Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Facebook Messenger-ում հայտնվել է բոտեր ստեղծելու և դրանց հետ զրուցելու հնարավորություն


Facebook ընկերությունը շարունակում է կատարելագործել իր Messenger պլատֆորմը և ծրագրավորողներին արդեն հնարավորություն է տրվում ստեղծել բոտեր (ռոբոտներ), որոնք նախատեսված են որոշ գործողություններ ավտոմատացնելու համար: Այսինքն հնարավոր կլինի ստեղծել ծրագրեր, որոնք ավտոմատ կպատասխանեն օգտատերերի հարցերին և նրանց կտրամադրեն որոշակի ինֆորմացիա: F8 համաժողովի ժամանակ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցադրեց CNN և 1-800-FLOWERS բոտերի աշխատանքը:


CNN բոտն ընդունակ է զրուցակցին ուղարկել նորություններ, իսկ 1-800-FLOWERS բոտի միջոցով հնարավոր է պատվիրել ծաղիկներ: Կարող եք նաև Messenger-ով գրել Poncho կոչվող բոտին ու իմանալ եղանակի մասին տվյալներ: Տվյալ պահին հայտնի և հետաքրքիր բոտերի  ցուցակը կարող եք տեսնել այստեղ:




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն