Բարձրանալ վերև
Փնտրվում է...

WWDC2016: Apple-ը ներկայացրեց iOS 10-ը



Երեկ WWDC 2016 համաժողովի ժամանակ Apple-ը ներկայացրեց մի շարք նորություններ: Եկեք համառոտ տեսնենք, թե ինչ փոփոխություններ կան iOS 10 համակարգում:

Արգելափակման էկրան
  • 3D Touch ֆունկցիայի միջոցով հնարավոր է տեսնել ծանուցումների մասին ավելի մանրամասն տվյալներ
  • Մատը աջից ձախ տեղաշարժելու դեպքում բացվում է տեսախցիկը, իսկ ձախից աջ՝ Widget-ները
  • Control Center-ի վրա տեղադրվել են լրացուցիչ վահանակներ և կոճակներ
  • Raise to Wake ֆունկցիան ավտոմատ միացնում է iPhone-ի էկրանը, երբ այն վերցնում եք կամ շարժում


Siri
  • Ծրագրավորողներին հնարավորություն է տրվել իրենց ծրագրերում ներդնել Siri ձայնային օգնականին
  • Siri-ն ավելի է կատարելագործվել և ունակ է կատարել ավելի շատ ֆունկցիաներ


Apple Photos
  • Լուսանկարների հավելվածն արդեն կարող է ճանաչել օբյեկտներ լուսանկարների վրա: Դա թույլ է տալիս դասավորել և որոնել լուսանկարները որոշակի պահանջներին համապատասխան: Օրինակ կարող եք գտնել բոլոր այն լուսանկարները, որտեղ կան լեռնեռ, կատուներ, ինչ-որ մարդիկ և այլն
  • Ծրագիրը կարող է նաև ընտրված լուսանկարներով ստեղծել սլայդշոուներ



Apple Maps
  • iOS 10-ի քարտեզներն ավելի խելացի են դարձել: Համակարգը կարող է հուշել և առաջարկել ճանապարհներ, որոնք տվյալ պահին Ձեզ օգտակար կլինեն
  • Ծրագրավորողներին հնարավորություն է տրվել իրենց ծրագրերում ներառել Apple Maps-ի ֆունկցիաները




Apple Music
  • Զգալի փոխվել է ծրագրի ինտերֆեյսը
  • Ավելացել է երգի բառերը ցուցադրող էկրան
  • Բարելավվել է առաջարկվող երգերի ֆունկցիան



Apple News
  • Զգալի փոխվել է ծրագրի ինտերֆեյսը
  • Օգտատերերը կարող են բաժանորդագրվել վճարովի թերթերին

Apple Home
  • Ավելացել է «Խելացի տուն»-ը կառավարելու համար հատուկ հավելված
  • Սմարթֆոնի միջոցով հնարավոր կլինի միացնել/անջատել բնակարանի լույսը, նայել դռան դիտանցքի վիդեոն, կառավարել կենցաղային տեխնիկան և այլն




iMessage
  • Էմոջիները մեծացել են 3 անգամ
  • Հնարավոր է ավտոմատ փոխել տեքստերը համապատասխան էմոջիներով
  • Ավելացել է տեքստի չափսերն ու տեսքը փոխելու հնարավորություն
  • URL հասցեների դեպքում ցուցադրվում է դրանց նախնական դիտումը և որոշակի գործողություններ
  • iMessage-ը դառնում է բաց և հասանելի ծրագրավորողների համար



Phone
  • Phone հավելվածը ստացել է VOIP հավելվածների հետ աշխատելու հնարավորություն (օր. WhatsApp)



Այլ փոփոխություններ
  • Օգտատերերին հնարավորություն է ընձեռնվել ջնջել iOS-ի ստանդարտ հավելվածները՝ ծավալ ազատելու նպատակով: Այդ հավելվածները տեղադրվել են App Store-ում և հնարավոր է առանձին-առանձին ներբեռնել կամ թարմացնել
  • iPad-ի վրա Safari-ն հնարավոր է կիսել երկու մասի


iOS 10-ի վերջնական տարբերակը օգտատերերի համար հասանելի կլինի ս.թ. սեպտեմբերին, իսկ ծրագրավորողների համար այժմ հասանելի է  iOS 10 beta 1 տարբերակը: Օգտատերերի համար բետա տարբերակը հասանելի կլինի հուլիսին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն