«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ֆեյսբուքի նորությունների հոսքում նախևառաջ երևալու են ընկերների գրառումները

Ֆեյսբուքի նորությունների հոսքում նախևառաջ երևալու են ընկերների գրառումները



Facebook սոցցանցը հերթական անգամ փոխում է նորությունների հոսքի ցուցադրման ալգորիթմը: Այս անգամ էջերի գրառումների փոխարեն առաջնայնություն է տրվում ընկերների կողմից արված գրառումներին: Այս փոփոխությունը աստիճանաբար ուժի մեջ կմտնի մոտակա շաբաթների ընթացքում: Ֆեյսբուքն այս քայլը բացատրում է այն հանգամանքով, որ այս սոցցանցը նախևառաջ նախատեսված է հարազատների և ընկերների հետ շփման համար:
Google Chrome-ի համար Facebook-ը թողարկել է 2 նոր հավելված

Google Chrome-ի համար Facebook-ը թողարկել է 2 նոր հավելված


Facebook սոցցանցը փոխել է կայքերում տեղադրվող Like, Share և մնացած այլ կոճակների արտաքին տեսքը: Դրա հետ մեկտեղ  Google Chrome-ի համար թողարկվել է 2 նոր հավելված, որոնք նախատեսված են Facebook-ի և կայքերի միջև աշխատանքը հեշտացնելու համար:

Առաջին հավելվածը կոչվում է Share to Facebook: Այս հավելվածը տեղադրելուց հետո Chrome-ում ավելանում է նոր կոճակ, որի վրա սեղմելով միանգամից բացված կայքը տարածում եք Ֆեյսբուքում: Այսինքն այլևս կարիք չի լինի բացված էջի վրա փնտրել Ֆեյսբուքի տարածման կոճակը:



Երկրորդ հավելվածը կոչվում է Save to Facebook: Այն նախատեսված է բացված էջը միանգամից Ֆեյսբուքի Saved բաժնում պահելու և հետագայում այն բացելու համար: 



Բլոգի նախորդ գրառումներից մեկում արդեն գրել էի, թե ինչպես է հնարավոր այդպիսի ֆունկցիա ավելացնել ինտերնետ դիտարկչում: Փաստորեն Ֆեյսբուքը որոշել է լրացնել այդ բացը և թողարկել է սեփական հավելվածը: Հիշեցնեմ, որ պահպանված հասցեները կարող եք գտնել Ֆեյսբուքի Saved բաժնում:

Օգտատերերից մեկը դատի է տվել Microsoft-ին Windows 10-ի թարմացման համար և ստացել 10.000 դոլար փոխհատուցում

Օգտատերերից մեկը դատի է տվել Microsoft-ին Windows 10-ի թարմացման համար և ստացել 10.000 դոլար փոխհատուցում



Վերջերս Microsoft ընկերությունը Windows 10-ի թարմացումը ներառել է Windows-ի «խորհուրդ տրվող» (Recommended) թարմացումների ցուցակում և այդ պատճառով շատ օգտատերերի մոտ ավտոմատ տեղադրվում և թարմացվում է: Այսինքն, եթե Ձեր Windows-ի կարգավորումներում նշել եք, որպեսզի Recommended թարմացումները ավտոմատ ներբեռնվեն և տեղադրվեն, ապա ավտոմատ կներբեռնվի և կտեղադրվի նաև Windows 10-ը:


Windows 10-ի թարմացման նմանատիպ քաղաքականության արդյունքում Microsoft-ը արժանացել է բազմաթիվ օգտատերերի քննադատություններին: Օգտատերերից մեկը նաև վերջերս դատի է տվել Microsoft-ին և շահելով դատը ստացել է 10.000 դոլար փոխհատուցում: Այդ օգտատերը դատի ժամանակ պնդել է, որ այս հանկարծակի թարմացումից հետո իր համակարգիչը սկսել է դանդաղ աշխատել և խափանվել համակարգչի աշխատանքը:
Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից

Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից



Հարգելի այցելուներ, շարունակում եմ բլոգում ներկայացնել AliExpress կայքից հետաքրքիր ու յուրօրինակ ապրանքներ:

Կոպեկ ուտող դրամարկղ



Face Bank կոչվող այս յուրահատուկ ու զվարճալի դրամարկղը սնվում է կոպեկներով :) Դրամարկղի դեմքի արտահայտությունը փոխվում է, երբ նրան կերակրտում եք կոպեկներով: 

Արժեք՝ սկսած 9 դոլարից
Պետք է որոնել՝ face bank



Ամսագրի կազմով հայելի
Magazine Cover Mirror կոչվող այս հայելին ցուցադրում է Ձեզ Vogue, Elle, Cosmopolitan, GQ և այլ հայտնի ամսագրերի կազմերի վրա:

Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ Magazine Mirror supermodel


АК-47-ի սառցե փամփուշտ



Այս սառույցի տարրան թույլ է տալիս ստեղծել AK-47-ի սառցե փամփուշտներ:

Արժեք՝ սկսած 2 դոլարից
Պետք է որոնել՝ silicone ice bullet

Ծխախոտի տեսքով կրակայրիչ


Այս յուրահատուկ կրակայրիչը արտաքնապես և չափսերով գրեթե չի տարբերվում սովորական ծխախոտից:

Արժեք՝ սկսած 1 դոլարից
Պետք է որոնել՝ Cigarette- shaped Butane Lighter


Անհետացող թանաքով գրիչ



Այս գրիչով գրված տեքստը անհետանում է 1-ից 2 ժամվա ընթացքում: Հավանաբար հենց այսպիսի թանաքից բաղկացած կնիքներով են կեղծվում ընտրությունները :)

Արժեք՝ սկսած 1 դոլարից
Պետք է որոնել՝ Invisible Disappear Pen


Հակագրավիտացիոն մեքենաներ



Zero Gravity car կոչվող այս հեռակառավարվող մեքենաները կարող եք վարել նաև պատերի և առաստաղների վրա:

Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ remote gravity car

Հեծանիվների անիվների վրա ցանկացած պատկեր



Այս սարքի միջոցով հնարավոր է հեծանիվների անիվների վրա ցուցադրել ցանկացած տեքստ կամ լուսանկար: Սարքն աշխատում է ААА տեսակի 3 մարտկոցներով և կառավարվում է հատուկ հեռակառավարման վահանակի միջոցով: Այսինքն կարող եք սարքի մեջ պահել 48 պատկեր և հեծանիվը վարելու ընթացքում փոխել դրանք: Պատկերները կամ տեքստերը սարքի մեջ տեղադրվում են համապատասխան ծրագրի միջոցով:

Արժեք՝ սկսած 10 դոլարից
Պետք է որոնել՝ programmable bike led

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Սուրեն Խաչատրյանը
20-ամյա հայ ծրագրավորողը թողարկել է Run Fish Run խաղի երկրորդ տարբերակը

20-ամյա հայ ծրագրավորողը թողարկել է Run Fish Run խաղի երկրորդ տարբերակը



Արարատ քաղաքում բնակվող 20-ամյա Հենրիկ Հակոբյանը մի տարի առաջ ստեղծել էր Run Fish Run (կամ Choppy Fish) խաղը, որը տվյալ պահին Google Play-ում ունի մոտ մեկ միլիոն ներբեռնում աշխարհի տարբեր երկրների օգտատերերի կողմից: Խաղի հեղինակը հիմնականում ինքնուրույն է սովորել ծրագրավորում և իր խաղերի մեծ մասը միայնակ է ստեղծում:


Run Fish Run խաղի առաջին տարբերակի ներբեռնումների քանակից և հաջողությունից ելնելով Հենրիկը վերջերս ստեղծել է նաև այս խաղի երկրորդ տարբերակը, որտեղ պարզվել խաղի գեյմփլեյը, բարելավվել է գրաֆիկան, արտաքին ինֆերֆեյսը, ավելացել են նոր ձկներ ու լեվելներ: Խաղում ավելացել են նաև ամենօրյա հանձնարարություններ: Խաղի հեղինակը թերությունն է համարում այն փաստը, որ տվյալ պահին հայերեն ինտերֆեյս չկա խաղում, սակայն դա ժամանակի հարց է և հաջորդ թարմացումներում կավելանա:

Dropbox-ի iOS հավելվածով արդեն հնարավոր է սկանավորել փաստաթղթերը

Dropbox-ի iOS հավելվածով արդեն հնարավոր է սկանավորել փաստաթղթերը



Dropbox ամպային ծառայության iOS հավելվածի նոր տարբերակով արդեն հնարավոր է սկանավորել փաստաթղթերը և դրանք PDF ֆորմատով անմիջապես տեղադրել Dropbox-ի վրա:  Dropbox Business-ի օգտատերերը կարող են կատարել որոնումներ այլ ֆայլերի մեջ: Հավելվածի նոր տարբերակում ավելացել է նաև Microsoft Office-ի փաստաթղթեր ստեղծելու հնարավորութուն

Այս Android խաղը կառավարվում է թռչնի նման ձեռքերը շարժելով

Այս Android խաղը կառավարվում է թռչնի նման ձեռքերը շարժելով


Wearabird կոչվող այս open-source խաղը կառավարելու համար խաղացողները պետք է շարժեն ձեռքերը թռչնի նման: Բնականաբար խաղացողի ձեռքի վրա պետք է լինի Android-ով աշխատող ժամացույց, որը կապված կլինի Android սարքի հետ:





Opera-ն համամիտ չէ Microsoft-ի հետ և իրեն է համարում ամենաէներգիախնայող դիտարկիչը

Opera-ն համամիտ չէ Microsoft-ի հետ և իրեն է համարում ամենաէներգիախնայող դիտարկիչը


Վերջերս Microsoft-ը փորձարկում էր արել, որի արդյունքում ապացուցել էր, որ Microsoft Edge դիտարկիչն ամենաքիչ հոսանքն է պահանջում: Microsoft-ի փորձարկման արդյունքներով Opera դիտարկիչը երկրորդ հորիզոնականում էր: Սակայն Opera դիտարկչի հեղինակները հակառակն են պնդում: Ըստ նրանց Microsoft-ը մանրամասն չի հայտնում փորձարկման արդյունքները, իսկ իրենց կողմից կատարված նմանատիպ փորձարկման արդյունքում Opera-ն առաջ է անցել Edge-ից մոտ 22%-ով: Հիշեցնեմ, որ վերջերս Opera դիտարկչում ավելացել է հատուկ էներգախնայող ռեժիմ:
Microsoft-ն ապացուցել է, որ Chrome-ը մնացած դիտարկիչներից ավելի շատ հոսանք է պահանջում

Microsoft-ն ապացուցել է, որ Chrome-ը մնացած դիտարկիչներից ավելի շատ հոսանք է պահանջում




Microsoft ընկերությունը փորձարկումների արդյունքում ցույց է տվել, որ Chrome դիտարկիչն ավելի շատ հոսանք է պահանջում, քան մնացած դիտարկիչները: Բնականաբար Microsoft-ի փորձարկման արդյունքում ամենաքիչ հոսանք է պահանջում Microsoft Edge դիտարկիչը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Opera-ն, իսկ երրորդը՝ Mozilla Firefox-ն է: 



Փորձարկումը կատարվել է 4 միանման նոթբուքների վրա: Google Chrome-ով նոթբուքը դիմացել է 4ժ. 19ր., Mozilla-ն՝ 5ժ. 9ր., Opera-ն՝ 6ժ. 18ր.: Առաջին հորիզոնականում գտնվող Edge-ը դիմացել է 7ժ. 22ր.:
Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից

Հետաքրքիր ապրանքներ AliExpress-ից


Այսուհետև բլոգում հաճախակի կանդրադառնամ հետաքրքիր ու զարմանալի ապրանքների, որոնք հնարավոր է պատվիրել AliExpress կայքից:

Լուսավորվող ականջակալներ


Այս գեղեցիկ ու յուրատեսակ ականջակալները լուսավորվում են երաժշտության տակտին համընթաց: Ականջակալների վրա առկա է նաև երաժշտությունն ու լուսավորությունը կարգավորող սարք: Եթե սիրում եք երաժշտություն և գիշերային կյանքը, ապա այս ականջակալներով հաստատ կտարբերվեք մնացածից:

Արժեք՝ սկսած 6 դոլարից
Պետք է որոնել՝ EL Earphone glow


ՇՇի խցանի կողպեք




Այս կողպեքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում, երբ առանց թույլտվության խմում են իրենց խմիչքները :) Կողպեքի սկզբնական գաղտնաբառը 000 է, սակայն այն հնարավոր է փոխել:

Արժեք՝ սկսած 4.5 դոլարից
Պետք է որոնել՝ wine stopper lock


Դոլարի տեսքով անձեռոցիկներ



Այս անձեռոցիկներն արտաքնապես շատ նման են իրական դոլարի և կարող եք դրանք օգտագործելով զարմացնել ընկերներին :)

Արժեք՝ սկսած 0.5 դոլարից
Պետք է որոնել՝ napkins dollar


Մագնիսական հեղուկ



Շշի մեջ գտնվող Ֆեռոմագնիսական այս հեղուկը արձագանքում է մոտակայքում գտնվող մագնիսական դաշտին և արդյունքում ձևավորվում են տարբեր պատկերներ:

Արժեք՝ սկսած 15 դոլարից
Պետք է որոնել՝ ferrofluid bottle


Տեսախցիկ ունեցող փոքր Քվադրոքոփթեր




Սա աշխարհի ամենափոքր և ամենաէժան քվադրոքոփթերն է, որի վրա տեղադրված է նաև տեսախցիկ: Հեռակառավարվող այս քվադրոքոփթերը ունակ է օդում կատարել բազմաթիվ հնարքներ և պտտվել 360 աստիճանով: Քվադրոքոփթերն այնքան փոքր է, որ հնարավոր է այն տեղադրել կառավարող վահանակի մեջ և դնել գրպանում:


Սարքը հնարավոր է կառավարել 20-50 մետր հեռավորության վրա: Լիցքավորումից հետո այն աշխատում է մոտ 5 րոպե: Տեսախցիկը 0.3 մեգապիկսել է: Հնարավորություն կա նաև տեղադրել MicroSD քարտ:

Արժեք՝ սկսած 20 դոլարից
Պետք է որոնել՝ quadcopter cx-10c

#BarcampEVN2016: Ֆեյսբուքի ‪‎InstantArticles-ի, ‎AudienceNetwork‬-ի և դրանց միջոցով փող աշխատելու մասին (ՏԵսանյութ)

#BarcampEVN2016: Ֆեյսբուքի ‪‎InstantArticles-ի, ‎AudienceNetwork‬-ի և դրանց միջոցով փող աշխատելու մասին (ՏԵսանյութ)






BarcampEVN2016 չկոնֆերանսի ժամանակ Էդգար Առաքելյանը անդրադարձավ Ֆեյսբուքի InstantArticles և AudienceNetwork գործառույթներին և դրանց միջոցով փող աշխատելու տարբերակներին:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Լիաննա Հակոբյանը
E3 2016-ի ժամանակ ցուցադրված խաղերի լավագույն թրեյլերները

E3 2016-ի ժամանակ ցուցադրված խաղերի լավագույն թրեյլերները


Ավարտվեց Electronic Entertainment Expo 2016 ցուցահանդեսը, որտեղ խաղեր արտադրող ընկերությունները ցուցադրեցին խաղային աշխարհի ամենավերջին նորություններն ու սպասվող զարգացումները: Այս ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվեցին նաև մի շարք խաղերի հետաքրքիր ու գեղեցիկ թրեյլերներ:

Spider-Man



Call of Duty: Infinite Warfare



Battlefield 1



God of War



Prey



For Honor



Mass Effect: Andromeda



Dishonored 2



Titanfall 2



The Last Guardian



Sea of Thieves



Watch Dogs 2



Detroit: Become Human



Forza Horizon 3



Resident Evil 7



Steep



Inside



Death Stranding



Dead Rising 4



Horizon: Zero Dawn

Odnoklassniki սոցցանցում հայտնվել է իրական ժամանակում վիդեոներ հեռարձակելու հնարավորություն

Odnoklassniki սոցցանցում հայտնվել է իրական ժամանակում վիդեոներ հեռարձակելու հնարավորություն




Одноклассники կայքի պաշտոնական բլոգից տեղեկանում ենք, որ այս սոցիալական ցանցը Հայաստանի, Ղազախստանի և Մոլդովայի օգտատերերի համար ստեղծել է հատուկ հավելված, որը թույլ է տալիս իրական ժամանակում կատարել հեռարձակումներ: Հետագայում նախատեսվում է նաև այս ֆունկցիան հասանելի դարձնել մնացած երկրների համար:


Այս նոր հավելվածը կոչվում է OK Live և հասանելի է Android ու iOS համակարգերի համար: Одноклассники-ի լայվ հեռարձակումը գրեթե ոչնչով չի տարբերվում Facebook-ի հեռարձակումից: Օգտատերերը կարող են հեռարձակել ինչպես իրենց անձնական պրոֆիլներում, այնպես էլ խմբերում:

Այժմ ցանկացած օգտատեր կարող է ստեղծել իր դիզայնով Xbox ջոյստիկ  և գնել այն

Այժմ ցանկացած օգտատեր կարող է ստեղծել իր դիզայնով Xbox ջոյստիկ և գնել այն



Microsoft-ը ստեղծել է Xbox Design Lab կոչվող կայք, որտեղ ցանկացած օգտատեր կարող է ստեղծել Xbox ջոյստիկ իր դիզայնը և պատվրել այն առցանց: Օգտատերերին հնարավորություն է տրվում է փոխել ջոյստիկի ցանկացած կոճակի ու հատվածի գույնը և որոշ կոճակների սիմվոլները: Փաստորեն այս կայքով հնարավոր է ստեղծել մոտ 8 միլիոն հատ չկրկնվող դիզայներով ջոյստիկներ:


Ջոյստիկի վրա նաև հնարավոր է լազերով գրել ցանկացած տեքստ, որը բացկացած կլինի առավելագույնը 16 սիմվոլից: Ստեղծված ջոյստիկի հնարավոր կլինի պատվիրել 80 դոլարով, իսկ լրացուցիչ տեքստ տպելու համար պետք է վճարեք լրացուցիչ 10 դոլար 

Հերթական թաքնված խաղը Facebook Messenger-ում

Հերթական թաքնված խաղը Facebook Messenger-ում



Բլոգի նախորդ գրառումներում անդրադարձել եմ Facebook Messenger-ում թաքնված շախմատին և բասկետբոլին, որոնոք հնարավոր էր ակտիվացնել հատուկ հրամանով և քայլերով: Վերջերս Մեսենջերում հայտնվել է նաև ֆուտբոլի գնդակով թաքնված խաղ: Դա ակտիվացնելու համար պետք է Մեսենջերում ուղարկել ֆուտբոլի գնդակ, որի վրա սեղմելով զրուցակիցները կարող են խաղալ այդ խաղը: Այս հնարքը չի աշխատում Messenger-ի վեբ տարբերակում և հնարավոր է ակտիվացնել միայն բջջային հեռախոսի Messenger-ով:
Ներկայացվեց գերհզոր OnePlus 3 ֆլագմանային սմարթֆոնը

Ներկայացվեց գերհզոր OnePlus 3 ֆլագմանային սմարթֆոնը


Երեկ ներկայացվեց OnePlus սմարթֆոնի 3-րդ տարբերակը, որը կարող է դառնալ այս տարվա ամենասպասված և ամենահետաքրքիր սմարթֆոններից մեկը: OnePlus 3 սմարթֆոնն ունի իդեալական մաքուր Optic AMOLED 5.5 դյույմանոց էկրան՝ 1920 x 1080 պիկսելների թողունակությամբ և մետաղյա կորպուս, որի առջևի մասում տեղադրված է մատնահետքի սենսորով «Home» կոճակը:


Սմարթֆոնն աշխատում է 64 բիթանոց Qualcomm Snapdragon 820 4 միջուկանի պրոցեսորով, որոնոցից երկուսը աշխատում են 2.2 ԳՀց-ով, իսկ մյուս երկուսը՝ 1.62 ԳՀց-ով: Սմարթֆոնի վրա տեղադրված է Adreno 530 վիդեոադապտեր և 6Գբ LPDDR4 օպերատիվ հիշողություն: OnePlus 3-ի ներքին հիշողությունը 64 Գբ է և չունի microSD քարտ տեղադրելու հնարավորություն:


 OnePlus-ի առջևի տեսախցիկը 16 Մպ է, որը նկարահանում է նաև 4K հոլովակներ: Այս տեսխացիկով հնարավոր է նաև նկարել RAW լուսանկարներ (առանց սեղմման): Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 8Մպ է, որը կգոհացնի սելֆիների սիրահարներին:


OnePlus 3 սմարթֆոնն աշխատում է երկու SIM քարտով և 4G LTE ցանցով: Սմարթֆոնի վրա տեղադրված են նաև Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.2 և NFC մոդուլները: Տվյալների փոխանակման և մարտկոցի լիցքավորման համար օգտագործվում է USB-C բնիկը: Սմարթֆոնի մարտկոցը 3000 մԱ/ժ է, որը լիցքավորվում է Dash Charge տեխնոլոգիայով: Այն թույլ է տալիս 30 րոպեի ընթացքում մարտկոցը լիցքավորել 63% տոկոսով:


Antutu-ով ծրագրով փորձարկման արդյունքում OnePlus 3-ը հավաքում է 142 215 միավոր, որն իսկապես շատ բարձր ցուցանիշ է:


OnePlus 3-ի վրա տեղադրված է Oxygen ֆիրմային մոդուլով աշխատող Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգը: OnePlus 3 սմարթֆոնն արդեն վաճառքի է հանվել և արժի ընդամենը 399 Եվրո: Ի տարբերություն նախորդ OnePlus-ների, այս մոդելը կարելի է օնլայն խանութից ձեռք բերել առանց հրավերի:

Facebook Messenger-ով արդեն հնարավոր ուղարկել և ստանալ SMS-ներ

Facebook Messenger-ով արդեն հնարավոր ուղարկել և ստանալ SMS-ներ



Ֆեյսբուք Մեսենջերը գնալով ներառում է ավելի շատ ֆունկցիաներ: Այս անգամ հերթը հասավ SMS-ներ ստանալուն և ուղարկելուն: Այսօրվանից սկսած Android-ի օգտատերերը կարող են Մեսենջերը դնել որպես SMS-ների հետ աշխատող հիմնական հավելված և դրանով ուղարկել ու ստանալ SMS-ներ:


Բնականաբար SMS-ներ ուղարկելու դեպքում կգանձվի Ձեր օպերատորի SMS սակագնին համապատասխան գումար: Այսինքն Մեսենջերը պարզապես փոխարինում է Android-ում առկա SMS-ի ծրագիրը:



Մեսենջերի SMS-ների ֆունկցիան ակտիվացնելու համար պետք է Android-ի մեսենջերի մեջ բացել կարգավորումների էջը և SMS ենթաբաժնում միացնել այն:
Հայերի կողմից ստեղծված Մեսենջերի բոտը թույլ է տալիս հետևել Euro2016-ին

Հայերի կողմից ստեղծված Մեսենջերի բոտը թույլ է տալիս հետևել Euro2016-ին



Ֆեյսբուք մեսենջերի բոտերը գնալով շատանում և զարգանում են և հայ ծրագրավորողները նույնպես անմասն չեն մնում այս ամենից: ScoreBot կոչվող Մեսենջերի բոտը թույլ է տալիս տեքստային հաղորդագրություններ ուղարկել և ստանալ Euro2016-ի խաղերի ու խմբերի մասին տվյալներ: Բոտի հետ աշխատելու համար կարող եք սեղմել այստեղ կամ մեսենջերում որոնել և գտնել ScoreBot կոնտակտը: Խոսակցության սկզբում պետք է սեղմեք Get Started կոճակը և գրեք Euro բառը: Այնուհետև կարող եք սեղմել համապատասխան կոճակները և տեսնել խմբերի դասավորությունը կամ ընթացիկ խաղերը: ScoreBot-ը թույլ է տալիս նաև տեսնել ընթացիկ կամ հաջորդ օրվա սպասվելիք խաղերը: Դրանք տեսնելու համար պետք է գրեք Today կամ Tomorrow բառերը:
Microsoft-ը ներկայացրեց Xbox One S նոր խաղային կոնսոլը

Microsoft-ը ներկայացրեց Xbox One S նոր խաղային կոնսոլը



E3 ցուցահանդեսի ժամանակ Microsoft-ը ներկայացրեց Xbox One S նոր խաղային կոնսոլը, որը 40%-ով փոքր է Xbox One-ից: Ընդ որում, այս նոր սարքը ունենալու է 500Գբ-ից 2Տբ հիշողություն և ներդրված հոսանքի բլոկ: Xbox One S կոնսոլը սպիտակ գույնի է: Սպիտակ է նաև սարքի ջոյստիկը: Այն արտաքնապես գրեթե չի փոխվել: Նոր ջոյստիկում ավելացել է Bluetooth-ի հնարավորություն: Այժմ այն հնարավոր է միացնել ոչ միայն կոնսոլին, այլև համակարգչին:



Xbox One S-ում ավելացել է 4К հոլովակներ ցուցադրելու հնարավորություն, ինչպես նաև խաղերում HDR տեխնոլոգիայի հնարավորություն: Gear of War 4 խաղը լինելու է այս տեխնոլոգիայով առաջին խաղը:



В Xbox One S-ը չունի առանձին Kinect բնիկ. տեսախցիկը միանում է USB բնիկի միջոցով:



Microsoft-ը պլանավորում է աս նոր կոնսոլը ԱՄՆ-ում վաճառքի հանել օգոստոսին, և ամենաէժան մոդելը արժենալու է 299 դոլար:

Apple-ի նոր օպերացիոն համակարգը կոչվելու է macOS Sierra

Apple-ի նոր օպերացիոն համակարգը կոչվելու է macOS Sierra



WWDC 2016 համաժողովի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրեց նոր օպերացիոն համակարգ, որը կոչվում է ոչ թե OS X, այլ macOS: Նախկին անվանումը օգտագործվում էր 15 տարիների ընթացքում, իսկ այժմ Apple-ը որոշել է այն համապատասխանեցնել իր մնացալ համակարգերի անվանումներին՝ iOS, watchOS, tvOS և macOS: Այսպիսով Apple-ի նոր օպերացիոն համակարգը կոչվելու է macOS Sierra:


Այս նոր համակարգի ամենանշանակալի փոփոխությունը Siri-ի հետ աշխատելու գործառույթն է: Համակարգիչների և նոթբուքների վրա Siri վիրտուալ օգնականն աշխատելու է նույն մեխանիզմով, ինչ շարժական սարքերի վրա: Համապատասխան կոճակի վրա սեղմելով օգտատերերը կարող են ստեղծել հիշեցումներ, ուղարկել հաղորդագրություններ, բացել ծրագրեր, ճշտել ինֆորմացիաներ և այլն: Siri-ի համակարգչային տարբերակը ունակ է նաև կատարել ֆայլերի որոնումներ:


macOS Sierra-ի հետաքրքիր նորույթներից է նաև «Խելացի ժամացույց»-ի միջոցով համակարգ մուտք գործելու ֆունկցիան: Այսինքն համակարգն ավտոմատ ապաարգելափակվում է, եթե մոտակայքում գտնվող օգտատիրոջ ձեռքին կա Apple Watch:


macOS Sierra-ում ավելացել է ընդհանուր բուֆեր, որի շնորհիվ հնարավոր է տեքստերը պատճենել և միանգամից տեղադրել iPhone/iPad սարքերում կամ հակառակը: 


Հեշտացվել է նաև iCloud-ի միջոցով ֆայլերի հետ աշխատելու գործընթացը: Համակարգում ավելացել է նաև ծավալ խնայելու նոր գործառույթ, որը հին և չօգտագործվող ֆայլերը տեղափոխելու է iCloud-ի վրա: Հնարավորություն է ստեղծվել տարբեր սարքերի միջև սինխրոնիզացնել աշխատանքային սեղանները:


Safari ինտերնետ դիտարկիչը ստացել է Apple Pay-ով աշխատելու հնարավորություն: Այժմ օգտատերերը կարող են ինտերնետում կատարել գործարքներ Apple Pay-ի միջոցով: Սակայն անհրաժեշտ է լինելու ձեռքի տակ ունենալ նաև iPhone, որպեսզի գործարքը ավարտին հասցվի:


macOS Sierra-ի բետա տարբերակը հասանելի կլինի հուլիսին, իսկ վերջնական տարբերակը՝ ս.թ. աշնանը: macOS Sierra-ի թարմացումը կլինի անվճար: