Ի՞նչ ներկայացրեց Apple-ը

Ամսաթիվ


Երեկ տեղի ունեցավ Apple ընկերության հերթական գարնանային պրեզենտացիան, որի ժամանակ ներկայացվեցին մի քանի նոր մոդելներ և ծրագրային ապահովումներ: Եկեք տեսնենք, թե ինչ երեկ ներկայացրեց Apple-ը:

iPhone SE
Նոր iPhone SE-ն դարձավ Apple-ի ամենակոմպակտ սմարթֆոնը: Այն ունի 4 դյույմանոց էկրան և արտաքնապես շատ նման է iPhone-ի նախորդ մոդելին: iPhone SE-ն ունի A9 պրոցեսոր, 12 մեգապիկսելանոց տեսախցիկ, որն ունակ է նկարել կենդանի լուսանկարներ (Live Photos) և 4K տեսահոլովակներ: Նոր մոդելը աշխատում է նաև Apple Pay տեխնոլոգիայի հետ, իսկ ահա 3D Touch սենսորներ այս մոդելի վրա չկան: 


iPhone SE-ն չի թողարկվի 32Գբ տարբերակով և հասանելի կլինեն միայն 16Գբ և 64Գբ տարբերակները: Նոր սմարթֆոնը հասանելի է գրեթե բոլոր գույներով՝ այդ թվում վարդագույն: ԱՄՆ-ում 16 ԳԲ հիշողությամբ iPhone SE-ն կարժենա $399, 64 ԳԲ հիշողությամբ տարբերակը` $499:

iPad Pro
Apple ընկերությունը որոշել է զարգացնել iPad Pro պլանշետը և այս անգամ ներկայացրեց այս պլանշետի թարմացված տարբերակը: Այս անգամ Apple-ի աշխատակիցները ալարել են նոր անուն մտածել և անունը թողել են նույնը՝ iPad Pro: Այս նոր պլանշետն ունի 9.7 դյույմանոց էկրան, իսկ մնացած պարամետրերով գրեթե չի տարբերվում նախորդ մոդելից:


Պլանշետն ունի A9X պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն, Apple Pencil ստիլուսի հնարավորություն, 12 մեգապիկսելանոց տեսախցիկ: Apple-ը թողարկելու է նաև iPad Pro պլանշետների 256 Գբ տարբերակները:

iOS 9.3
Apple-ը ներկայացրեց նաև iOS 9.3 օպերացիոն համակարգը, որտեղ հայտնվել է Night Shift ռեժիմը, որը փոխում է էկրանի գույները օրվա ժամից կախված: iOS 9.3-ում բարելավվել է նաև Apple Car-ին հնարավորությունները և ավելացել են մի շարք այլ ոչ այդքան նշանակալից ֆունկցիաներ:



tvOS
Apple-ը թարմացրել է նաև tvOS համակարգը: tvOS 9.2-ում ավելացել է ավելի խելացի ձայնային օգնական և կատարվել են մի քանի փոփոխություններ:



Apple Watch
Apple-ը ներկայացրեց Apple Watch ժամացույցների մի քանի թարմացված ժապավեններ: Իջեցվել են նաև Apple Watch խելացի ժամացույցների գները: Այժմ դրանց գները սկսվում են 299 դոլարից:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն