Facebook Messenger-ում հայտնվել է առավելագույնը 50 օգտատերերից բաղկացած խմբակային վիդեոզանգերի գործառույթ


Facebook սոցիալական ցանցն իր Messenger հավելվածում մեկնարկել է խմբակային վիդեոզանգերի գործառույթը, որն արդեն հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերում, ինչպես նաև Մեսենջերի վեբ տարբերակում: Եթե վիդեոզանգի մասնակիցները թիվը չի գերազանցում 6-ը, ապա էկրանին ցուցադրվում են բոլորի վիդեոհոսքերը: Իսկ եթե մասնակիցները թիվը 6-ից մեծ է, ապա մեծ չափսով ցուցադրվում է միայն խոսացողի վիդեոհոսքը: 



Ֆեյսբուք Մեսենջերի խմբակային վիդեոզանգերին կարող են միաժամանակ մասնակցել առավելագույնը 50 օգտատեր, որը բավականին մեծ ցուցանիշ է: Օրինակ Google Hangouts-ում և Skype-ում առավելագույնը թիվը 10 է:



Խմբակային վիդեոզանգերի ընթացքում օգտատերերը կարող են օգտվել Մեսենջերի այլ ֆունկցիաներից՝ ուղարկել հաղորդագրություններ, ստիկերներ և անիմացիոն պատկերներ: iOS համակարգի օգտատերերը կարող են վիդեոզանգերի ընթացքում կիրառել վիրտուալ-դիմակներ (ինչպես Snapchat-ում): Շուտով դիմակների այս հնարավորությունը կհայտնվի նաև Անդրոիդի օգտատերերի համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն