Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Apple ընկերությունը ներկայացրեց iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները


Ինչպես և սպասվում էր, Apple ընկերությունը երեկ ներկայացրեց iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները: Արտաքնապես iPhone 7-ը նման է նախորդ մոդելին: Այն պատրաստված է ալյումինային կորպուսով և հասանելի է նաև սև գույնով (փայլուն և անփայլ): Նոր iPhone-ում ձևափոխվել է նաև Home կոճակը: Այն դարձել է զգայուն սեղմման ուժի նկատմամբ:


iPhone 7-ը ջրակայուն է և մեկ մետր խորությամբ ջրի տակ աշխատելու է մոտ կես ժամ: Այս նոր մոդելը նաև պաշտպանված է փոշուց:



iPhone 7-ում տեղադրված են ավելի կատարելագործված տեսախցիկները: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 7Մպ է, իսկ հետևինը՝ 12Մպ: iPhone 7 Plus-ի հետևում տեղադրված են երկու 12Մպ-անոց տեսախցիկներ և եթե չափսերից բացի սա միակ առավելությունն է iPhone7-ի նկատմամբ:



iPhone 7-ում բարելավվել է նաև էկրանը: Այժմ այն 25%-ով ավելի լուսավոր է և ներառում է ավելի շատ գույներ: Էկրանի չափսերն ու դրանց թողունակությունները չեն փոխվել նախորդ մոդելների հետ համեմատած: iPhone 7-ն ունի 4.7 դյույմանոց էկրան՝ 1334х750 թողունակությամբ, իսկ iPhone 7 Plus-ը՝ 5.5 դյույմանոց Full HD էկրան՝ 1920x1080 թողունակությամբ:

iPhone 7-ում ավելացել են ստերեո բարձրախոսներ: Նոր սմարթֆոնում բացակայում է ականջակալների համար նախատեսված 3,5մմ-անոց անցքը: Ականջակալները iPhone7-ին միանում են լիցքավորման համար նախատեսված Lightning բնիկին: iPhone7-ի կոմպլեկտի մեջ մտնում է նաև Lightning-ից 3.5մմ փոխակերպող սարք:



Apple-ը ներկայացրեց նաև AirPods կոչվող անլար ականջակալները, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու միկրոֆոն, երկու ակսելերոմետր և ինֆրակարմիր սենսոր: Այս սենսորներով միանում և անջատվում են ականջակալները: Այսինքն դրանք միանում են ականջի մեջ տեղադրելու դեպքում և անջատվում են՝ հանելու դեպքում: AirPods ականջակալները չեն ներառվի iPhone 7-ի փաթեթի մեջ և վաճառվելու են 159 դոլարով:



Ականջակալները լիցքավորելուց հետո աշխատում են 5 ժամ և տեղադրվում են հատուկ տուփի մեջ, որը հանդիսանում է նաև շարժական լիցքավորիչ: Այս տուփը թույլ է տալիս լիցքավորել ականջակալները 5 անգամ (այսինքն 25 ժամ):
iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները աշխատում են 64 բիթանոց A10 Fusion պրոցեսորով, որը 40%-ով ավելի արագ է A9 պրոցեսորից: Այս նոր սմարթֆոններում ավելացել է նաև ավտոնոմ ռեժիմում աշխատելու ժամանակը՝ +2 ժամ և +1 ժամ՝ iPhone 6s և iPhone 6s Plus մոդելների հետ համեմատած: iPhone 7 սմարթֆոնը արտաքին չափսերով չի տարբերվում նախորդ մոդելին, սակայն ավելի թեթև է:



iPhone 7-ի 32Գբ տարբերակը կարժենա 650 դոլար, իսկ iPhone 7 Plus-ը՝ 770 դոլար: Հասանելի կլինեն նաև 128 Գբ և 256 Գբ տարբերակներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն