Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Google Noto նոր տառատեսակների ընտանիքը ներառում է աշխարհի բոլոր լեզուները և անվճար հասանելի է բոլորի համար


Google ընկերությունը թողարկել է Noto կոչվող տառատեսակների նոր ընտանիքը, որը ներառում է աշխարհի բոլոր լեզուները և պարունակում է ավելի քան 110 հազար նշան: Այս տառատեսակներում բաց թողնված չի Յունիկոդի ոչ մի նշան: Google-ը այս տառատեսակները ստեղծել է 5 տարիների ընթացքում՝ Monotype և Adobe ընկերությունների աշխատակիցների օգնությամբ:


Noto անունը առաջացել է «No more tofu» բառակապակցությունից, որը նշանակում է այլևս ոչ մի tofu (երբ համակարգիչը չի կարողանում ցուցադրել որևէ նշան, ապա այն ցուցադրում է դատարկ քառակուսի նշան (), որն էլ կոչվում է tofu): Այսինքն Google-ը այս տառատեսակներով պայքարում է բացակայող նշանների դեմ:

Noto տառատեսպակները հասանելի են բոլորի համար և ցանկացած օգտատեր կարող է ներբեռնել դրանք: Ամբողջական փաթեթի ծավալը 472Մբ, որտեղ հիմնականում մեծ ծավալ են զբաղեցնում չինական ընտանիքի տառատեսակները: Հնարավորություն կա նաև Noto-ի կայքից ընտրել համապատասխան լեզվի տառատեսակները և ներբեռնել:


Noto տառատեսակները հնարավոր է օգտագործել սեփական ծրագրերում, բջջային հավելվածներում և իհարկե վեբ կայքերում: 


Ի դեպ, այս տառատեսակները վեբ կայքերում տեղադրելու ուղեցույցում ցուցադրում է նաև  հայերեն տառատեսակի օգտագործման եղանակը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.: