Հավելվածների նշանների ցուցադրման հետ կապված փոփոխություններ Google Chrome-ում

Հավելվածների նշանների ցուցադրման հետ կապված փոփոխություններ Google Chrome-ում



Google Chrome-ի վերջին տարբերակում փոխվել է հավելվածների նշանների ցուցադրման կարգը: Նախկինում բոլոր հավելվածները ցուցադրվում էին հասցեի դաշտի աջ մասում և ցանկության դեպքում կարող էինք թաքցնել ընտրված հավելվածի նշանը՝ դրա վրա աջ քլիք անելով և ընտրելով hide button: Այդ դեպքում նշանը չէր ցուցադրվում, բայց հավելվածը շարունակում էր աշխատել: Այժմ այս ֆունկցիան վերացել է և բոլոր հավելվածների նշանները ցուցադրվում են աջ կողմի մենյուի մեջ: Դրանք նորից հասցեների դաշտում տեղադրելու համար պետք է աջ քլիք անել դրանց վրա ու ընտրել Show in toolbar:


Կարող եք նաև կատարել հակառակը գործողությունը՝ հասցեի դաշտի կողքում գտնվող նշանի վրա սեղմել և ընտրել Hide in Chrome menu


Կարող եք նաև նշանի վրա սեղմած պահել մկնիկը և քաշելով տեղափոխել դեպի մենյու կամ հակառակը:

Chrome-ի համար նախատեսված Armblog-ի պաշտոնական հավելվածները կարող եք գտնել այստեղ:
Origin-ում ժամանակավոր հնարավոր է անվճար ներբեռնել Medal of Honor: Pacific Assault խաղը

Origin-ում ժամանակավոր հնարավոր է անվճար ներբեռնել Medal of Honor: Pacific Assault խաղը


Եթե Դուք խաղասեր եք ու չեք օգտվում Origin-ից, ապա շտապեք գրանցվել այս ծառայությունում: Այն թույլ է տալիս մի քանի պարզ քայլով գնել EA Sports-ի լիցենզիոն խաղեր և դրանք ներբեռնել համակարգչի մեջ: Հաճախ Origin-ում տեղադրված հայտնի խաղերը կարճ ժամկետով դառնում են անվճար: Վերջերս այդպիսի հնարավորություն է առաջացել Medal of Honor: Pacific Assault խաղի սիրահարների համար: Շտապեք գրանցվել և ներբեռնել այս խաղի լիցենզիոն տարբերակը, քանի դեռ այն անվճար է:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Առնո Բարաքյոզյանը

Ինչպես iPhone 6S-ը վերածել կշեռքի

Ինչպես iPhone 6S-ը վերածել կշեռքի



iPhone 6S և 6S Plus սմարթֆոններն ունեն 3D Touch սենսոր, որի միջոցով հնարավոր է էկրանի ճնշման ուժից կախված կատարել տարբեր գործողություններ: Որոշ հնարամիտներ կարողացել են նաև ստեղծել հավելվածներ, որոնք այս սենսորի օգնությամբ կշեռքի ֆունկցիա են կատարում: Սակայն Apple ջնջում  է նմանատիպ հավելվածները App Store-ից, քանի որ հավանականություն կա, որ որոշները կչարաշահեն այս ֆունկցիան և ծանր առարկաներ կշռելով կվնասեն իրենց սմարթֆոնները (օրինակ որոշ օգտատերերի մտքով կարող է անցնել կանգնել սմարթֆոնի վրա և իմանալ սեփական քաշը): Արգելափակման պատճառներից մեկն էլ կարող է այն լինել, որ թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվողները կարող են հեռախոսի միջոցով կատարել իրենց «սև» գործերը:


Այնուամենայնիվ որոշ ծրագրավորողներ կարողացել են այնպես անել, որպեսզի Apple-ը չկարողանա արգելափակել իրենց ստեղծած ծրագրերը: Օրինակ դրանք կարելի է ստեղծել վեբ տարբերակով և տեղադրել համացանցում: Այդպիսի ծրագիր է նաև touchscale-ը: Պետք է ընդամենը 3D Touch ունեցող սմարթֆոնով այցելել այս կայքը և համապատասխան վայրում դնել առարկան: Հնարավորություն կա նաև ընտրել ճնշման սենսորի զգայունությունը:

Ուշադրություն
Չփորձեք շատ ծանր ապրանքներ տեղադրել հեռախոսի էկրանին, այլապես կարող եք վնասել բջջային հեռախոսը:

Ի՞նչ ներկայացրեց Apple-ը

Ի՞նչ ներկայացրեց Apple-ը



Երեկ տեղի ունեցավ Apple ընկերության հերթական գարնանային պրեզենտացիան, որի ժամանակ ներկայացվեցին մի քանի նոր մոդելներ և ծրագրային ապահովումներ: Եկեք տեսնենք, թե ինչ երեկ ներկայացրեց Apple-ը:

iPhone SE
Նոր iPhone SE-ն դարձավ Apple-ի ամենակոմպակտ սմարթֆոնը: Այն ունի 4 դյույմանոց էկրան և արտաքնապես շատ նման է iPhone-ի նախորդ մոդելին: iPhone SE-ն ունի A9 պրոցեսոր, 12 մեգապիկսելանոց տեսախցիկ, որն ունակ է նկարել կենդանի լուսանկարներ (Live Photos) և 4K տեսահոլովակներ: Նոր մոդելը աշխատում է նաև Apple Pay տեխնոլոգիայի հետ, իսկ ահա 3D Touch սենսորներ այս մոդելի վրա չկան: 


iPhone SE-ն չի թողարկվի 32Գբ տարբերակով և հասանելի կլինեն միայն 16Գբ և 64Գբ տարբերակները: Նոր սմարթֆոնը հասանելի է գրեթե բոլոր գույներով՝ այդ թվում վարդագույն: ԱՄՆ-ում 16 ԳԲ հիշողությամբ iPhone SE-ն կարժենա $399, 64 ԳԲ հիշողությամբ տարբերակը` $499:

iPad Pro
Apple ընկերությունը որոշել է զարգացնել iPad Pro պլանշետը և այս անգամ ներկայացրեց այս պլանշետի թարմացված տարբերակը: Այս անգամ Apple-ի աշխատակիցները ալարել են նոր անուն մտածել և անունը թողել են նույնը՝ iPad Pro: Այս նոր պլանշետն ունի 9.7 դյույմանոց էկրան, իսկ մնացած պարամետրերով գրեթե չի տարբերվում նախորդ մոդելից:


Պլանշետն ունի A9X պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն, Apple Pencil ստիլուսի հնարավորություն, 12 մեգապիկսելանոց տեսախցիկ: Apple-ը թողարկելու է նաև iPad Pro պլանշետների 256 Գբ տարբերակները:

iOS 9.3
Apple-ը ներկայացրեց նաև iOS 9.3 օպերացիոն համակարգը, որտեղ հայտնվել է Night Shift ռեժիմը, որը փոխում է էկրանի գույները օրվա ժամից կախված: iOS 9.3-ում բարելավվել է նաև Apple Car-ին հնարավորությունները և ավելացել են մի շարք այլ ոչ այդքան նշանակալից ֆունկցիաներ:



tvOS
Apple-ը թարմացրել է նաև tvOS համակարգը: tvOS 9.2-ում ավելացել է ավելի խելացի ձայնային օգնական և կատարվել են մի քանի փոփոխություններ:



Apple Watch
Apple-ը ներկայացրեց Apple Watch ժամացույցների մի քանի թարմացված ժապավեններ: Իջեցվել են նաև Apple Watch խելացի ժամացույցների գները: Այժմ դրանց գները սկսվում են 299 դոլարից:


Twitter միկրոբլոգն այսօր դարձավ 10 տարեկան

Twitter միկրոբլոգն այսօր դարձավ 10 տարեկան


Twitter միկրոբլոգն այսօր դարձավ 10 տարեկան: Սկզբնական շրջանում այս նախագիծը փորձննական բնույթ էր կրում և նախատեսված էր Odeo ընկերության աշխատակիցների շփման համար: Այն ժամանակ այս ծառայությունը կոչվում էր twttr: Ծառայության առաջին թվիթը հանդիսանում է դրա համահիմնադիրներից մեկի՝ Ջեկ Դորսի թվիթը:




Այնուհետև 2006թ. հուլիսի 15-ին Twitter-ը դարձավ հասանելի բոլորի համար: Այդ պահից սկսած Թվիթերի օգտատերերի թիվը հասել է մինչև 320 միլիոն ակտիվ օգատերերի:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Հայկ Հարությունյանը

Ինչպես խաղալ Բասկետբոլ Facebook Messenger-ում

Ինչպես խաղալ Բասկետբոլ Facebook Messenger-ում



Վերջերս անդրադարձել էի Facebook Messenger-ում թաքնված շախմատի մասին, որը հնարավոր էր ակտիվացնել հատուկ հրամանով: Պարզվում է, որ Ֆեյսբուքում կա նաև թաքնված բասկետբոլ խաղ: Դա ակտիվացնելու համար պետք է Մեսենջերում ուղարկել բասկետբոլի գնդակ, որի վրա սեղմելով զրուցակիցները կարող են խաղալ բասկետբոլ: Այս հնարքը չի աշխատում Messenger-ի վեբ տարբերակում և հնարավոր է ակտիվացնել միայն բջջային հեռախոսի Messenger-ով:
Ֆեյսբուքն այժմ թույլ է տալիս պրոֆիլի լուսանկարը զարդարել բազմազան շրջանակներով

Ֆեյսբուքն այժմ թույլ է տալիս պրոֆիլի լուսանկարը զարդարել բազմազան շրջանակներով



Ֆեյսբուքը նախկինում թույլ է տվել իր օգտատերերին հատուկ շրջանակներ դնել իրենց պրոֆիլի լուսանկարի կողքը և դրանով սատարել ինչ-որ աղետի հետևանքով տուժածների կամ ֆուտբոլային թիմի: Նախկինում այդ շրջանակների թիվը սահմանափակ էր և չկար հատուկ հասցե, որտեղից հնարավոր կլիներ ընտրել համապատասխան շրջանակը: Այժմ Ֆեյսբուքը ստեղծել է նոր էջ, որտեղ օգտատերերը կարող են ըստ բաժինների ընտրել շրջանակները և դրանցով զարդարել իրենց պրոֆիլի լուսանկարները: Հնարավորություն կա նաև ընտրել այն ժամանակահատվածը, որից հետո Ֆեյսբուքը կվերացնի այդ շրջանակը և ավտոմատ կվերադարձնի Ձեր պրոֆիլի նկարը:
Թողարկվել է «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի խաղը Android և iOS համակարգերի համար

Թողարկվել է «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի խաղը Android և iOS համակարգերի համար


Հայկական հավելվածները գնալով զարգանում ու շատանում են և սա իրոք ուրախալի փաստ է: Նույնիսկ Google Play-ում ու App Store-ում են սկսում հայտնվել հայկական ֆիլմերի հավելվածները: Օրինակ վերջերս թողարկվել է «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի խաղը, որտեղ պետք է կառավարել «Ռակետա» մեքենան և խոչընդոտները հաղթահարելով փախչել հետապնդումից: Խաղում հնչում է նաև ֆիլմի սաունդթրեքն ու գլխավոր հերոսի ձայնը:

Android N-ի փորձնական տարբերակն արդեն հասանելի է: Ի՞նչ նորություններ ու փոփոխություններ կան

Android N-ի փորձնական տարբերակն արդեն հասանելի է: Ի՞նչ նորություններ ու փոփոխություններ կան



Google ընկերությունը վերջերս անակնկալ մատուցեց և Android N օպերացիոն համակարգի բետա տարբերակը դարձրեց հասանելի բոլորի համար: Առայժմ այս օպերացիոն համակարգը կարող են տեղադրել Nexus 5X, Nexus 6P, Nexus 6, Nexus 9, Nexus 9 LTE, Nexus Player և Pixel C սարքեր ունեցողները: Նոր օպերացիոն համակարգը տեղադրելու գործընթացը և անհրաժեշտ ֆայլերը կարող եք գտնել այստեղ: Եկեք տեսնենք, թե ինչ նոր հնարավորություններ ունի այս օպերացիոն համակարգը:

Ծանուցումների նոր կենտրոն
Android N-ում ծանուցումների կենտրոնը ավելի է կատարելագործվել և ստացել է նոր API, որը թույլ է տալիս ծրագրավորողներին դարձնել իրենց հավելվածների ծանուցումները ավելի ինտերակտիվ: Հնարավորություն է ստեղծվել անմիջապես ծանուցումների վրա պատասխանել հաղորդագրություններին, կարդալ նամակներ և կատարել այլ գործողություններ:


Բազմապատուհանային ռեժիմ
Android N-ում հնարավոր է էկրանը բաժանել երկու մասի և դրանցից յուրաքանչյուրում աշխատել տարբեր հավելվածների հետ: Հիշեցնեմ, որ նմանատիպ հնարավորություն Samsung-ը վաղուց ընձեռնում է իր սմարթֆոնների օգտատերերին:


Արագ կարգավորումների նոր վահանակ
Android N-ում արագ կարգավորումների վահանակը կատարելագործվել է: Այժմ այն պարունակում է ամենակարևոր կարգավորումների լրացուցիչ մենյու, որի շնորհիվ օգտատերերը կարող են ավելի արագ միացնել կամ անջատել հաճախ օգտագործվող մոդուլները:



Տրաֆիկի խնայում
Android N-ում կա Data Saver կոչվող ֆունկցիա, որը թույլ է տալիս խնայել բջջային ինտերնետի տրաֆիկը: Այստեղ խոսքը չի գնում տրաֆիկի սեղմման կամ արգելափակման մասին: Data Saver-ը թույլ է տալիս փոխել ինտերնետ ցանցի հետ աշխատանքը, որի շնորհիվ հավելվածները ավելի քիչ են թարմացնում իրենց տվյալները:




Գիշերային ռեժիմ
Անդրոիդի նոր տարբերակում ավելացել է գիշերային ռեժիմ, որն ակտիվանում է ավտոմատ կերպով կամ ըստ ժամանակացույցի: Այն ներառում է սև ինտերֆեյս և մթությանը համապատասխան էլեմենտների գույներ:




Էներգախնայողության կատարելագործված ռեժիմ
Android-ի նախորդ տարբերակում Doze ֆունկցիան նախատեսված էր խնայել ավելի քիչ էներգիա, սակայն արդյունքներն այդքան էլ տպավորիչ չէին: Android N մեծ աշխատանք է կատարվել այս ֆունկցիան կատարելագործելու համար: Այժմ Doze ֆունկցիան կակտիվանա ոչ միայն այն դեպքում, երբ սարքը երկար ժամանակ անշարժ վիճակում է գտնվել, այլև անմիջապես էկրանը անջատելուց հետո: Անկասկած սա թույլ կտա խնայել ավելի շատ էներգիա:




Բացված հավելվածների նոր մենյու
Գլոբալ փոփոխությունների ու բարելավումների բացի Android N-ում կան նաև մի շարք քիչ նկատելի, սակայն կաևոր ֆունկցիաներ: Այժմ վերջին բացված հավելվածներն ավելի մեծ չափսով են ցուցադրվում ցուցակի մեջ(նկարի ձախ կողմում՝ Android 6.0, իսկ աջ կողմում՝ Android N):




Զանգերի արգելափակում
Android N-ում ներառված է նաև անցանկալի հեռախոսահամարներից ստացած զանգերի արգելափակման ֆունկցիա:



Մի հավելվածից մյուսն անցնելու հեշտ եղանակ
Android N-ում փոխվել է մի հավելվածից մյուսն անցնելու եղանակը: Այժմ համապատասխան կոճակի վրա երկու անգամ սեղմելով կբացվի նախորդ հավելվածը, իսկ երկար պահելու դեպքում կարող եք ընտրել համապատասխան բացված հավելվածը:



Գունային բալանսի կարգավորում
Android N-ում ավելացել է կարգավորել գունային բալանսը և ցանկացած սարքի էկրանի համար գտնել օպտիմալ գույներ:



ART միջավայրի աշխատանքի նոր մեխանիզմ
Եթե դուք նախկինում թարմացրել եք Անդրոիդը կամ տեղադրել եք նոր ROM, ապա հավանաբար տեղյակ եք տեղադրված հավելվածների օպտիմիզացման երկար պրոցեսի մասին: Android N-ում այս գործընթացն ավելի արագ է տեղի ունենում: Այս փոփոխությունը անդրադառնում է նաև նոր հավելվածների տեղադրման արագության վրա:


Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Արմեն Գևորգյանը
Facebook-ը գնեց բելառուսական Masquerade Technologies ընկերությունը

Facebook-ը գնեց բելառուսական Masquerade Technologies ընկերությունը


Facebook-ը գնեց բելառուսական Masquerade Technologies ընկերությանը, որը զբաղվում է վերջերս մեծ տարածում գտած MSQRD հավելվածի թողարկմամբ: Այս հավելվածը թույլ է տալիս իրական ժամանակում դեմքի վրա տեղադրել ինտերակտիվ դիմակներ: Հիշեցնեմ, որ այս հավելվածն ընդամենը 3 ամսվա կյանք ունի, սակայն արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել և մի շարք երկրներում հանդիսանում է ամենաշատ ներբեռնված հավելածը:



Taking a break from coding to welcome the MSQRD team to Facebook!
Posted by Mark Zuckerberg on Wednesday, March 9, 2016

Ֆեյսբուքը հետագայում հավանաբար կօգտագործի Masquerade Technologies-ի ֆիլտրերը իր սեփական նախագծերում, սակայն կպահպանի նաև MSQRD անվճար հավելվածը:
Microsoft-ը հերթական տեսանյութում ցուցադրում է DirectX 12-ի նոր հնարավորություններն ու առավելությունները

Microsoft-ը հերթական տեսանյութում ցուցադրում է DirectX 12-ի նոր հնարավորություններն ու առավելությունները


Google-ի նոր Resizer գործիքը թույլ է տալի տարբեր սաքերի և չափսերի դեպքում փորձարկել վեբ կայքի դիզայնը

Google-ի նոր Resizer գործիքը թույլ է տալի տարբեր սաքերի և չափսերի դեպքում փորձարկել վեբ կայքի դիզայնը



Google ընկերությունը ներկայացրեց նոր օնլայն գործիք, որը նախատեսված է վեբ կայքերի դիզայների համար: Այդ գործիքի միջոցով հնարավոր է էկրանի տարբեր չափսերի համար փորձարկել կայքի դիզայնը: 


Չնայած, որ այս գործիքը նախատեսված է հատկապես Material դիզայնով կայքերի համար, սակայն դրանով իրականում հնարավոր է փորձարկել ցանկացած կայք: Անհրաժեշտ է ընդամենը գրել կայքի հասցեն, նշել համապատասխան սարքը և վերևի քանոնից ընտրել չափսերը:

Ինչպես բացել Wikipedia-ի պարզեցված տարբերակը

Ինչպես բացել Wikipedia-ի պարզեցված տարբերակը



Հաճախ Wikipedia կայքում ինֆորմացիա որոնելիս չենք կարողանում գտնել հայերենով կամ ռուսերեն գրված հոդվածները և ստիպված ենք լինում կարդալ անգլերեն տարբերակները: Իսկ անգլերենով գրված հոդվածները հիմնականում շատ ծավալուն են և պարունակում են այնպիսի բառեր, որոնք հասկանալու համար պետք է շատ լավ անգլերեն իմանալ : Սակայն պարզվում է, որ Wikipedia-ում կան անգլերենով գրված հոդվածների պարզեցված տարբերակները, որոնք պարունակում են համեմատաբար կարճ ինֆորմացիա և գրված են ավելի պարզ բառերով: 


Հոդվածի պարզեցված տարբերակը տեսնելու համար պետք է wikipedia-ի դիմացի դոմեյնը փոխարինել simple բառով (օրինակ՝ en.wikipedia.org/wiki/Microsoft հասցեն պետք է փոխարինել simple.wikipedia.org/wiki/Microsoft-ով):
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Անի Օհանյանը

Իրական ժամանակում դեմքի վրա ֆիլտրեր տեղադրող MSQRD հավելվածն արդեն հասանելի է նաև Անդրոիդի վրա

Իրական ժամանակում դեմքի վրա ֆիլտրեր տեղադրող MSQRD հավելվածն արդեն հասանելի է նաև Անդրոիդի վրա



Բելառուս ծրագրավորողների կողմից սետեղծված MSQRD հավելվածը թույլ է տալիս իրական ժամանակում դեմքի վրա տեղադրել զանազան ֆիլտրեր կամ դիմակներ: Այն iOS համակարգի համար հասանելի է արդեն 3 ամիս և հասցրել է բազմաթիվ երկրներում դառնալ ամենաշատ ներբեռնված հավելվածը: Վերջապես հասանելի դարձավ նաև այս հավելվածի Android տարբերակը: Այն գտնվում է բետա փորձարկման փուլում և չի ներառում iOS տարբերակի բոլոր դիմակները, սակայն ժամանակի ընթացքում բոլոր թերությունները կվերացվեն:

Ինչպես բացել Windows 98-ը ինտերնետ դիտարկչում

Ինչպես բացել Windows 98-ը ինտերնետ դիտարկչում



Բլոգի նախորդ գրառումներից մեկում արդեն անդրադարձել էի այն փաստին, որ ծրագրավորողներին հաջողվել է c++ կոդը կոմպիլյացնել Javascript-ի և արդյունքում բացել ու աշխատացնել Windows 95-ը ինտերնետ դիտարկչում: Այժմ արդեն հնարավոր է անմիջապես ինտերնետ դիտարկչում աշխատացնել Windows 98-ը, Windows 1.1-ը, Linux-ի մի քանի տարբերակներ և նմանատիպ այլ համակարգեր:


Նշեմ, որ Windows 95-ը կշռում է 16 մեգաբայթ և արագ ինտերնետ կապի դեպքում բեռնվում է մի քանի վայրկյանում:

Ինչպես Microsoft-ի կայքից ներբեռնել օրիգինալ Windows 7, 8, 8.1 և 10 օպերացիոն համակարգերը

Ինչպես Microsoft-ի կայքից ներբեռնել օրիգինալ Windows 7, 8, 8.1 և 10 օպերացիոն համակարգերը


Microsoft-ի այս էջում օգտատերերը հնարավորություն ունեն ներբեռնել Windows 10-ի օրիգինալ ISO ֆայլերը, սակայն Windows-ի նախորդ տարբերակները բացակայում են այդ էջից: Դրանք ներբեռնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝

1.Բացեք այս հասցեն և պատճենահանեք ամբողջ կոդը:


2.Բացեք Microsoft-ի այս հասցեն:
3.Ակտիվացրեք ինտերնետ դիտարկչի developer tools բաժինը (Chrome-ի դեպքում՝ ctrl+shift+J, իսկ Mozilla Firefox-ի դեպքում՝ ctrl+shift+К):
4.Բացեք Console ենթաբաժինը և տեղադրեք պատճենահանված տեքստը: Վերջում սեղմեք Enter:


5. Այս գործողություններից հետո Micrososft-ի բացված էջի ներքևի հատվածում կտեսնեք օպերացիոն համակարգերի փոփոխված ցուցակը, որը ներառում է Windows 7,8,8.1 և 10 համակարգերի բոլոր տարբերակները: 

Ընդրեք դրանցից որևէ մեկը և սեղմեք ներքևի կոճակը: Այնուհետը ցուցակից ընտրեք համապատասխան լեզուն և 32/64 տարբերակը:

Թարմացում
Այս հնարքը տվյալ պահին չի աշխատում: Կարող եք փորձել այս մեթոդը:
Samsung Galaxy 7 Edge սմարթֆոնի ամրության ստուգում դանակի և մուրճի միջոցով (Տեսանյութ)

Samsung Galaxy 7 Edge սմարթֆոնի ամրության ստուգում դանակի և մուրճի միջոցով (Տեսանյութ)




TechRax վիդեոբլոգերը պարբերաբար «տանջանքների» է ենթարկում ֆլագմենային սմարթֆոնները և դրանք տեղադրում համացանցում: Այս անգամ հերթը հասավ վերջերս թողարկված Samsung Galaxy 7 Edge սմարթֆոնին, որն ունի բավականին ամուր պաշտպանիչ շերտ: