Apple-ը ներկայացրեց նոր MacBook Pro նոթբուքները

Ամսաթիվ

Երեկ Apple ընկերությունը ներկայացրեց նոր MacBook Pro նոթբուքները, որոնք հասանելի են էկրանի երկու չափսերով՝ 13 և 15 դյույմ: Այս նոր մոդելները ավելի թեթև և բարակ են իրենց նախորդ տարբերակներից: 13 դյույմանոց մոդելը 18մմ-ից դարձել է 14.5մմ և կշռում է 1.36 կգ: Իսկ 15 դյույմանոց մոդելն ունի 15.5մմ հաստություն և կշռում է 1.8կգ:



MacBook Pro 2016 նոթբուքներն ունեն երկու անգամ ավելի մեծ թաչփադ և թարմացված ստեղնաշար: Նոթբուքների նոր էկրանը 67%-ով ավելի պայծառ է և ցուցադրում է 25%-ով ավելի շատ գունային երանգներ: Ընդ որում, այս նոր էկրանն ավելի քիչ էներգիա է պահանջում:




MacBook Pro 2016 նոթբուքների ամենամեծ նորույթը Touch Bar-ն է: Apple-ը որոշել է հրաժարվել ստեղնաշարի վերևում տեղադրվող ֆունկցիոնալ կոճակներից և դրա փոխարեն ստեղնաշարի վրա տեղադրել է սենսորային էկրան: Այս էկրանով հնարավոր է կատարել այնպիսի գործողություններ, որոնք նախկինում կատարում էին ֆունկցիոնալ կոճակները(F1,F2...): Օրինակ այդ էկրանով հնարավոր է կառավարել համակարգչի ձայնի բարձրությունը, կամ փոխել էկրանի լուսավորությունը: 



Touch Bar-ը ադապտացվում է տվյալ պահին ակտիվ ծրագրերին և ցուցադրում համապատասխան գործողությունները: Օրինակ այն թույլ է տալիս խմբագրել թերթել լուսանկարները, բացել ինտերնետ դիտարկչի թաբերը, տեքստեր հավաքելու ընթացքում առաջարկել բառեր ր այլն:



Ծրագրավորողները կարող են իրենց ստեղծած ծրագրերում ներդնել Touch Bar-ի հնարավորությունները և այնտեղ ցուցադրել իրենց ծրագրին անհրաժեշտ համապատասխան գործողությունները: Օգտատերերը նույնպես կարող են ձևափոխել և իրենց պահանջներին հարմարեցնեն այս վահանակը:



Touch Bar-ի վրա առկա է առանձին կոճակ, որը նախատեսված է Siri ձայնային օգնականից օգտվելու համար: Աջ անկյունում տեղադրված է մատնահետքի Touch ID սկաները, որի աշխատանքը ապահովում է առանձին Apple T1 չիպը: 



Մատնահետքի սկաներով կարելի է անցնել նույնականացման գործընթացը և մուտք գործել համակարգ: Այն թույլ է տալիս նաև փոխել ակտիվ օգտատիրոջը կամ կատարել վճարումներ:



MacBook Pro 2016 նոթբուքի 15.4 դյույմանոց (2880х1800) տարբերակում տեղադրված է է 4 միջուկանի Intel Core i7 պրոցեսոր, 16Գբ օպերատիվ հիշողություն, 256Գբ-ից մինչև 2Տբ ներքին SSD հիշողություն և մինչև 4Գբ Radeon Pro վիդեոքարտ:
MacBook Pro 2016 նոթբուքի 13.3 դյույմանոց (2560х1600 տարբերակում տեղադրված է 2 միջուկանի Intel Core i5 կամ i7 պրոցեսոր, 8 կամ 16Գբ օպերատիվ հիշողություն, 256Գբ-ից մինչև 1Տբ ներքին SSD հիշողություն և Intel Iris Graphics վիդեոքարտ:



Նոր նոթբուքների բոլոր տարբերակների վրա առկա են մի քանի Thunderbolt 3 USB Type-C բնիկներ, որոնք փոխարինելու են USB, DisplayPort, HDMI, VGA, SD և մարտկոցի լիցքավորման բնիկներին: Զարմանալի է, որ Apple-ը որոշել է այս նոթբուքների վրա թողնել 3.5մմ ձայնային բնիկը:
13 դյույմանոց MacBook Pro-ի բազային տարբերակը վաճառվելու է 1799$-ով, իսկ 15 դյույմանոց տարբերակը կարժենա 2399$: Հասանելի է լինելու Touch Bar չունեցող 13 դյույմանոց MacBook Pro, որի բազային տարբերակն արժենալու է 1499$:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն