Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Microsoft-ը պատրաստվում է գնել Xamarin ընկերությանը, որը թույլ է տալիս C#-ով ստեղծել բազմապլատֆորմային հավելվածներ



Microsoft ընկերությունը պատրաստվում է գնել Xamarin ընկերությանը, որի միջոցով հնարավոր է C# ծրագրավորման լեզվով ստեղծել տարբեր պլատֆորմների համար նախատեսված բջջային հավելվածներ: Microsoft-ի մամլո հաղորդագրությունում նշվում է, որ Xamarin-ը ինտեգրվելով Visual Studio, Microsoft Azure, Office 365, Enterprise Mobility Suite գործիքների հետ հնարավորություն է տալիս C# լեզվով ստեղծել բազմապլատֆորմային բջջային հավելվածներ iOS, Android և Windows համակարգերի համար: Նշեմ, որ Xamarin-ի ծառայություններից օգտվում են ավելի քան 100 ընկերություններ, որոնք ընդգրկված են Fortune 500 ցուցակում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն