Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Battlefield 1 խաղի բետա տարբերակը անվճար հասանելի է PC, PlayStation 4 և Xbox One սարքերի համար

Battlefield 1 խաղի բետա տարբերակը անվճար հասանելի է PC, PlayStation 4 և Xbox One սարքերի համար


Մեկնարկելէ Battlefield 1 խաղի բետա փորձարկումը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Տվյալ պահին անհատական համակարգիչների օգտատերերը կարող են ներբեռնել այս խաղի բետա տարբերակը Origin-ի միջոցով: PlayStation 4 և Xbox One խաղային կոնսոլների օգտատերերը նույնպես կարող են ներբեռնել այս խաղը պաշտոնական կայքից



Battlefield 1 խաղի բետա տարբերակի ծավալը 6 Գբ է: Խաղում հասանելի է միայն մի քարտեզ` Սինայի անապատը, որտեղ խաղացողները պետք է հարձակվեն կամ պաշտպանեն զրահապատ գնացքը: Նշեմ նաև, որ Battlefield 1 խաղում կան ձիերով կռիվներ, ինչը նորույթ է Battlefield խաղային շարքի համար:

ԹԵՍՏ: Ծանո՞թ եք արդյոք հին ծրագրերին և խաղերին

ԹԵՍՏ: Ծանո՞թ եք արդյոք հին ծրագրերին և խաղերին


Մաթեմատիկա սովորելու և գիտելիքները ստուգելու հայկական հավելված Android-ի համար

Մաթեմատիկա սովորելու և գիտելիքները ստուգելու հայկական հավելված Android-ի համար


Mathuk հավելվածը նախատեսված է մաթեմատիկական գիտելիքները բարելավվելու և ստուգելու համար: Հավելվածում համախատասծան բաժինը ընտրելով կարող եք մի քանի լեզվով տեսնել բաժնի վերաբերյալ տեսությունը և այնուհետև պատասխանել այդ բաժնի հարցերին: 


Հավելվածի լեզուն կարող եք փոխել կարգավորումների էջում: Հավելվածում ցուցադրվում են լավագույն արդյունք ցուցադրած օգտատերերի անուններն ու երկրները: Տվյալ պահին այդ երկրների շարքը գլխավորում է Հայաստանը:

Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից

Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից



Հարգելի այցելուներ, շարունակում եմ բլոգում ներկայացնել AliExpress կայքից հետաքրքիր ու յուրօրինակ ապրանքներ:

Pokemon GO մարտկոց


Այս արտաքին մարտկոցը ստեղծված է վերջերս մեծ իրարանցում առաջացրած Pokemon Go խաղի Պոկեբոլի (գնդակի) տեսքով: Մարտկոցի վրայի լույսերը օգտագործման իրավիճակից կախված վառվում են կապույտ, կարմիև և սպիտակ գույներով:

Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ pokeball power bank


Փոքր միկրոֆոն սմարթֆոնի համար


Այս փոքր միկրոֆոնը նախատեսված է սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների համար (iOS, Android, Windows, MacOS և այլն):

Արժեք՝ սկսած 3 դոլարից
Պետք է որոնել՝ mini microphone smartphone


Գինու բացիչ-կախազարդ


Այս փոքր բացիչը կարող եք կախել բանալուց և ցանկացած ժամանակ ձեռքի տակ ունենալ գինու բացիչ:

Արժեք՝ սկսած 1 դոլարից
Պետք է որոնել՝ mini wine opener keychain


USB սառնարան

Այս փոքր սառնարանը կարող միացնել համակարգչի կամ նոթբուքի USB բնիկին ու Ձեր սիրած ըմպելիքները պահել սառը վիճակում:

Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ mini usb fridge


Մագնիսական գնդիկներ

Այս փոքր մագնիսական գնդիկներով հնարավոր է ստանալ գեղեցիկ եռաչափ օբյեկտներ:

Արժեք՝ սկսած 4 դոլարից
Պետք է որոնել՝ Neodymium Magnetic Balls
Ուշադիր նայեք այս նկարին ու փորձեք պատասխանել 9 հարցի

Ուշադիր նայեք այս նկարին ու փորձեք պատասխանել 9 հարցի


1.Քանի՞ զբոսաշրջիկ է եկել ճամբար:

2.Ե՞րբ են նրանք եկել ճամբար: Այսօ՞ր, թե՞ մի քանի օր առաջ:

3.Ինչո՞վ են եկել ճամբար:

4. Ճամբարի մոտակայքում գյուղ կա՞:

5. Ո՞ր կողմից է քամին փչում:

6.Օրվա ո՞ր ժամն է:

7.Ու՞ր է գնացել Շուրան:

8.Ո՞վ էր երեկ հերթապահում: Ասեք անունը:

9.Ո՞ր ամսվա ո՞ր օրն է:
Google-ի որոնման արդյունքների մեջ կարող եք միանգամից խաղալ solitaire և tic-tac-toe խաղերը

Google-ի որոնման արդյունքների մեջ կարող եք միանգամից խաղալ solitaire և tic-tac-toe խաղերը


Google-ը շարունակում է կատարելագործել իր որոնման արդյունքների էջը և աշխատում է ավելի շատ ինֆորմացիա միանգամից ներկայացնել օգտատերերին: Այս ուղղությամբ կատարվող վերջին նորամածություններից են solitaire և tic-tac-toe խաղերը, որոնք հնարավոր է միանգամից խաղալ Google-ի որոնման արդյունքների մեջ, եթե որոնեք այդ խաղերի անունները: 


tic-tac-toe խաղը հնարավոր է խաղալ ինչպես համակարգչի հետ, այնպես էլ Ձեր կողքը գտնվող ընկերոջ հետ: Նշեմ նաև, որ այս խաղերը աշխատում են նաև այն բջջային հեռախոսների վրա:


Այսինքն այլևս կարիք չկա ներբեռնել այս խաղերը: Այնհրաժեշտ է ընդամենը բացել Google-ը և որոնել համապատասխան խաղը:
ARMOJI հավելվածով կարող եք ուղարկել հայկական էմոջիներ

ARMOJI հավելվածով կարող եք ուղարկել հայկական էմոջիներ


App Store-ում հայտնվել է iOS համակարգի համար նախատեսված ARMOJI հավելվածը, որը թույլ է տալիս խոսակցության մեջ օգտագործել հայկական էմոջիներ:


Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է մտնել iOS համակարգի կարգավորումները և ավելացնել ARMOJI ստեղնաշարը:


Նշեմ, որ հավելվածը վճարովի է և արժի 1.99 ԱՄՆ դոլար: 

Ինչպես թղթի վրա նկարել 3D խորանարդ

Ինչպես թղթի վրա նկարել 3D խորանարդ



Android Nougat 7 օպերացիոն համակարգն այսօրվանից հասանելի է Nexus սարքերի համար

Android Nougat 7 օպերացիոն համակարգն այսօրվանից հասանելի է Nexus սարքերի համար


Մի քանի ամիս առաջ Android Nougat օպերացիոն համակարգի բետա տարբերակը հասանելի դարձավ Nexus սարքերի վրա, սակայն այն տեղադրելը պահանջում էր որոշակի հմտություններ: Այսպիսով այսօրվանից այս նոր համակարգի վերջին տարբերակը հասանելի է լինելու և կարող եք հեշտությամբ թարմացնել հետևյալ սարքերի վրա`
  • Nexus 6 
  • Nexus 5X 
  • Nexus 6P 
  • Nexus 9 
  • Nexus Player 
  • Pixel C 
  • General Mobile 4G (Android One)
Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ փոփոխություններ կան այս նոր օպերացիոն համակարգում, ապա խորհուրդ կտամ կարդալ այս գրառումը:
Թողարկվել է հայկական Shadowmatic խաղի անվճար տարբերակը

Թողարկվել է հայկական Shadowmatic խաղի անվճար տարբերակը


App Store-ում հայտնվել է խաղային աշխարհում մեծ իրարանցում առաջացրած հայկական Shadowmatic խաղի անվճար տարբերակը: Այս տարբերակը կոչվում է Shadowmatic Lite և ներառում է 14 լեվելներ, որոնք բաշխված են 4 կատեգորիկ ենթաբաժիններում: Նշեմ, որ խաղի ամբողջական տարբերակը ներառում է ավելի քան 100 լեվելներ:

Ինչ է թաքնված գեղեցիկ լուսանկարների կադրերից դուրս

Ինչ է թաքնված գեղեցիկ լուսանկարների կադրերից դուրս
















Ինչ տեսք ունեն Super Mario և մնացած դասական խաղերը, եթե դրանք խաղաք Microsoft HoloLens-ով (Տեսանյութ)

Ինչ տեսք ունեն Super Mario և մնացած դասական խաղերը, եթե դրանք խաղաք Microsoft HoloLens-ով (Տեսանյութ)




Ծրագրավորողներից մեկը ստեղծել է հատուկ էմուլյատոր, որի միջոցով հնարավոր է դառնում խաղալ Nintendo-ի դասական խաղերը Microsoft HoloLens-ի միջոցով: Առայժմ այս էմուլյատորը գտնվում է ալֆա փորձարկման փուլում, սակայն դրա կոդերը բաց տեղադրված են GitHub-ում:
Google Chrome-ի վերջին տարբերակում հանել են backspace-ով նախորդ էջը վերադառնալու ֆունկցիան

Google Chrome-ի վերջին տարբերակում հանել են backspace-ով նախորդ էջը վերադառնալու ֆունկցիան


Եթե Google Chrome-ի վերջին տարբերակում փորձեք սեղմել backspace կոճակը, ապա կտեսնեք, որ բացակայում է նախորդ էջը վերադառնալու ֆունկցիան: Սա արված է այն պատճառով, որ օգտատերերը պատահմամբ ետ չգնան և չկորցնեն ընթացիկ էջի վրա գտնվող տվյալները: Փոխարենը Google-ը առաջարկում է օգտվել alt← կոճակներից: Google-ը թողարկել է նաև Chrome-ի համար նախատեսված հատուկ հավելված, որը վերադարձնում է backspace-ով նախորդ էջը վերադառնալու ֆունկցիան:
Forbes-ը թողարկել է ՏՏ գործունեությամբ զբաղվող 100 ամենահարուստ մարդկանց ցանկը

Forbes-ը թողարկել է ՏՏ գործունեությամբ զբաղվող 100 ամենահարուստ մարդկանց ցանկը


Forbes հանդեսը թողարկել է «100 Richest In Tech 2016» ցանկը, որտեղ ընդգրկված են ՏՏ գործունեությամբ զբաղվող 100 ամենահարուստ մարդիկ: Ցանկը գլխավորում է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, ում ունեցվածքը գնահատվում է 78 միլիարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 66 միլիարդ դոլար ունեցվածքով: Լավագույն եռյակը եզրափակում է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (54 մլրդ): Նշեմ նաև, որ այս ցանկում Ցուկերբերգը ամենաերիտասարդ միլիարդատերն է: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Նոր Audi մեքենաները կցուցադրեն լուսաֆորի գույների անցման թվերը

Նոր Audi մեքենաները կցուցադրեն լուսաֆորի գույների անցման թվերը



Vehicle to Infrastructure (V2I) կոչվող տեխնոլոգիայի միջոցով Audi ընկերությունը նախատեսում է 2017 թվականից իր նոր մոդելների մեքենաներում ներդնել շրջակա միջավայրի հետ ինֆորմացիա փոխանակող սարքեր: Մասնավորապես Audi Q7, A4, A4 Allroad մեքենաների վրա տեղադրվելու է դիսփլեյ, որտեղ ցուցադրվելու է, թե քանի վայրկյան մնաց լուսաֆորի հաջորդող գույնին: Հետագայում այս տեխնոլոգիան կարող է կիրառվել առանց վարորդի կառավարվող մեքենաներում: 



V2I տեխնոլոգիան թույլ է տալիս նաև ավտոմեքենաներից ինֆորմացիա փոխանցել կենտրոնական ղեկավարման համակարգին, որը կարող է մեքենաների հոսքի մասին պատկերացում կազմել և դրան համապատասխան փոխել գույների անցման ժամանակը:

Ինչպես Twitter-ի պրոֆիլը դարձնել ստուգված ✔

Ինչպես Twitter-ի պրոֆիլը դարձնել ստուգված ✔


Twitter միկրոբլոգն այժմ օգտատերերին թույլ է տալիս հայտ ներկայացնել և իրենց պրոֆիլները դարձնել ստուգված: Ստուգված պրոֆիլներում օգտատիրոջ անվան կողքին դրվում է  նշանը: Հայտը ներկայացնելու առաջ Ձեր պրոֆիլում պետք է լրացված լինեն ճիշտ տվյալներ (օր. ծննդյան տարեթիվ, անուն ազգանուն, ճիշտ լուսանկար): Հաստատվող պրոֆիլի բբոլոր պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հնարավորություն կա նաև հաստատել ապրանքանիշերի կամ ծառայությունների պաշտոնական պրոֆիլները: Հաշվի առեք նաև, որ հայտը մերժելուց հետո մեկ ամսվա ընթացքում այլևս չեք կարողանա նոր հայտ ուղարկել:

Ֆեյսբուքի նոր ալգորիթմը ֆիլտրելու է խորամանկ և շփոթության մեջ գցող վերնագրերով հոդվածները

Ֆեյսբուքի նոր ալգորիթմը ֆիլտրելու է խորամանկ և շփոթության մեջ գցող վերնագրերով հոդվածները



Ֆեյսբուքը հերթական անգամ փոխում է նորությունների հոսքի ցուցադրման ալգորիթմը: Այս անգամ ֆիլտրվելու են վերջերս մեծ տարածում գտած խորամանկ և շփոթության մեջ գցող վերնագրերով հոդվածները: Նմանատիպ վերնագրերից են օրինակ՝ «Նա պարզապես բացեց սառնարանի դուռը և ինչ եղավ հետո՝ սարսափելի էր», կամ «ՇՏԱՊՊՊՊ: Նա քնից առաջ սխտորը դրեց կոշիկի մեջ: Տեսեք, թե ինչ կատարվեց հետո»: Փաստորեն մոտ ապագայում նմանատիպ վերնագրերով հոդվածները ավելի քիչ կցուցադրվեն Ֆեյսբուքի կողմից: Այս նոր ալգորիթմը ուսումնասիրելու է բազմաթիվ նմանատիպ հոդվածներ և դրանք ֆիլտրելու է հետևյալ երկու պահանջներին համապատասխան. հոդվածներ, որոնց վերնագրերը չեն բացահայտում հոդվածի բովանդակությունը և հոդվածներ, որոնց վերնագրերը չափից դուրս ուրճացված են ներկայացնում հոդվածի բովանդակությունը
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հակոբ Մինասյանը
Ինչպես Android-ով խաղալ Nintedo-ի դասական խաղերը

Ինչպես Android-ով խաղալ Nintedo-ի դասական խաղերը



Մեր օրերում ստեղծվում են բազմաթիվ հզոր գրաֆիկական խաղեր, սակայն հին սերնդի հուշերում շարունակում են մնալ Nintedo-ի դասական խաղերը: Այդ խաղերի մեծ մասը իսկական հեղաշրջում են արել ժամանակին և մինչ այժմ շարունակում են գրավել մարդկանց: Որոշ ծրագրավորողներ փորձել են ստեղծել այդ խաղերից մի քանիսի Անդրոիդ տարբերակը, սակայն դրանք հիմնականում արագ ջնջվում են Google Play-ից, քանի որ խախտում են հեղինակային իրավունքները: 


Այս պարագայում օգնության են գալիս Էմուլյատորները, որոնք թույլ են տալիս բացել և խաղալ Nintedo-ի NES ֆայլերը:

  • Տեղադրեք այդ ֆայլը սմարթֆոնի կամ հիշողության քարտի մեջ:
  • Բացեք Nostalgia.NES հավելվածը և ընտրեք Search կոճակը:



Նշեմ նաև, որ Nostalgia.NES հավեվածն ունի մի շարք օգտակար կարգավորումներ: Օրինակ կարող եք ընտրել կառավարող կոճակների դիրքն ու տեսքստը, ինչպես նաև սմարթֆոնին միացնել Bluetooth ջոյստիկ:
Apple Siri-ի բոլոր հրամանները մեկ վայրում

Apple Siri-ի բոլոր հրամանները մեկ վայրում


Apple-ի Siri համակարգը գնալով զարգանում է և ներառում է ավելի շատ հնարավորություններ: Սակայն օգտատերերի մեծ չգիտեն, թե հատկապես ինչ հրամաններ կարող է կատարել Siri-ն: Հենց այդ նպատակով ստեղծվել է hey-siri.io կայքը, որտեղ ըստ բաժինների տեղադրված են Siri-ի հրամանները: Կայքի ստեղծողները խոստանում են այս ցուցակը պարբերաբար թարմացնել և ներառել բոլոր հնարավոր հրամանները:

Microsoft-ը թողարկեց Windows 10-ի Anniversary Update կոչվող թարմացումը

Microsoft-ը թողարկեց Windows 10-ի Anniversary Update կոչվող թարմացումը


Microsoft ընկերությունը թողարկեց Windows 10-ի թարմացումը, որը կոչվում է Anniversary Update: Այս թարմացումը փորձարկվում էր դեռ անցած տարվա դեկտեմբերից և միայն այժմ այն հասանելի դարձավ օգտատերերի համար: Թարմացումը ներառում է մի շարք նոր ֆունկցիաներ ու հնարավորություններ: Դրանցից են Windows Ink-ի ռեժիմի ավելացումը, ինչպես նաև Start մենյույի, ծանուցումների կենտրոնի, ծրագրերի վահանակի, Cortana ձայնային օգնականի բարելավվումը: 



Նոր թարմացման շնորհիվ Microsoft Edge ինտերնետ դիտարկչի վրա հնարավոր է արդեն տեղադրել հավելվածներ: Թարմացումը կարող եք ներբեռնել Windows 10-ի թարմացումների կենտրոնից կամ ներբեռնել այստեղից: