Facebook Messenger-ում հայտնվել են «Ակնթարթային խաղեր»

Ամսաթիվ


Facebook սոցիալական ցանցը շարունակում է կատարելագործել և ավելի շատ հնարավորություններ ներդնել իր Messenger հավելվածում: Այս հավելվածը վաղուց արդեն դադարել է պարզապես հաղորդագրությունների փոխանակման ծրագիր լինելուց: Բլոգի նախորդ գրառումներում անդրադարձել եմ այս հավելվածի երեք թաքնված խաղերին (բասկետբոլ, ֆուտբոլ, շախմատ), որոնք հնարավոր է խաղալ անմիջապես զրուցակցի հետ խոսակցության պատուհանում և մրցել նրա հետ:


Facebook-ը որոշել է չսահմանափակվել այդ երեք խաղերով և Messenger-ում ներդրել է այսպես կոչված «Instant games» խաղերը: Դրանք HTML5-ով պատրաստված խաղեր են, որոնք ներբեռնման կարիք չունեն և բացվում են վայրկյանների ընթացքում:



«Instant games» խաղերը հնարավոր է նաև խաղալ անմիջապես Ֆեյսբուքի Ձեր հոսքի (feed) վրա: Այսինքն դրանք երևալու են լուսանկարների, տեսահոլովակների և մնացած այլ գրառումների հետ մի վայրում և առանց էջը փոխելու կամ ինչ-որ բան բացելու կարող եք խաղալ:


Այս խաղերն առայժմ հասանելի են մի քանի երկրներում և դրանց մեջ Հայաստանը չկա: Հուսանք, որ շատ շուտով այս բացթողումը կլրացվի և հայ օգտատերերը ևս կկարողանան խաղալ այս խաղերը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն