Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Թարմացվել է էլեկտրիկներ, սանտեխնիկներ և այլ մասնագետներ կանչելու համար նախատեսված Volt ծառայությունը


Շաբաթներ առաջ անդրադարձել էի Volt հայկական ստարտափին, որի միջոցով հնարավոր է գտնել էլեկտրիկների, սանտեխնիկների և այլ մասնագետների: Վերջերս մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել այս ծառայությունում: Նախևառաջ Volt-ին է միացել նախկինում ggTaxi-ի մարքետինգային հարցերով զբաղվող Վահրամ Միրաքյանը, ով այժմ հանդիսանում է Volt-ի համահիմնադիրներից մեկը:


Հիմնովին թարմացվել են նաև Volt-ի iOS ու Android հավելվածների ինտերֆեյսները: Ծառայությունում ավելացել է նաև ծառայությունների դիմաց պահանջվող մոտավոր գները, որոնք գնացուցակում բաժանված են 4 ենթաբաժինների (փոքր, միջին, մեծ, այլ աշխատանք):


Volt-ում տվյալ պահին հնարավոր է կանչել 12 ոլորտի աշխատողների, որոնց աշխատանքի որակը երաշխավորվում է հենց այս ծառայության կողմից: Volt.am-ը հասանելի է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ Android և iOS հավելվածների տեսքով:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն