Ինչպես փորձարկել նոր Macbook Pro-ների Touch Bar-ի ֆունկցիոնալը հին Macbook-ների վրա

Ամսաթիվ


Նոր Macbook Pro-ների վրա ամենանշանակալի նորությունն անկասկած Touch Bar-ի առկայությունն է: Touch Bar-ը ստեղնաշարի վերևում տեղադրված սենսորային էկրան է, որտեղ ընթացիկ բացված ծրագրից կախված ցուցադրվում են համապատասխան գործողություններին կոճակները:


Ծրագրավորողները ստեղծել են Touché սիմուլյատորը, որը բացվում է սովորական ծրագրերի նման և գրեթե ունի նույն ֆունկցիոնալությունը, ինչ ֆիզիկական Touch Bar-ը: Բնականաբար ծրագրերի մեծ մասի հետ առայժմ այս էմուլյատորը չի աշխատում, սակայն համակարգերի ծրագրերի դեպքում այն աշխատում է:


Օրինակ տեքստային խմբագրիչում ցուցադրվում են տեքստի ֆորմատավորման գործիքները, իսկ ինտերնետ դիտարկչի դեպքում ցուցադրվում են բացված կայքերի փոքր պատկերները:


Բնականաբար Touch ծրագիրը չի կարող դառնալ նոր Macbook-ի վրա առկա ֆիզիկական Touch Bar-ի լիարժեք փոխարինողը, սակայն այս էմուլյատորով կարող ենք մոտավոր պատկերացում կազմել դրա աշխատանքի մասին և որոշել, թե արդյոք իմաստ ունի վճարել լրացուցիչ գումար և գնել Touch Bar-ով Macbook Pro:



Touché ծրագիրն աշխատում է macOS 10.12.1 (Sierra) կամ ավելի բարձր օպերացիոն համակարգերի վրա: Այն կարող եք ներբեռնել այստեղից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն