Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Opera-ն թողարկել է անվճար VPN հավելված iOS-ի համար


iPhone-ի և iPad-ի օգտատերերն արդեն կարող են օգտվել անվճար Opera VPN հավելվածից, որը թույլ է տալիս շրջանցել տարածքային սահմանափակումները և մուտք գործել սոցիալական ցանցեր կամ այլ կայքեր: Opera VPN հավելվածը թույլ է տալիս ընտրել 5 երկրներից (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Սինգապուր և Նիդերլանդներ) որևէ մեկը և մուտք գործել համացանց ընտրված երկրի IP հասցեով: 



Հիշեցնեմ, որ վերջերս Opera ընկերությունը ներդրել է անվճար VPN ծառայություն նաև անհատական համակարգիչների համար նախատեսված Opera դիտարկիչներում:



Ցավոք Անդրոիդի համար Opera VPN հավելվածը դեռ հասանելի չի, սակայն կարող եք օգտվել անվճար Hola VPN հավելվածից, որը գերազանց կատարում է իր առջև դրված խնդիրները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն