Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
«ВКонтакте»-ն ստեղծել է Prisma հավելվածի նման հավելված

«ВКонтакте»-ն ստեղծել է Prisma հավելվածի նման հավելված


«ВКонтакте»-ն iOS և Android սմարթֆոնների համար ստեղծել է լուսանկարներին հատուկ էֆեկտներ հաղորդող Vinci հավելվածը, որն իրականում հանդիսանում է վերջերս մեծ տարածում գտած Prisma հավելվածի կրկնօրինակը: Հավելվածը տվյալ պահին ունի 20 ֆիլտրեր, որոնք հիմնականում կրում են հայտնի գեղանկարիչների անունները: Հավելվածի միջոցով մշակված լուսանկարները հնարավոր է պահպանել հեռախոսի մեջ կամ տարածել սոցիալական ցանցերում:

Հիշեցնեմ, որ Prisma հավելվածը թողարկվել է ս.թ. հունիսի 11-ին և սկզբնական շրջանում հասանելի էր միայն iOS-ի համար: Հավելվածի թողարկվելուց մի քանի օր անց պարզ դարձավ, որ Mail.Ru Group հոլդինգը (որին է պատկանում նաև «ВКонтакте»-ն) ներդրումներ է արել այս նախագծի մեջ:

Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից

Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից


Հարգելի այցելուներ, շարունակում եմ բլոգում ներկայացնել AliExpress կայքից հետաքրքիր ու յուրօրինակ ապրանքներ:

Պարող ջրային դինամիկներ



Այս հետաքրքիր դինամիկների մեջի ջուրը շարժվում է հնչող երաժշտությանը համընթաց և արդյունքում ստեղծվում է շատ գեղեցիկ տեսարան:

Արժեք՝ սկսած 16 դոլարից
Պետք է որոնել՝ water speakers

Գունավոր LED բաժակ



Այս հետաքրքիր բաժակները կարող են լուսավորվել Ձեր ընտրած գույնով: Գույնը կարող եք փոխել բաժակի տակ գտնվող համապատասխան կոճակով:

Արժեք՝ սկսած 5 դոլարից
Պետք է որոնել՝ LED flashing cup


Սենսորային թափանցիկ հաշվիչ


Այս հետաքրքիր հաշվիչը աշխատում է արևային էներգիայով և իր փոքր ծավալի շնորհիվ հեշտ տեղադրվում է գրպանում: Հաշվիչը հասանելի է մի քանի գույներով:

Արժեք՝ սկսած 1 դոլարից
Պետք է որոնել՝ Transparent calculator


DVB-T2/HDTV ընդունիչ սարք



DVB-T2/HDTV այս սարքը միանում է համակարգչին կամ նոթբուքին USB բնիկի միջոցով և թույլ է տալիս առանց ինտերնետի առկայության դիտել ցանկացած վայրում դիտել հեռուստատեսային ալիքները: Սարքի փաթեթի մեջ ներառվում է այն կառավարելու համար նախատեսված հատուկ համակարգչային ծրագիր, անտենա և հեռակառավարող վահանակ: DVB-T2/HDTV սարքով հնարավոր է նաև լսել FM ռադիոկայանները:

Արժեք՝ սկսած 9 դոլարից
Պետք է որոնել՝ DVB TV Stick Tuner USB


Արևային կրակայրիչ


Այս հետաքրքիչ կրակայրիչով կարող եք օգտագործել ծխախոտ կամ խարույկ վառելու համար:

Արժեք՝ սկսած 2 դոլարից
Պետք է որոնել՝ solar spark lighter
 ArmRadio հավելվածով կարող եք լսել հայկական օնլայն ռադիոկայանները

ArmRadio հավելվածով կարող եք լսել հայկական օնլայն ռադիոկայանները



Հարգելի այցելուներ, Ձեզ եմ ներկայացնում իմ կողմից ստեղծված երկրորդ Անդրոիդ հավելվածը, որի միջոցով կարող եք օնլայն ռեժիմով լսել հայկական ռադիոկայանները: Սա փաստորեն Google Chrome-ի համար նախատեսված Chrome Radio Player-ի Անդրոիդ տարբերակն է: Հավելվածն աշխատում է Android 4.1-ից բարձր բոլոր հեռախոսների վրա և պահանջում է ինտերնետ կապի հասանելիություն:



★ Ամբողջովին անվճար է
★ Աշխատում է նաև Ֆոնային ռեժիմում
★ Կարող եք միանգամից Shazam-ով գտնել երգերը 
★ Պարունակում է ավելի քան 30 ռադիոկայաններ

Այս ծառայությունը վայրկյանների ընթացքում սև-սպիտակ լուսանկարը դարձնում է գունավոր

Այս ծառայությունը վայրկյանների ընթացքում սև-սպիտակ լուսանկարը դարձնում է գունավոր


Համացանցում հայտնվել  Colorful Image Colorization անունով նոր ծառայություն, որը  վայկյանների ընթացքում սև-սպիտակ լուսանկարը դարձնում է գունավոր: Ծառայության հիմքում ընկած է միլիոնավոր լուսանկարներ անալիզ անող և զարգացող հատուկ ալգորիթմ:



Ծրագրավորողների համար ծառայությունը ունի նաև հատուկ API, որին որպես մուտքային տվյալ տրվում է անգույն լուսանկարի հասցեն, իսկ արդյունքում ստացվում է գեներացված գունային լուսանկարի հասցեն:
Prisma հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում

Prisma հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում


Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի լուսանկարներին գեղեցիկ ու յուրատեսակ էֆեկտներ տվող Prisma հավելվածի Անդրոիդ տարբերակին, որը հնարավոր էր փորձարկել apk ֆայլը ներբեռնելով և տեղադրելով: Այսպիսով այս հավելվածն արդեն հասանելի է նաև Google Play-ում և ցանկացած Android-ի օգտատեր կարող է այն ներբեռնել:


Ձերբակալվել է աշխարհի ամենահայտնի տոռենտ կայքի՝ Kickass Torrents-ի հիմնադիրը

Ձերբակալվել է աշխարհի ամենահայտնի տոռենտ կայքի՝ Kickass Torrents-ի հիմնադիրը


Վերջերս Լեհաստանում ձերբակալվել է ուկրաինացի Արտյոմ Վաուլինը, ով ԱՄՆ-ի կողմից մեղադրվում է հեղինակային իրավունքների խախտելու և փողերի լվացման մեջ: Վաուլինը մեղադրվում է աշխարհի ամենահայտնի տոռենտ կայքի՝ Kickass Torrents-ի հիմնադիրը: Այդ կայքը հանդիսանում է աշխարհի ամենաշատ այցելվող 69-րդ կայքը և ամսական ունի ավելի քան 50 միլիոն օգտատեր: Տվյալ պահին անհասանելի են Kickass Torrents-ի բոլոր 7 դոմեյնները՝ kickasstorrents.com, kat.ph, kickass.to, kastatic.com, kickass.so, thekat.tv и kat.cr:
Nintendo ընկերությունը ներկայացրեց  NES Classic Edition խաղային կոնսոլը

Nintendo ընկերությունը ներկայացրեց NES Classic Edition խաղային կոնսոլը


Nintendo ընկերությունը ներկայացրեց NES խաղային կոնսոլի նոր տարբերակը: NES Classic Edition կոչվող նոր սարքը նման է 80-ական թվականներին արտադրված NES կոնսոլներին. սակայն ունի ավելի բարակ կորպուս և նոր հնարավորություններ: Մասնավորապես այս նոր կոնսոլի վրա կա HDMI պորտ, որի միջոցով կարող եք սարքը միացնել հեռուստացույցին:


NES Classic Edition կոնսոլի նորամուծություններից է նաև խաղային պրոցեսը պահպանելու և հետագայում շարունակելու պարզեցված գործընթացը: Խաղային կոնսոլը քարտրիջների կարիք չունի և ներառում է հետևյալ 30 հայտնի խաղերը՝

Balloon Fight
BUBBLE BOBBLE
Castlevania
Castlevania II: Simon’s Quest
Donkey KongTM
Donkey Kong Jr.
DOUBLE DRAGON II: THE REVENGE
Dr. Mario
Excitebike
FINAL FANTASY
Galaga
GHOSTS’N GOBLINS
GRADIUS
Ice Climber
Kid Icarus
Kirby’s Adventure
Mario Bros.
MEGA MAN 2
Metroid
NINJA GAIDEN
PAC-MAN
Punch-Out!! Featuring Mr. Dream
StarTropics
SUPER C
Super Mario Bros.
Super Mario Bros. 2
Super Mario Bros. 3
TECMO BOWL
The Legend of Zelda
Zelda II: The Adventure of Link


NES Classic Edition խաղային կոնսոլը վաճառքի կհանվի ս.թ. նոյեմբերի 11-ից և կարժենա $59,99:
Ինչպես տեղադրել լուսանկարների խմբագրման Prisma հավելվածը Android-ի վրա

Ինչպես տեղադրել լուսանկարների խմբագրման Prisma հավելվածը Android-ի վրա


iOS օպերացիոն համակարգից օգտվողները հավանաբար օգտվել են Prisma հավելվածից, որի միջոցով հնարավոր է լուսանկարների վրա ավելացնել գեղեցիկ ու յուրահատուկ էֆեկտներ: Այս հավելվածը առայժմ չկա Google Play-ում և դրանից բնականաբար օգտվել են վնասակար ծրագրեր թողարկողները: Օրինակ Google Play-ից Հայաստանում ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակում մեծ մասը Prisma անունով հավելվածներ են, որոնք իրականում վնասակար ծրագրեր են ու խորհուրդ չի տրվում ներբեռնել: Սակայն սա չի նշանակում, որ Android-ի օգտատերերը չեն կարողանալու օգտվել այս հավելվածից: Մոտ օրերս արդեն Google Play-ում կհայտնվի Prisma հավելվածի բետա տարբերակը, իսկ մինչ այդ կարող եք այցելել այս կայքը և ամենաներքևում հայտ ներկայացնել, որպեսզի առաջինը տեղեկանաք այդ հավելվածի հասանելի լինելու մասին:


Եթե չեք ցանկանում սպասել Google Play-ում Prisma-ի հայտնվելուն և ցանկանում եք այն տեղադրել հիմա, ապա կարող եք ներբեռնել հավելվածի apk ֆայլը և տեղադրել սմարթֆոնի մեջ:


Թարմացված
Prisma հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում: Այն կարող եք ներբեռնել այստեղից: