Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Microsoft-ը թողարկեց Windows 10-ի Anniversary Update կոչվող թարմացումը


Microsoft ընկերությունը թողարկեց Windows 10-ի թարմացումը, որը կոչվում է Anniversary Update: Այս թարմացումը փորձարկվում էր դեռ անցած տարվա դեկտեմբերից և միայն այժմ այն հասանելի դարձավ օգտատերերի համար: Թարմացումը ներառում է մի շարք նոր ֆունկցիաներ ու հնարավորություններ: Դրանցից են Windows Ink-ի ռեժիմի ավելացումը, ինչպես նաև Start մենյույի, ծանուցումների կենտրոնի, ծրագրերի վահանակի, Cortana ձայնային օգնականի բարելավվումը: 



Նոր թարմացման շնորհիվ Microsoft Edge ինտերնետ դիտարկչի վրա հնարավոր է արդեն տեղադրել հավելվածներ: Թարմացումը կարող եք ներբեռնել Windows 10-ի թարմացումների կենտրոնից կամ ներբեռնել այստեղից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն