Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ուկրաինայում iPhone 7 են նվիրում այն մարդկանց, ովքեր անձնագրում իրենց անունները կփոխեն iPhone 7:

Ուկրաինայում iPhone 7 են նվիրում այն մարդկանց, ովքեր անձնագրում իրենց անունները կփոխեն iPhone 7:



«Алло» ինտերնետ խանութը մրցույթ է անցկացնում, որի շրջանակներում անհրաժեշտ է անձնագրում անունը փոխել iPhone Sim (այսինքն iPhone 7): Մրցույթի մասնակիցները նաև պետք է լինեն Ուկրաինայի քաղաքացի:


Օլեքսանդր Տյուրինը այն 5 հաղթող մասնակիցներից է,ով առաջինն է փոխել իր անունը և շահել մրցանակը:
Տրամաբանական խնդիր: Սուտասան երեխաներն ու լամպերը

Տրամաբանական խնդիր: Սուտասան երեխաներն ու լամպերը



Միևնույն դասարանի 6 աշակերների հարցնում են, թե քանի լամպ կա կախած իրենց դասարանի առաստաղում և երեխաները տալիս են հետևյալ պատասխանները. Առաջին երեխան պատասխանում է, որ դասարանում կա մեկից ավել լամպ, երկրորդը՝ 2-ից ավել, երրորդը՝ 3-ից ավել, չորրորդը՝ 4-ից ավել, 5-րդը՝ 5-ից քիչ, 6-րդը՝ 4-ից քիչ: Իրականում քանի լամպ կա նրանց դասարանում, եթե հարցմանը մասնակցած երեխաների ուղիղ կեսը ճիշտ է ասել:

Ճիշտ պատասխանը տեսեք այստեղ:
Twitter-ը դադարեցնում է Vine ծառայության սպասարկումն ու զարգացումը

Twitter-ը դադարեցնում է Vine ծառայության սպասարկումն ու զարգացումը



Twitter ընկերությունը որոշել է դադարեցնել կարճ վիդեոներ նկարելու համար նախատեսված Vine ծառայության սպասարկումն ու զարգացումը: Հիշեցնեմ, որ օրեր առաջ Twitter-ը հայտարարել է 350 աշխատակցի կրճատման մասին (սա Twitter-ի աշխատակիցների մոտ 9%-ն է): Twitter-ը այս կրճատման շնորհիվ ցանկանում է կրճատել ծախսերը և ավելացնել եկամուտը:



Նշցում է նաև, որ Vine ծառայության պաշտոնական կայքը և այնտեղ տեղադրված վիդեոները մնալու են հասանելի ներբեռնման և դիտելու համար, սակայն նոր վիդեոներ այլևս հնարավոր չի լինի ավելացնել: Vine ծառայությունը թողարկվել էր 2013 թվականին և 2015 թվականին այն ուներ 200 միլիոն ակտիվ օգտատեր:
Ucom-ի կողմից գործարկված U!Pay վիրտուալ դրամապանակի հավելվածն հասանելի է App Store-ում և Play Store-ում

Ucom-ի կողմից գործարկված U!Pay վիրտուալ դրամապանակի հավելվածն հասանելի է App Store-ում և Play Store-ում



Ucom ընկերության կողմից ստեղծված և ԻԴՐԱՄ-ի օժանդակությամբ գործարկված U!Pay վիրտուալ դրամապանակի հավելվածն արդեն հասանելի է App Store-ից և Play Store-ից ներբեռնման համար:



U!Pay-ը օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:



Ծրագիր մուտք գործելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ գրանցվել U!Pay համակարգում, իսկ վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է լիցքավորել վիրտուալ դրամապանակը հասանելի միջոցներից որևէ մեկով: U!Pay հաշվին հնարավոր է կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչև 10 հատ ArCa, MASTERCARD և VISA քարտեր և ավտոմատ կերպով համալրել U!Pay դրամապանակի հաշիվը, կամ վճարումներ կատարել՝ ընտրելով կցված քարտերից որևէ մեկը որպես վճարման միջոց: Կցված բանկային քարտերի տվյալները պահպանվում են ԱրՔա համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:

Apple-ը ներկայացրեց նոր MacBook Pro նոթբուքները

Apple-ը ներկայացրեց նոր MacBook Pro նոթբուքները


Երեկ Apple ընկերությունը ներկայացրեց նոր MacBook Pro նոթբուքները, որոնք հասանելի են էկրանի երկու չափսերով՝ 13 և 15 դյույմ: Այս նոր մոդելները ավելի թեթև և բարակ են իրենց նախորդ տարբերակներից: 13 դյույմանոց մոդելը 18մմ-ից դարձել է 14.5մմ և կշռում է 1.36 կգ: Իսկ 15 դյույմանոց մոդելն ունի 15.5մմ հաստություն և կշռում է 1.8կգ:



MacBook Pro 2016 նոթբուքներն ունեն երկու անգամ ավելի մեծ թաչփադ և թարմացված ստեղնաշար: Նոթբուքների նոր էկրանը 67%-ով ավելի պայծառ է և ցուցադրում է 25%-ով ավելի շատ գունային երանգներ: Ընդ որում, այս նոր էկրանն ավելի քիչ էներգիա է պահանջում:




MacBook Pro 2016 նոթբուքների ամենամեծ նորույթը Touch Bar-ն է: Apple-ը որոշել է հրաժարվել ստեղնաշարի վերևում տեղադրվող ֆունկցիոնալ կոճակներից և դրա փոխարեն ստեղնաշարի վրա տեղադրել է սենսորային էկրան: Այս էկրանով հնարավոր է կատարել այնպիսի գործողություններ, որոնք նախկինում կատարում էին ֆունկցիոնալ կոճակները(F1,F2...): Օրինակ այդ էկրանով հնարավոր է կառավարել համակարգչի ձայնի բարձրությունը, կամ փոխել էկրանի լուսավորությունը: 



Touch Bar-ը ադապտացվում է տվյալ պահին ակտիվ ծրագրերին և ցուցադրում համապատասխան գործողությունները: Օրինակ այն թույլ է տալիս խմբագրել թերթել լուսանկարները, բացել ինտերնետ դիտարկչի թաբերը, տեքստեր հավաքելու ընթացքում առաջարկել բառեր ր այլն:



Ծրագրավորողները կարող են իրենց ստեղծած ծրագրերում ներդնել Touch Bar-ի հնարավորությունները և այնտեղ ցուցադրել իրենց ծրագրին անհրաժեշտ համապատասխան գործողությունները: Օգտատերերը նույնպես կարող են ձևափոխել և իրենց պահանջներին հարմարեցնեն այս վահանակը:



Touch Bar-ի վրա առկա է առանձին կոճակ, որը նախատեսված է Siri ձայնային օգնականից օգտվելու համար: Աջ անկյունում տեղադրված է մատնահետքի Touch ID սկաները, որի աշխատանքը ապահովում է առանձին Apple T1 չիպը: 



Մատնահետքի սկաներով կարելի է անցնել նույնականացման գործընթացը և մուտք գործել համակարգ: Այն թույլ է տալիս նաև փոխել ակտիվ օգտատիրոջը կամ կատարել վճարումներ:



MacBook Pro 2016 նոթբուքի 15.4 դյույմանոց (2880х1800) տարբերակում տեղադրված է է 4 միջուկանի Intel Core i7 պրոցեսոր, 16Գբ օպերատիվ հիշողություն, 256Գբ-ից մինչև 2Տբ ներքին SSD հիշողություն և մինչև 4Գբ Radeon Pro վիդեոքարտ:
MacBook Pro 2016 նոթբուքի 13.3 դյույմանոց (2560х1600 տարբերակում տեղադրված է 2 միջուկանի Intel Core i5 կամ i7 պրոցեսոր, 8 կամ 16Գբ օպերատիվ հիշողություն, 256Գբ-ից մինչև 1Տբ ներքին SSD հիշողություն և Intel Iris Graphics վիդեոքարտ:



Նոր նոթբուքների բոլոր տարբերակների վրա առկա են մի քանի Thunderbolt 3 USB Type-C բնիկներ, որոնք փոխարինելու են USB, DisplayPort, HDMI, VGA, SD և մարտկոցի լիցքավորման բնիկներին: Զարմանալի է, որ Apple-ը որոշել է այս նոթբուքների վրա թողնել 3.5մմ ձայնային բնիկը:
13 դյույմանոց MacBook Pro-ի բազային տարբերակը վաճառվելու է 1799$-ով, իսկ 15 դյույմանոց տարբերակը կարժենա 2399$: Հասանելի է լինելու Touch Bar չունեցող 13 դյույմանոց MacBook Pro, որի բազային տարբերակն արժենալու է 1499$:
Հայրը փորձել է իրականությանը մոտ նկարել իր 6-ամյա տղայի նկարած պատկերները

Հայրը փորձել է իրականությանը մոտ նկարել իր 6-ամյա տղայի նկարած պատկերները





 Microsoft-ը ներկայացրեց 2999$ արժողությամբ Surface Studio համակարգիչը

Microsoft-ը ներկայացրեց 2999$ արժողությամբ Surface Studio համակարգիչը


Microsoft Surface սարքերի ցանկում ավելացավ առաջին անհատական համակարգիչը, որը կոչվում է Surface Studio: Հիշեցնեմ, որ մինչ այժմ Microsoft-ը Surface ապրանքանիշի տակ արտադրում էր պլանշետներ և նոթբուքներ: Այս նոր համակարգիչն ունի 28 դյույմանոց էկրան՝ 4500х3000 թողունակությամբ (3:2 հարաբերությամբ):


Էկրանն ունի 12.5մմ հաստություն և պատված է բարակ ալյումինով: Հնարավորություն կա էկրանը թեքել և ստանալ հորիզոնական դիրք, ինչը հարմար է Surface Pen ստիլուսով աշխատելու համար:


Համակարգիչն ունի Intel Core i5 կամ i7 պրոցեսոր, 32Գբ օպերատիվ հիշողություն և 2Տբ ներքին հիշողություն: Համակարգչի գրաֆիկական մասը ապահովում է NVIDIA GeForce GTX 980M վիդեո-ադապտերը:


Սարքի վրա տեղադրված են նաև Ethernet, Mini DisplayPort, USB 3.0, SD քարտի, ինչպես նաև 3.5մմ աուդիո բնիկներ:



Surface Studio համակարգիչը ղեկավարելու համար ստեղծվել է նոր սարք, որը կոչվում է Surface Dial: Այս սարքը հնարավոր է տեղադրել համակարգչի էկրանի վրա և բացված կլոր ցանկից ընտրել համապատասխան գործառույթները:


Surface Dial-ը կվաճառվի $99-ով, սակայն այն օգտատերերը, ովքեր նախապես կպատվիրեն Surface Studio համակարգիչը, այս սարքը կստանան անվճար: Microsoft Surface Studio սարքը կարժենա 2999 ԱՄՆ դոլար:
Windows 10-ի հաջորդ թարմացման մեջ կհայտնվի նոր Paint ծրագիր

Windows 10-ի հաջորդ թարմացման մեջ կհայտնվի նոր Paint ծրագիր




Microsoft ընկերությունը երեկ ներկայացրեց Windows 10-ի հաջորդ թարմացման մեջ առկա որոշ ֆունկցիաներ ու ծրագրեր, որոնցից մեկը նոր Paint-ն է: Այս ծրագիրը զգալիորեն տարբերվում է Paint-ի նախորդ տարբերակներից և նախատեսված է ինչպես երկչափ, այնպես էլ եռաչափ նկարչության համար: Այսինքն Paint-ով հնարավոր կլինի ստեղծել 3D օբյեկտներ:



Windows 10-ի հաջորդ թարմացումը կոչվում է Creators Update և հասանելի կլինի մյուս տարվա սկզբում:

Ինչպես տեղադրել և խաղալ PES 2017-ը Android համակարգում

Ինչպես տեղադրել և խաղալ PES 2017-ը Android համակարգում



KONAMI ընկերությունը մի քանի շաբաթ առաջ թողարկեց PES 2017 ֆուտբոլային սիմուլյատորը, որը տվյալ պահին հասանելի է PlayStation, XBox և PC պլատֆորմերի համար: Առայժմ Google Play-ում կամ նմանատիպ այլ պաշտոնական խանութներում այս խաղի Android տարբերակը չկա, սակայն համացանցում հայտնվել է խաղի apk ֆայլը, որը հնարավոր է տեղադրել Android համակարգում:

1.Ներբեռնեք apk ֆայլը:

2.Տեղադրեք այն հեռախոսի մեջ (install): Եթե չեք կարողանում տեղադրել apk ֆայլը, ապա հեռախոսի կարգավորումներում միացրեք Unknown source պարամետրը:



3. Ներբեռնեք data ֆայլը և extract արեք մեջի ֆայլերը որևէ թղթապանակի մեջ:




4.Տեղադրեք նախորդ քայլում ստացված jp.konami.pesactionmobile թղթապանակն ու դրա պարունակությունը հեռախոսի մեջ գտնվող Android\obb թղթապանակի մեջ:


Արդյունքում պետք է այդ թղթապանակի մեջ լինի նկարում նշված ֆայլը:


Այս գործողությունների հետո հեռախոսի ծրագրերի ցանկում գտեք և բացեք PES 2017 խաղը: Եթե նշված քայլերը ճիշտ եք արել, ապա խաղի հետ կապված խնդիրներ պետք է չառաջանան:



Google-ը հասանելի է դարձրել Wallpaper հավելվածը, որը թույլ է տալիս ավտոմատ թարմացնել սմարթֆոնի էկրանի նկարները

Google-ը հասանելի է դարձրել Wallpaper հավելվածը, որը թույլ է տալիս ավտոմատ թարմացնել սմարթֆոնի էկրանի նկարները



Google-ը բոլոր Android օգտատերերի համար հասանելի է դարձրել իր կողմից ստեղծված Wallpaper հավելվածը, որը սկզբնական շրջանում նախատեսված էր Google-ի կողմից արտադրվող սմարթֆոնների համար: 


Այս հավելվածը թույլ է տալիս ընտրել առաջարկվող բաժիններից մեկը և յուրաքանչյուր օր ավտոմատ ինտերնետից ներբեռնել ու էկրանի նկարը փոխարինել ընտրված բաժնի լուսանկարներից մեկը: 

Ucom-ը աճուրդի է հանել 044 կոդով լավագույն համարները

Ucom-ը աճուրդի է հանել 044 կոդով լավագույն համարները


Այսօրվանից արդեն հնարավոր է գրանցվել 044.ucom.am կայքում և նոյեմբերի 1-3 մասնակցել Ucom ընկերության նոր 044 կոդով սկսվող հատուկ հեռախոսահամարների էլեկտրոնային աճուրդին, որից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակների իրականացմանը: Այդ կայքում տեղադրված են հեռախոսահամարների աճուրդի մեկնարկային և առանց աճուրդի գները:

Համացանցում հայտնվել է Assassin’s Creed ֆիլմի երկրորդ թրեյլերը

Համացանցում հայտնվել է Assassin’s Creed ֆիլմի երկրորդ թրեյլերը




20th Century Fox ընկերությունը ներկայացրեց Assassin’s Creed երկրորդ թրեյլերը: Հիշեցնեմ, որ այս ֆիլմը նկարահանված է համանուն խաղի հիման վրա և էկրաններին է հայտնվելու այս տարվա վերջում:
ArmHang խաղի նոր տարբերակում ավելացել են ռուսերեն և անգլերեն լեզուները

ArmHang խաղի նոր տարբերակում ավելացել են ռուսերեն և անգլերեն լեզուները



Հարգելի այցելուներ, Ձեզ եմ ներկայացնում իմ կողմից պատրաստված ArmHang խաղի թարմացված տարբերակը, որտեղ կատարվել են երկու մեծ փոփոխություններ: Նախևառաջ խաղում ավելացել են ռուսերեն և անգլերեն լեզուները: Խաղից առաջ կամ կարգավորումներում խաղացողներն այսուհետ կարող են ընտրել ծրագրի ինտերֆեյսի և բառերի լեզուն: Ընդ որում, յուրաքանչյուր լեզու ընտրելու դեպքում ցուցադրվում է այդ լեզվին համապատասխան բառեր: Օրինակ անգլերենի դեպքում «ՀՀ քաղաքներ» բաժնի փոխարեն կցուցադրվի «Cities of USA» բաժինը, իսկ ռուսերենի դեպքում՝ «Города России» բաժինը: 


Խաղում ևս 2 լեզուների ավելացումը փաստորեն 3 անգամ շատացնում է հասանելի բառերի քանակը: Այժմ այս խաղի միջոցով կարող եք ստուգել նաև Ձեր անգլերենի և ռուսերենի իմացությունը:


ArmHang խաղի մյուս նշանակալի փոփոխությունը կապված է կրկնվող բառերի հետ: Այժմ խաղի ընթացքում բառերը կկրկնվեն միայն այն դեպքում, երբ Ձեր ընտրած բաժիններին համապատասխան բառերը սպառվեն:

Այս հավելվածը հնարավորություն է տալիս քայլելով կամ վազելով գումար վաստակել

Այս հավելվածը հնարավորություն է տալիս քայլելով կամ վազելով գումար վաստակել


Ամիսներ առաջ թողարկված և փակ բետա փորձարկման փուլում գտնվող Bitwalking հավելվածը վերջերս հասանելի է դարձել Android-ի բոլոր օգտատերերի համար: Քայլելու կամ վազելու ընթացքում հավելվածը գեներացնում և օգտատերերին վճարում է Bitwalking Dollars կոչվող թվային փոխարժեքով գումար: 10 հազար քայլ (մոտ 8կմ) կատարելու դեպքում հավելվածը վճարում է 1BW$, որը համարժեք է 1$-ին: Մեկ օրվա մեջ հավելվածն առայժմ թույլ է տալիս վաստակել առավելագույնը 3BW$:



Այս հետաքրքիր ստարտափի մեջ հեղինակները ներդրել են բավականին մեծ գումար և նախատեսում են ապագայում համագործակցել հայտնի սպորտային, առողջապական և այլ ընկերությունների հետ:



Bitwalking-ը թույլ է տալիս օգտատերերին գնել կամ վաճառել վաստակած BW գումարը, սակայն այս ֆունկցիան առայժմ Հայաստանում հասանելի չէ: Վաստակած գումարը հնարավոր է ծախսել նաև հատուկ վիրտուալ խանութում՝ Bitwalking Store-ում, որը կբացվի մոտ ապագայում: Տվյալ պահին հավելվածում հարցում է անցկացվում, թե հատկապես որ ծառայության վրա են օգտատերերը ցանկանում ծախսել իրենց գումարը (օր. Dropbox կամ Netflix):




Bitwalking հավելվածից օգտվելը բավականին պարզ է: Անհրաժեշտ է ընդամենը Play Store-ից ներբեռնել այս հավելվածը և գրանցվել՝ նշելով հեռախոսահամարը: Գրանցվելուց հետո պետք է գրել SMS-ով եկած կոդը և հաստատել էլեկտրոնային փոստին ստացած նամակը: Այնուհետև քայլելու ընթացքում կարող եք բացել և ֆոնային ռեժիմում թողնել այս հավելվածը: Նշեն նաև, որ հավելվածի աշխատանքի համար պետք է մշտապես ակտիվացված լինի սմարթֆոնի GPS-ը:



Google-ի որոնման արդյունքներում ավելացել է գույների RGB ու Hex արժեքները ցուցադրող գործիք

Google-ի որոնման արդյունքներում ավելացել է գույների RGB ու Hex արժեքները ցուցադրող գործիք


Google-ի որոնման դաշտի միջոցով միանգամից ցուցադրվող գործիքներին ավելացավ ևս մեկը, որը հատկապես օգտակար է դիզայներների և լուսանկարիչների համար: Այժմ Google-ի որոնման դաշտում գրելով «RGB to Hex» արտահայտությունը միանգամից կցուցադրվի մի գործիք, որի միջոցով կարող եք ընտրել ցանկացած գունային գամմա և տեսնել դրա համապատասխան RGB ու HEX արժեքները: Կարող եք նաև սեղմել Show Color Values կոճակի վրա և բացված դաշտում տեսնել HSV, HSL և CMYK արժեքները:
Google Noto նոր տառատեսակների ընտանիքը ներառում է աշխարհի բոլոր լեզուները և անվճար հասանելի է բոլորի համար

Google Noto նոր տառատեսակների ընտանիքը ներառում է աշխարհի բոլոր լեզուները և անվճար հասանելի է բոլորի համար


Google ընկերությունը թողարկել է Noto կոչվող տառատեսակների նոր ընտանիքը, որը ներառում է աշխարհի բոլոր լեզուները և պարունակում է ավելի քան 110 հազար նշան: Այս տառատեսակներում բաց թողնված չի Յունիկոդի ոչ մի նշան: Google-ը այս տառատեսակները ստեղծել է 5 տարիների ընթացքում՝ Monotype և Adobe ընկերությունների աշխատակիցների օգնությամբ:


Noto անունը առաջացել է «No more tofu» բառակապակցությունից, որը նշանակում է այլևս ոչ մի tofu (երբ համակարգիչը չի կարողանում ցուցադրել որևէ նշան, ապա այն ցուցադրում է դատարկ քառակուսի նշան (), որն էլ կոչվում է tofu): Այսինքն Google-ը այս տառատեսակներով պայքարում է բացակայող նշանների դեմ:

Noto տառատեսպակները հասանելի են բոլորի համար և ցանկացած օգտատեր կարող է ներբեռնել դրանք: Ամբողջական փաթեթի ծավալը 472Մբ, որտեղ հիմնականում մեծ ծավալ են զբաղեցնում չինական ընտանիքի տառատեսակները: Հնարավորություն կա նաև Noto-ի կայքից ընտրել համապատասխան լեզվի տառատեսակները և ներբեռնել:


Noto տառատեսակները հնարավոր է օգտագործել սեփական ծրագրերում, բջջային հավելվածներում և իհարկե վեբ կայքերում: 


Ի դեպ, այս տառատեսակները վեբ կայքերում տեղադրելու ուղեցույցում ցուցադրում է նաև  հայերեն տառատեսակի օգտագործման եղանակը: