Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես տեղադրել լուսանկարների խմբագրման Prisma հավելվածը Android-ի վրա


iOS օպերացիոն համակարգից օգտվողները հավանաբար օգտվել են Prisma հավելվածից, որի միջոցով հնարավոր է լուսանկարների վրա ավելացնել գեղեցիկ ու յուրահատուկ էֆեկտներ: Այս հավելվածը առայժմ չկա Google Play-ում և դրանից բնականաբար օգտվել են վնասակար ծրագրեր թողարկողները: Օրինակ Google Play-ից Հայաստանում ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակում մեծ մասը Prisma անունով հավելվածներ են, որոնք իրականում վնասակար ծրագրեր են ու խորհուրդ չի տրվում ներբեռնել: Սակայն սա չի նշանակում, որ Android-ի օգտատերերը չեն կարողանալու օգտվել այս հավելվածից: Մոտ օրերս արդեն Google Play-ում կհայտնվի Prisma հավելվածի բետա տարբերակը, իսկ մինչ այդ կարող եք այցելել այս կայքը և ամենաներքևում հայտ ներկայացնել, որպեսզի առաջինը տեղեկանաք այդ հավելվածի հասանելի լինելու մասին:


Եթե չեք ցանկանում սպասել Google Play-ում Prisma-ի հայտնվելուն և ցանկանում եք այն տեղադրել հիմա, ապա կարող եք ներբեռնել հավելվածի apk ֆայլը և տեղադրել սմարթֆոնի մեջ:


Թարմացված
Prisma հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում: Այն կարող եք ներբեռնել այստեղից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն