Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Viber-ը Հայաստանում ամենատարածված մեսենջերն է, իսկ աշխարհում ամենատարածվածը WhatsApp-ն է

Viber-ը Հայաստանում ամենատարածված մեսենջերն է, իսկ աշխարհում ամենատարածվածը WhatsApp-ն է



SimilarWeb հայտնի ընկերությունը հիմնվելով 187 երկրների Անդրոիդ սարքերի վրա վիճակագրությունների վրա, հրապարակել է աշխարհի ամենատարածված մեսենջերների ցանկը: Համաշխարհային մասշտաբով առաջին հորիզոնականը մեծ առավելությամբ զբաղեցնում է WhatsApp-ը, որն առաջինն է 109 երկրներում: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Facebook Messenger-ը (49 երկրներ): Եթե հաշվի առնենք, որ այս երկու մեսենջերները պատկանում են Ֆեյսբուքին, ապա ստացվում է, որ Ֆեյսբուքի մեսենջերները միասին ամենատարածվածն են 80% երկրներում:

SimilarWeb-ի վիճակագրության արդյունքներով երրորդ հորիզոնականում է Viber-ը, որն ի տարբերություն մնացած մեսենջերների, 10-ից ավել երկրներում հանդիսանում է ամենատարածված մեսենջերը: Հատկանշական է նաև, որ այդ երկրների մեջ է մտնում նաև Հայաստանը: Փաստորեն հայերը ամենից շատ օգտվում են հենց այս մեսենջերից:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Ռուբինա Հակոբյանը
ArmHang:Նոր հայկական խաղ Անդրոիդի համար

ArmHang:Նոր հայկական խաղ Անդրոիդի համար





Հարգելի այցելուներ, ձեզ եմ ներկայացնում հեղինակային առաջին Անդրոիդ խաղը: ArmHang-ը հիմնված է դասական Hangman խաղի վրա: Խաղում անհրաժեշտ է գուշակել բառերը և փրկել մարդուկին: Խաղացողները ունեն սխալվելու 6 հնարավորություն: Փորձել եմ խաղում ներառել հնարավորինս շատ բաժիններ և բառեր:



Ինչպես արդեն նշեցի, սա իմ կողմից Անդրոիդ հավելված ստեղծելու առաջին փորձն է, այդ պատճառով ուրախ կլինեմ կարդալ ձեր դիտողություններն ու առաջարկությունները: Մի խոսքով ներբեռնեք, խաղացեք ու հավանելու դեպքում գնահատեք ու տարածեք :)


Ֆայլերի փոխանակման հետ կապված փոփոխություններ Skype-ի նոր տարբերակում

Ֆայլերի փոխանակման հետ կապված փոփոխություններ Skype-ի նոր տարբերակում




Skype ծրագրի նոր տարբերակում կատարվել է ֆայլերի փոխանակման հետ կապված կարևոր փոփոխություն: Այժմ ուղարկվող ֆայլերը 30 օր ժամկետով պահպանվում են սերվերների վրա և դրանք հնարավոր է ներբեռնել ցանկացած սարքով:



Հատկանշական է, որ այդ ֆայլերը այլ սարքերի վրա հասանելի են լինելու նաև ուղարկողի համար, ինչն անշուշտ շատ օգտակար ֆունկցիա է: Մյուս փոփոխությունն այն է, որ ինչ-որ պատճառներով ընդհատված ներբեռնումները հետագայում ավտոմատ վերականգնվում են:



Նշվում է նաև, որ այսուհետ ուղարկվող ֆայլի ծավալը չպետք է գերազանցի 100 Մբ-ը: Այս սահմանաչափը գերազանցող ֆայլերի դեպքում Microsoft-ը առաջարկում է օգտվել OneDrive-ից:
Ինչպես Google Chrome-ի հավելվածները տեղադրել Firefox-ի վրա

Ինչպես Google Chrome-ի հավելվածները տեղադրել Firefox-ի վրա



Ս.թ. օգոստոսի 2-ին նախատեսվում է թողարկել Firefox ինտերնետ դիտարկչի 48-րդ տարբերակը, որը WebExtensions տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ աշխատելու է Google Chrome-ի համար նախատեսված հավելվածների մեծ մասին հետ: Իսկ մինդ այդ կարող եք տեղադրել Firefox-ի Nightly 49 տարբերակը և օգտվել Chrome-ի հավելվածներից: Այս գործընթացը ավտոմատացնելու համար ստեղծվել է Chrome Store Foxified հավելվածը, որը Google Chrome Store-ում get Google Chrome կոճակը փոխարինում է add to Firefox կոճակով և ավտոմատ ձևափոխում է .crx հավելվածները .xpi ֆորմատի: Եկեք քայլ-առ-քայլ տեսնենք, թե ինչպես դա անենք:

1.Ներբեռնեք և տեղադրեք Firefox-ի Nightly 49-ը:
2.Firefox-ով բացեք Chrome Store Foxified հավելվածի էջը:
3. Սեղմեք Add to Firefox կոճակ և տեղադրեք:



Այս քայլերից հետո բացեք Chrome Store-ում գտնվող ցանկացած հավելվածի էջ և սեղմեք Add to Firefox կոճակը: 


Տեղադրման ընթացքում առաջարկվում է երկու տարբերակ՝ տեղադրել ժամանակավոր կամ գրանցվել Mozilla-ի կայքում և գեներացնել նոր բանալի: Ճիշտն ասած առաջին տարբերակի դեպքում ինձ մոտ չստացվեց, իսկ ահա երկրորդ տարբերակը ընտրելով ստացվեց:


Ճիշտ է, որոշ հավելվածներ արտաքնապես կամ ֆունկցիոնալ առումով կարող են թերի աշատել, բայց հավելվածների մեծ մասի համար այս մեթոդն իրոք օգտակար է:
Այսօրվանից սկսած Մարս մոլորակը կմոտենա երկրին և գիշերները անզեն աչքով նկատելի կլինի

Այսօրվանից սկսած Մարս մոլորակը կմոտենա երկրին և գիշերները անզեն աչքով նկատելի կլինի


Այսօրվանից սկսած մոտ երկու շաբաթ Մարս մոլորակը կմոտենա Երկիր մոլորակին և կդասավորվի այնպես, որ Երկիրը կհայտնվի Մարսի ու Արեգակի ուղիղ արանքում: Մարսի և Երկիր մոլորակի միջև հեռավորութոյւնը կկազմի 75,6 միլիոն կիլոմետր: Մարսը դեռ այսքան չէր մոտեցել Երկրին վերջին 11 տարիների ընթացքում: Իսկ ամենամոտ հեռավորություն գրանցվել է 2003 թվականին:  Այն ժամանակ Երկրի ու Մարսի միջև եղած հեռավորությունը ռեկորդային էր և կազմում էր 56 միլիոն կիլոմետր:


Այսօրվանից սկսած երկնքում հնարավոր կլինի տեսնել Կարմիր մոլորակը, որը գիշերները կլուսարձակվի ավելի ուժեղ: Այս օրերին Մարսը 7 անգամ ավելի պայծառ կլինի Սատուրնից և 17 անգամ Անտարես աստղից:
Խաղասերներից մեկը կարողացել է 5 ժամում հաղթել DOOM խաղը Ultra Nightmare ռեժիմում

Խաղասերներից մեկը կարողացել է 5 ժամում հաղթել DOOM խաղը Ultra Nightmare ռեժիմում


DOOM խաղի ստեղծողները խոստովանել են, որ իրենցից ոչ-ոք չի կարողացել այս խաղը հաղթել Ultra Nightmare ռեժիմում: Սակայն Zero Master օգտատերերը կարողացել է կարողացել է 5 ժամում հաղթել այս խաղը Ultra Nightmare ռեժիմում: Տեղեկացնեմ, որ Ultra Nightmare ռեժիմում խաղի հերոսն ունենում է ընդամենը մեկ կյանք և պարտվելու դեպքում նորից է սկսում խաղը:  Zero Master խաղասերը նաև ձայնագրել է այդ գործընթացը: Տեսանյութը ձայնագրվել է նվազագույն գրաֆիկական պարամետրերով:

Windows 8.1-ը անտեղի ծանրաբեռնվում է, եթե օգտատիրոջ անվան մեջ կա user բառը

Windows 8.1-ը անտեղի ծանրաբեռնվում է, եթե օգտատիրոջ անվան մեջ կա user բառը



Microsoft-ն իր տեխնիկական առակցման կայքում տեղեկացնում է, որ Windows 8.1-ը անտեղի ծանրաբեռնվում է,  եթե օգտատիրոջ անվան մեջ կա user բառը: Պարզվում է, որ այդ դեպքում սկսում է ծանրաբեռնվել taskhost.exe ծրագրի DFPCommon.dll մոդուլը:


Առայժմ Microsoft-ը որ մի թարմացում կամ ծրագրային լուծում չի առաջարկում և խորհուրդ է տալիս ստեղծել այնպիսի օգտանուններ, որոնց մեջ չկա user բառը:
 I/O 2016: Google-ը խնդրում է օգտատերերին օգնել Android N-ի անվան հարցում

I/O 2016: Google-ը խնդրում է օգտատերերին օգնել Android N-ի անվան հարցում


I/O 2016 համաժողովի ժամանակ Google-ը ներկայացրեց NameAndroidN էջը, որի միջոցով օգտատերերը կարող են առաջարկել Android N-ի անվանումը: Բնականաբար այս անվանումը պետք է սկսվի N տառով և պետք է լինի քաղցրավենիք: Դե ինչ, եկեք օգտնենք Google-ին այս դժվար պահին :)

I/O 2016: Google- Instant Apps-ի շնորհիվ հնարավոր է առանց տեղադրելու բացել Android հավելվածներ

I/O 2016: Google- Instant Apps-ի շնորհիվ հնարավոր է առանց տեղադրելու բացել Android հավելվածներ



I/O 2016 միջոցառման ժամանակ Google ընկերությունը ներկայացրեց մի շարք հետաքրքիր նորույթներ, որոնցից մեկը Instant Apps ֆունկցիան է: Այն թույլ է տալիս Android սմարթֆոնների վրա բացել հավելվածներ՝ առանց դրանք սմարթֆոնի մեջ տեղադրելու: Այժմ հատուկ հղման վրա սեղմելով Android հավելվածը մասնակի կներբեռնվի և կբացվի վայրկյանների ընթացքում: Սա նախևառաջ հարմար է ինտերնետ տրաֆիկ խնայելու համար:



«Արագ հավելված»-ը մասնակի բացելուց հետո օգտատերերը կարող են նաև համապատասխան կոճակը սեղմել և այն ամբողջովին տեղադրել սմարթֆոնի մեջ: Google Paly-ում առկա հավելվածներն ավտոմատ չեն ունենալու այս ֆունկցիան: Այն պետք է հավելվածների մեջ ներդրվի ծրագրավորողների կողմից:
Assassin's Creed խաղի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի թրեյլերը

Assassin's Creed խաղի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի թրեյլերը





Assassin's Creed խաղի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա այս տարվա վերջում: Մինչ այդ կարող ենք վայելել ֆիլմի առաջին թրեյլերը:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էմիլ Վարդանյանը
Doom խաղի նոր թրեյլերն ու պահանջվող համակարգչային պարամետրերը

Doom խաղի նոր թրեյլերն ու պահանջվող համակարգչային պարամետրերը




DOOM խաղի հեղինակները ներկայացրել են նոր թրեյլերը և խաղի համար պահանջվող համակարգչային պարամետրերը: Տեղեկացնեմ, որ այս խաղի PS4, XBox One և PC տարբերակները կթողարկվեն ս.թ. մայիսի 13-ին:

Նվազագույն պարամետրեր՝

ՕՀ: Windows 7/8.1/10 (64-bit versions).
Պրոցեսոր: Intel Core i5-2400/AMD FX-8320
Հիշողություն: 8 GB RAM; 55 GB ազատ ծավալ;
Վիդեոքարտ: Nvidia GTX 670 2GB/AMD Radeon HD 7870 2GB

Խորհուրդ է տրվում՝
ՕՀ: Windows 7/8.1/10 (64-bit versions);
Պրոցեսոր: Intel Core i7-3770/AMD FX-8350
Հիշողություն: 8 GB RAM; 55 GB ազատ ծավալ;
Վիդեոքարտ: Nvidia GTX 970 4GB/AMD Radeon R9 290 4GB

Թողարկվել է WhatsApp ծրագրի դեսկթոփ տարբերակը Windows և OS X համակարգերի համար

Թողարկվել է WhatsApp ծրագրի դեսկթոփ տարբերակը Windows և OS X համակարգերի համար



WhatsApp բազմապլատֆորմ մեսենջերից արդեն կարելի է օգտվել Windows և OS X օպերացիոն համակարգերում: Այս ծրագիրը սկզբնական շրջանում հասանելի էր Android, iOS, Blackberry և Windows Phone համակարգերի համար, իսկ 2015 թվականի սկզբից թողարկվեց նաև վեբ տարբերակը: Ծրագրի դեսկթոփ տարբերակի միակ թերությունն այն է, որ այն կախված է բջջային տարբերակից և չի կարող աշխատել դրանից անկախ: Այսինքն այն աշխատում է հայելային ռեժիմում և ցուցադրում է հեռախոսի վրա ստացված հաղորդագրությունները:

Opera-ն թողարկել է անվճար VPN հավելված iOS-ի համար

Opera-ն թողարկել է անվճար VPN հավելված iOS-ի համար


iPhone-ի և iPad-ի օգտատերերն արդեն կարող են օգտվել անվճար Opera VPN հավելվածից, որը թույլ է տալիս շրջանցել տարածքային սահմանափակումները և մուտք գործել սոցիալական ցանցեր կամ այլ կայքեր: Opera VPN հավելվածը թույլ է տալիս ընտրել 5 երկրներից (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Սինգապուր և Նիդերլանդներ) որևէ մեկը և մուտք գործել համացանց ընտրված երկրի IP հասցեով: 



Հիշեցնեմ, որ վերջերս Opera ընկերությունը ներդրել է անվճար VPN ծառայություն նաև անհատական համակարգիչների համար նախատեսված Opera դիտարկիչներում:



Ցավոք Անդրոիդի համար Opera VPN հավելվածը դեռ հասանելի չի, սակայն կարող եք օգտվել անվճար Hola VPN հավելվածից, որը գերազանց կատարում է իր առջև դրված խնդիրները:

Ինչպես գրանցել դոմեյն «.հայ» դոմեյնային տիրույթում (Տեսանյութ)

Ինչպես գրանցել դոմեյն «.հայ» դոմեյնային տիրույթում (Տեսանյութ)


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սարգիս Հրաչյանը

Youtube-ի վիդեոն mp3 ձևափոխելու և ներբեռնելու հերթական կայքը

Youtube-ի վիդեոն mp3 ձևափոխելու և ներբեռնելու հերթական կայքը



Համացանցում գոյություն ունեն մի շարք կայքեր ու ծրագրեր, որոնք թույլ են տալիս ձևափոխել Youtube-ի վիդեոն mp3 ֆորմատի և ներբեռնել այն: Վերջերս հանդիպել եմ նմանատիպ մի կայքի, որից օգտվելը շատ պարզ է և ամենակարևորը շատ արագ: Կայքում անհրաժեշտ է ընդամենը գրել Youtube-ի տեսանյութի հասցեն և սեղմել Convert կոճակը: Հաշված վայրկյաններ անց արդեն կարող եք տեսնել mp3 ֆայլը ներբեռնելու կոճակը:


Այս կայքի առավելությունն այն է, որ առկան չեն մի քանի տասնյակ խափուսիկ կոճակներ և միանգամից տրամադրվում է mp3 ֆայլը ներբեռնելու ուղիղ հղում:

Ինչպես ցանկացած վայրում տեսնել Chrome-ում պահպանված Ձեր գաղտնաբառերը

Ինչպես ցանկացած վայրում տեսնել Chrome-ում պահպանված Ձեր գաղտնաբառերը



Ինչպես գիտեք Google Chrome ինտերնետ դիտարկիչը առաջարկում է օգտատերերին պահպանել այցելվող կայքերի գաղտնաբառերը և հետագայում այդ կայքերը նորից այցելելու դեպքում գաղտնաբառերն ավտոմատ լրացվում են պահանջվող դաշտում: Այդ գաղտնաբառերի ցանկը հասանելի է նաև Chrome-ի գաղտնաբառերի կարգավորումների էջի վրա (chrome://settings/passwords):


Սակայն դեպքեր են լինում, երբ Ձեր համակարգչից հեռու եք գտնվում և կարիք է լինում վերհիշել Chrome-ում պահպանված գաղտնաբառերից մեկը: Այդ դեպքում կարող եք տեսնել Ձեր գաղտնաբառերը մուտք գործելով http://passwords.google.com էջը


Հաշվի առեք, որ այս մեթոդը աշխատում է այն դեպքում, եթե Ձեր Google Chrome-ի վրա մուտք եք գործել Ձեր Google-ի պրոֆիլով և միացրել եք տվյալների սինխրոնիզացիան:


«Google Keyboard»-ի նոր տարբերակում հայտնվել է մի ձեռքով գրելու ռեժիմ և մի քանի այլ փոփոխություններ

«Google Keyboard»-ի նոր տարբերակում հայտնվել է մի ձեռքով գրելու ռեժիմ և մի քանի այլ փոփոխություններ



Android օպերացիոն համակարգի համար նախատեսված «Google Keyboard» ծրագրի նոր տարբերակում կատարվել են մի քանի փոփոխություններ և ավելացել են նոր ֆունկցիաներ: Ամենանշանակալից փոփոխությունը կարելի է համարել  մի ձեռքով գրելու ռեժիմի ավելացումը: Այս ռեժիմը ակտիվացնելու համար պետք է սեղմած պահեք ստորակետը և բացված մենյույում ընտրեք երկրորդ նշանը:


«Google Keyboard»-ի նոր տարբերակում կատարվել են նաև արտաքին ինտերֆեյսին վերաբերող փոփոխություններ: Այժմ հնարավոր է ընտրել երկու թեմաներից որևէ մեկը (նախկինում 4-ն էին), սակայն կարող եք միացնել կամ անջատել ստեղների կողքը հայտնվող շրջանակները: Հնարավորություն կա նաև ինքնուրույն որոշել ստեղների չափսերը:


«Google Keyboard»-ի նոր տարբերակում ավելացել են նաև մի քանի «շարժումներ»: Այժմ ամբողջ բառը ջնջելու հնարավոր է ջնջել Backspace կոճակի վրա մատը աջից ձախ տեղաշարժելով: Հնարավոր է նաև ղեկավարել կուրսորի դիրքը Spacebar-ի վրա մատը շարժելով:


Նշեմ, որ այս փոփոխությունները առկա են Google Keyboard-ի վերջին տարբերակում, որը կարող եք ներբեռնել Google Play-ից: Եթե այնուամենայնիվ Ձեր հեռախոսի համար դեռևս հասանելի չի նոր տարբերակը, ապա կարող եք այն ներբեռնել այստեղից (32 բիթի համար, 64 բիթի համար):

Ինչ տեսք ունեն ծանուցումները հեռախոսի էկրանին, երբ Դուք ունեք ավելի քան 8 միլիոն հետևորդ (Տեսանյութ)

Ինչ տեսք ունեն ծանուցումները հեռախոսի էկրանին, երբ Դուք ունեք ավելի քան 8 միլիոն հետևորդ (Տեսանյութ)



Պատկերացրեք Դուք միացրել եք Ձեր հեռախոսի վրա տեղադրված Instagram-ի ծանուցումների ֆունկցիան և ունեք մոտ 8 միլիոն հետևորդ: Չնայած ավելի լավ է չպատկերացնել այդպիսի իրավիճակ, քանի որ սմարթֆոնը սկսում է անկառավարելի դառնալ :)


Տեսանյութում ցուցադրված փորձը կատարել է 433 ֆուտբոլային էջի ադմինը, որի գրառումներն ունենում են միջինը 200 հազար լայք:
Ինչպես ակտիվացնել Youtube-ի նոր Material դիզայնը

Ինչպես ակտիվացնել Youtube-ի նոր Material դիզայնը



Google ընկերությունը շարունակում է ձևափոպել իր ծառայությունները և աստիճանաբար սկսում է ամենուրեք կիրառել Material ինտերֆեյսը: Մոտ ժամանակներում նախատեսվում է այս դիզայնը կիրառել նաև Youtube կայքում: Եթե ցանկանում եք ժամանակից շուտ տեսնել այս դիզայնը, ապա պետք է կատարել մի քանի պարզ քայլեր՝

1.Այցելեք  https://www.youtube.com/?gl=US

2.Սեղմեք ctrl + shift + i
3.Բացեք «Resources» պատուհանը և Youtube դոմեյնից ջնջեք VISITOR_INFO1_LIVE դաշտը:



4.Բացեք «Console» պատուհանը, գրեք ներքևի տեքստը և սեղմեք Enter:


document.cookie="VISITOR_INFO1_LIVE=Qa1hUZu3gtk;path=/;domain=.youtube.com";


Նշեն, որ նոր ինտերֆեյսը կակտիվանա միայն այն դեպքում, եթե Դուք մուտք գործած չեք Youtube: Հակառակ դեպքում պետք է դուրս գաք Ձեր պրոֆիլից (Log-out):

Օրվա կադրը

Օրվա կադրը


Հեղինակ՝ Ամի Չիչակյան

էլեկտրիկների, սանտեխնիկների և այլ մասնագետների գտնող նոր հայկական հավելված

էլեկտրիկների, սանտեխնիկների և այլ մասնագետների գտնող նոր հայկական հավելված



Google Play-ում է հայտնվել հայկական հերթական հավելվածը, որի միջոցով հնարավոր  է գտնել էլեկտրիկների, սանտեխնիկների և այլ մասնագետների: Volt կոչվող հավեծվալի մասնագետները ընտրվում են հավելվածը ստեղծող թիմի կողմից:  Հավելվածը բացելով օգտատերերը տեսնում են ծառայությունների ցուցակը և համապատասխան ծառայության վրա սեղմելով կարող են միանգամից զանգ կատարել, կամ հայտ ներկայացնել:


Հետագայում նախատեսվում է նաև թողարկել iOS տարբերակը: Իսկ ովքեր չունեն Android կամ iOS սարքեր, կարող են օգտվել հավելվածի վեբ տարբերակից: