Google-ը ներկայացրեց Pixel և Pixel XL սմարթֆոնները

Ամսաթիվ

Ինչպես և սպասվում էր, երեկ Google-ը ներկայացրեց Pixel և Pixel XL սմարթֆոնները, որոնք արտադրվելու են HTC-ի կողմից: Սրանք առաջին սմարթֆոններն են, որոնք ներառելու են Google Assistant ձայնային օգնականին: 



Ընդհանուր առմամբ Google-ը նշում է մի քանի առանցքային առանձնահատկություններ, որոնք ունեն այս սմարթֆոնները՝ Google Assistant-ի առկայությունը, շուկայում մինչ այժմ հայտնված լավագույն տեսախցիկը, ամպային ծառայությունում ֆայլեր պահպանելու անսահմանափակ տարածքի հնարավորությունը, Android-ի ամենաթարմ տարբերակը, 24/7 շուրջօրյա տեխնիկական սպասարկումը, ինչպես նաև Daydream վիրտուալ իրականության սարքի հետ աշխատանքը:



Google Pixel և Pixel XL սմարթֆոնները միմյանցից տարբերվում են էկրանի ու կորպուսի չափսերով և մարտկոցով: Google Pixel-ն ունի 5 դյույմանոց AMOLED էկրան՝ 1920х1080 թողունակությամբ, իսկ Pixel XL-ը՝ 5.5 դյույմանոց AMOLED էկրան՝ Quad HD թողունակությամբ: Google Pixel-ի մարտկոցը 2770 մԱ/ժ է, իսկ XL-ինը՝ 3450 մԱ/ժ: 


Սմարթֆոնների մարտկոցները պատրաստված են արագ լիցքավորման տեխնոլոգիայով և 15 րոպե լիցքավորելը կբավականացնի 7 ժամ անոնիմ աշխատանքի համար: Սմարթֆոններում տեղադրված է Snapdragon 821 պրոցեսոր, 4Գբ օպերատիվ հիշողություն և 32/128Գբ ներքին հիշողություն:



Սմարթֆոնների հիմնական տեսախցիկում օգտագործվում է Sony IMX378 12.3 ՄՊ սենսորը: DxOMark ընկերության մասնագետները արդեն հասցրել են գնահատել այս տեսախցիկը և այն համարել լավագույնը շուկայում: Տեսախցիկը 100 բալից ստացել է 89 միավոր: Սմարթֆոնների առաջնային մասում տեղադրված է Sony IMX179 8Մպ տեսախցիկ:



Google Pixel սմարթֆոնի 32Գբ տարբերակը արժենալու է 650 դոլար, իսկ 128Գբ-ն՝ 750 դոլար: Google Pixel XL սմարթֆոնի 32Գբ տարբերակը արժենալու է 770 դոլար, իսկ 128Գբ-ն՝ 870 դոլար: Այսինքն այս երկու սմարթֆոնների բազային մոդելների գները մոտ են iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնների գներին:



Google Pixel և Pixel XL սմարթֆոնները աշխատում են Android 7.0 օպերացիոն համակարգով, որի վրա տեղադրված է հատուկ Pixel Launcher ինտերֆեյսը: Սմարթֆոնները հասսանելի են լինելու սև, արծաթագույն և կապույտ գույներով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն