Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ներկայացվեց OnePlus 5 սմարթֆոնը

Ներկայացվեց OnePlus 5 սմարթֆոնը

OnePlus ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց OnePlus 5 սմարթֆոնը, որը փոխարինելու է OnePlus 3T մոդելին: Արտաքնապես OnePlus 5-ը բավականին շատ է տարբերվում նախորդ մոդելից և ավելի շատ նման է Phone 7 Plus-ին:
OnePlus 5 սմարթֆոնի Optic AMOLED էկրանը 5,5 դույմ է՝ 1920х1080 թողունակությամբ: Էկրանը ծածկված է Gorilla Glass 5-ով: Զարմանալի է, բայց սմարթֆոնը չունի փոշու և ջրի դեմ պաշտպանություն:


OnePlus 5 սմարթֆոնն ունի 2,45Գհց Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, Adreno 540 գրաֆիկական ադապտեր, 6 կամ 8Գբ LPDDR4X օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 64 կամ 128Գբ ներքին հիշողություն: Արտաքին հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն չկա:



Այս նոր սմարթֆոնն ունի մատնահետքի սկաներ, ակսելերոմետր, գիրոսկոպ, GPS, Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, NFC, Bluetooth 5.0 և այլ ժամանակակից մոդուլներ:


OnePlus 5 սմարթֆոնն ունհետևի կողմում ունի երկու տեսախցիկներ: Առաջինը 16Մպ է, իսկ երկրորդը՝ 20: Սմարթֆոնի առաջնային մասում տեղադրված տեսախցիկը 16Մպ է: OnePlus 5-ի մարտկոցը 3300 մԱ/ժ է, որը լիցքավորվում է USB Type-C պորտով:


6Գբ օպերատիվ ու 64Գբ ներքին հիշողությամբ OnePlus 5 սմարթֆոնը ԱՄՆ-ում վաճառվելու է 479 դոլարով, իսկ 8Գբ օպերատիվ և 128Գբ ներքին հիշողություն ունեցող տարբերակը՝ 539 դոլար:
PES 2018 խաղի պաշտոնական թրեյլերը

PES 2018 խաղի պաշտոնական թրեյլերը


Google-ի որոնման արդյունքներում հայտնվել է վիրտուալ «Սպիներ»

Google-ի որոնման արդյունքներում հայտնվել է վիրտուալ «Սպիներ»


Google կայքը որոշել է ետ չմնալ թրենդային դարձած սպիներների թեմայից ու իր որոնման արդյունքներում տեղադրել է վիրտուալ «Սպիներ»: Այն տեսնելու համար հարկավոր է Google-ի վեբ կամ բջջային տարբերակներում որոնել Spinner բառը: 



Google-ի որոնման արդյունքներում ցուցադրվող այս սպիներն ունի երկու ռեժիմ: Առաջին ռեժիմը ֆիջեթ սպիներ է, իսկ երկրորդը՝ թվային: Երկրորդ տարբերակի դեպքում կարող եք ընտրել նաև թվերի քանակը:
Ինչպես անմիջապես համակարգչից նկարներ ու վիդեոներ տեղադրել Instagram-ում

Ինչպես անմիջապես համակարգչից նկարներ ու վիդեոներ տեղադրել Instagram-ում




Instagram-ը թույլ է տալիս վեբ տարբերակով մուտք գործել պրոֆիլ և տեսնել լուսանկարներն ու վիդեոները, սակայն նոր լուսանկարներ/վիդեոներ տեղադրելու հնարավորություն չի տալիս: Այս բացթողումը շատերը լրացնում են Անդրոիդի կամ այլ օպերացիոն համակարգերի էմուլյատորներ տեղադրելով: Սակայն պարզվում է, որ կա ավելի հեշտ ու պարզ տարբերակ: Պետք է պարզապես ինտերնետ դիտարկչում user-agent կարգավորումը փոխել բջջային սարք և այնուհետև այցելել Instagram-ի կայքը:

1. Բացեք ինտերնետ դիտարկիչը:
2. Բացեք Instagram-ի կայքը և մուտք գործեք Ձեր պրոֆիլ:

Հետագա քայլը ինտերնետ դիտարկչից կախված տարբեր է: Եկեք մի քանի դիտարկիչների դեպքում տեսնենք, թե ինչպես պետք է փոխել user-agent-ը:

Chrome (PC և Mac)
3. Սեղմեք Command+Option+I (Mac) կամ Ctrl+Shift+I ստեղները և բացեք Developer Tools պատուհանը:
4. Ձախ վերևի անկյունում սեղմեք հեռախոսի/պլանշետի նշանի վրա:



Internet Explorer և Microsoft Edge (PC)
3. Սեղմեք F12 և բացեք Emulation վահանակը:
4. Browser profile պարամետրը դրեք Windows Phone 8:


Safari (Mac)
3. Բացեք ձախ վերևի անկյունում գտնվող Safari մենյուն, ընտրեք Preferences
4. Բացեք Advanced բաժինը, այնուհետև միացրեք Show Develop menu in menu bar կարգավորումը:
6. Փակեք Preferences պատուհանը:
7. Հայտնված Develop մենյույում User Agent-ը ընտրեք Safari — iOS 10 — iPhone:



FireFox, Opera, Chrome (PC և Mac)
Ինտերնետ դիտարկիչների user-agent կարգավորումը փոխելու համար գոյություն ունի նաև մի պարզ ու օգտակար հավելված, որը կոչվում է User Agent Switcher


Այն տեղադրելուց հետո կարող եք հավելվածների բաժնում գտնել այս հավելվածի նշանը և դրա միջոցով միանգամից փոխել user-agent կարգավորումը:
E3-ի ժամանակ ցուցադրվեց Spider-Man խաղի 9 րոպեանոց գեյմփլեյը

E3-ի ժամանակ ցուցադրվեց Spider-Man խաղի 9 րոպեանոց գեյմփլեյը



E3 ցուցահանդեսի ժամանակ Insomniac Games-ը ներկայացրեց «Spider Man» խաղի 9 րոպեանոց գեյմփլեյը: Խաղը թողարկվելու է 2018 թվականին և հասանելի է լինելու PS4 և PS4 Pro կոնսոլների համար:
Microsoft-ը վերաթողարկելու է օրիգինալ Age of Empires խաղը թարմացված 4K գրաֆիկայով և գեյմփլեյով

Microsoft-ը վերաթողարկելու է օրիգինալ Age of Empires խաղը թարմացված 4K գրաֆիկայով և գեյմփլեյով


E3 ցուցահանդեսի ժամանակ Microsoft-ը հայտնեց, որ վերաթողարկելու է օրիգինալ Age of Empires խաղը, սակայն 4К-ի համար թարմացված գրաֆիկայով և գեյմփլեյով, ինչպես նաև Xbox Live-ով օնլայն խաղալու հնարավորությամբ: Խաղի թարմացված տարբերակը կոչվելու է Age of Empires Definitive Edition: 



Խաղի թողարկման ամսաթիվն առայժմ հայտնի չէ, սակայն կարող եք այցելել ageofempires.com կայքը և բաժանորդագրվել բետա տարբերակին:
Seagate-ը հատուկ PS4-ի համար թողարկել է 2Տբ ծավալով արտաքին հիշողության սարք

Seagate-ը հատուկ PS4-ի համար թողարկել է 2Տբ ծավալով արտաքին հիշողության սարք

Ամիսներ առաջ Sony ընկերությունը թարմացրեց PlayStation խաղային կոնսոլների ծրագրային ապահովումը և ավելացրեց մինչև 8Տբ արտաքին հիշողության սարքեր միացնելու հնարավորություն: 
Seagate ընկերությունը որոշել է օգտվել այս հնարավորությունից և հատուկ PlayStation-ի համար ստեղծել է 2Տբ ծավալով PS4 Game Drive արտաքին հիշողությունյան սարքը: Այս սարքն աշխատում է USB 3.0 ինտերֆեյսով և արժի $80:
Ստեղծվել է թանաք, որը փոխում է իր գույնը՝ օրգանիզմում առկա որոշ տարրերի քանակից կախված

Ստեղծվել է թանաք, որը փոխում է իր գույնը՝ օրգանիզմում առկա որոշ տարրերի քանակից կախված


Գիտնականները ստեղծել են հատուկ թանաք, որը փոխում է իր գույնը՝ օրգանիզմում առկա որոշ տարրերի քանակից կախված: Այս թանաքով հնարավոր  կլինի նկարել տատուներ հիվանդների մաշկի վրա և հետևել նրանց առողջությանը (օրինակ շաքարային դիաբետի դեպքում):

Բացահայտում - Մայքլ Ջեքսոն և Փոլ Ուոլքեր

Բացահայտում - Մայքլ Ջեքսոն և Փոլ Ուոլքեր



Փոփ արքայի տիտղոսը մինչև օրս պահպանող Մայքլ Ջեքսոնի և հանրահայտ "Ֆորսաժ" ֆիլմաշարի գլխավոր հերոս Փոլ Ուոլքերի կյանքից վաղաժամ հեռացման մասին լուրը շատերը չկարողացան ընդունել։Բայց մի՞թե կարելի է պնդել,որ նրանք իսկապես մահացել են։Արձանագրված փաստերը ավելի քան ապշեցնող են։
«Սևան Ստարտափ Սամմիթ»: Գյուղատնտեսական ոլորտի ստարտափները կարող են շահել $2500

«Սևան Ստարտափ Սամմիթ»: Գյուղատնտեսական ոլորտի ստարտափները կարող են շահել $2500



«Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» ՓԲԸ-ն «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի շրջանակներում հայտարարել է հատուկ մրցույթ։ Սամմիթի մասնակից ստարտափները, որոնց գործունեության ոորտը գյուղատնտեսությունն է, կմասնակցեն միայն նրանց համար նախատեսված մրցույթին։ Սամմիթի ընթացքում՝ հուլիսի 28-ին, «Janfida Battle»-ի մասնակիցները հնարավորություն կստանան շահել $2500 մրցանակ։

«Հայաստանի նման երկրում, որտեղ գյուղատնտեսությունն ունի մեծ պոտենցիալ, շատ կերևոր է, որ ստարտափները կարողանան գտնել ֆինանսավորում։ Ուրախ ենք, որ մեր գործին շատ կազմկերպություններ են միանում, քանի որ դա միայն խոսում է այն մասին, որ Հայաստանի առաջընթացով մտահոգվածների թիվը մեծ է։ Բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել և մասնակցել»,- նշել է «Սևան Սարտափ Սամմիթ 2017»-ի ղեկավար Վահագն Ռափյանը։


«Սևան Ստարտափ Սամմիթ»-ն իրենից ներկայացնում է վրանային բիզնես ֆորում, որին կարող են մասնակցել տարբեր բնագավառների ստարտափներ և շահել մրցանակներ։ Հարցազրույցն անցնելուց հետո, ընտրված 100 թիմերը կստանան Սամմիթի ուղեգիր, որտեղ մրցելով կշահեն մրցանակներ, կամ կստանան ֆինանսավորում Հայաստանից և արտերկրից հրավրված ներդրողներից։

Հիշեցնենք, որ Սամմիթը տեղի է ունենալու Սևան Ազգային Պարկում հուլիսի 24-ից 31-ը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 20-ն է։ Հայտերը կարող եք լրացնել այստեղ՝


Ներկայացվեց Assassin’s Creed Origins խաղի թրեյլերը, գեյմփլեյն ու թողարկման ամսաթիվը

Ներկայացվեց Assassin’s Creed Origins խաղի թրեյլերը, գեյմփլեյն ու թողարկման ամսաթիվը


E3 ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվեց Assassin’s Creed խաղի նոր տարբերակը, որը կոչվում է Assassin’s Creed Origins: Այս խաղի գործողությունները տեղի են ունենում հին Եգիպտոսում: Խաղը թողարկվելու է ս.թ. հոկտեմբերի 27-ին և հասանելի է լինելու PlayStation 4, Xbox One և PC տարբերակներով: 



Xbox One X-ի համար նախատեսված 4K տարբերակը կթողարվի այդ կոնսոլի վաճառքի օրվանից սկսած՝ նոյեմբերի 7-ից:



Assassin’s Creed Origins խաղի աշխարհը բավականին մեծ է և ներառում է նաև անդրջրյան աշխարհը: Այսինքն, խաղի հերոսը կարող է սուզվել ջրի տակ և գտնել խորտակված գանձեր և այլ օգտակար առարկաներ:

Արարածներ որոնց գոյությանը դժվար է հավատալ - Գաղտնիքների բանալի

Արարածներ որոնց գոյությանը դժվար է հավատալ - Գաղտնիքների բանալի


Հարգելի այցելուներ, Արմբլոգը շարունակում է ցուցադրել «Գաղտնիքների բանալի» կոչվող հաղորդաշարը: Հերթական թողարկումը վերաբերում է արարածների, որոնց գոյությանը դժվար է հավատալ:
Microsoft-ը ներկայացրեց Xbox One X խաղային կոնսոլը

Microsoft-ը ներկայացրեց Xbox One X խաղային կոնսոլը



E3 2017 ցուցահանդեսի ժամանակ Microsoft ընկերությունը ցուցադրեց իր նոր Xbox One X խաղային կոնսոլը, որի կոդային անունն էր Project Scorpio: Այս նոր կոնսոլն ունի 4K ռեժիմ, նոր գրաֆիկական ադապտեր և Xbox One կոնսոլի հետ հակադարձ համատեղելիություն (ներառյալ բոլոր խաղերն ու ակսեսուարները): Այս նոր խաղային կոնսոլը վաճառքի կհանվի նոյեմբերին և կարժեն $499:


Xbox One X-ը փաստացի մրցելու է ոչ թե PS4-ի, այլ PS4 Pro-ի հետ: Այս փոքրիկ մենամարտում Xbox One X-ը ունի առավելություն՝ 6 TFLOPS ընդդեմ 4.12-ի: Իսկ նախորդ Xbox One-ի ցուցանիշը 1,32 TFLOPS է:

TFLOPS ցուցանիշը ցույց է տալիս, թե պրոցեսորը մի վայրկյանում քանի տրիլիոն «լոցացող կետով» (float-point) գործողություններ կկատարի:

Նոր Xbox One X կոնսոլն ունի 12Գբ GDDR5 օպերատիվ հիշողություն և սովորական 1Տբ HDD ներքին հիշողություն:  



Xbox One X-ն ունի 4K UHD Blu-ray, ինչպես նաև աշխատում է HDR ու Dolby Atmos տեխնոլոգիաներով: Արտաքնապես Xbox One X կոնսոլը շատ նման է Xbox One S կոնսոլին և ավելի փոքր է:


Xbox One X կոնսոլի համար նախատեսված առաջին խաղերից մեկը լինելու է Forza Motorsport 7-ը:


Սևան Ստարտափ Սամմիթ 2017: «Campathon»-ի հաղթողները կստանան $1000

Սևան Ստարտափ Սամմիթ 2017: «Campathon»-ի հաղթողները կստանան $1000


«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ամենամյա վրանային բիզնես ֆորում է, որն անցկացվում է Սևանա լճի ափին յուրաքանչյուր տարվա ամռանը: Սամմիթին մասնակցում են զարգացման տարբեր փուլեր անցած ստարտափ թիմեր, ներդրողներ, մենթորներ, ծրագրավորողներ, ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող բանախոսներ Հայաստանից և արտերկրից: Մասնակիցները 7 օր կենցաղ են կիսում միմյանց հետ, մասնակցում դասախոսությունների, բարելավում գիտելիքները, ձեռք են բերում նոր արժեքավոր կապեր, գտնում գործընկեր: Կրթական և գործնական այս առօրյան զուգորդվում է ակտիվ ժամանցային ծրագրերով, ծովափնյա հանգստով:


Սամմիթ 2017-ի հայտերը ընդունվում են www.sss.am կայքում։ Կա հայտերի ընդունման 3 տարբերակ․

- Ստարտափ թիմերի համար
- Ծրագրավորողների համար
- Ներդրողների համար

Թիմերը կարող են մասնակցել թե՛ ստարտափների մրցույթներին, թե՛ ծրագրավորողների Campathon-ին։ Պարզապես պետք է լրացնել 2 հայտերն էլ։ «Campathon»-ը կլինի 24 ժամյա ծրագրային մրցույթ «Sevan Startup Summit 2017»-ի մասնակիցների համար։ Ընտրված թիմերը կստեղծեն իրենց ծրագրային նախատիպերը 1 օրվա ըթացքում։ Նրանցից լավագույն երկուսը կարժանանան համապատասխանաբար $1000 և $500 մրցանակաների՝ ելնելով ներկայացված գաղափարից և լուծման ամբողջականությունից։
Apple Design Awards 2017 հաղթող հավելվածներն ու խաղերը

Apple Design Awards 2017 հաղթող հավելվածներն ու խաղերը

Apple WWDC 2017 միջոցառման ժամանակ Apple-ը ներկայացրեց Apple Design Awards 2017 մրցույթի հաղթող հավելվածներն ու խաղերը:

Blackbox - խաղը փոխվում է օրվա ժամից, գիրոսկոպից և էկրանի լուսավորությունից կախված:


Splitter Critters - այս խաղում անհրաժեշտ է կտրել «խաղային աշխարհը» և օգտնել խաղի հերոսներին հաղթահարել խոչընդոտները:



Mushroom 11 - այս խաղում պետք է հրել, կտրել, ջնջել տարօրինակ տեսքով հերոսին և առաջնորդել նրան խաղային աշխարհում:



Old Man’s Journey - գեղեցիկ գրաֆիկայով և գեյմփլեյով խաղ է:



Severed - էկրանի հատուկ ժեստերով պետք է օգտնել խաղի հերոսին կռվել: Խաղն աչքի է ընկնում նաև գերազանց սաունդթրեքով:



Lake - իլյուստրացիաների գունավորման հավելված է, որն աշխատում է Apple Pencil և 3D Touch տեխնոլոգիաներով:



Bear - գրառումներ ստեղծելու համար է:



Kitchen Stories - բաղադրատոմսերի հավելված է:



Things 3 - առաջադրանքների պլանավորման հավելված է:



Elk - տարադրամի փոխարժեքի ցուցադրման հավելված է:



Enlight - լուսանկարների մշակման հավելված է:



AirMail 3 - էլեկտրոնային փոստի հավելված է:


Նոր Need For Speed-ը կկոչվի Payback և կթողարկվի նոյեմբերին: Ներկայացվեց առաջին թրեյլերը

Նոր Need For Speed-ը կկոչվի Payback և կթողարկվի նոյեմբերին: Ներկայացվեց առաջին թրեյլերը



Electronic Arts ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Need For Speed խաղի հաջորդ տարբերակի անվանումը, թողարկման ամսաթիվն ու թրեյլերը: Այսպիսով, խաղը կոչվելու է Need for Speed Payback, թողարկվելու է ս.թ. նոյեմբերի 10-ին և հասանելի է լինելու Xbox One, PlayStation 4 и PC պլատֆորմերի համար: Need for Speed Payback խաղում օգտատերերին հասանելի կլինեն 5 դասի ավտոմեքենաներ՝ Race, Drift, Off-Road, Drag և Runner: Խաղում հնարավոր կլինի ինչպես գնել կամ շահել, այնպես էլ վերցնել լքված ու օգտագործված մեքենաները և դրանց հիման վրա ստեղծել նոր մեքենաներ:
Գլոբալ փոփոխություններ Սկայպի նոր տարբերակում: Ինչպես տեղադրել և փորձարկել

Գլոբալ փոփոխություններ Սկայպի նոր տարբերակում: Ինչպես տեղադրել և փորձարկել



Microsoft ընկերությունը ներկայացրեց Skype ծրագրի նոր տարբերակը, որտեղ կատարվել են մի շարք գլոբալ փոփոխություններ: Նախևառաջ փոխվել է ծրագրի դիզայնը: Նոր ինֆերֆեյսն ունի երեք բաժիններ՝ որոնում, չաթ և լուսանկարներ:



Որոնման էջը բազմաֆունկցիոնալ է և թույլ է տալիս կատարել որոնումներ, ինչպես նաև օգտվել հատուկ ներդրված հավելվածներից ու բոթերից: Այս բաժնում աստիճանաբար կավելացվել նաև նոր ծառայություններ և բոթեր:



Ծրագրի երկրորդ բաժինը՝ չաթը նախատեսված է հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու համար:



Լուսանկարներ բաժինը նման է Snapchat ծրագրին: Այս բաժնում օգտատերերը կարող են միանգամից նկարվել հատուկ էֆեկտներով և լուսանկարը կամ տեսանյութը ուղարկել ընկերներին:



Նոր Skype-ում օգտատերերը կարող են նաև սմայլիկներ դնել հաղորդագրություններին (Ֆեյսբուքի Մեսենջերի նման):

Նոր Skype-ում հայտնվել է նաև գրեթե բոլոր Մեսենջերներում ու ծառայություններում առկա «Պատմությունները»: Այստեղ դրանք կոչվում են Highlights:



Skype-ի թարմացումներն առայժմ հասանելի են միայն Անդրոիդ տարբերակում և աստիճանաբար կտարածվեն նաև մյուս պլատֆորմերի վրա: Անդրոիդի փորձնական տարբերակը կարող եք ներբեռնել օրինակ apkmirror կայքից:

Անոմալ երևույթներ երկնքում- Գաղտնիքների բանալի

Անոմալ երևույթներ երկնքում- Գաղտնիքների բանալի


Հարգելի այցելուներ, այսուհետ Արմբլոգում կարող եք հետևել Գաղտնիքների բանալի կոչվող հաղորդաշարին: Առաջին թողարկումը վերաբերում է երկնքում կատարվող անոմալ երևույթներին:
Intel-ը ներկայացրեց 4-ից 18 միջուկանի Core X պրոցեսորների ընտանիքը և Core i9 պրոցեսորները

Intel-ը ներկայացրեց 4-ից 18 միջուկանի Core X պրոցեսորների ընտանիքը և Core i9 պրոցեսորները


Computex 2017 ցուցահանդեսի ժամանակ Intel-ը պաշտոնապես ներկայացրեց պրոցեսորների նոր շարք, որը կոչվում է Core X: Այս չիպերը նախատեսված են բարձր արդյունավետությամբ i5, i7 և i9 դեսքթոփ համակարգիչների համար: Նախատեսվում էր, որ այս պրոցեսորները կաշխատեն 4-ից 12 միջուկներով: Սակայն, Intel-ը գերազանցեց բոլոր սպասումները և միջուկների առավելագույն քանակը դարձրել է 18:



Core X պրոցեսորներում միաժամանակ կատարվող հոսքերի քանակը 2 անգամ գերազանցում է հասանելի միջուկների թվին: Այսինքն 4 միջուկանի պրոցեսորը աշխատում է 8 հոսքով, 8-ը՝ 16 և այդպես շարունակ: Intel Core X շարքի ամենաէժան պրոցեսորը 4 միջուկով աշխատող Core i5-7640X-ն է: Intel Core X i5/i7 սերիայի պրոցեսորների գները տատանվելու են $242-ից $599:



Intel Core X շարքն ընդգրկում է նաև նոր i9 պրոցեսորները, որոնց գները տատանվելու են $999-ից $1699-ի սահմաններում: Ամենաէժան Intel Core i9-7900X պրոցեսորն աշխատում է 10 միջուկով և 20 հոսքով: Այս պրոցեսորն արժի $999: Core X պրոցեսորների տեխնիկական բնութագրերը կարող եք տեսնել ներքևի աղյուսակում:



Մոտ ապագայում Intel-ը թողարկել է նաև 12,14,16 և 18 միջուկներով աշխատող Core i9 պրոցեսորներ: Core i9 Extreme պրոցեսորը լինելու է առաջին սպառողական դեսքթոփ պրոցեսորը, որն աշխատելու է 18 միջուկով և 36 հոսքով: Այն արժենալու է $1999:



Ubisoft-ը ներկայացրեց Far Cry 5 խաղի առաջին թրեյլերը

Ubisoft-ը ներկայացրեց Far Cry 5 խաղի առաջին թրեյլերը



Ubisoft ընկերությունը մի քանի թիզերներից հետո վերջապես ներկայացրեց Far Cry 5 խաղի առաջին ամբողջական թրեյլերը: Նշեմ, որ Far Cry 5 խաղը թողարկվելու է 2018 թվականի փետրվարին և հասանելի է լինելու PC, PS4 և Xbox One պլատֆորմերի համար:

Google-ի այս կայքը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են միևնույն պատկերը նկարում տարբեր մարդիկ

Google-ի այս կայքը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են միևնույն պատկերը նկարում տարբեր մարդիկ



Ամիսներ առաջ Google-ը ն ներկայացրեց Quick, Draw! ծառայությունը, որտեղ 20 վայրկյանի ընթացքում անհրաժեշտ է նկարել առաջարկվող պատկերն այնպես, որպեսզի Google-ի  հատուկ ծրագիրը ճանաչի այն:


Այժմ Google-ը որոշել է մեկտեղ հավաքել օգտատերերի կողմից նկարված պատկերները և ցույց տալ, թե ինչպես են միևնույն պատկերը նկարում տարբեր մարդիկ:
CityNabz հայկական հավելվածով կարող եք տեղեկանալ կայանալիք միջոցառումների ու ժամանցային իրադարձությունների մասին

CityNabz հայկական հավելվածով կարող եք տեղեկանալ կայանալիք միջոցառումների ու ժամանցային իրադարձությունների մասին


Ամիսներ առաջ «Օգմա Ափլիքեյշնս»-ը մեկնարկեց ԱՄՆ-ում արդեն լայն ճանաչում գտած CityNabz հավելվածի կիրառումը Հայաստանում: Հավելվածը հնարավորություն է տեսնել քաղաքում կայանալիք միջոցառումներն ու ժամանցային իրադարձությունները: Հավելվածում ներառված են քաղաքի մշակութային օջախները, ժամանցի վայրերը, ակումբներն ու փաբերը, կինոթատրոններն ու սպորտային համալիրները, ինչպես նաև կրթական ու մի շարք այլ հաստատություններ:


CityNabz հավելվածի շնորհիվ օգտատերն ընդամենը մեկ հպումով կարող է շարունակաբար հետևել իր նախընտրած վայրի և սիրելի արտիստի գործունեությանը՝ մշտապես լինելով տեղեկացված: Հավելվածն անվճար է և հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS համակարգերի համար: