«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Yandex-ի քարտեզներով արդեն հնարավոր է վիրտուալ շրջել Երևանի փողոցներով

Yandex-ի քարտեզներով արդեն հնարավոր է վիրտուալ շրջել Երևանի փողոցներով


Yandex ընկերությունը ամիսներ առաջ Երևանում մենկարկեց Yandex Taxi ծառայությունը, որի լիարժեք աշխատանքի համար Yandex-ը սկսեց իր քարտեզներում ավելի լուրջ վերաբերվել Երևանի փողոցներին: Ամիսներ շարունակ Yandex-ի մեքենաները շրջում էին Երևանի փողոցներով և լուսանկարում դրանք հատուկ տեսախցիկներով: Այժմ արդեն այդ նկարահանումների արդյունքը կարող ենք տեսնել Yandex-ի քարտեզների էջում


Դրա համար պետք է սեղմել քարտեզի ներքևում գտնվող հեռադիտակի նշանի վրա: Այնուհետև քարտեզի վրա կցուցադրվեն կապույտ գծեր բոլոր այն վայրերում, որտեղ կարող եք վիրտուալ շրջել:


Երկու անգամ սեղմելով համապատասխան վայրի վրա կբացվի տվյալ փողոցի վիրտուալ պատկերը:  Շրջայցի ռեժիմում կարող եք տեղաշարժվել համակարգչի ստեղնաշարի սլաքների միջոցով, կամ քարտեզի վրա հայտնվող սլաքների վրա սեղմելով:


Կարող եք նաև քարտեզում տեղաշարժել հեռադիտակը և հայտնվել համապատասխան փողոցի վրա:

Համակարգչային վիրուսի շնորհիվ Սան Ֆրանցիսկոյի մետրոյի ուղևորները մեկ օր երթևեկել են անվճար

Համակարգչային վիրուսի շնորհիվ Սան Ֆրանցիսկոյի մետրոյի ուղևորները մեկ օր երթևեկել են անվճար



Սան Ֆրանցիսկոյի մետրոպոլիտենի մոտ 2000 համակարգիչներ մի քանի օր առաջ վարակվել են HDDCryptor վիրուսով, որը կոդավորում է համակարգչի կոշտ սկավառակի վրա գտնվող ինֆորմացիան և համակարգչի էկրանին ցուցադրում է Բիթքոին հասցե, որտեղ պետք է օգտատերը գումար փոխանցի, որպեսզի այդ արգելափակումը հանվի:


Մետրոպոլիտենից չարագործները պահանջել էին 100 բիթքոին (մոտ 73.000 ԱՄՆ դոլար), սակայն մետրոպոլիտենի աշխատողները կարողացել են առանց գումարի ազատվել այդ վիրուսից: Այնուամենայնիվ 5 օգտատերեր հետաքրքրության համար չարագործների բիթքոին հասցեին փոխանցել են մոտ 15 դոլար:


Այս վիրուսի շնորհիվ Սան Ֆրանցիսկոյի մետրոյի ուղևորները կարողացել են մեկ օր երթևեկել անվճար, քանի որ չեն աշխատել տոմսեր տրամադրող համակարգիչները:
Նոր MacBook Pro նոթբուքների վրա վիդեոքարտերի հետ կապված խնդիրներ կան

Նոր MacBook Pro նոթբուքների վրա վիդեոքարտերի հետ կապված խնդիրներ կան


Նոր Apple MacBook Pro նոթբուքների որոշ օգտատերերի մոտ խնդիրներ են առաջացել դրանց վիդեոքարտերի հետ կապված: Հիմնականում գրաֆիկական ծրագրերով աշխատելու ընթացքում նոթբուքի էկրանին հայտնվում են տարբեր երանգներով պատկերներ կամ էկրանը սկսում է թարթել տարբեր գույներով:



Առայժմ հայտնի չէ այս խնդրի ճշգրիտ մասշտաբների մասին, սակայն ինտերնետում անցկացված օնլայն հարցումը ցույց է տալիս, որ այդ խնդիրն ավելի շատ առկա է 15 դյույմանոց մոդելների վրա:
Microsoft Windows-ի և Office-ի բոլոր տարբերակների պաշտոնական ISO ֆայլերը ներբեռնող գործիք

Microsoft Windows-ի և Office-ի բոլոր տարբերակների պաշտոնական ISO ֆայլերը ներբեռնող գործիք



Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի Microsoft-ի կայքում տեղադրված մի էջի, որտեղ javascript կոդ աշխատացնելուց հետո հնարավոր էր դառնում ներբեռնել Microsoft Windows-ի բոլոր տարբերակների պաշտոնական ISO ֆայլերը: Սակայն վերջերս այդ էջն անհասանելի է և հայտնի չէ, թե երբ նորից հասանելի կլինի:

Սակայն պետք չի հուսահատվել, քանի որ ծրագրավորողներն արդեն հասցրել են ստեղծել մի գործիք, որը թույլ է տալիս շատ հեշտ ներբեռնել Microsoft Windows-ի և Office-ի բոլոր տարբերակների պաշտոնական ISO ֆայլերը ներբեռնող գործիք: Այս կայքի աշխատանքի հիմքում ընկած է Microsoft-ի պաշտոնական կայքը:


Այս ծրագրով ISO ֆայլերը ներբեռնելու համար պետք ընդամենը աջ կողմից ընտրեք համատասխան ծրագիրը և ձախ հատվածից ընտրել ծրագրի տարբերակն ու լեզուն: Վերջում կարող եք անմիջապես ծրագրի մեջից ներբեռնել Ձեր ընտրած ծրագիրը կամ պետք է սեղմեք հասցե գեներացնող կոճակի վրա և Ձեր ընտրած ծրագրի հասցեն ավտոմատ կպատճենվի համակարգչի հիշողության մեջ: Ներբեռնելու համար պետք է այդ հասցեն տեղադրեք (paste) և բացեք ինտերնետ դիտարկչում:


Հ.Գ.
Որոշ օգտատերերի մոտ ծրագիրը ցուցադրում է դատարկ սպիտակ էկրան և ոչ մի օպերացիոն համակարգ չի ներբեռնում: Այս խնդիրը լուծելու համար բացեք Ձեր Internet Explorer-ի կարգավորումները և միացրեք նկարում ցուցադրված պրոտոկոլները:


Google DeepMind արհեստական ինտելեկտը կարողանում է կարդալ մարդկանց շուրթերից

Google DeepMind արհեստական ինտելեկտը կարողանում է կարդալ մարդկանց շուրթերից


Google ընկերությունը Օքսվորդի գիտնականների հետ համատեղ ստեղծել է արհեստական ինտելեկտ, որը կարողանում է բավականին բարձր ճշտությամբ կարդալ մարդկանց շուրթերից և հասկանալ տեքստը: Մասնագետներն այս ալգորիթմին ցուցադրել են BBC-ի և այլ հայտնի հեռուստաալիքների հազարավոր ժամերով հեռուստաշուներ և արդյունքում ալգորիթմը 46.8% ճշտությամբ կարդում է շուրթերից: Նշեմ, որ շուրթերից կարդացող մասնագետը նույն փորձի ընթացքում կարողանում է կարդալ 12.4% ճշտությամբ: Դե ինչ, այս ալգորիթմն առայժմ գտնվում է զարգացման փուլում և մոտ ապագայում այս կարող է դառնալ հասանելի բոլորի համար:
Ինչպես արագ ռեստարտ անել Chrome-ը և պահպանել ընթացիկ բացված էջերը

Ինչպես արագ ռեստարտ անել Chrome-ը և պահպանել ընթացիկ բացված էջերը



Google Chrome-ով երկար աշխատելուց հետո երբեմն կարիք է լինում վերաթողարկել ծրագիրը (restart): Սակայն դա անելու համար պետք է փակել ծրագիրը և բացելուց հետո ընթացիկ բացված էջերը չեն պահպանվում:




Պարզվում է, որ Chrome-ը ռեստարտ անելու համար կա մի հեշտ հնարք: Պետք է ընդամենը Chrome-ի հասցեի դաշտում գրել՝ chrome://restart
VLC նվագարկիչով այժմ կարող եք դիտել 360° տեսահոլովակներ ու լուսանկարներ

VLC նվագարկիչով այժմ կարող եք դիտել 360° տեսահոլովակներ ու լուսանկարներ




Հայտնի սոցիալական ցանցերն ու վիդեո հոսթինգները վաղուց արդեն ցուցադրում են 360° աստիճան տեսահոլովակներ ու լուսանկարներ, սակայն համակարգչային նվագարկիչներից VLC առաջիններից է, որ իր ծրագրի մեջ ներդնում է այս ֆունկցիան: Այսպիսով VLC ծրագրի նոր տարբերակում կարող եք արդեն բացել և տեսնել 360° աստիճան տեսահոլովակներ ու լուսանկարներ:



Եթե համակարգչի մեջ չունեք նմանատիպ վիդեոներ կամ նկարներ, ապա կարող եք ներբեռնել և փորձել VLC-ի կայքում առաջարկվող մեդիա ֆայլերը: Նշեմ նաև, որ 360° աստիճան մեդիաները կարող եք կառավարել համակարգչի մկնիկի միջոցով:
iPhone 7-ի ճառագայթման ցուցանիշը 5 անգամ գերազանցում է Samsung Galaxy 7 Edge-ի ցուցանիշին

iPhone 7-ի ճառագայթման ցուցանիշը 5 անգամ գերազանցում է Samsung Galaxy 7 Edge-ի ցուցանիշին


Էլեկտրոմագնիսական ճառագայթման վատ ազդեցության մասին գիտնականները ընդհանուր հայտարարի չեն գալիս: Մի մասը պնդում է, որ դա կարող է զգալի վնաս հասցնել մարդու օրգանիզմին, իսկ մյուս մասը պնդում է, որ բջջային հեռախոսների թույլատրելի սահմաններում ճառագայթումը ոչ մի կողմնակի էֆեկտ չի կարող ունենալ մարդու առողջության վրա: Ինչևէ փաստը մնում է փաստ, որ բջջային սարքերը արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթներ, որոնց մակարդակը հիմնականում թույլատրելի սահմաններում է լինում:


PhonAndroid պարբերականը ներկայացրել է նոր ուսումնասիրությունների արդյունքները, որտեղ ներկայացված են բջջային հեռախոսների ճառագայթման ցուցանիշները: Մասնագետները պնդում են, որ iPhone 7 սմարթֆոնի ճառագայթման մակարդակը(SAR) 5 անգամ ավելի շատ է Samsung Galaxy S7 edge-ի ճառագայթման մակարդակից:


Այս ուսումնասիրությունների արդյունքում ամենալավ ցուցանիշն ունի Galaxy S7 edge-ը, երկրորդ հորիզոնականում Asus ZenFone 3-ն է, իսկ երրորդում Galaxy A5-ը: Այս ցուցակում ճառագայթման ամենաբարձր մակարդակն ունեն Huawei Honor 8 և Huawei P9 սմարթֆոնները:

Ճառագայթման ամենացածր մակարդակ ունեցող սմարթֆոնների ցանկը՝
  1. Samsung Galaxy S7 Edge (0,264)
  2. Asus ZenFone 3 (0,278)
  3. Samsung Galaxy A5 2016 (0,290)
  4. Lenovo Moto Z (0,304)
  5. OnePlus 3 (0,394)
  6. Samsung Galaxy S7 (0,406)
  7. HTC 10 (0,417)
  8. Sony Xperia XA (0,473)
  9. Honor 5X (0,560)
  10. Samsung Galaxy A3 2016 (0,621)
Ճառագայթման ամենաբարձր մակարդակ ունեցող սմարթֆոններ ցանկը՝

  1. Honor 8 (1,5)
  2. Huawei P9 (1,43)
  3. Apple iPhone 7 (1,38)
  4. Apple iPhone 7 Plus (1,24)
  5. Honor 5C (1,14)
  6. Sony Xperia X Compact (1,08)
  7. Sony Xperia XZ (0,870)
  8. LG G5 (0,737)
  9. Apple iPhone SE (0,720)
  10. Sony Xperia X (0,720)
Microsoft Solitaire խաղերի հավաքածուն արդեն հասանելի է Android և iOS սարքերի վրա

Microsoft Solitaire խաղերի հավաքածուն արդեն հասանելի է Android և iOS սարքերի վրա


Microsoft ընկերությունը շարունակում է զարմացնել իր օգտատերերին և ավելի շատ ծառայություններ ու ծրագրեր է հասանելի դարձնում այլ պլատֆորմերի համար: Այս անգամ հերթը հասավ դասական Solitaire խաղերի հավաքածուին, որն այժմ հասանելի է iOS և Android սարքերի վրա: Հավաքածուն ներառում է Klondike, FreeCell, Pyramid և Tripeak խաղերը:


Այս խաղում հաղթելու համար պետք է շատ արագ փոխեք ինտերնետ դիտարկչի պատուհանի չափսերը

Այս խաղում հաղթելու համար պետք է շատ արագ փոխեք ինտերնետ դիտարկչի պատուհանի չափսերը


Chrome Experiments նախագծի շրջանակներում ստեղծվել է մի հետաքրքիր ու յուրօրինակ կայք, որը կոչվում է Super Resize Me: Այս կայքը բացելուց հետո պետք է ինտերնետ դիտարկչի պատուհանի չափսը փոքրացնեք և հավասարեցնեք կայքում ցուցադրված շրջանակի չափսերին: Թվում է թե հեշտ գործ է, սակայն այս ամենը պետք է անեք շատ արագ և փորձեք հնարավորինս շատ միավորներ հավաքել:


Դե ինչ, խաղացեք ու մեկնաբանությունններում գրեք, թե որքան միավոր կարողացաք հավաքել:

Ինչ անել, եթե Skype-ը չի տեղադրվում Windows 7-ի վրա

Ինչ անել, եթե Skype-ը չի տեղադրվում Windows 7-ի վրա



Վերջերս որոշեցի համակարգչի վրա տեղադրել Windows 7 և հանդիպեցի մի խնդրի, որին այսօր կանդրադառնամ: Windows 7-ը տեղադրելուց հետո հերթով տեղադրեցի անհրաժեշտ ծրագրերը և Skype-ը տեղադրելու ժամանակ ստացա Windows Installer-ի մասին հաղորդագրություն: Փորձեցի կատարել Windows-ի թարմացումները, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին անցնում: Նշեմ, որ տեղադրել էի Windows 7 SP1 x64, իսկ Skype-ը ներբեռնել էի պաշտոնական կայքից: 



Երկար փնտրտուքներից հետո Skype-ի կայքում հայտնաբերեցի մի հղում, որտեղից ներբեռնված Skype-ն առանց խնդիրների տեղադրվում և աշխատում է: Ճիշտն ասած չգիտեմ ինչն է պատճառը, սակայն բազմաթիվ օգտատերերի կողմից ստացել եմ նույն խնդրին առնչվող նամակներ: Այսպիսով, եթե ունեք նման խնդիր, ապա փորձեք ներքևի հղումով ներբեռնել Skype ծրագիրը:
Google-ի այս հավելվածը թույլ է տալիս մի քանի վայրկյանում թվայնացնել ձեր մանկության լուսանկարները

Google-ի այս հավելվածը թույլ է տալիս մի քանի վայրկյանում թվայնացնել ձեր մանկության լուսանկարները


Հավանաբար ձեզանից շատերը նախկինում փորձել են սկաների միջոցով թվայնացնել իրենց մանկության լուսանկարները: Ես ինքս բազմաթիվ անգամ կատարել եմ այս գործողությունը և կարծում եմ, որ սա բավականին ժամանակատար և դժվար գործընթաց է:


Սմարթֆոնների հայտնվելուց հետո այս խնդիրը որոշակի առումով ավելի հեշտացավ, սակայն այս դեպքում ևս կան որոշ դժվարություններ: Օրինակ չեք կարող սմարթֆոնը ճիշտ անկյան տակ կամ ճիշտ հեռավորության վրա պահել: Խնդիր է առաջանում նաև լուսավորության ու լուսանկարի որակի հետ կապված:



Հատուկ այս նպատակով Google-ը ստեղծել է PhotoScan հավելվածը, որը հասանելի է iOS և Android համակարգերի համար: PhotoScan-ը աշխատում է պանորամա նկարելու մեխանիզմով: 


Լուսանկարները թվայնացնելու համար պետք է ընդամենը հավելվածի օգնությամբ կատարեք մի քանի լուսանկար և այնուհետև հավելվածը դրանք միացնում է և ճիշտ անկյան տակ դասավորելով ստանում է մեկ ամբողջական լուսանկար:


MacBook Pro-ի գեղեցիկ գովազդային հոլովոկը

MacBook Pro-ի գեղեցիկ գովազդային հոլովոկը


Apple ընկերությունը նկարահանել է MacBook Pro-ի գեղեցիկ գովազդ, որը հիմնված է այսպես կոչված «Դոմինոների էֆեկտի» հիման վրա: Գովազդում հերթով պայթում են հազարավոր լամպեր և դրանց զուգահեռ ցուցադրվում է մարդկության կողմից կատարված ամենամեծ բացահայատումները: 



Սակայն գովազդում Apple-ը չի դասում Macbook Pro-ն այդ բացահայտումների շարքին, այլ սա պարզապես գործիք է, որը թույլ է տալիս կատարել ապագայի բացահայտումները:
Apple-ը վաճառքի է հանել 300$ արժողությամբ գիրք, որը պարունակում է միայն Apple-ի սարքերի լուսանկարները

Apple-ը վաճառքի է հանել 300$ արժողությամբ գիրք, որը պարունակում է միայն Apple-ի սարքերի լուսանկարները

Apple-ը վաճառքի է հանել սեփական սարքերի լուսանկարներով գիրք, որը վաճառվում է չափազանց բարձր գնով: Գիրքը հասանելի է երկու չափսերով: Առաջին տարբերակն (10.20" x 12.75") արժի  199$, իսկ երկրորդ (13" x 16.25") տարբերակը` 299$:
Գիրքը կոչվում է Designed by Apple in California և ներառում է 20 տարվա ընթացքում ստեղծված Apple-ի բոլոր արտադրանքների լուսանկարները: Գիրքը նվիրված է Apple-ի համահիմնադիր Ստիվ Ջոբսի հիշատակին:
Այժմ հնարավոր է օգտվել Skype-ից առանց գրանցվելու և լրացուցիչ ծրագրեր ներբեռնելու

Այժմ հնարավոր է օգտվել Skype-ից առանց գրանցվելու և լրացուցիչ ծրագրեր ներբեռնելու



Skype-ի վեբ տարբերակում հայտնվել է մի կոճակ, որը թույլ է տալիս առանց գրանցվելու մուտք գործել Skype: Մուտք գործելու համար անհրաժեշտ է ընդամենը գրել Ձեր անունը: Մուտք գործելուց հետո կգեներացվի հատուկ հասցե, որը կարող եք ուղարկել այլ մարդկանց և խմբակային չաթի ռեժիմում գրել/ստանալ հաղորդագրոյթուններ, կամ կատարել աուդիո/վիդեո զանգեր: 



Բնականաբար կարող եք նաև ուղարկել և ստանալ ֆայլեր, ինչպես նաև հեռարձակել Ձեր էկրանը:


Lenovo ապրանքանիշով սմարթֆոններ այլևս չեն արտադրվի

Lenovo ապրանքանիշով սմարթֆոններ այլևս չեն արտադրվի


Lenovo ընկերությունը որոշել է այլևս չթողարկել Lenovo ապրանքանիշով սմարթֆոններ: Դրա փոխարեն նոր սմարթֆոնները կրելու են Moto ապրանքանիշը: Հիշեցնեմ, որ մոտ երկու տարի առաջ Lenovo ընկերությունը Google-ից գնեց Motorola Mobility-ն 2,91 միլիարդ դոլարով:
Գեղեցիկ, յուրահատուկ ու հանգստացնող կայքերի հասցեների գեներատոր

Գեղեցիկ, յուրահատուկ ու հանգստացնող կայքերի հասցեների գեներատոր



Sharkle կայքը պարունակում է ընդամենը մեկ կոճակ, որի վրա սեղմելով պատահականության սկզբունքով բացվում են համացանցում առկա գեղեցիկ ու յուրահատուկ կայքեր, որոնք հիմնականում ներառում են նյարդերը հանգստացնող երաժշտություն ու անիմացիաներ, HTML5-ով և այլ վեբ տեխնոլոգիաներով ստեղծված գեղեցիկ էֆեկտներ, խաղեր և այլն:
Android Auto համակարգն արդեն հնարավոր է տեղադրել Android սմարթֆոնի վրա

Android Auto համակարգն արդեն հնարավոր է տեղադրել Android սմարթֆոնի վրա




Google-ը թողարկել է Android Auto համակարգի երկրորդ տարբերակը, որը հնարավոր է տեղադրել Android 5.0-ով (կամ ավելի բարձր տարբերակով) աշխատող սմարթֆոնների վրա: Հիշեցնեմ, որ Android Auto համակարգի նախորդ տարբերակը նախատեսված էր միայն ավտոմեքենաների համար: Այսինքն այն ներդրվում էր նոր մոդելի ամտոմեքենաների մեջ: 

Android Auto համակարգը թույլ է տալիս բջջային հեռախոսի վրա ունենալ հատուկ ինտերֆեյս, որը հարմարեցված է հենց մեքենա վարելու համար: Այսինքն կարող եք հեշտությամբ տեսնել երթևեկության ուղղությունները (նավիգացիա), կառավարել երաժշտությունը, պատասխանել զանգերին կամ կատարել զանգեր:


Android Auto-ն տվյալ պահին Google Play-ում հասանելի է 30 երկրներում, սակայն դրանց թվում Հայաստանը չկա: Սակայն կարող եք ներբեռնել համակարգի apk ֆայլը և տեղադրել սմարթֆոնի մեջ:

Ներբեռնել arm | arm64x86_64
Lenovo-ն 8 տարի առաջ գուշակել էր MacBook Pro-ի ապագան (Տեսանյութ)

Lenovo-ն 8 տարի առաջ գուշակել էր MacBook Pro-ի ապագան (Տեսանյութ)


8 տարի առաջ Ստիվ Ջոբսը ներկայացրեց առաջին Apple MacBook Air գերբարակ նոթբուքը և մարդիկ հիացմունքով ընդունեցին այն: Սակայն չափից շատ բարակությունն իր հերթին ստեղծում է անհարմարություններ, քանի որ օգտատերերը զրկվում են մի շարք արտաքին բնիկներից: Դեռ այն ժամանակ Lenovo ընկերությունը նկարահանեց գովազդային հոլովակ, որտեղ ծաղրում էր Apple-ին:


Հոլովակի շեշտը դրվել էր այն հանգամանքի վրա, որ օգտատերերը ստիպված էին օգտագործել մի շարք ադապտերներ, իսկ Lenovo ThinkPad X300-ը այդ ադապտերների կարիքը չուներ: 


Այսպիսով 8 տարի անց այս հոլովակը նորից ակտուալ է, քանի որ վերջերս ներկայացված Macbook Pro նոթբուքների վրա առկա են միայն USB-C բնիկներ և այլ սարքերի միացնելու դեպքում կարիք է լինում օգտվել մի շարք ադապտերներից:


«Սուտասան երեխաներն ու լամպերը» խնդրի ճիշտ պատասխանը

«Սուտասան երեխաներն ու լամպերը» խնդրի ճիշտ պատասխանը



Արմբլոգի նախորդ գրառումներից մեկում ներկայացրել էի մի խնդիր, որտեղ պահանջվում էր գտնել, թե իրականում քանի լամպ կար դասարանում: Եկեք միասին պարզենք, թե որն է ճիշտ պատասխանը: Այսպիսով առաջին երեխան չէր կարող սուտ ասել, քանի որ այդ դեպքում ճիշտ կլինեին 4 աշակերտներ, այսինքն կեսից շատը, որը հակասում է խնդրի պայմաններին: Չորրորդ երեխան ճիշտ չէր կարող ասել, քանի որ այդ դեպքում առաջին 4 երեխաների ասածները ճիշտ կլինեին, որը նույնպես հակասում է խնդրի պայմաններին: Արդյունքում մնացին 2,3,4 պատասխանները, որոնք համեմատելով երեխաների պատասխանների հետ կստանանք, որ սենյակում իրականում կար 2 լամ:
Բջջային սարքերը ինտերնետի օգտագործման ծավալով առաջին անգամ գերազանցել են համակարգիչներին

Բջջային սարքերը ինտերնետի օգտագործման ծավալով առաջին անգամ գերազանցել են համակարգիչներին


StatCounter կայքի տվյալների համաձայն հոկտեմբեր ամսին պատմության մեջ առաջին անգամ բջջային սարքերը ինտերնետի օգտագործման ծավալով  առաջ են անցել համակարգիչներից: Նշեմ, որ 2009 թվականին համակարգիչները այս ցուցանիշով բացարձակ առաջար էին (մոտ 100%-ը 0%-ի դիմաց): Այս տարվա հոկտեմբերին բջջային սարքերի ցուցանիշը կազմել 51.3% է , իսկ համակարգիչներինը՝ 48.7%: 
Piper: Նոր անիմացիոն կարճամետրաժ մուլտֆիլմ Pixar-ի կողմից

Piper: Նոր անիմացիոն կարճամետրաժ մուլտֆիլմ Pixar-ի կողմից



Գործողությունների ավտոմատացման Microsoft Flow ծառայությունը հասանելի է բոլորի համար

Գործողությունների ավտոմատացման Microsoft Flow ծառայությունը հասանելի է բոլորի համար


Microsoft ընկերությունը հասանելի է դարձրել բոլորի համար Flow ծառայությունը, որի բետա տարբերակը ներկայացվել էր ս.թ. ապրիլին: Flow-ն հանդիսանում է IFTTT ծառայության նման ծառայություն և նախատեսված է գործողությունները ավտոմատացնելու համար: Նմանատիպ ծառայությունները թույլ են տալիս ինչ-որ պայմաններից կախված կատարել որոշակի գործողություններ (օրինակ նամակ ստանալու դեպքում դրա մեջ պարունակվող նկարը պահպանել Dropbox-ի վրա):



Ի տարբերություն IFTTT-ի, որը թույլ է տալիս կապել երկու պարզ գործողությունները միմյանց, Microsoft Flow-ն թույլ է տալիս կապել մի քանի գործողություններ: Օրինակ կարող եք ինչ-որ բառ պարունակող թվիթը միաժամանակ ուղարկել նամակով և գրել այն Google Drive-ի վրա: IFTTT-ի դեպքում նման բան ստանալու համար պետք է ստեղծեք երկու սցենարներ, որոնց պայմանները նույնն են, իսկ գործողությունները տարբեր:


IFTTT-ի հետ համեմատած Flow-ն նաև տարբերվում է ներգրավված ծառայություններով, որոնք ավելի շատ մասնագիտական ու աշխատանքային են: IFTTT-ում առկա ծառայությունները հիմնականում ինտերնետի հետ են կապված: Սակայն ներգրավված ծառայությունների քանակով IFTTT-ն առավելություններ ունի՝ Flow-ում կան 58 ծառայություններ, IFTTT - ում՝ 366:


Microsoft Flow-ի բջջային հավելվածը թույլ է տալիս ստեղծել կոճակներ, որոնք սեղմելու դեպքում կկատարվեն գործողությունները: Այսինքն այս դեպքում պետք չի ստեղծել պայմաններ: Օրինակ կարող եք սեղմել կոճակը և Microsoft Visual Studio Online-ում build անել Ձեր պրոյեկտը, կամ կարող եք սեղմել կոճակը և Ձեր տնօրենը նամակ կստանա, որ այսօր աշխատանքի չեք գնալու:


Microsoft Flow-ի անվճար տարբերակը թույլ է տալիս կատարել ամսական 750 սցենարներ: Այդ սահմանափակումը հանելու համար պետք է ամսական վճարեք 5$: