Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Այս ծրագրով կարող եք տպագիր տեքստը դարձնել ձեռագիր

Այս ծրագրով կարող եք տպագիր տեքստը դարձնել ձեռագիր



Համացանցում է հայտնվել «Писец» կոչվող ծառայությունը, որի միջոցով հնարավոր է տպագիր տեքստը դարձնել ձեռագիր: Ծառայությունն առայժմ գտնվում է բետա փորձարկման փուլում և կարողանում է փոխակերպել միայն անգլերեն և ռուսերեն տեքստերը: Վերջնական տարբերակում սպասվում է, որ կավելացվեն նաև մնացած յունիկոդ նշաններն ու լեզուները: «Писец» ծառայությունը թույլ է տալիս ընտրել նաև ձեռագիրը (տվյալ պահին հասանելի է միայն մեկ ձեռագիր):

«Писец»-ը միջոցով գեներացված ձեռագիր տեքստի լուսանկարը հնարավոր է ինչպես պահպանել համակարգչի մեջ, այնպես էլ միանգամից տպել: Ծառայությունում հետագայում նախատեսվում է ավելացնել այլ թղթերի ձևեր (օրինակ հորիզոնական գծերով կամ քառակուսիներով): Սակայն մինչ այդ կարող եք տպիչի մեջ դնել համապասխան թուղթը և տպել:




«Писец»-ը կարողանում է նաև ձևափոխել մաթեմատիկական ֆորմուլաներ (օրինակ cosα²+sinα²=1): Այս գործիքը կարող եք օգտագործել օրինակ կոնսպեկներ կամ տնային աշխատանքներ կատարելու համար:


Դե ինչ, սպասենք «Писец»-ի վերջնական տարբերակին և հուսանք, որ կավելանա նաև հայերեն տեքստեչը ձևափոխելու ֆունկցիան:

Օգտատերերը հետևել են վիդեոբլոգերի խորհրդին և ծակել իրենց iPhone 7-երը

Օգտատերերը հետևել են վիդեոբլոգերի խորհրդին և ծակել իրենց iPhone 7-երը



TechRax կեղծանունով վիդեոբլոգերը համացանցի օգտատերերին խորհուրդ է տվել iPhone 7-ի վրա անցք բացել, որպեսզի սարքի վրա ավելացվի 3.5մմ անց ականջակալների համար: Այդ տեսանյութը հրապարակվել է Youtube-ում և մեկ շաբաթվա ընթացքում այն դիտվել է 8 միլիոն անգամ: Վիդեոբլոգերը տեսանյութում ասում է, որ Apple-ը ականջակալների բնիկը թաքցրել է սարքի կորպուսի մեջ և տեսնելու համար պետք է ծակել հեռախոսը:



Դատելով տեսանյութի դիսլայքերի քանակից ու մեկնաբանություններից, կարելի է եզրակացնել, որ բազմաթիվ օգտատերեր հետևել են վիդեոբլոգերի ցուցումներին և վնասել իրենց սմարթֆոնները:

Ինչպես անվճար տեղադրել ցանկացած ծրագիր iPad-ի կամ iPhone-ի վրա (առանց jailbreak)

Ինչպես անվճար տեղադրել ցանկացած ծրագիր iPad-ի կամ iPhone-ի վրա (առանց jailbreak)


iOS համակարգն իրենից ներկայացնում է փակ օպերացիոն համակարգ և ունի մի շարք սահմանափակումներ: Այդ սահմանափակումները հանելու համար օգնության է գալիս jailbreak-ը, որը ցավոք iOS-ի վերջին տարբերակների համար բավականին ուշ է թողարկվում: Օրինակ iOS 10 համակարգի համար առայժմ jailbreak չկա և այս դեպքում պետք է փնտրենք այլ լուծումներ: iOS-ի ամենանշանակալի սահմանափակումներից մեկն այն է, որ հնարավոր չի այլ միջավայրերից տեղադրել հավելվածներ կամ խաղեր: Այսինքն կա միայն մեկ տարբերակ՝ ներբեռնել դրանք App Store-ից: Սակայն վերջերս հայտնաբերել եմ այս սահմանափակումը հանող մի մեթոդ, որի մասին այսօր կկիսվեմ ձեզ հետ:

1. Բացեք այս կայքը և ձեր օպերացիոն համակարգից կախված ներբեռնեք Cydia Impactor ծրագիրը:

2. Միացրեք iPad կամ iOS սարքը համակարգչին:

3. Բացեք ներբեռնված ծրագիրը և ոչինչ մի սեղմեք:

4. Որևէ կայքից ներբեռնեք ցանկացած ծրագրի ipa ֆայլ (ipa-ն iOS համակարգի հավելվածի ստանդարտ ֆորմատն է, օրինակ Անդրոիդում apk է: Ipa ֆայլը կարող է իրենից ներկայացնել ինչպես օրիգինալ հավելվածը, այնպես էլ դրա մոդիֆիկացված կամ crack արված տարբերակը: Այսինքն դա կարող է լինել օրինակ ինչ-որ հավելված, որը App Store-ում վաճառվում է գումարով: ipa ֆայլեր կարող եք ներբեռնել օրինակ այս կայքից):

5. Մկնիկով քաշեք և տեղադրեք ներբեռնված ipa ֆայլը Cydia Impactor ծրագրի վրա:


6. Գրեք iTunes-ի օգտանունն ու գաղտնաբառը: Հատուկ այս նպատակով կարող եք iCloud-ում գրանցել նոր հաշիվ, կամ օգտագործել ձեր ընթացիկ հաշիվը:


7. Հաստատեք սերտիֆիկատի մասին տեղեկացնող հաղորդագրությունը: Եթե ձեր ընթացիկ հաշիվը հանդիսանում է դեվելոփերի հաշիվ և այդ հաշվով թեստավորում եք ձեր ստեղծած հավելվածները, ապա հնարավոր են որոշակի խնդիրներ առաջանան: 


8. iPad-ի կամ iOS-ի վրա բացեք կարգավորումների էջը, այնուհետև պրոֆիլների էջը: Կախված օպերացիոն համակարգի տարբերակից այդ էջը տարբեր տեղեր է գտնվում (“Settings >> General >> Profiles & Device Management” կամ “Settings >> General >> Device Management” կամ “Settings >> General >> Profiles”):


8. Սեղմեք Developer app բաժնում հայտնված սերտիֆիկատի վրա և բացված էջում սեղմեք Trust:


9. Այս քայլերից հետո կարող եք ստուգել ձեր սարքի հավելվածների ցուցակը և կտեսնեք, որ ipa ֆայլը հաջողությամբ տեղադրվել է: Օրինակ ես այս մեթոդով տեղադրեցի Puffin դիտարկիչը, որը App Store-ում արժի 3.99$: 


Այս հավելվածով կարող եք բացել և տեսնել ֆլեշ փլեյեր պարունակող ինտերնետ կայքերը: Օրինակ կարող եք խաղալ ֆլեշ խաղեր կամ դիտել սպորտային հեռարձակումներ:

P.S.
Վերջում ավելացնեմ, որ այս հնարքը կատարում եք ձեր իսկ գիտությամբ ու ցանկությամբ, այսինքն հետագա խնդիրների համար (եթե դրանք առաջանան իհարկե) ես պատասխանատվություն չեմ կրում :)
Ինչպես նկարել և գտնել Ձեր ուզած Յունիկոդ նշանը

Ինչպես նկարել և գտնել Ձեր ուզած Յունիկոդ նշանը


Գոյություն ունեն բազմաթիվ Յունիկոդ նշաններ և երբեմն մեր ուզած նշանը գտնելու վրա բավականին շատ ժամանակ ենք ծախսում: Հատուկ այդ նպատակով ստեղծվել է մի օնլայն գործիք, որը թույլ է տալիս նկարել որոնվող նշանը, որից հետո առաջարկում է նկարին համապատասխան Յունիկոդ նշանները: Բնականաբար առաջարկվող նշանը հնարավոր է պատճենահանել և տեղադրել ցանկացած տեքստային դաշտում:


Օրինակ հայերենի չակերտը գրելու համար պետք է Windows-ում սեղմած պահեք alt կոճակը ու հավաքեք 0171 թվերը, կամ բացեք առաջարկվող կայքը և նկարեք չակերտը:

Խաղացեք Color Pop խաղը և ստացեք հնարավորություն շահելու «Արմֆոն» սմարթֆոն

Խաղացեք Color Pop խաղը և ստացեք հնարավորություն շահելու «Արմֆոն» սմարթֆոն



«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունն առաջարկում է մասնակցել Pop&Compete առաջնությանը։ 

1․Ներբեռնի՛ր Color Pop խաղը Google Play Store-ից, իսկ եթե ունես այն, ուղղակի թարմեցրու:
2․Շարունակաբար խաղա՛ խաղը մինչև սեպտեմբերի 21-ը
3․Հայտնվի՛ր լավագույն 16-ի ցուցակում (Competition: September: Made in Armenia Leaderboard-ում)
4․Սեպտեմբերի 21-ին ժամը 14։00-ին այցելի՛ր Made in Armenia 2016 ցուցահանդես, որտեղ կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը։
5․Մրցի՛ր լավագույնների հետ և ստացի՛ր սպասված «Արմֆոն 0520» հեռախոսը։



Յուրաքանչյուր օր երեկոյան ժամը 18։00-ին լավագույն 16 արդյունքները ներկայացվելու են Color Pop իրադարձության Ֆեսյբուքյան էջում։

Ինչքան դիմացկուն է iPhone 7-ը (Տեսանյութ)

Ինչքան դիմացկուն է iPhone 7-ը (Տեսանյութ)


Google Chrome 54-րդ տարբերակում ավելացել է Անդրոիդում ֆոնային ռեժիմում վիդեոների նվագարկման հնարավորություն

Google Chrome 54-րդ տարբերակում ավելացել է Անդրոիդում ֆոնային ռեժիմում վիդեոների նվագարկման հնարավորություն


Android օպերացիոն համակարգի համար նախատեսված Google Chrome 54 ինտերնետ դիտարկչի 54-րդ տարբերակում ավելացել է ֆոնային ռեժիմում վիդեոների նվագարկման հնարավորություն: Այսինքն կարող եք բացել Youtube-ը, միացնել որևէ տեսահոլովակ և դիտարկիչը ծալելուց հետո ծանուցումների պատուհանից միացնել տեսանյութի ձայնը: Այս օգտակար ֆունկցիան առայժմ հասանելի է միայն Google Chrome-ի բետա տարբերակում, որը կարող եք անվճար ներբեռնել Google Play-ից: 

Օպտիկական խաբկանք: 12 կետեր

Օպտիկական խաբկանք: 12 կետեր


Համացանցում տարածվել է հերթական նկարը, որը քննարկումների առիթ է դարձել բազմաթիվ օգտատերերի կողմից: Թվիթերի իր էջում Ուիլ Կերսլեյկը տեղադրել է այս լուսանկարը հետևյալ գրությամբ՝ Այս նկարում պատկերված են 12 սև կետեր, սակայն Ձեր ուղեղը թույլ չի տալիս դրանք միաժամանակ տեսնել: Այս պատկերը իրականում հանդիսանում է Հերմանի ցանց կոչվող հերթական օպտիկական խաբկանքը:
ВКонтакте-ի iOS հավելվածում նորից հնարավոր է երգեր լսել

ВКонтакте-ի iOS հավելվածում նորից հնարավոր է երգեր լսել



Ռուսական ВКонтакте սոցիալական ցանցի iOS հավելվածից ամիսներ առաջ վերացվել էր երգեր լսելու հնարավորությունը: Դա պայմանավորված էր այն փաստի հետ, որ Apple-ը արգելք էր դրել այդ հավելվածի վրա և ВКонтакте-ին մեղադրում էր անօրինական ճանապարհով երգեր տարածելու մեջ: Սակայն այս հավելվածի վերջին տարբերակում վերադարձվել է այս ֆունկցիան և հայտնի չի, թե ինչպես է ВКонтакте-ն համաձայնության եկել Apple-ի հետ: Նշեմ նաև, որ այդ ֆունկցիան հասանելի է միայն ԱՊՀ երկրներում (այդ թվում Հայաստանում): Հավելվածը թույլ է տալիս նաև երգերը լսել ֆոնային ռեժիմում:

Երկու 16 տարեկան հայ պատանիների կողմից ստեղծված խաղ Անդրոիդի համար: GunWar 2D Shooter

Երկու 16 տարեկան հայ պատանիների կողմից ստեղծված խաղ Անդրոիդի համար: GunWar 2D Shooter



GunWar 2D Shooter խաղը ստեղծվել է երկու 16 տարեկան պատանիների կողմից, ովքեր սովորում են ՀՊՃՀ ավագ դպրոցում: Սա նրանց առաջին նախագիծն է և տևել է 10 ամիս: GunWar 2D Shooter խաղում անհրաժեշտ է կրակել մրցակիցներին և նրանց ցած նետել: 



Խաղում հասանելի են մի քանի աշխարհներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ներառում է տարբեր լեվելներ: Հնարավոր է ընտրել նաև խաղացողի կերպարը: Խաղն անվճար հասանելի է Google Play-ում:

Sony-ն ներկայացրեց նոր PlayStation 4 Pro և թարմացված PlayStation 4 կոնսոլները

Sony-ն ներկայացրեց նոր PlayStation 4 Pro և թարմացված PlayStation 4 կոնսոլները



Sony ընկերությունը ներկայացրեց նոր PlayStation 4 Pro և թարմացված PlayStation 4 կոնսոլները: Այս նոր կոնսոլն ունի բավականին արագ 8 միջուկանի AMD «Jaguar» պորցեսոր, 8Գբ GDDR5 օպերատիվ հիշողություն, 1Տբ հիշողություն և ամենակարևորը նախորդ տարբերակից բավականին արագ AMD Radeon գրաֆիկական քարտ: Խաղային կոնսոլի բարելավված պարամետրերի շնորհիվ այն կարող է աշխատել 4K թողունակության ռեժիմում: PlayStation 4 կոնսոլն ունի նաև HDR ռեժիմ:



PlayStation 4 Pro-ն ունի 3 հատ USB պորտ և Ethernet, Wi-Fi, Bluetooth 4.0, DVD/Blu-ray մոդուլներ: Խաղային կոնսոլի չափսերն են՝ 327х295х55, իսկ կշիռը՝ 3.3կգ:
PlayStation 4-ի ներկայացման ընթացքում ցուցադրվել են նաև Horizon Zero Dawn և Mass Effect: Andromeda խաղերի գեյմփլեյները:





PlayStation 4 Pro-ից բացի Sony-ն ներկայացրեց նաև թարմացված PlayStation 4 կոնսոլը, որի վրա փոխվել են միայն արտաքին տեսքն ու չափսերը (288х265х39մմ, 2.1 կգ):



PlayStation 4 Pro կոնսոլները հասանելի կլինեն նոյեմբերի 10-ից և ԱՄՆ-ում կարժենան 399 դոլար: Թարմացված PlayStation 4 կոնսոլները հասանելի կլինեն սեպտեմբերի 15-ից և ԱՄՆ-ում կարժենան 299 դոլար:

Ի՞նչ ցույց տվեց Apple-ը Սեպտեմբերի 7-ին: Հայերեն վիդեո-անդրադարձ

Ի՞նչ ցույց տվեց Apple-ը Սեպտեմբերի 7-ին: Հայերեն վիդեո-անդրադարձ


iOS-ում վերջապես հայտնվելու է Super Mario խաղը (Տեսանյութ)

iOS-ում վերջապես հայտնվելու է Super Mario խաղը (Տեսանյութ)



Երեկ Apple ընկերությունը իր ամենամյա համաժողովի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարվա վերջում App Store-ում է հայտնվելու Super Mario Run խաղը, որը լինելու է վճարովի: Խաղը հարմարեցված է լինելու սենսորային էկրանով խաղալու համար:

Apple ընկերությունը ներկայացրեց iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները

Apple ընկերությունը ներկայացրեց iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները


Ինչպես և սպասվում էր, Apple ընկերությունը երեկ ներկայացրեց iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները: Արտաքնապես iPhone 7-ը նման է նախորդ մոդելին: Այն պատրաստված է ալյումինային կորպուսով և հասանելի է նաև սև գույնով (փայլուն և անփայլ): Նոր iPhone-ում ձևափոխվել է նաև Home կոճակը: Այն դարձել է զգայուն սեղմման ուժի նկատմամբ:


iPhone 7-ը ջրակայուն է և մեկ մետր խորությամբ ջրի տակ աշխատելու է մոտ կես ժամ: Այս նոր մոդելը նաև պաշտպանված է փոշուց:



iPhone 7-ում տեղադրված են ավելի կատարելագործված տեսախցիկները: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 7Մպ է, իսկ հետևինը՝ 12Մպ: iPhone 7 Plus-ի հետևում տեղադրված են երկու 12Մպ-անոց տեսախցիկներ և եթե չափսերից բացի սա միակ առավելությունն է iPhone7-ի նկատմամբ:



iPhone 7-ում բարելավվել է նաև էկրանը: Այժմ այն 25%-ով ավելի լուսավոր է և ներառում է ավելի շատ գույներ: Էկրանի չափսերն ու դրանց թողունակությունները չեն փոխվել նախորդ մոդելների հետ համեմատած: iPhone 7-ն ունի 4.7 դյույմանոց էկրան՝ 1334х750 թողունակությամբ, իսկ iPhone 7 Plus-ը՝ 5.5 դյույմանոց Full HD էկրան՝ 1920x1080 թողունակությամբ:

iPhone 7-ում ավելացել են ստերեո բարձրախոսներ: Նոր սմարթֆոնում բացակայում է ականջակալների համար նախատեսված 3,5մմ-անոց անցքը: Ականջակալները iPhone7-ին միանում են լիցքավորման համար նախատեսված Lightning բնիկին: iPhone7-ի կոմպլեկտի մեջ մտնում է նաև Lightning-ից 3.5մմ փոխակերպող սարք:



Apple-ը ներկայացրեց նաև AirPods կոչվող անլար ականջակալները, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու միկրոֆոն, երկու ակսելերոմետր և ինֆրակարմիր սենսոր: Այս սենսորներով միանում և անջատվում են ականջակալները: Այսինքն դրանք միանում են ականջի մեջ տեղադրելու դեպքում և անջատվում են՝ հանելու դեպքում: AirPods ականջակալները չեն ներառվի iPhone 7-ի փաթեթի մեջ և վաճառվելու են 159 դոլարով:



Ականջակալները լիցքավորելուց հետո աշխատում են 5 ժամ և տեղադրվում են հատուկ տուփի մեջ, որը հանդիսանում է նաև շարժական լիցքավորիչ: Այս տուփը թույլ է տալիս լիցքավորել ականջակալները 5 անգամ (այսինքն 25 ժամ):
iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները աշխատում են 64 բիթանոց A10 Fusion պրոցեսորով, որը 40%-ով ավելի արագ է A9 պրոցեսորից: Այս նոր սմարթֆոններում ավելացել է նաև ավտոնոմ ռեժիմում աշխատելու ժամանակը՝ +2 ժամ և +1 ժամ՝ iPhone 6s և iPhone 6s Plus մոդելների հետ համեմատած: iPhone 7 սմարթֆոնը արտաքին չափսերով չի տարբերվում նախորդ մոդելին, սակայն ավելի թեթև է:



iPhone 7-ի 32Գբ տարբերակը կարժենա 650 դոլար, իսկ iPhone 7 Plus-ը՝ 770 դոլար: Հասանելի կլինեն նաև 128 Գբ և 256 Գբ տարբերակներ:
Paroonak հավելվածով կարող եք ներբեռնել հայկական ռինգթոններ, լուսանկարներ և հավելվածներ

Paroonak հավելվածով կարող եք ներբեռնել հայկական ռինգթոններ, լուսանկարներ և հավելվածներ



ArmPhone հեռախոսներ արտադրող «Technology and Science Dynamics» ընկերության կողմից վերջերս թողարկվել է Paroonak հավելվածը, որը նախատեսված է Անդրիոդ օպերացիոն համակարգի համար: Այս հավելվածում հավաքված են հայկական թեմաներով լուսանկարներ, ռինգթոններ և հավելվածներ: Ռինգթոնների մեջ կան հայ դասականների ստեղծագործությունները, որոնց մի մասը հնարավոր է ներբեռնել նաև անվճար տարբերակով: 


Paroonak-ի հավելվածների բաժնում ներկայացված են միայն հայկական հավելվածները, որոնք խմբավորված են ըստ ենթաբաժինների: Paroonak-ի հավելվածների, ռինգթոնների և լուսանկարների ցանկը ժամանակի ընթացքում դինամիկ ավելանում է:


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց ՄԵլինե Հարությունյանը

Instagram-ում ավելացել է լուսանկարները մեծացնելու ֆունկցա

Instagram-ում ավելացել է լուսանկարները մեծացնելու ֆունկցա


Instagram-ի iOS տարբերակում բազմաթիվ օգտատերերի խնդրանքով ավելացել է լուսանկարները մեծացնելու գործառույթ: Նշվում է նաև, որ այս ֆունկցիան մոտակա շաբաթներին հասանելի կլինի նաև Android-ի օգտատերերի համար:
Facebook Messenger-ը վերջապես թույլ է տալիս ուղարկել մեծ չափսերով ցանկացած էմոջի

Facebook Messenger-ը վերջապես թույլ է տալիս ուղարկել մեծ չափսերով ցանկացած էմոջի


Facebook Messenger-ում ամիսներ առաջ հայտնվեց մի ֆունկցիա, որը թույլ է տալիս ընտրել խոսակցության գլխավոր էմոջին և հետագայում սեղմելով խոսակցության դաշտի կողքը հայտնված նշանի վրա արագ ուղարկել այդ էմոջին: Գլխավոր էմոտի ընտրելու առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հնարավոր է ուղարկել մեծ չափսերով: Դրա համար պետք է սեղմած պահեք այդ էմոջու կոճակը և մի քանի վայրկյան անց բաց թողնեք: 


Այսպիսով Մեսենջերի վերջին տարբերակում հնարավոր է մեծացնել ոչ միայն գլխավոր էմոջին, այլ մնացած էմոջիները: Ուղարկելու ձևը նույնն է` սեղմած պահեք ցանկացած էմոջի և այն մեծանալուն պես բաց թողեք: Այս նոր ֆունկցիան տեսնելու համար պետք է թարմացնեք Messenger ծրագիրը:
Intel-ը պաշտոնապես ներկայացրեց 7-րդ սերնդի պրոցեսորները

Intel-ը պաշտոնապես ներկայացրեց 7-րդ սերնդի պրոցեսորները



Intel ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց 7-րդ սերնդի նոր պրոցեսորները, որոնք կոչվում են Kaby Lake: Այս նոր պրոցեսորները ապահավում են 12–19% ավել արտադրողականություն, ավելի քիչ են ծանրաբեռնում կենտրոնական պրոցեսորը (CPU), սպառոււմ են ավելի քիչ էներգիա և ավելի արդյունավետ են աշխատում 4K վիդեոների հետ: Օրինակ՝ Core i7-7500U պրոցեսորով 4K վիդեո նայելու դեպքում CPU-ն ծանրաբեռնվում է 5%-ով և սպառում է 0.5Վտ էներգիա, իսկ 6-րդ սերնդի i7-6500U պրոցեսորի դեպքում CPU-ն ծանրաբեռնում է 40–70% և սպառվում է 10.2Վտ էներգիա: Kaby Lake պրոցեսորներով աշխատող առաջին նոթբուքները հասանելի կլինեն արդեն մոտակա շաբաթների ընթացքում
Ներկայացվեց աշխարհի ամենաբարակ նոթբուքը: Acer Swift 7

Ներկայացվեց աշխարհի ամենաբարակ նոթբուքը: Acer Swift 7

Acer ընկերությունը ցուցադրեց Acer Swift 7 նորբուքը, որը տվյալ պահին հանդիսանում է աշխարհի ամենաբարակ նոթբուքը: Swift 7-ի հաստությունը կազմում է ընդամենը 9.98 միլիմետր: Նոթբուքը աշխատում է օրեր առաջ Intel-ի կողմից ներկայացված 7-րդ սերնդի Kaby Lake i5 պրոցեսորով: Swift 7-ի վրա կան տեղադրված երկու USB Type-C 3.1 պորտեր և մեկ 3,5մմ աուդիո պորտ: 



Swift 7 նորթբուքն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով: Մարտկոցի լիցքը հերիքում է 9 ժամ աշխատելու համար: Նոթբուքն ունի 13.3 դյույմանոց Full HD IPS էկրան, 8 Գբ օպերացիոն հիշողություն և 256 Գբ SSD հիշողություն: Նոթբուքը կշռում է 1.1 կիլոգրամ: Swift 7 նոթբուքները վաճառքի կհանվեն մոտակա շաբաթների ընթացքում և ԱՄՆ-ում կարժենան 999 դոլար: