Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Google-ի այս հավելվածը թույլ է տալիս մի քանի վայրկյանում թվայնացնել ձեր մանկության լուսանկարները


Հավանաբար ձեզանից շատերը նախկինում փորձել են սկաների միջոցով թվայնացնել իրենց մանկության լուսանկարները: Ես ինքս բազմաթիվ անգամ կատարել եմ այս գործողությունը և կարծում եմ, որ սա բավականին ժամանակատար և դժվար գործընթաց է:


Սմարթֆոնների հայտնվելուց հետո այս խնդիրը որոշակի առումով ավելի հեշտացավ, սակայն այս դեպքում ևս կան որոշ դժվարություններ: Օրինակ չեք կարող սմարթֆոնը ճիշտ անկյան տակ կամ ճիշտ հեռավորության վրա պահել: Խնդիր է առաջանում նաև լուսավորության ու լուսանկարի որակի հետ կապված:



Հատուկ այս նպատակով Google-ը ստեղծել է PhotoScan հավելվածը, որը հասանելի է iOS և Android համակարգերի համար: PhotoScan-ը աշխատում է պանորամա նկարելու մեխանիզմով: 


Լուսանկարները թվայնացնելու համար պետք է ընդամենը հավելվածի օգնությամբ կատարեք մի քանի լուսանկար և այնուհետև հավելվածը դրանք միացնում է և ճիշտ անկյան տակ դասավորելով ստանում է մեկ ամբողջական լուսանկար:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն